Գևորգ Պապոյանը մաղթել է, որ 2025-ը լինի տնտեսական աճի, աննահանջ առաջընթացի և բարեկեցության տարի
17:53 - 31 դեկտեմբերի, 2024

Գևորգ Պապոյանը մաղթել է, որ 2025-ը լինի տնտեսական աճի, աննահանջ առաջընթացի և բարեկեցության տարի

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ամանորյա ուղերձ է հղել, որում նշվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ, 

Տարեմուտի նախաշեմին, ամփոփելով կատարված աշխատանքը, ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել, որ մեր երկրի տնտեսության համար 2024 թվականը հաջողված էր: Տարվա ընթացքում գրանցված բարձր ցուցանիշներն ամրապնդեցին այն լավատեսությունը, որ իրապես կայուն նախադրյալներ են ստեղծվել տնտեսական հետագա շարունակական զարգացման համար:

Տնտեսական կայուն առաջընթացն ապահովելու նպատակով 2025 թվականին պետությունը կշարունակի օժանդակության ողջ գործիքակազմով աջակցել տնտեսավարողներին` իրենց գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու և արտադրական գործընթացներն ընդլայնելու ու խորացնելու համար: 
Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք բացահայտել մեր իրական ներուժն ու հասնել նոր բարձունքների։

Թող 2025 թվականը Հայաստանի համար լինի խաղաղության, նոր մտահղացումների, տնտեսական աճի, կայունության, հաջողված ձեռնարկումների, աննահանջ առաջընթացի և բարեկեցության տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել