Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը
 |tert.am|

Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը |tert.am|

tert.am: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արիստիդ Տապսոբան (նստավայրը՝ Մոսկվա)։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Տապսոբային նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություն և արդյունավետ գործունեություն՝ ի շահ երկու երկրների հարաբերությունների զարգացման։ Նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվացնել համագործակցությունը Բուրկինա Ֆասոյի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ ընդգծելով հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, կրթության և առողջապահության ոլորտների ներուժը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացման հնարավորությունները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման ուղիները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործակցության զարգացման հեռանկարներին՝ ընդգծելով այդ ոլորտում առկա ներուժն ու փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը։ Կարևորվել է կրթության, գիտության և առողջապահության ոլորտներում համագործակցության ուղիների համատեղ որոնումը՝ ուղղված ոլորտային բարեփոխումներին աջակցելուն և փորձի փոխանակմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև հանքարդյունաբերության ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունների շուրջ։ Հանդիպման ընթացքում դրականորեն արձանագրվել է Հայաստանի և Բուրկինա Ֆասոյի միջև միջազգային հարթակներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Անդրադարձ է եղել նաև Դեպի ծով ելք չունեցող երկրների համագործակցության ձևաչափում երկկողմ փոխգործակցության ակտիվացման կարևորությանը։
13:26 - 23 ապրիլի, 2025
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սուրբ Հարության տոնի առթիվ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սուրբ Հարության տոնի առթիվ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը շնորհավորել է Սուրբ Զատիկի՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ․«Սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատիկի՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ։ Այս վեհ ու լուսավոր տոնը քրիստոնեական հավատքի ամենակարևոր խորհրդանիշներից է, որ մարմնավորում է կյանքի, հույսի, հոգևոր վերածննդի և արդարության հաղթանակը։ Այն մեզ կոչ է անում վերարժևորել մեր ներքին հավատքը, լինել համերաշխ, սիրառատ ու հանդուրժող։ Թող Սուրբ Զատիկի բարությամբ ու ջերմությամբ լցվեն մեր ընտանիքները, մեր տներում թող ճառագի հարության լույսը և ոգու կամքի ու հավատի ամրություն ու բարօրություն բերի աշխարհասփյուռ հայությանը։ Այս տոնական օրը թող խթան դառնա առավել հոգատար լինելու միմյանց, մեր հասարակության և պետության հանդեպ, ամրացնի մեր միասնականությունը և պատասխանատվության զգացումը՝ ապագայի հանդեպ։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի», - նշված է ուղերձում։
19:37 - 19 ապրիլի, 2025
ՀՀ նախագահը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարին

ՀՀ նախագահը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունից։ Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա նշել է, որ մշակույթը, որպես ժողովուրդների հոգևոր ինքնության դրսևորում, ունի բացառիկ դեր՝ տարբեր ազգերին իրար մոտեցնելու, միմյանց ճանաչելի դարձնելու և վստահության կամուրջներ կառուցելու գործում։ Նախարար Աիդա Բալաևան իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ բարձր գնահատելով Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի անցկացման հնարավորությունը։ Նա կարևորել է մշակութային երկխոսության շարունակականությունն ու խորացումը՝ որպես ժողովուրդների փոխադարձ ճանաչման և փոխընկալման ամուր հենարան։ Նախարարն իր խոսքում՝ ի դեմս Հանրապետության նախագահի, շնորհավորել և խաղաղություն ու բարօրություն է մաղթել Հայաստանի ժողովրդին գալիք Սուրբ Զատիկի՝ Հարության տոնի առթիվ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև մշակույթի և հարակից ոլորտներում համագործակցության խորացման ուղիների շուրջ։ Կողմերը համակարծիք են եղել, որ ժողովուրդների միմյանց ճանաչման ամենակարճ ու արդյունավետ ճանապարհը մշակույթով իրար ներկայանալն է, քանի որ հենց մշակույթն է կրում արժեքների, մտածողության և պատմական հիշողության լեզուն:
15:33 - 19 ապրիլի, 2025
Վարչապետը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին

Վարչապետը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել են «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Կառավարություն-գործարար համայնք ձևաչափով անցկացված աշխատաժողովը կազմակերպվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով լայն ընդգրկմամբ, բաց և արդյունավետ քննարկումների միջոցով բացահայտել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր հնարավորություններ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև հստակեցնել բարեփոխումների առաջնահերթությունները՝ համատեղ որոշումների կայացման համար: Վարչապետ Փաշինյանը, ողջույնի խոսքով հանդես գալով, շնորհակալություն է հայտնել տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող գործարար համայնքի ներկայացուցիչներին, փորձագետներին և ոլորտային պատասխանատուներին աշխատաժողովին մասնակցելու և ակտիվ ներգրավման համար: Իր ելույթում վարչապետը մանրամասն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններին և առկա մարտահրավերներին՝ ընդգծելով գործադիր իշխանության և մասնավոր հատվածի միջև շարունակական, կառուցողական ու արդյունավետ երկխոսության կարևորությունը: Վարչապետի խոսքով՝ նման լայնամասշտաբ միջոցառումները կարևոր են ընդհանուր պատկերացումներ ձևավորելու համար, թե ինչպես կարող են Կառավարությունն ու մասնավոր հատվածն առավել արդյունավետորեն ծառայել ի նպաստ Հայաստանի Հանրապետության՝ ապահովելով կայուն տնտեսական աճ: «Տնտեսական զարգացումը և դրանից բխող արդյունքներն են, որ մեզ հնարավորություն պիտի տան կամ պիտի սահմանափակեն մեր հնարավորությունները՝ երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու և լուծելու։ Եվ այս առումով, իհարկե, ես շատ կոնկրետ խնդիր ունեմ այս աշխատաժողովի արդյունքում, կարևոր է նաև հասկանալ, թե ինչ մթնոլորտ է տիրում գործարար միջավայրում և ինչ խնդիրներ կան, որ խնդիրների լուծմանն ենք մոտ և այլն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է նաև աշխատաժողովի արդյունքում առաջիկա տնտեսական անելիքների օրակարգ ձևավորելու կարևորությունը՝ դրա շուրջ համատեղ աշխատելու տրամաբանությամբ: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է պետական շահի սպասարկմանը միտված տնտեսական ընդհանուր ճանապարհային քարտեզի մշակման, ինչպես նաև դրա շուրջ որոշակի համաձայնության և միասնական ընկալման ձևավորման անհրաժեշտությունը։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել կրկին քննարկման մասնակցության պատրաստակամության համար և հույս հայտնել, որ հենց այս տրամաբանությամբ տեղի կունենա քննարկումը: Մենք այս քննարկումից դուրս կգանք մեր առաջիկա անելիքների վերաբերյալ շատ ավելի կոնկրետ պատկերացումներով և կհասկանանք, թե Կառավարության ծրագրերը որքանով և ինչպես են ընկալվում գործարար համայնքի կողմից, և, իհարկե, լիցքավորված՝ այդ օրակարգը և ճանապարհային քարտեզը հնարավորինս արդյունավետ իրագործելու տեսակետից», - նշել է երկրի ղեկավարը: Վարչապետի ելույթին հաջորդել են «Մակրոտնտեսական, ներդրումային և կրթական քաղաքականությունները՝ որպես տնտեսական մրցունակության հենասյուներ», «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» «Կառավարություն-գործարար համայնք երկխոսության հեռանկարները» թեմաների շուրջ պանելային քննարկումներ: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման տնտեսական հնարավորություններին:Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել իրականացվող բարեփոխումների արդյունավետության բարձրացման, Պետական եկամուտների կոմիտեի վարչարարության կատարելագործման անհրաժեշտության, ինչպես նաև գործադիր իշխանության կողմից ընդունվող որոշումների ներառականության ապահովման կարևորությանը:Ավարտին Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը:
21:16 - 18 ապրիլի, 2025
«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը

«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։  Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր, անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵԽ հարաբերությունների առկա վիճակին և զարգացման հեռանկարներին։ Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, մասնավորապես՝ ոստիկանության, դատաիրավական համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված միջոցառումները և հանրային կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերի վերաբերյալ։ Նախագահն ընդգծել է Հայաստանի կայուն դիրքորոշումը և հավատարմությունը ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացի և սկզբունքների վերաբերյալ, նշելով, որ երկրի զարգացման ներկա փուլում այս բարեփոխումները ունեն ռազմավարական նշանակություն: Իր հերթին, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը և քաղաքական կամքը՝ շարունակելու հստակ քայլերն այս ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Եվրախորհրդի տարբեր հարթակներում և ձևաչափերում արդյունավետ համագործակցությունը: Կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում առկա մարտահրավերները և տարածաշրջանային կայունության հեռանկարները: Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։
18:58 - 15 ապրիլի, 2025
ՀՀ նախագահը մի շարք երկրներում նոր դեսպաններ նշանակելու հրամանագրեր է ստորագրել

ՀՀ նախագահը մի շարք երկրներում նոր դեսպաններ նշանակելու հրամանագրեր է ստորագրել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք երկրներում ՀՀ նոր դեսպաններ նշանակելու հրամանագրեր է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Տիգրան Գալստյանը, որը համատեղության կարգով, նշանակվել է նաև Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ)։Մոնիկա Սիմոնյանը նշանակվել Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։Իսկ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանին, համատեղության կարգով, նշանակել է Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)։Նշենք նաև, որ Արեգ Հովհաննիսյանը հետ է կանչվել Ճապոնիայում, Կորեայի Հանրապետությունում, Ավստրալիայի Համագործակցությունում և Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
10:19 - 12 ապրիլի, 2025
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետ

Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։ «Ողջունելով Հանրապետության նախագահին, Դաշնային Ազգային խորհրդի նախագահը նշել է. «Իմ և Դաշնային ազգային խորհրդի բոլոր անդամների անունից թույլ տվեք հայտնել, որ մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը:Մենք շատ բարձր ենք գնահատում այս այցը մեր երկիր և Դաշնային ազգային խորհուրդ: Նմանատիպ այցերը վկայում են նրա մասին, որ կան ավելի մեծ հնարավորություններ երկու երկրների միջև առկա հարաբերությունների խորացման և ամրապնդման համար: Հայ ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է:Հայերը հայտնի են իրենց խաղաղասիրությամբ, և արաբական տարբեր երկրներում մեծ հեղինակություն և հարգանք ունեն: Մեծաթիվ հայեր կան Շամում, Սիրիայում, Եգիպտոսում և մեձավորարևելյան այլ երկրներում և մշտապես, որտեղ էլ, որ լինում են, իրենք հայտնի են իրենց պրոֆեսիոնալիզմով, իրենց ձեռնահասությամբ և ազնվությամբ: Ողջունում ենք Ձեզ և Ձեր ղեկավարած երկրի մոտեցումը, քանի որ այն ամենը, ինչը հայտնի է վկայում է նրա մասին, որ Դուք ունեք հստակ մոտեցում դեպի խաղաղություն: Ձեր այդ մոտեցումը միտված է թե Ձեր երկրում, թե տարածաշրջանային առումով խաղաղության և անվտանգության հասնելուն, մենք մշտապես խրախուսում ենք այդ մոտեցումը և մենք ևս ձգտում ենք նմանատիպ դրսևորումների իրագործմանը»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և խոսքերի համար, նախագահ Խաչատուրյանը ասել է. «Ձեր ջերմ ընդունելությունը վկայում է մեր երկրների սերտ բարեկամության և գործընկերության մասին:1998 թվականից ի վեր, երբ մեր երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, մեր հարաբերությունները շարունակական զարգացում են ապրել, ինչի մասին են խոսում շուրջ երեսուն պայմանագրերը, որոնք մենք մեծապես կարևորում ենք ու նաև բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք միտված են եղել մեր հարաբերությունների զարգացմանը:Հայաստանի համար Միացյալ Էմիրությունների հետ համագործակցությունը առանձնահատուկ նշանակությունը ունի»:Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների միջև ձևավորված գործընկերային և բարեկամական հարաբերությունները, որոնք դինամիկ զարգացում ունեն: Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են բազմակողմ շփումներն ու փոխգործակցությունը՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առաջմղումը նաև երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի գործակցության ձևաչափով: Ընդգծվել է տարբեր մակարդակներում փոխայցելությունների խթանումը, ինչը նպաստում է համագործակցության ընդլայնմանը: Կողմերը երկուստեք շեշտել են տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը: Այս համատեքստում Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը միանշանակ դիրքորոշում ունի հարևանների հետ հարաբերությունները կառուցել բարիդրացիության և խաղաղ գոյակցության սկզբունքների շուրջ», - նշված է հայտարարությունում։
20:12 - 08 ապրիլի, 2025
Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը բացառիկ հնարավորություններ կստեղծի բեռների և քաղաքացիների տեղաշարժի համար. Վահագն Խաչատուրյան

Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը բացառիկ հնարավորություններ կստեղծի բեռների և քաղաքացիների տեղաշարժի համար. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում ընթացող Ամենամյա ներդրումային համաժողովին. «Նախևառաջ կցանկանայի իմ գոհունակությունը հայտնել էմիրաթական կողմին Ամենամյա ներդրումային համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ուրախ եմ գտնվել Արաբական Միացյալ Էմիրություններում, որը Հայաստանի համար կայուն զարգացման և նորարարության ոլորտներում առաջընթացի, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեխնոլոգիական հնարավորությունների իրացման համար հուսալի գործընկեր է։ Լիովին կիսում եմ այն տեսլականը, որ ներդրումները կենսական դեր են խաղում գլոբալ հրատապ մարտահրավերներին դիմակայելու հարցում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, աղքատությունը և անհավասարությունը: Ի վերջո, միջազգային համագործակցության ամրապնդումը կարևոր է համաշխարհային ֆինանսական կայունությունը խթանելու և համաշխարհային շուկայում բոլոր ներդրողների համար հավասար պայմաններ ապահովելու համար: Կհամաձայնեք, որ այսօր գործող աշխարհակարգը փոխվում է բավականին դինամիկ տեմպերով, իսկ մենք ապրում ենք պատմության բեկումնային, որոշ իմաստով անկանխատեսելիության փուլում: Ցանկացած տեղեկատվություն իր մեջ բացասական երանգ է պարունակում, որն անորոշության զգացում է առաջացնում: Զինված հակամարտություններ, աշխարհաքաղաքական լարվածություն, ճգնաժամեր, տնտեսական անկայունություն, կլիմայի փոփոխության սպառնալիք, մարդու իրավունքների խախտումներ, սոցիալական ցնցում, աղքատություն և անհավասարություն, թվարկված բոլոր իրադարձությունները մարտահրավեր են նետում համաշխարհային կայունության հիմքերին:Չմոռանանք նաև արդի պայմաններում անհավանական տեմպերով մեծացող արհեստական բանականության դերի մասին, որը կենսական նշանակնություն ունի բարելավելու մարդկանց կյանքը ու ճկունությունը՝ արձագանքելով առաջացող մարտահրավերներին:Այս մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար անհրաժեշտ է հավաքական հանձնառություն՝ երկխոսություն, փոխշահավետ լուծումներ, բանակցություններ: Կցանկանայի մեջբերել ԱՄԷ հիմնադիր-նախագահ լուսահոգի Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ-Նահյանի խոսքերը, որ միասնությունը ճանապարհ է դեպի ուժ, պատիվ և ընդհանուր բարիք:Աշխարհաքաղաքական փոփոխությունների և նախկին կանոնակարգի վերանայման պայմաններում՝ Հայաստանը, որպես երկխոսության համար բաց, խաղաղասեր, ժողովրդավար ու զարգացող տեխնոլոգիական տեսլականով երկիր, կառուցում է ժամանակակից կենսունակ քաղաքական և մրցունակ տնտեսական համակարգ: Մեր կարևորագույն կապիտալը կրթված, աշխատասեր ու օրինապահ հասարակությունն է: Կառավարությունն իր հերթին, ներդրումներ է կատարում անհրաժեշտ ենթակառուցվածքներում՝ տեխնոլոգիական աճին աջակցելու համար։ Ստեղծվում են տեխնոլոգիական կենտրոններ ու պարկեր, ինչպիսիք են ԿՈԱՖ և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնները, որոնք կենտրոնացած են երիտասարդ տաղանդների զարգացման և մրցունակ սերնդի կրթման վրա։Նորություն չէ, որ երիտասարդության շրջանում առկա է մեծ հետաքրքրվածություն բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ռոբոտաշինության և նորարարության հանդեպ:Մենք առաջարկում ենք տարածաշրջանում ամենաբաց և գրավիչ ներդրումային միջավայրերից մեկը՝ վարելով «բաց դռների» քաղաքականություն։Ժողովրդավարության զարգացմամբ մենք շարունակաբար ամրապնդում ենք երկրում արդար և մրցունակ տնտեսական միջավայրը, օրենքի գերակայությունը և անկախ դատական համակարգը, ինչն ուղղակիորեն նպաստում է ներդրումային միջավայրի հուսալիությանը, պաշտպանությանն ու զարգացմանը։Իշխանությունների կողմից իրականացվող գործարար միջավայրի խորը և համապարփակ բարեփոխումներն օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմաններ են առաջարկում:Հայաստանն օրինական երաշխիքներ է տրամադրում օտարերկրյա ներդրողների համար, ներառյալ սեփականության պաշտպանությունը, կապիտալի ազատ տեղաշարժը և թափանցիկ հարկային համակարգը:Վերջին տարիներին Հայաստանը բարձր վարկանիշներ է գրանցել միջազգային ինդեքսներում, այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են օրինակ՝ ժողովրդավարությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը, տնտեսական ազատությունը, գործարար և ներդրումային ազատական միջավայրը։ Հայաստանն ունի ներդրումների պաշտպանության երկկողմ պայմանագրեր ավելի քան 40 երկրների, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ:Հայաստանն առաջարկում է մի քանի Ազատ տնտեսական գոտիներ, որոնք բարենպաստ պայմաններ են ապահովում օտարերկրյա ներդրողների համար։ Այս գոտիներն առաջարկում են հարկային արտոնություններ, պարզեցված մաքսային ընթացակարգեր և մուտք դեպի տարածաշրջանային շուկաներ:Իմ պատվիրակությունն այստեղ է կոնկրետ ներդրումային ծրագրերով, որոնցով իմ գործընկերները կկիսվեն ձեզ հետ: Պատրաստ ենք գործնական բանակցությունների, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, փորձի ու տեխնոլոգիաների փոխանակման։Միևնույն ժամանակ, կարևոր եմ համարում, որպեսզի, օգտվելով առիթից, մեր գործընկերները տեղեկացված լինեն նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին:Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից է:Մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին, որի կարևոր մասն է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման և տնտեսական կապերի խթանման գործիք: Այս նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն է տալիս տարածաշրջանային կայունության, տնտեսական զարգացման և միջազգային առևտրային միջանցքների գործարկման համար:Նախագծի առանցքային գաղափարը կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, կապի մալուխներ և էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու և, ի վերջո, մարդկանց միջև շփումների հնարավորություններ ստեղծելու միջոցով, ինչը կարևորագույն բաղադրիչ է խաղաղության համար։Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, բացառիկ հնարավորություններ կստեղծի բեռների և քաղաքացիների տեղաշարժի համար:Վստահ եմ, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ավելին, Հարավային Կովկասը պետք է վերածվի մի տարածաշրջանի, որտեղ չկան փակ սահմաններ, ինչն էլ իր հերթին կնպաստի տնտեսական համագործակցության խորացմանը, մարդկանց միջև շփումների ակտիվացմանը՝ միաժամանակ ապահովելով ողջ տարածաշրջանի կայուն տնտեսական աճը»:
15:30 - 07 ապրիլի, 2025
Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ․ Վահագն Խաչատուրյան

Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ․ Վահագն Խաչատուրյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի, Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ կանայք, Սիրելի մայրեր, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման ու Մայրության և Գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այս օրը խորը խորհուրդ ունի՝ այն հիշեցնում է այն պահը, երբ մարդկությանը տրվեց կյանք պարգևող ու փրկության հույս բերող ավետիսը։ Սուրբ Մարիամի կերպարում մեր ժողովուրդը դարեր շարունակ տեսել է մայրական նվիրվածության, խոնարհության և ուժի խորհրդանիշը։ Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ։ Ձեր սերը, հոգատարությունը, ձեր զորությունը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակական կյանքում մեր պետության ամրության և ներդաշնակության հիմքերից են։ Մեր ինքնության կերտվածքում նույնպես մայրական կերպարն առանձնահատուկ տեղ ունի։ Մենք Մայր ենք անվանում մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր քաղաքը՝ որովհետև հենց մայրն է բերում կյանք, արմատ, շարունակություն։ Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, Թող այս տոնը ձեզ պարգևի խաղաղություն, ջերմություն և սեր։ Սրտանց մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և անսպառ ուժ՝ պահելու ու սիրելու ձեր ընտանիքները, և հավատով նայելու ապագային»։
10:59 - 07 ապրիլի, 2025
Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ․ Վահագն Խաչատուրյան

Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ․ Վահագն Խաչատուրյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի, Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ կանայք, Սիրելի մայրեր, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման ու Մայրության և Գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այս օրը խորը խորհուրդ ունի՝ այն հիշեցնում է այն պահը, երբ մարդկությանը տրվեց կյանք պարգևող ու փրկության հույս բերող ավետիսը։ Սուրբ Մարիամի կերպարում մեր ժողովուրդը դարեր շարունակ տեսել է մայրական նվիրվածության, խոնարհության և ուժի խորհրդանիշը։ Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ։ Ձեր սերը, հոգատարությունը, ձեր զորությունը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակական կյանքում մեր պետության ամրության և ներդաշնակության հիմքերից են։ Մեր ինքնության կերտվածքում նույնպես մայրական կերպարն առանձնահատուկ տեղ ունի։ Մենք Մայր ենք անվանում մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր քաղաքը՝ որովհետև հենց մայրն է բերում կյանք, արմատ, շարունակություն։ Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, Թող այս տոնը ձեզ պարգևի խաղաղություն, ջերմություն և սեր։ Սրտանց մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և անսպառ ուժ՝ պահելու ու սիրելու ձեր ընտանիքները, և հավատով նայելու ապագային»։
10:59 - 07 ապրիլի, 2025
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ, այդ թվում՝ ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։  «Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 4-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները,- նշված է հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը ներկայացվել էր քաղաքացիական նախաձեռնության կողմից։ «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը ստորագրահավաք էր սկսել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու նախագիծ ներկայացնելու օրակարգով։ Սահմանված ժամկետում նախաձեռնության անդամները անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքել էին 60 հազար ստորագրություն, ինչից հետո նախագիծն օրենքով սահմանված կարգով ներկայացվել էր ՀՀ կառավարության քննարկմանը, որի կողմից հաստատվել էր, այնուհետև քննարկման դրվել խորհրդարանում։  Մարտի 26-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը՝ 64 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
17:49 - 04 ապրիլի, 2025
Հայաստանը բարձր է գնահատում Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան

Հայաստանը բարձր է գնահատում Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Ջուլիան Թրեյնորը (նստավայրը՝ Մոսկվա):Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու տարբեր ոլորտներում կապերի խորացմանը։«Հայաստանը բարձր է գնահատում Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»,- նշել է նախագահը։Իր հերթին, դեսպան Թրեյնորը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային տարբեր հարթակներում և բազմակողմ ձևաչափերում արդյունավետ համագործակցության վերաբերյալ հարցեր նշելով, որ փոխադարձ աջակցությունը կնպաստի երկու պետությունների շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը:Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խթանման հեռանկարներին: Կարևորվել են միջգերատեսչական շփումները՝ երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացնելու նպատակով:Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի ամրապնդմանն աջակցելու գործնական քայլերի շուրջ: Այս համատեքստում քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները, բիզնես-միջավայրի բարելավմանն ուղղված նախաձեռնությունները և ներդրումային նոր հնարավորությունների բացահայտման ուղիները:Առանձնահատուկ շեշտադրվել է բարձր տեխնոլոգիաների, գիտակրթական և մշակութային բնագավառներում համագործակցային ներուժի իրականացումը խթանելուն ուղղված քայլերի կարևորությունը:Անդրադարձ է կատարվել տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում հանքարդյունաբերության ոլորտում նորզելանդական լավագույն փորձի կիրառումը Հայաստանում:Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման փոխադարձ հետաքրքրությունը և պատրաստակամությունը:
17:46 - 04 ապրիլի, 2025
Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր |armenpress.am|

Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր՝ այդ թվում էներգետիկայի ոլորտում։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայ-գերմանական տնտեսական համագործակցության ներկա մակարդակին և դրանք զարգացման հեռանկարներին վերաբերող հացին ի պատասխան նշեց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:  Նա կարևորեց վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացվող աշխատանքը և այդ հարցում երկրների միջև համագործակցությունը։ «Մենք տեսնում ենք, որ Հայաստանում արդեն այդ փոփոխությունը վաղուց սկսվել է։ Եթե մեկ քայլ առաջ նայենք, ապա կարևոր է ոչ միայն քամու էներգիան, այլև՝ ջրածնի էներգիան»,- շեշտեց Շտայնմայերը։ Գերմանիայի նախագահն ընդգծեց՝ կարևոր է ոչ միայն վերականգնվող էներգիայի ստեղծումն, այլև այլ տարածաշրջաններ դրա փոխադրումն ու այդ նպատակով հաղորդակցությունների ստեղծումը։«Եթե Հայաստանը կարող է այդպիսի ենթակառուցվածքներ ստեղծել, մենք դա ողջունում ենք»,-շեշտեց նա: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի համոզմամբ՝ հայ-գերմանական պատվիրակությունների միջև քննարկումներում չէին կարող չարծարծվել երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, քանի որ ԵՄ-ի անդամ երկրներից հենց Գերմանիան է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալներով գտնվում առաջին տեղում։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
18:08 - 31 մարտի, 2025