Բորիս Ջոնսոն

Ինչպես դիմադրել Ռուսաստանի ներխուժմանը․ Բորիս Ջոնսոնը պլան է մշակել

Ինչպես դիմադրել Ռուսաստանի ներխուժմանը․ Բորիս Ջոնսոնը պլան է մշակել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը 6-կետանոց պլան է մշակել՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային դիմադրելու համար։ Նա նշել է որ աշխարհը պետք է միավորվի իր պլանի շուրջ, գրում է Daily Mail-ը։ Այն ներառում է․ միջազգային հումանիտար կոալիցիայի ստեղծում՝ Ուկրաինային oգնելու համար; աջակցություն Կիևի զինված ինքնապաշտպանությանը; Մոսկվայի դեմ պատժամիջոցների ավելացում; դիվանագիտական ջանքերի միավորում՝ ճգնաժամի դեէսկալացիայի համար; անհապաղ արշավ՝ «ՆԱՏՕ-ի երկրներում կայունության և անվտանգության ամրապնդման համար»; պայքար «Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների սողացող կարգավորման» դեմ։ «Մենք չենք կարող Կրեմլին թույլ տալ պատառներ պոկել անկախ երկրից և հսկայական տառապանքներ պատճառել մարդկանց, այնուհետև հետ վերադառնալ», - New York Times-ի փոխանցմամբ, ասել է Ջոնսոնը։  
12:49 - 06 մարտի, 2022
Գլխավոր առաջնահերթությունը ռուսական կողմին ստիպելն է դադարեցնել ռազմական գործողությունները ատոմակայանի տարածքում․ Ջոնսոնն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Գլխավոր առաջնահերթությունը ռուսական կողմին ստիպելն է դադարեցնել ռազմական գործողությունները ատոմակայանի տարածքում․ Ջոնսոնն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի անխոհեմ գործողությունները սպառնալիք են ողջ Եվրոպայի համար։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հայտարարությունը արվել է Զապորոժեի ԱԷԿ-ում գիշերը տեղի ունեցած միջադեպից հետո, երբ, ըստ Ուկրաինայի ԱԻՊԾ-ի, ռուսական զինված ուժերի գործողությունների հետևանքով ատոմակայանում հրդեհ էր բռնկվել։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը իրավիճակը չափազանց մտահոգիչ է համարել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շտապ հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են, որ այս պահին գլխավոր առաջնահերթությունը ռուսական կողմին ստիպելն է դադարեցնել ռազմական գործողությունները ատոմակայանի տարածքում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ԱԻՊԾ-ն հայտնել էր, որ Զապորոժիե ատոմակայանի տարածքում գնդակոծության հետեւանքով այրվում է ուսումնական համալիրի շենքերից մեկը, և ռուսական կոմղը թույլ չի տալիս Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության ստորաբաժանումներին սկսել հրդեհի հետևանքների վերացումը։ Ժամը 05:55-ին Զապորոժիե ԱԷԿ-ի ուսումնական շենքում հրդեհը բռնկվել է 2 հազար քառակուսի մետր տարածքում: Արդեն ժամը 06:20-ին հրդեհը մարվել է։ Զոհեր և վիրավորներ չկան։
10:20 - 04 մարտի, 2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Զելենսկիին խոստացել է, որ Լոնդոնը մոտակա օրերին օգնություն կտրամադրի Կիեւին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Զելենսկիին խոստացել է, որ Լոնդոնը մոտակա օրերին օգնություն կտրամադրի Կիեւին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոստացել է, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիեւին եւ մոտակա օրերին օգնություն կտրամադրի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Վարչապետը մտադիր է առաջիկա օրերին աջակցություն ցուցաբերել Ուկրաինային այն ֆոնին, որ ուկրաինացիները եւ աշխարհը շարունակում են ցույց տալ, որ Պուտինը չի կարող անպատիժ գործել»,- ասված է Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո Ջոնսոնի գրասենյակի հրապարակած հաղորդագրության մեջ։ Չի նշվում, սակայն, թե ինչ օգնության մասին է խոսքը։ Հաղորդագրության մեջ ասված է նաեւ, որ Զելենսկին Ջոնսոնին տեղեկացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքի մասին, այդ թվում՝ «ուկրաինական քաղաքների վրա հրթիռային ու հրետանային հարվածների, Կիեւում վաղ առավոտյան կատարված սարսափելի դեպքերի մասին»։
13:32 - 25 փետրվարի, 2022
Ջոնսոնը հայտարարել է ՎՏԲ բանկի և «Աէրոֆլոտ» ավիաընկերության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին

Ջոնսոնը հայտարարել է ՎՏԲ բանկի և «Աէրոֆլոտ» ավիաընկերության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին

Հինգշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է ՎՏԲ բանկի և «Աէրոֆլոտ» ավիաընկերության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ արգելելով «Աէրոֆլոտի» թռիչքները Մեծ Բրիտանիա: Ընկերությունը շաբաթական մի քանի չվերթ էր իրականացնում Մոսկվա - Լոնդոն երթուղով։ Ընկերությանը կարող են նաև արգելել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայով թռիչքները։ Ջոնսոնը նաև պարզաբանել է, որ խոսքը Մեծ Բրիտանիայում ՎՏԲ բանկի ակտիվների ամբողջական սառեցման մասին է: Ռուսական բանկերը, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանվել, ամբողջությամբ անջատվելու են Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգից, նրանց հասանելի չեն լինելու ֆունտ ստերլինգով գործարքները: Մեծ Բրիտանիան նաև արգելել է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը Ռուսաստան: Նման միջոցները սովորաբար կիրառվում են երկրի երկարաժամկետ զարգացումը զսպելու համար։ Ջոնսոնը նաև հայտարարել է Ռուսաստանի և ռուսական ընկերությունների համար Մեծ Բրիտանիայում ֆինանսավորում ստանալու արգելքի մասին: Դա կարող է հանգեցնել նրան, որ ռուսական ընկերություններն այլևս չեն կարողանա իրենց թղթերը տեղադրել Լոնդոնի բորսայում, որը նրանց մոտ չափազանց տարածված էր։ Բացի այդ, Ջոնսոնը խոստացել է հետաքննել այն, թե ինչպես են հարուստ ռուսաստանցիները ձեռք բերել իրենց ունեցվածքը. «Օլիգարխները թաքնվելու տեղ չեն ունենալու», - հայտարարել է նա:
22:56 - 24 փետրվարի, 2022
Արևմուտքի անգործությունը կամ թույլ արձագանքը աներևակայելի հետևանքներ կարող է ունենալ․ Բորիս Ջոնսոն

Արևմուտքի անգործությունը կամ թույլ արձագանքը աներևակայելի հետևանքներ կարող է ունենալ․ Բորիս Ջոնսոն

Վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։  Մեծ Բրիտանիայի վարչապետը այս առավոտյան տեղի ունեցածը որակել է իր քաղաքական կյանքում հանդիպած՝ ագրեսիայի ամենասարսափելի դրսևորում, և ընդգծել է Ռուսաստանի գործողություններին ի պատասխան դաշնակիցների լիակատար միասնության անհրաժեշտությունը: Ջոնսոնը հայտարարել է, որ նախագահ Պուտինը պետք է անհաջողության մատնվի, և այդ նպատակին հասնելու համար արևմտյան աշխարհը պետք է մեկուսացնի նրան ինչպես քաղաքականապես, այնպես էլ տնտեսապես:  Նա նաև ողջունել է «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը դադարեցնելու Գերմանիայի որոշումը, սակայն նշել է, որ այժմ դաշնակիցները պետք է համաձայնեցված ջանքեր գործադրեն Պուտինի ռեժիմի նկատմամբ ամենախիստ պատժամիջոցները կիրառելու համար: Մեծ Բրիտանյայի վարչապետը ընդգծել է, որ Արևմուտքի անգործությունը կամ թույլ արձագանքը աներևակայելի հետևանքներ կարող են ունենալ։ Առաջնորդները պայմանավորվել են պահպանել սերտ կապ և շարունակել իրենց պատասխանի քննարկումը այսօրվա «Մեծ յոթնյակի» առաջնորդների հանդիպմանը։
20:22 - 24 փետրվարի, 2022
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական 5 բանկերի և Պուտինի մերձավորների նկատմամբ

