Մեծ Բրիտանիան դիտարկում է Ռուսաստանին ՄԱԿ Անվտանգության խորհրդի կազմից հեռացնելու կոչ անելու հարցը․ BBC
15:42 - 01 մարտի, 2022

Մեծ Բրիտանիան դիտարկում է Ռուսաստանին ՄԱԿ Անվտանգության խորհրդի կազմից հեռացնելու կոչ անելու հարցը․ BBC

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը «բարբարոսական մարտավարություն է իրականացնում՝ թիրախավորելով Ուկրաինայում խաղաղ բնակիչներին»։ Այս մասին հայտնում է BBC-ին։

Նա նաև ասել է, որ Ռուսաստանի նախագահը «ծայրահեղորեն թերագնահատել է» ուկրաինացի ժողովրդի պայքարելու պատրաստակամությունը և Արևմուտքի վճռականությունը:

BBC-ն նշում է, որ Մեծ Բրիտանիան դիտարկում է Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմից հեռացնելու կոչ անելու հարցը։ Լրատվամիջոցը հավելում է, որ Բորիս Ջոնսոնն այս հայտարարություններն արել է Լեհաստանում ելույթի ժամանակ, երբ հանդիպում էր գլխավոր եվրոպական դաշնակիցներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել