Մանե Գևորգյան

Մանե Գևորգյանը 2020թ․ մարտից մինչև 2021թ․ նոյեմբեր եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը։

Գևորգյանը եղել է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն (ICARE)` հետազոտող, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օգնականը, «Սիվիլիթաս» հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող:

Մանե Գևորգյանը հերքում է լուրերը, թե ադրբեջանական բանակը մտել է Սոթքի հանքավայրի տարածք |armenpress.am|

Մանե Գևորգյանը հերքում է լուրերը, թե ադրբեջանական բանակը մտել է Սոթքի հանքավայրի տարածք |armenpress.am|

armenpress.am: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը կտրականապես հերքում է տարածված լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի ոսկու հանքավայր է մտել: Մանե Գևորգյանն այս մասին ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Շրջանառվող տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ»,- նշեց կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվել, որ ադրբեջանական բանակը մտել է՝ Սոթքի հանքավայրի տարածք և աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ է տվել դուրս գալու համար: Ավելի վաղը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը ևս ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Հենց նոր տեղեկացրեցին, որ Սոթքի ոսկու հանք են ներթափանցել 80 ազերի զինվորական։ Էդ ո՞ր պայմանագրով ենք կողմնորոշվում , ո՞վ պիտի վերահսկի պայմանագրի կատարումը ։ Պատկան մարմիններ արձագանքեք»։ ՀՀ ՊՆ-ն ևս հայտարարություն է տարածել նշելով, որ տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը:
18:02 - 26 նոյեմբերի, 2020
Նոյեմբերի լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգություններ կատարելու և Մանե Գևորգյանին քաշքշելու մեջ մեղադրվող Պերպերյանը չի կալանավորվի. դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը |pastinfo.am|

Նոյեմբերի լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգություններ կատարելու և Մանե Գևորգյանին քաշքշելու մեջ մեղադրվող Պերպերյանը չի կալանավորվի. դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը |pastinfo.am|

pastinfo.am: Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո զանգվածային անկարգությունների ժամանակ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու մեջ մեղադրվող երիտասարդը չի կալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել է Հակոբ Պերպերյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Փաստաբան Ֆրեդ Սարգսյանը  ասաց, որ իր պաշտպանյալը նոյեմբերի 18-ից ձերբակալված է եղել, նոյեմբերի 21-ին ձերբակալման ժամկետը լրանում էր, նույն օրը քննվում էր կալանավորման միջնորդությունը, որի քննությունը շարունակվել է այսօր եւ այսօր մերժվել։ Պաշտպանը դեռևս չի ծանոթացել դատական ակտին, սակայն պաշտպանական կողմից վիճարկվել են հիմնավոր կասկածը, կալանավորման հիմքերը։ «Մեղսագրվում են զանգվածային անկարգություններ, որոնք իրականացվել են բռնության գործադրմամբ։ Այնտեղ դրվագ կա՝ կապված վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի վրա թքելու հետ։ Մենք հերքել ենք ամբողջովին առնչությունը, քանի որ ներկայացված նյութերով բացարձակապես ոչինչ չի հիմնավորվում և ընդհանրապես իմ պաշտպանյալի՝ այնտեղ լինելու մասին որևէ փաստական հանգամանք այս փուլում ներկայացված չի եղել։ Դրա հիման վրա մեր առարկությունները շարադրել ենք, վիճարկել ենք ներկայացված փաստական հանգամանքները, քննիչի կողմից դիրքորոշումը, մտավախությունն ազատության մեջ գտնվելու պարագայում պաշտպանյալիս կողմից հետագա կատարվելիք գործողությունների մասով»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր դատարանը մերժել է միջնորդությունը և իր պաշտպանյալը կմնա ազատության մեջ։ Պաշտպանը տեղեկացրեց, որ Պերպերյանը որևէ դիրքորոշում չի հայտնել առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, ցուցմունք չի տվել, սակայն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա խոսքով՝ անձին այդ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմք չկա, քրեական գործն ամբողջությամբ անհիմն է։ Պաշտպանը նախաքննական գաղտնիքից ելնելով չմանրամասնեց, սակայն նշեց, որ որպես բռնություն դիտարկվել է այն հանգամանքը, որ որևէ անձ, ըստ տեսագրության, մուտք է գործում, այնտեղ կանգնած է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, թքում է մի քանի անգամ վերջինիս վրա և հեռանում է, շարունակում իր գործողությունները։
22:09 - 25 նոյեմբերի, 2020
Վարչապետը պատերազմի նահատակների հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Մայր Աթոռում
 |24news.am|