 |factor.am|

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական 5 բանկերի և Պուտինի մերձավորների նկատմամբ |factor.am|

factor.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ հինգ ռուսական բանկեր ընդգրկվել են Միացյալ Թագավորության պատժամիջոցների թարմացված ցուցակում, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած երեք գործարարներ՝ Գենադի Տիմչենկոն, Բորիս Ռոտենբերգը և Իգոր Ռոտենբերգը, անհատական ​​պատժամիջոցների տակ են հայտնվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Պատժամիջոցների տակ հայտնված բանկերի թվում են Պրոմսվյազբանկը, Արդյունաբերական խնայբանկը, Չեռնոմորսկի Զարգացման և վերակառուցման Բանկը, Գենբանկը և Ռուսաստանի բաժնետիրական բանկը: Ռուսաստանի Բանկի բաժնետերերի զգալի մասը նախագահ Պուտինի մերձավոր շրջապատից է։ Այս բանկն արդեն գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ. ԱՄՆ գանձապետարանն այն անվանել է Ռուսաստանի խոշոր պաշտոնյաների բանկ, իսկ նրա ամենամեծ բաժնետերը նախագահին մոտ կանգնած գործարար Յուրի Կովալչուկն է։ Պրոմսվյազբանկը պետական է դարձել 2017 թվականից։ 2019-ին այս բանկին տրվել են ՌԴ ՊՆ-ի տեղեկատու բանկի լիազորություններ․ փաստորեն, սա միակ բանկն է, որի միջոցով մշակվում և իրականացվում է պաշտպանական ոլորտի պետական ​​պատվերը։ Ռուսաստանը դա արել է՝ մյուս բանկերին պատժամիջոցներից պաշտպանելու համար, այլապես դրանք կաշխատեին Պաշտպանության նախարարության հետ։ Պատժամիջոցային ցուցակի մնացյալ բանկերը գործում են Ղրիմում, ինչը նշանակում է, որ դրանք արդեն բավականին սահմանափակ են իրենց գործունեությամբ, օրինակ՝ չեն կարող թողարկել Visa և MasterCard քարտեր։
18:13 - 22 փետրվարի, 2022
Ջոնսոնը և Մակրոնը Ուկրաինայի շուրջ իրադրության դիվանագիտական լուծումն առաջնահերթություն են համարում |armenpress.am|

