azatutyun.am: Պաշտոնական Վաշինգտոնը և Լոնդոնը կարծում են, որ Մոսկվայի հետ դիվանագիտական բանակցությունները մնում են «գլխավոր առաջնահերթություն»։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ կայացած հեռախոսազրույցում համաձայնել են, որ ուկրաինական ճգնաժամի հետ կապված «վճռորոշ պատուհան է մնում դիվանագիտության համար», հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Ջոնսոնի գրասենյակը։
Ուկրաինական ճգնաժամի շուրջ այս քննարկումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության պաշտոնյաների զգուշացումից հետո, թե ռուսական ներխուժումը կարող է տեղի ունենալ մի քանի օրից։
comment.count (0)