Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ. Արմեն Գրիգորյանը՝ Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջի մասին |armenpress.am|

Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ. Արմեն Գրիգորյանը՝ Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջի մասին |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շեշտում է, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ:  - Պարոն Գրիգորյան, ԼՂ նախագահը երեկ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է, թե Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով իրենց պահանջ է ներկայացրել Հայաստանի հետ կապող երթեւեկությունը կազմակերպել այլ երթուղով: Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը: - ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի եւ Ադրբեջանի նախագահի՝ 2020թ. եռակողմ հայտարարության 6-րդ կետում, որտեղ սահմանված են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի ստեղծման եւ գործունեության հետ կապված հարցեր՝ սահմանված է հետեւյալը. «Կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»: Այս ընթացքում, իհարկե, այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է, բայց այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի: Համենայն դեպս՝ Հայաստանը որեւէ պլանի համաձայնություն չի տվել, հետեւաբար Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ: - Բայց դուք հայտարարել էիք, որ Հայաստանը սկսում է Կոռնիձոր-Տեղ-Մ12 ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները, որը ենթադրվում է, պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն: - Այո, այդ շինարարությունն արդեն իսկ սկսվել է, բայց ուշադրություն դարձրեք, որ եռակողմ հայտարարության մեջ նշվում է նոր երթուղու կառուցման պլանի մասին: Նման համաձայնեցված պլան գոյություն չունի: Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ առաջարկել է եռակողմ ձեւաչափով համաձայնեցնել եւ ստորագրել պլանը եւ համաձայնեցված ժամանակացույցով ու ճանապարհային քարտեզով գնալ առաջ: Դա այն է, ինչ նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:  
12:57 - 03 օգոստոսի, 2022
Եվրամիությունը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական լարվածության առթիվ
 |civilnet.am|

Եվրամիությունը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական լարվածության առթիվ |civilnet.am|

civilnet.am: Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական կողմերի միջև լարվածության առթիվ։ «Եվրոպական միությունը հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում: Մենք դրանով զբաղվում ենք մի քանի մակարդակներով։ Կարևոր է նվազեցնել լարվածությունը և բաց չթողնել տասնամյակների վեճերի էջը շրջելու պատմական հնարավորությունը»,- Թվիթերի իր էջում գրել է Կլաարը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել էին սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորվել էր ՊԲ մեկ զինծառայող, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Օգոստոսի 2-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ: Օգոստոսի 2- ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել, լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում պահպանվում է։
11:21 - 03 օգոստոսի, 2022
Միշտ պատրաստ ենք ադրբեջանցի և հայ մեր ընկերներին ընդունել Ռուսաստանի տարածքում․ Զախարովա
 |azatutyun.am|

Միշտ պատրաստ ենք ադրբեջանցի և հայ մեր ընկերներին ընդունել Ռուսաստանի տարածքում․ Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերում։ Օգոստոսի 2-ին կայացած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք միշտ պատրաստ ենք ադրբեջանցի և հայ մեր ընկերներին ընդունել Ռուսաստանի տարածքում։ Համոզված ենք, որ մեր երկրի եզակի պրոֆեսիոնալ հնարավորությունները, սահմանագծման և սահմանազատման հարցերում մեր երկրի իրավասությունները հետխորհրդային տարածքում ունակ են էապես ամրապնդելու անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանին և ողջ տարածաշրջանում»,- նշել է Զախարովան։ Նա ասել է, որ Ռուսաստանը ակտիվ ներդրում է կատարում նախապատրաստելու «հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը»։ Զախարովայի խոսքերով՝ այս կամ այն միջոցառում անցկացնելու կոնկրետ ժամկետները պետք է որոշեն Բաքուն և Երևանը։ «Մենք մեր կողմից նույնպես կտեղեկացնենք, երբ նրանք ընդունեն այդ որոշումը»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը։ Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 
18:40 - 02 օգոստոսի, 2022
Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի մասին

Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի մասին

Ռուսաստանը շարունակելու է Հայաստանին և Ադրբեջանին աջակցություն ցուցաբերել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք մեր կողմից միշտ պատրաստ ենք Ռուսաստանի տարածքում ընդունել մեր հայ և ադրբեջանցի ընկերներին։ Համոզված ենք, որ հետխորհրդային տարածքում դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասով մեր երկրի եզակի մասնագիտական ​​կարողություններն ու իրավասությունները կարող են էականորեն ամրապնդել հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանու նույնպես»,- ասել է Զախարովան։ Նա նշել է, որ Ռուսաստանն ակտիվ ներդրում ունի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում։ Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պարբերական խորհրդակցություններ է անցկացնում կողմերի հետ՝ ընդհանուր կետեր գտնելու՝ հասնելու խաղաղության համաձայնագրի փոխընդունելի հիմնարար սկզբունքներին։ Զախարովայի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն ելնում է նրանից, որ «այս կամ այն միջոցառումների անցկացման կոնկրետ ժամկետները որոշելու են Բաքուն ու Երևանը»։
17:24 - 02 օգոստոսի, 2022
«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին»․ Չավուշօղլու
 |azatutyun.am|

«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին»․ Չավուշօղլու |azatutyun.am|

azatutyun.am: «Ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման բանակցությունները հաջողությամբ ավարտվեն: Հարավային Կովկասում կոմունիկացիաների շուտափույթ բացումը բխում է տարածաշրջանային բոլոր երկրների շահերից», - այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: Ուզբեկստանում տեղի ունեցած Թուրքիայի, Ուզբեկստանի և Ադրբեջանի արտաքին գործերի, տրանսպորտի և առևտրի նախարարների համաժողովի ժամանակ Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքին: «Պատմական Շուշիի հռչակագրով Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները բարձրացրինք դաշնակցային մակարդակի: Ադրբեջանի հաղթանակով Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական հավասարակշռություն է ի հայտ եկել, որից շահելու են կայունության և համագործակցության կողմնակից երկրները: Մենք կոչ ենք անում բոլորին օգտագործել այս հնարավորությունը: Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության, սահմանազատման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին: Մենք էլ ենք հարաբերությունների կարգավորման համար քայլեր ձեռնարկում, հատուկ ներկայացուցիչների հանդիպումների միջոցով և Ադրբեջանի հետ խորհրդակցելով առաջ ենք շարժվում», - ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
17:14 - 02 օգոստոսի, 2022
Հայաստանը նոր միջպետական ամբողջական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի

Հայաստանը նոր միջպետական ամբողջական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի

Ս.թ. հուլիսի 27-ին Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Նշված գանգատը, ի թիվս այլնի, վերաբերում է 2022 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Խրամորթ և Փարուխ գյուղերի ուղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտմանը, Արցախի Հանրապետության սահմանամերձ գյուղերի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցվող իրական սպառնալիքներին, ինչպես նաև 2021-2022 թվականների ընթացքում aդրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման դեպքերին, որոնց արդյունքում խախտվել է անձանց կյանքի իրավունքը:
14:58 - 02 օգոստոսի, 2022
Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ զրույցում դժգոհել է Արցախի ՊԲ-ի առկայությունից

 |factor.am|

Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ զրույցում դժգոհել է Արցախի ՊԲ-ի առկայությունից |factor.am|

factor.am: ԱՄՆ պետաքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը նախօրեին  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո զրուցել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ փոխանցմամբ՝  կողմերը կարծիքներ են փոխանակել  Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, եռակողմ հայտարարությունների կատարման, ինչպես նաև ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո հայտարարությունների վերաբերյալ։ «Նախարար Ջեյհուն Բայրամովը զրուցակցի ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի հայտնի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և առաջընթացի ապահովման անհրաժեշտության վերաբերյալ, ներառյալ տրանսպորտի և հաղորդակցությունների բացումը, երկու պետությունների միջև սահմանների դելիմիտացիան և անհրաժեշտությունը սկսելու աշխատանքը ապագա խաղաղության պայմանագրի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ նա կարևորել է «կողմերի պարտավորությունների լիարժեք կատարումը»։ «Այս կապակցությամբ ընդգծվել է, որ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից բխող պարտավորություններին, հայկական զինված կազմավորումներն ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից, և նշվել է դրա անթույլատրելիությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
12:04 - 02 օգոստոսի, 2022
ՀՀ ՊՆ-ն այսօր արդեն երկրորդ անգամ հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

ՀՀ ՊՆ-ն այսօր արդեն երկրորդ անգամ հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

ՀՀ ՊՆ-ն այսօր՝ հուլիսի 30-ին, արդեն երկրորդ անգամ հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը։  «Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,- հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ կեսօրին, ՀՀ ՊՆ-ն մեկ այլ հաղորդագրությամբ հերքել էր Ադրբեջանի ռազմական գերատեսչության հրապարակած տեղեկությունն այն մասին, թե ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
21:33 - 30 հուլիսի, 2022
Վերջին օրերի ընթացքում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել Թաղավարդի տարածքում. ՌԴ ՊՆ
 |azatutyun.am|