Ջոնսոնը և Մակրոնը Ուկրաինայի շուրջ իրադրության դիվանագիտական լուծումն առաջնահերթություն են համարում |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Ուկրաինայի շուրջ առկա լարված իրադրությունը: Այս մասին ասվում է Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: «Առաջնորդները տեղեկացրել են մեկը մյուսին միջազգային գործընկերների հետ տարվող բանակցությունների մասին՝ անդրադառնալով նաև այս շաբաթ վարչապետի՝ Կիև կատարած այցին: Նրանք համաձայնել են, որ առկա լարվածության պայմաններում դիվանագիտական լուծման որոնումը պետք է մնա որպես առաջնահերթություն»,- ասվում է հայտարարության մեջ: Նրանք ընդգծել են, որ երկու երկրները շարունակելու են համագործակցությունը՝ մշակելու պատժամիջոցներ Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա հարձակման պարագայում: Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն ու Ջոնսոնը քննարկել են նաև երկկողմ կապերի ամրապնդմանը, ՆԱՏՕ-ի անդամների միասնականությունն ապահովելու անհրաժեշտությանն առնչվող հարցեր:
17:27 - 05 փետրվարի, 2022
Բորիս Ջոնսոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Բորիս Ջոնսոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: «Հարգելի վարչապետ, Հունվարի 20-ին Միացյալ Թագավորությունն ու Հայաստանի Հանրապետությունը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Կցանկանայի օգտվել առիթից և ևս մեկ անգամ ընդգծել այդ հարաբերությունների կարևորությունը Միացյալ Թագավորության համար։ Վերջին 30 տարվա ընթացքում Միացյալ Թագավորությունն ու Հայաստանի Հանրապետությունը համատեղ աշխատանք են տարել՝ միտված կարևոր գործընկերության զարգացմանը։ Այս նշանակալից տարեդարձի կապակցությամբ ցանկանում եմ վերահաստատել Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի ջանքերին՝ հասնելու խաղաղության, կայունության և բարգավաճման միջազգային համագործակցության միջոցով, ինչպես նաև ածխածնի արտանետումները կրճատելու հանձնառությանը: Կլիմայի փոփոխության կոնֆերանսի 26-րդ գագաթնաժողովին Հայաստանն արժեքավոր ներդրում է ունեցել կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին, և ՄԹ-ն պատրաստակամ է աջակցելու ձեզ այդ հավակնոտ նպատակներին հասնելու գործում։ Միացյալ Թագավորությունը Հայաստանի Հանրապետության գործընկերն է և կշարունակի մնալ այդպիսին: Լիահույս եմ, որ մեր գործընկերությունը շարունակական զարգացում կապրի գալիք տարիներին», - նշված է Անգլիայի վարչապետի ուղերձում։
14:55 - 01 փետրվարի, 2022
Հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին

Հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ։ 30 տարի առաջ՝ հունվարի 20-ին, մեր պետությունները սկիզբ դրեցին հայ-բրիտանական միջպետական փոխգործակցության և բարեկամ ժողովուրդների միջև սերտ շփումների ամրապնդման գործընթացին՝ հիմնված պատմական առնչությունների, ընդհանուր արժեհամակարգի, գործնական շահերի և փոխադարձ հարգանքի վրա։ Այս հոբելյանը կարևոր հանգրվան է՝ արժևորելու երկու երկրների միջև ձևավորված փոխհարաբերությունները, վերաիմաստավորելու համատեղ անցած ճանապարհը և ուրվագծելու համագործակցության նոր հեռանկարները։ Միացյալ Թագավորությունը նորանկախ Հայաստանի Հանրապետության պետականաշինության ճանապարհին կարևոր գործընկեր է եղել և այսօր էլ իր ավանդն է բերում մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդմանը։ Համոզված եմ, որ այս տարիների ընթացքում ձեռք բերված հարուստ փորձը լայն  հնարավորություններ է ընձեռում հայ-բրիտանական համագործակցության ողջ ներուժի բացահայտման և համապարփակ օգտագործման համար՝ նոր խթան հաղորդելով երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսական գործընկերությանը և բարձրացնելով դրանք որակական նոր մակարդակի։ Այս համատեքստում խորհրդանշական եմ համարում առաջիկայում ակնկալվող ՀՀ-ՄԹ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամփոփումը, որը նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առաջիկա տարիների ընթացքում կկարողանանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով հագեցնել հայ-բրիտանական երկկողմ օրակարգը՝ ի շահ մեր պետությունների և բարեկամ ժողովուրդների։ Ձերդ Գերազանցություն, ևս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս 30-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով մեր երկրներին հոբելյանական տարեդարձներով լեցուն բեղմնավոր փոխգործակցություն»:
12:40 - 20 հունվարի, 2022