Վարչապետը պատերազմի նահատակների հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Մայր Աթոռում |24news.am|

24news.am: ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է. «Ի պատասխան լրատվամիջոցների տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արցախյան պատերազմի նահատակների հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Մայր Աթոռ սբ. Էջմիածնում»: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի Սուրբ Պատարագից հետո՝ ժամը 13։30-ին, Սուրբ Տրդատի բաց խորանին։
10:15 - 22 նոյեմբերի, 2020
Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները․ ՀՀ վարչապետի խոսնակ

Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները․ ՀՀ վարչապետի խոսնակ

Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Կարծում եմ, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Իսկ թե վարչապետին վերաբերյալ նրա հրապարակած փաստերը որքանով են հիմնավոր, բերեմ ընդամենը մեկ օրինակ:   Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե վարչապետը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ սեպտեմբերի 30-ը որևէ հեռախոսազրույց չի ունեցել, մինչդեռ վարչապետի պաշտոնական կայքում հպարակված են վարչապետի և ՌԴ նախագահի միջև սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին մամուլի հաղորդագրությունները: Վերջիններս տարածվել են նաև ԶԼՄ-ներին: Ստորև ներկայացնում եմ հաղորդագրությունների հղումները. 1. https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan.../ 2. https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan.../   Վարչապետի հասցեին Հակոբյանի հնչեցրած մյուս մեղադրանքները ունեն ճշտության նույնպիսի աստիճան: Ամեն դեպքում, կարծում եմ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քննեն պարոն Հակոբյանի արած բոլոր հայտարարությունները եւ դրանք պետք է հատիկ հատիկ պարզաբանվեն եւ գնահատականի արժանանան:   Լիազորված եմ տեղեկացնել, որ Հայաստանի վարչապետը իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ եւ ըստ պատեհության կանդրադառնա դրանց: Այդ հայտարարությունները ուսումնասիրվում են նաեւ վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում: Ուսումնասիրությունների արդյունքում այս կապակցությամբ նույնպես կկայացվի որոշում»:  
16:42 - 19 նոյեմբերի, 2020
Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր նշում են, թե տեղյակ չեն եղել առաջնագծի զարգացումներին նվազագույնը ազնիվ չեն հասարակության առաջ. Մանե Գևորգյան

Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր նշում են, թե տեղյակ չեն եղել առաջնագծի զարգացումներին նվազագույնը ազնիվ չեն հասարակության առաջ. Մանե Գևորգյան

Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր նշում են, թե տեղյակ չեն եղել առաջնագծի զարգացումներին, զինված ուժերի տեխնիկական հագեցվածությանը, զորքը համալրելու խնդիրներին, քաղաքական կարգավորման քննարկումներին, այդ թվում ՌԴ նախագահի միջոցով բանակցությունների մանրամասներին, նվազագույնը ազնիվ չեն հասարակության առաջ։  Այս մասին հայտարարություն է տարածել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, որում, մասնավորապես, ասվում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչպես խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ ԱԺ-ում կայացած հանդիպմանը, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում, որին եւս մասնակցել են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ տեղի ունեցած երկու հանդիպումների ընթացքում մանրամասն եւ բաց ներկայացրել է ինչպես առաջնագծում, այնպես էլ դիվանագիտական քննարկումների հետ կապված իրավիճակը, մասնավորապես հնարավոր քաղաքական լուծումները, որոնք պայմանավորված էին նաեւ ճակատում տեղի ունեցողով։ Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր նշում են, թե տեղյակ չեն եղել առաջնագծի զարգացումներին, զինված ուժերի տեխնիկական հագեցվածությանը, զորքը համալրելու խնդիրներին, քաղաքական կարգավորման քննարկումներին, այդ թվում ՌԴ նախագահի միջոցով բանակցությունների մանրամասներին, նվազագույնը ազնիվ չեն հասարակության առաջ։  Ավելին, այսօր մեր երկիրը կանգնեցնում են քաղաքացիական լարվածության շեմին՝ հանուն իրենց նեղ քաղաքական եւ նյութական շահերի»։ 
23:08 - 11 նոյեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանը ռուս խաղաղապահների տեղակայմանը կողմ լինելու մասին հայտնել է դեռ հոկտեմբերի  22-ին․ Ծառուկյանի թեզը մտացածին է․ Մանե Գևորգյան

Նիկոլ Փաշինյանը ռուս խաղաղապահների տեղակայմանը կողմ լինելու մասին հայտնել է դեռ հոկտեմբերի 22-ին․ Ծառուկյանի թեզը մտացածին է․ Մանե Գևորգյան

Վարչապետի մամուլի խոսնակ Ման Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիայի» եթերում, հայտարարել է, թե սա դավաճանություն էր, թե իբր հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց վարչապետ Փաշինյանը դեմ է եղել եւ միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնվել։  Պարոն Ծառուկյանի այս թեզի մտացածին լինելը ակնհայտ է դառնում շատ կոնկրետ փաստով. հոկտեմբերի 22-ին ռուսական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում վարչապետը հայտարարել է, որ կողմ է ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Այս թեզը նա կրկնել է նաեւ հոկտեմբերի 25-ին՝ հնդկական WION հեռուտաալիքին տված հարցազրույցում։ Հետեւաբար՝ հոկտեմբերի 28-ին որեւէ կերպ չէր կարող դեմ լինել ռուս խաղաղապահների տեղակայմանը»։
00:17 - 11 նոյեմբերի, 2020
Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ իրավիճակը քննարկելու․ վարչապետի խոսնակ

Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ իրավիճակը քննարկելու․ վարչապետի խոսնակ

Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի եւ ԼՂՀ նախկին եւ ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի հնարավոր որեւէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը: Մեր տեղեկություններով պաշտոնաթող նախագահները դեռեւս Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում, վարչապետը եւ կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար եւ երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից:
17:47 - 30 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը զարմանք է առաջացնում. ՀՀ վարչապետի խոսնակ

 |armenpress.am|

Ադրբեջանի նախագահի հայտարարությունը զարմանք է առաջացնում. ՀՀ վարչապետի խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Երևանը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամությունը՝ փոխզիջման հիման վրա: Այս մասին նշեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը: «Հայաստանի Հանրապետության վարչապետը բազմիցս հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամության և անհրաժեշտության մասին`փոխզիջման հիման վրա և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,-նշեց Մանե Գևորգյանը: Նրա խոսքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ հենց Ադրբեջանն է հրաժարվում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ դրսևորելով մաքսիմալիստական մոտեցում: «ՀՀ վարչապետն ասել է՝ երբ Հայաստանը հայտարարում է, որ այս կամ այն փոխզիջումն իր համար ընդունելի է, որը, թվում էր, մինչ այդ ընդունելի էր նաև Ադրբեջանի համար, այդ կոմպրոմիսը նրա համար շատ արագ դառնում է անընդունելի: Նա ասել է, որ այն պահին, երբ Հայաստանը հայտնում է փոխզիջման պատրաստակամություն, Ադրբեջանը պահանջում է ավելին: Այնպես, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է կարգավորման հիմնական սկզբունքներին՝ մշակված ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, առաջացնում է զարմանք, քանի որ Հայաստանը միշտ և ներկայում էլ հավատարիմ է այդ սկզբունքներին»,-ընդգծեց Մանե Գևորգյանը:
15:07 - 25 հոկտեմբերի, 2020