Վերջին օրերի ընթացքում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել Թաղավարդի տարածքում. ՌԴ ՊՆ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսական խաղաղապահ զորակազմը հաստատում է օրերս ադրբեջանական կողմից Թաղավարդի ուղղությամբ կրակոցների մասին տեղեկությունը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տարածած հաղորդագրությունում նշում է, որ վերջին օրերի ընթացքում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել Թաղավարդի տարածքում: Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված ստորաբաժանումների դիրքերի ուղղությամբ, զոհեր ու վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, ըստ հաղորդագրության, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ հարթել է միջադեպը։ Հուլիսի 28-ին Արցախի ՆԳՆ-ը հաղորդեց, որ ադրբեջանական կողմից մոտ 20 րոպե տևողությամբ հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների ուղղությամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է հաղորդումը՝ այն համարելով «սուտ և իրականությանը չհամապատասխանող»։
18:50 - 30 հուլիսի, 2022
Զաքիր Հասանովը հրամանատարների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում և Հայաստանի հետ սահմանին |azatutyun.am|

Զաքիր Հասանովը հրամանատարների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում և Հայաստանի հետ սահմանին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի նախագահությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են նրա տեղակալները, զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությանունների և ծառայությունների պետերը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ, «խորհրդակցությանը տեսակապով մասնակցել են ազատագրված տարածքներում տեղակայված զորամիավորումների հրամանատարները»: Հասանովը բարձրաստիճան զինծառայողների հետ քննարկել է «իրավիճակը Ղարաբաղի տնտեսական գոտում, որտեղ ժամանակավոր տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները, և հրամայել է պատրաստ լինել ցանկացած պահին անմիջապես վճռական միջոցներով կանխել թշնամու կողմից սադրանքների փորձերը»: Խորհրդակցության մասնակիցներին հայտնել են, որ վեց ամիս տևած մարտական պատրաստության փուլից հետո բանակում ստուգումներ կանցկացվեն: Զաքիր Հասանովը հրամանատարներին հանձնարարել է «նոր ուսումնական շրջանում ուշադրություն դարձնել զինծառայողների պրոֆեսիոնալիզմին և զորքերի մարտական պատրաստվածությանը, ավելացնել դաշտային վարժանքների ինտենսիվությունը և բարձր պահել ստորաբաժանումների մարտական մակարդակը»։
14:34 - 30 հուլիսի, 2022
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը այլընտրանք չունի. Արտակ Բեգլարյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը այլընտրանք չունի. Արտակ Բեգլարյան

Արցախի Թաղավարդ և Կարմիր շուկա գյուղերի խաղաղ բնակիչների տների ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակած փամփուշտները և հրադադարի ռեժիմի այլ խախտումները վերջին օրերին հերթական ապացույցն են այն բանի, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը տեսանելի ապագայում չի փոխելու հայերի հանդեպ տասնամյակներ շարունակ դրսևորված ատելության, ֆիզիկական և հոգեբանական բռնության իր քաղաքականությունը: Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ հրապարակելով լուսանկարներ, որոնցում երևում են Արցախի խաղաղ բնակիչների՝ ադրբեջանական գնդակոծության հետևանքով վնասված տները:   «Ինչքան էլ ադրբեջանական իշխանությունները խաղաղություն և քաղաքավարություն խաղան, միևնույն է, նրանք շարունակում են հայատյացության և ագրեսիվության քաղաքականությունը՝ հայերին Արցախից վտարելու և հայկական պետականությունն ու ողջ հայությանը նվաստացնելու նպատակով: Հակամարտությունը չի կարող կարգավորվել և տարածաշրջանում չի կարող լինել երկարաժամկետ կայունություն, քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ չեն իրական և բոլոր կողմերի համար արժանապատիվ երկխոսության ու խաղաղության: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և պաշտպանությունը այլընտրանք չունի, քանի որ մենք ենք մեր ճակատագրի տերը մեր Հայրենիքում, և դա միակ ձևն է աշխարհում մի նոր ցեղասպանություն կանխելու», - գրել է Արցախի պետնախարարը: Հուլիսի 28-ին Արցախի Ներքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ ադրբեջանական զինուժը մոտ 20 րոպե անկանոն կրակ է վարել Թաղավարդ և Կարմիր Շուկա, նաև՝ Տոնաշեն համայնքների ուղղությամբ:
13:06 - 30 հուլիսի, 2022
Պետք է ակտիվորեն քննարկենք ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը. ՀՀ ԱԽ քարտուղար |armenpress.am|

