Բլինքենը Միրզոյանի ու Բայրամովի հետ հանդիպմանը կոչ է արել հնարավորինս շուտ կնքել խաղաղության պայմանագիրը
 |factor.am|
11:02 - 11 հուլիսի, 2024

Բլինքենը Միրզոյանի ու Բայրամովի հետ հանդիպմանը կոչ է արել հնարավորինս շուտ կնքել խաղաղության պայմանագիրը |factor.am|

factor.am: Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպման մասին  հայտարարություն է տարածել ԱՄՆ Պետքարտուղարությունը։

«Պետքարտուղար Բլինքենը քննարկել է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և կոչ է արել հետագա քայլեր ձեռնարկել՝ գործարքը որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Բլինքենը նաև ընդգծել է խաղաղության կարևորությունը «տարածաշրջանային կապի խթանման գործում, որն օգուտ կբերի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել