Գևորգ Պապոյան

Գեւորգ Հարությունի Պապոյանը (փետրվարի 11, 1987ՈւջանԱրագածոտնի մարզ) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է, «Իմ քայլը» խմբակցության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

2008թ. ավարտել է Հայաաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: 2011թ.՝ ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Հեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի եւ գիտական տասնյակ հոդվածների:

2008-2009թթ. աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում: 2009-2013թթ. եղել է «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ մարկետինգային հետազոտությունների մասնագետ: 2011 թվականից դասավանդում է ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնում: 2015-2018թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ մարկետինգի բաժնի ղեկավար: 2018-2019թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ փոխտնօրեն:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Որևէ պարագայում չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Պապոյանը՝ շուկաների դիֆերսիֆիկացման մասին
 |1lurer.am|

Որևէ պարագայում չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Պապոյանը՝ շուկաների դիֆերսիֆիկացման մասին |1lurer.am|

1lurer.am: Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով: Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախությունն այն է, երբ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից, և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Կառավարության որոշմանը: «Մենք կդառնանք մի պետություն, որ եթե մեզ հետ ինչ-որ բան պատահի, այլ երկրների տնտեսությունների հետ էլ բան կպատահի, և այդ դեպքում մեզ հետ ոչ մի բան չի պատահի: Դա նշանակում է՝ դու պետք է մրցունակ ապրանքներ արտադրես և արտահանես աշխարհի տարբեր տեղեր… Հետևաբար պետք չէ փոխարինել (ԵԱՏՄ-ԵՄ ընտրության մասին է խոսքը- խմբ.), պետք է ծավալները այստեղ պահել՝ ԵԱՏՄ-ում, ավելացնել, մեծացնել, մյուսների հետ էլ ավելացնել ու մեծացնել… Այս առումով առևտրային թիվ 1 գործընկերը ԱՄԷ-ն է: Մեր առևտրային խոշոր գործընկերների մեջ Ռուսաստանի հետ կա Չինաստան, ԵՄ և այսպես շարունակ»,- ասաց նա: Ըստ նախարարի՝ ԱՄԷ-ի հետ Հայաստանի ապրաքաշրջանառությունը 40 տոկոսից ավելի է դարձել, հում ոսկին հանած՝ ԱՄԷ-ի հետ ապրաքաշրջանառությունը 18 տոկոս է դարձել, մինչդեռ մի քանի տարի առաջ 4-5 տոկոս էր: «Հիմա սա դիվերսիֆիկացիա՞ է, թե՞ դիվերսիֆիկացիա չէ: Դիվերսիֆիկացիա է: Պետք է շարունակել. Իրանն էլ է թիրախային երկիր այդ առումով, Չինաստանը, ԵՄ-ն: ԵՄ-ի մասով, այո՛, ունենք խնդիր: ԵՄ-ի մասով ամենամեծ պրոբլեմն այն է, որ նախկինում մենք համարվում էինք ցածր եկամուտներով երկիր, օգտվում էինք GSP+ -ի արտոնություններից, այսինքն՝ մաքսատուրք չէինք տալիս կամ քիչ էինք տալիս: Հիմա համարվում ենք միջին եկամուտներով երկիր, համարյա 8500 դոլար է 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն, և 8500 դոլարի պարագայում GSP+ արտոնությունից զրկվել ենք»,- ասաց նա: Նախարարը նկատեց, որ այս պարագայում որոշ ոլորտներում, օրինակ՝ տեքստիլի, որոշակի դժվարություններ առաջացել են, սակայն փորձում են այդ ոլորտներին աջակցել, որպեսզի մրցունակություն ապահովվի, և պատմականորեն ԵՄ-ում ձևավորված շուկաները չկորցնեն:
14:10 - 13 հունվարի, 2025
ՀՀ կառավարությունը մշակում է սպանդանոցային մորթի անվճար իրականացման ծրագիր |armenpress.am|

ՀՀ կառավարությունը մշակում է սպանդանոցային մորթի անվճար իրականացման ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունն էականորեն աջակցելու է շարժական և շարժական-մոդուլային սպանդանոցներ ձեռք բերող տնտեսվարողներին և նրանց ծառայություններից օգտվող ֆերմերներին: Մշակման փուլում է նաև սպանդանոցային մորթի անվճար ծառայության ներդրման ծրագիրը:  Այս մասին 2024 թվականի ամփոփմանը նվիրված ասուլիսում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:  Նա նշեց, որ կառավարությունը բարելավել է շարժական և շարժական-մոդուլային սպանդանոցների ձեռքբերմանը միտված լիզինգային ծրագրերը:  «Մոտավորապես 20 մլն դրամ է շարժական մեկ սպանդանոցի արժեքը, որի ձեռքբերման համար պետք է կատարել 20 տոկոս կանխավճար, այսինքն՝ մոտ 4 մլն դրամ: Դրանից 3.6 միլիոնը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է տալիս, 400 հազարն՝ անհատը: Այսինքն, առաջին ներդրումը 400 հազար դրամ է: Հետո տնտեսվարողը պետք է մարի 16 մլն դրամը: Իսկ այդ գումարի տոկոսները նույնպես փակելու է կառավարությունը: Իրեն մնում է մորթն անել և այդ շահույթից իր գումարը վճարել: Տարբեր գնահատականներով՝ դա 5-6 տարվա փոխարեն հնարավոր է անել 1-2 տարում: Այսինքն, դա շատ շահութաբեր է»,- հայտնեց նախարարը: Կառավարությունը փոխհատուցելու է նաև սպանդանոցային ծառայությունների մատուցման արդյունքում տնտեսվարողների մոտ գոյացող ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարը: «Սպանդանոցային մորթի պայմաններում տնտեսվարողներն անցնում են ԱԱՀ-ի շեմը և ստացվում էր, որ սպանդանոցային մորթի պարագայում ապրանքի գինը մոտավորապես 15 տոկոսով ավելի թանկ է լինում, քան ոչ սպանդանոցային մորթի դեպքում կամ այն սպանդանոցների, որոնք ԱԱՀ-ի շեմը չեն անցնում: Այդ տոկոսը փոխհատուցում ենք և արդյունքում գինը իջնում է: Այսինքն, այդպիսի խնդիր այլևս չկա»,- նշեց Գևորգ Պապոյանը:  Նրա խոսքով՝ հիմա մշակման փուլում է ծրագրի մեկ այլ բաղադրիչ, որը նախատեսում է սպանդանոցային մորթի անվճար ծառայության մատուցում: «Այսինքն, գյուղացին, ֆերմերը այլևս չի վճարելու սպանդանոցային մորթի համար: Մորթն իրականացնելու է անվճար, և մենք փոխհատուցելու ենք այդ մորթի գումարն, իհարկե, միջինացված արժեքի չափով: Այսինքն, այդ հարցը նույնպես լուծում ենք»,- հայտարարեց նախարարը:            
14:03 - 13 հունվարի, 2025
«Խաղաղության խաչմերուկի» գործարկման պարագայում «չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային-տրանսպորտային լրջագույն հաբ. Պապոյան
 |1lurer.am|

«Խաղաղության խաչմերուկի» գործարկման պարագայում «չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային-տրանսպորտային լրջագույն հաբ. Պապոյան |1lurer.am|

1lurer.am: Շիրակի «չոր նավահանգիստ» ծրագիրը տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է անցել, և արդյունքում կարող ենք արձանագրել, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման, իրականացման և խաղաղության հաստատման պարագայում այս ծրագիրը խիստ իրագործելի է, և այդ պարագայում «չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային-տրանսպորտային լրջագույն հաբ: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նա ընդգծեց՝ ոչ միայն քաղաքական ուղերձների մեջ, այլև գործի մեջ պատրաստվում են իրականացնել «Խաղաղության խաչմերուկը»: ««Խաղաղության խաչմերուկը» փաստացի միայն գաղափարախոսություն չէ, այլ նաև կոնկրետ ծրագիր է, և այդ կոնկրետ ծրագիրը ենթադրում է առաջին հերթին Հյուսիս-հարավ ճանապարհի գործարկում, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցում, և, գիտեք, որ Հյուսիս-հարավն այս պահին ընթացքի մեջ է»,- ասաց Պապոյանը՝ նշելով, որ երկրորդ փուլում այն ենթադրում է երկաթուղային ցանցի զարգացում: Պապոյանը նաև տեղեկացրեց, որ ակնկալվում է նաև ավելի խորքային տեխնիկատնտեսական հետազոտություն պատվիրել՝ կապված վերջինիս տնտեսական արդյունքների վերջնական հաշվարկի հետ: «Այս պարագայում լրացուցիչ ներդրումները կլինեն մոտավորապես 50 մլն դոլար, և տարբեր ընկերությունների հետ այդ քննարկումներն ընթանում են: Բնականաբար, սա մի գործընթաց է, որը պետք է զուգակցվի «Խաղաղության խաչմերուկ» պրոցեսի հետ»,- ասաց նա:
11:48 - 13 հունվարի, 2025
Գևորգ Պապոյանը մաղթել է, որ 2025-ը լինի տնտեսական աճի, աննահանջ առաջընթացի և բարեկեցության տարի

Գևորգ Պապոյանը մաղթել է, որ 2025-ը լինի տնտեսական աճի, աննահանջ առաջընթացի և բարեկեցության տարի

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ամանորյա ուղերձ է հղել, որում նշվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ,  Տարեմուտի նախաշեմին, ամփոփելով կատարված աշխատանքը, ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել, որ մեր երկրի տնտեսության համար 2024 թվականը հաջողված էր: Տարվա ընթացքում գրանցված բարձր ցուցանիշներն ամրապնդեցին այն լավատեսությունը, որ իրապես կայուն նախադրյալներ են ստեղծվել տնտեսական հետագա շարունակական զարգացման համար: Տնտեսական կայուն առաջընթացն ապահովելու նպատակով 2025 թվականին պետությունը կշարունակի օժանդակության ողջ գործիքակազմով աջակցել տնտեսավարողներին` իրենց գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու և արտադրական գործընթացներն ընդլայնելու ու խորացնելու համար: Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք բացահայտել մեր իրական ներուժն ու հասնել նոր բարձունքների։ Թող 2025 թվականը Հայաստանի համար լինի խաղաղության, նոր մտահղացումների, տնտեսական աճի, կայունության, հաջողված ձեռնարկումների, աննահանջ առաջընթացի և բարեկեցության տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
17:53 - 31 դեկտեմբերի, 2024
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի ամանորյա ուղերձը

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի ամանորյա ուղերձը

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ամանորյա ուղերձ է հղել, որում ասված է․   «Տարեմուտի նախաշեմին, ամփոփելով կատարված աշխատանքը, ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել, որ մեր երկրի տնտեսության համար 2024 թվականը հաջողված էր: Տարվա ընթացքում գրանցված բարձր ցուցանիշներն ամրապնդեցին այն լավատեսությունը, որ իրապես կայուն նախադրյալներ են ստեղծվել տնտեսական հետագա շարունակական զարգացման համար:   Տնտեսական կայուն առաջընթացն ապահովելու նպատակով 2025 թվականին պետությունը կշարունակի օժանդակության ողջ գործիքակազմով աջակցել տնտեսավարողներին` իրենց գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու և արտադրական գործընթացներն ընդլայնելու ու խորացնելու համար: Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք բացահայտել մեր իրական ներուժն ու հասնել նոր բարձունքների։   Թող 2025 թվականը Հայաստանի համար լինի խաղաղության, նոր մտահղացումների, տնտեսական աճի, կայունության, հաջողված ձեռնարկումների, աննահանջ առաջընթացի և բարեկեցության տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
16:33 - 31 դեկտեմբերի, 2024
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել է Գյումրու Կումայրի պատմական փողոցների վերակառուցման աշխատանքներում առկա թերությունների շտկումը

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել է Գյումրու Կումայրի պատմական փողոցների վերակառուցման աշխատանքներում առկա թերությունների շտկումը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Գյումրու Կումայրի պատմական փողոցների վերակառուցման աշխատանքներում առկա թերությունների շտկմանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:   Օրեր առաջ նախարարը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում արձանագրել էր, որ վերակառուցվող փողոցներից որոշներում էլեկտրական հենասյուների վիճակը չի համապատասխանում զբոսաշրջային միջավայրին, հետևաբար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել դրանց բարեկարգման ուղղությամբ։   Քննարկման արդյունքում որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ, նախանշվել է քայլերի հաջորդականությունը և կատարվել աշխատանքի բաժանում, որպեսզի սեղմ ժամկետներում արդյունավետ լուծումներ գտնվեն ծանրաբեռնված հենասյուների ապամոնտաժման և նորերի տեղադրման համար։   Նախարարն ընդգծել է, որ զբոսաշրջային պատշաճ միջավայրն ապահովելուն զուգընթաց պետք է հաշվի առնել բնակիչների պահանջները և խստորեն հետևել անվտանգության կանոններին։   Քննարկմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, հիմնադրամի փոխտնօրեն Արմինե Մուրադյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչները և այլ գործընկերներ։   Գյումրիի պատմական կենտրոնի մի քանի փողոցների վերակառուցման ծրագիրն իրականացվում է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով», որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրված վարկային միջոցներով ու կառավարության համաֆինանսավորմամբ։
17:54 - 24 դեկտեմբերի, 2024
Պապոյանն ու Անդրեաս Վիմմերը քննարկել են ՀՀ ֆինանսական շուկայի և ներդրումային միջավայրի զարգացմանն առնչվող հարցեր

Պապոյանն ու Անդրեաս Վիմմերը քննարկել են ՀՀ ֆինանսական շուկայի և ներդրումային միջավայրի զարգացմանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա» կենսաթոշակային ֆոնդի փոխնախագահ Անդրեաս Վիմմերին և խորհրդի անդամ Կառլոս Մենդես դե Վիգոյին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:   «Ցե-Կվադրատ Ամպեգան» ավելի քան 10 տարի է՝ կառավարում է կենսաթոշակային և ներդրումային ֆոնդեր Հայաստանում:   Ընկերությունը ծառայություններ է մատուցում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին, ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներին:   Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկայի և ներդրումային միջավայրի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։   Կողմերն անդրադարձել են «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի գործունեությանը և կառավարվող ֆոնդերի կատարողականին։   Ներկայացվել են նաև կենսաթոշակային հաշվիչի նորարարական առանձնահատկությունները, կենսաթոշակային հաշիվների կատարելագործմանն ուղղված քայլերը։   Անդրադարձ է կատարվել կրթական ծրագրերի միջոցով հասարակության ֆինանսական գրագիտության խթանմանը։   Երկուստեք կարևորվել են ընկերության մոտեցումները, որոնք ուղղված են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի հետագա զարգացմանը։
19:31 - 19 դեկտեմբերի, 2024
Գևորգ Պապոյանը՝ հեղուկ գազի գնի թանկացման և Լարսում իրավիճակի մասին
 |1lurer.am|

Գևորգ Պապոյանը՝ հեղուկ գազի գնի թանկացման և Լարսում իրավիճակի մասին |1lurer.am|

1lurer.am: Լարսի հետ կապված իրավիճակը գնալով լավանում է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Եթե մոտավորապես 4200 մեքենա կար 3-4 օր առաջ այնտեղ, որից 1000-1200-ն էր հայկական մեքենա, հիմա՝ երեկվա դրությամբ, այնտեղ հայկական մեքենաների թիվն իջել-հասել է մոտ 700-800-ի»,- ասաց նախարարը՝ նշելով, որ սա և՛ գնացողներին, և՛ եկողներին է վերաբերում: Պապոյանը նաև նշեց՝ խնդիրը, այնուամենայնիվ, խրթին է, որովհետև կարող է երեկոյան ձյուն գալ, և 700 մեքենան 1 օրում դառնա 1500 մեքենա: Նախարարը տեղեկացրեց՝ Լարսի խցանումների մասով խոսել է պատասխանատուների հետ, խնդիրը նաև տեխնիկական է եղել: «Ձյունը եկել էր, մաքրել էին և ձյունը ճանապարհի եզրերին էին լցրել: Եթե այն ժամանակ 3-4 մեքենա էր անցնում, հիմա՝ 1-2, այսինքն՝ նեղացել էր ճանապարհը»,- ասաց նա: Հարցին՝ հեղուկ գազի թանկացումը Լարսի ճանապարհի հե՞տ էր կապված, Պապոյանը պատասխանեց՝ գործոնները բազմաթիվ են, որոնք ազդում են հեղուկ գազի գնի աճի վրա՝ տրանսպորտի լոգիստիկ խնդիր, այլ տեղում գների փոփոխություն և այլն:
14:15 - 12 դեկտեմբերի, 2024
«Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հեռացումը շատ տրամաբանական էր, հանրային մարդիկ պետք է բարոյական զսպվածություն ունենան»․ Պապոյան
 |aravot.am|

«Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հեռացումը շատ տրամաբանական էր, հանրային մարդիկ պետք է բարոյական զսպվածություն ունենան»․ Պապոյան |aravot.am|

aravot.am: «Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի՝ ՔՊ-ից հեռացումը շատ տրամաբանական եմ համարում, եւ անթույլատրելի եմ համարում երկրին, պետությանը, ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկատվությունները, որոնց պաշտոնյան ի պաշտոնե տիրապետում է՝ հրապարակելը»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Հարցին, թե նորմա՞լ էր պատգամավորի հեռախոսի պարունակությունը ՔՊ վարչության նիստում հրապարակելը, Պապոյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ բոլոր քաղաքական գործիչները, հանրային մարդիկ պետք է որոշակի զսպվածություն, այդ թվում բարոյական զսպվածություն պետք է պահեն։ Քաղաքականությունը նաեւ ենթադրում է լրացուցիչ պատասխանատվություն»։
14:04 - 12 դեկտեմբերի, 2024
ԱԺ-ում քննարկվեց թանկարժեք մետաղների շուկայի վերահսկողության արդյունավետության բարելավման նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ում քննարկվեց թանկարժեք մետաղների շուկայի վերահսկողության արդյունավետության բարելավման նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 27-ի նիստում քննարկվում է «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Գևորգ Պապոյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների նպատակն է վերացնել «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի օրենքի անհամապատասխանությունները, ինչպես նաև ստեղծել իրավական հիմքեր՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառքի ոլորտում վերահսկողության արդյունավետության բարձրացման համար։ Պապոյանը նշեց, որ գործող օրենսդրության որոշ հոդվածներում առկա են հակասություններ, որոնք խոչընդոտում են շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատանքը։ Օրինակ՝ օրենքի 6-րդ հոդվածով պահանջվում է, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշվեն, հարգադրոշվեն, ունենան տարբերանիշ և անվանիշ։ Սակայն 8-րդ հոդվածում նշված է միայն երեք պահանջ։ Այս հակասությունը խոչընդոտում է վերահսկողության լիարժեք իրականացմանը։ Նախագծով նախատեսվում է համապատասխանեցնել օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածների պահանջները՝ վերացնելով հակասությունները, խմբագրել 2-րդ հոդվածի 14-րդ կետը՝ վերացնելով կրկնվող բառերը, ապահովել ԵԱՏՄ երկրների միջև թանկարժեք մետաղների հարգերի փոխճանաչելիության գործընթացի շարունակականություն։ Նախագծի ընդունումը կօգնի բարելավել վերահսկողության մեխանիզմները և ապահովել թանկարժեք մետաղների առք ու վաճառքի ոլորտում ավելի արդյունավետ վերահսկողություն, վերացնել արհեստածին խոչընդոտները տեսչական գործողությունների ժամանակ, ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը՝ նվազեցնելով օրենքի բացերի հնարավոր ազդեցությունը։ Նախագծի ընդունումն, ըստ նախարարի, կարևոր է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի համար՝ արդյունավետ վերահսկողության իրականացման և սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից։ Այս փոփոխությունները համահունչ են նաև ԵԱՏՄ իրավական դաշտում փոխճանաչելիության պահանջներին, ինչը կապահովի Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունների կատարումը։ Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։
13:06 - 27 նոյեմբերի, 2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ

Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ

Նոյեմբերի 22-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Քեննեթ Էնջելի հետ` քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնման և Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները։ Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի դերակատարումը զարգացող երկրների տնտեսական աճի խթանման գործում՝ նշելով. «Այս համագործակցությունը ոչ միայն ֆինանսավորման համատեքստում է, այլ նաև հնարավորություններ բացելու նրանց համար, ովքեր ունեն գաղափարներ և վճռականություն, բայց չունեն միջոցներ։ Ձեր աջակցությամբ մենք կարող ենք քայլ առաջ կատարել զարգացող և ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ»։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՓՄՁ ծրագրերի աջակցության և կապիտալի շուկայի զարգացման, փախստականների համար բնակարանաշինության, պարենային անվտանգություն և գյուղատնտեսության, մասնավորապես՝ օրգանական գյուղատնտեսության խթանման և վերականգնվող էներգիայի ինտեգրման, զբոսաշրջության ոլորտի զարգացման առանցքային հարցերին։  
19:19 - 22 նոյեմբերի, 2024
Երևանում անցկացվել է ԵԱՏՄ գյուղատնտեսական քաղաքականության խորհրդի 5-րդ նիստը

Երևանում անցկացվել է ԵԱՏՄ գյուղատնտեսական քաղաքականության խորհրդի 5-րդ նիստը

Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում Երևանում անցկացվել է Եվրասիական տնտեսական միության գյուղատնտեսական քաղաքականության խորհրդի 5-րդ նիստը։   Խորհրդի անդամները քննարկել են անդամ երկրների ագրոարդյունաբերական համալիրների զարգացման դինամիկան, արդյունաբերության արդյունավետության բարձրացման ուղիները, միջպետական համագործակցության ներուժը և ընդգծել եվրասիական «հնգյակում» գյուղատնտեսության զարգացման դրական միտումները։  Իր խոսքում՝ ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը նշել է, որ 2023 թվականի վերջին Միության գյուղատնտեսության արտադրության ծավալը  նախորդ տարվա համեմատ կրճատվել է 0,7%-ով և կազմել 135 մլրդ դոլար: «Հայաստանում արտադրության ծավալը պահպանվել է նախորդ տարվա մակարդակին և կազմել 2,6 մլրդ ԱՄՆ դոլար։ Բելառուսում և Ղրղզստանում գյուղատնտեսական արտադրանքի աճը 2023 թվականին 2022 թվականի համեմատ կազմել է 1%, Ռուսաստանում՝ 0,2%։ 2024 թվականի առաջին կիսամյակում այդ աճը կազմել է 2% (մինչև 36,8 մլրդ դոլար)։ Ընդ որում, աճ է նկատվում ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում»,- ասել է Բարսեղյանը։  Խորհրդի անդամների ուշադրության կենտրոնում էին գյուղատնտեսական համալիրների կանխատեսման համակարգի կատարելագործմանն ուղղված մոտեցումները, որոնք նպատակ ունեն ապահովելու ներքին շուկայի կայուն զարգացումը հիմնական գյուղատնտեսական ապրանքներով և պարենով, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական ուղի» 2030 և 2045 թվականների զարգացման հռչակագրի իրականացման ծրագրի մշակման միջոցառումները գյուղատնտեսության ոլորտում:  Կողմերը հավանություն են տվել փորձի փոխանակման նպատակով անդամ երկրներում պետական աջակցությանը նվիրված պարբերաբար արտագնա սեմինարներ անցկացնելու վերաբերյալ նախաձեռնությանը։ Նիստի արդյունքներով խորհրդի անդամները համաձայնվել են  խորացնել համագործակցությունը՝ ուղղված Միության ընդհանուր գյուղատնտեսական շուկայի հավասարակշռվածության ապահովմանը՝ հաշվի առնելով անդամ պետությունների ազգային շահերն ու ինտեգրացիոն միավորման նպատակները:   
18:32 - 18 նոյեմբերի, 2024
Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարը քննարկել են առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարը քննարկել են առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 15-ին Երևանում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։  Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է երկկողմ համագործակցության կարևորությունը, հատկապես՝ պարենային անվտանգության ոլորտում։   Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ավելացմանը, պարենային անվտանգության ապահովմանը, պարենային ապրանքների արտահանումների կազմակերպմանը, տոհմային անասնաբուծության զարգացմանը, գյուղատնտեսական կենդանիների պատվաստանյութերի ձեռքբերմանը, ալկոհոլային արտադրանքի արտահանմանը, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության ժամանակ թունաքիմիկատների կիրառմանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են գյուղատնտեսության ոլորտում առկա համագործակցության ընդլայնումը և պատրաստակամություն հայտնել շարունակական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
16:12 - 15 նոյեմբերի, 2024