Պետք է ակտիվորեն քննարկենք ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը. ՀՀ ԱԽ քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Ղարաբաղի հիմնախնդիրը Հայաստանի համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում նշեց, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը եւ որոշենք ինչպես առաջ ընթանալ: Այս մասին նշել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։  Պարոն Գրիգորյան, աշխարհաքաղաքական կենտրոններից վերջերս հնչում են գնահատականներ, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման եւ այսպիսով տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատելու լրջագույն հնարավորություն կա: Հայաստանի իշխանությունը տեսնո՞ւմ է նման հնարավորություն: Այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը խաղաղության օրակարգը հռչակել է պետական ռազմավարություն եւ քաղաքականություն ուղղակի վկայությունն է այն բանի, որ նման հնարավորություն տեսնում ենք: Այդ հնարավորությունը ավելի է առարկայանում, երբ հաշվի ենք առնում, որ Հայաստանի կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը խաղաղության օրակարգի իրագործման պատասխանատվություն է ստանձնում, հասկանալով, որ դա հեշտ ճանապարհ չէ: Կարծում եմ ՀՀ կառավարության եւ քաղաքական մեծամասնության նվիրվածությունը խաղաղության օրակարգին կարեւոր գործոն է միջազգային տարբեր հարթակներից հնչող գնահատականների համար:  Ինչ ճանապարհային քարտեզ եք պատկերացնում խաղաղության օրակարգի իրագործման համար: Այդ օրակարգը հայտնի է. սահմանագծման եւ սահմանային անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներ Ադրբեջանի հետ, որն արդեն մեկնարկել է եւ օգոստոսի երկրորդ կեսին նախատեսված է սահմանագծման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստը Մոսկվայում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում...  Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանը ձգձգում է այդ հարցերի լուծումը: Սահմանագծման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը օգոստոսի երկրորդ կեսին նշանակվել է ադրբեջանական կողմի առաջարկով: Հայկական կողմը երկրորդ հանդիպմանը պատրաստ էր եւ հունիսին եւ հուլիսին: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով մենք բազմիցս արտահայտել ենք մեր պատրաստակամությունը: Վերջերս համացանցում հայտնվել է դեռեւս 2021թ. դեկտեմբերին դիվանագիտական ճանապարհներով մեր փոխանցած առաջարկների փաթեթը, որն այսօր էլ ուժի մեջ է: Մենք մի քանի այլ առաջարկներ էլ ենք արել, եւ մեծապես շահագրգիռ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով, որը «Հայկական խաչմերուկ» նախագծի մաս է: Իհարկե՝ նախագծի արեւելք-արեւմուտք հատվածի կոնկրետ երթուղու հարցը քննարկելի է, մենք երբեք չենք շեշտել միայն մի տարբերակի հնարավորությունը եւ մեզ նույնքան անհրաժեշտ է ամենաարդյունավետ երթուղին գտնել, որովհետեւ դրանից է կախված «Հայկական խաչմերուկ» նախագծի գործունակությունն ու գրավչությունը: Կոմունիկացիաների հարցով եռակողմ աշխատանքային խմբում, որ համանախագահում են ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերը, մենք որոշակի առաջընթաց ենք նկատում եւ տրամադրված ենք շարունակել նույն ոգով:  Այս երկու քայլերի՞ց է ուրեմն բաղկացած խաղաղության հաստատումը Ադրբեջանի հետ: Ղարաբաղի կարգավիճակը ի՞նչ է լինելու: Ոչ, ձեր նշած ճանապարհային քարտեզի եւ խաղաղության օրակարգի կուլմինացիան, իհարկե, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Դուք գիտեք, որ Ադրբեջանն այս առումով ներկայացրել է հինգ կետեր եւ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ դրանցում անընդունելի ոչինչ չկա:  Ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչու՞մը: Հայաստանն այսինքն ճանաչո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ տարածքային պահանջներ չունի՞: Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է հենց թեկուզ այն փաստի բերումով, որ դա մեր օրենսդրության մաս է: Բազմիցս ենք ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը ճանաչել են դեռեւս 1991 թվականին ստորագրված եւ հետագայում վավերացրած ԱՊՀ ձեւավորման մասին համաձայնագրով: Եւ սա այսօր թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի օրենսդրության մաս է: Դա պետք է արտահայտել նաեւ երկկողմ մակարդակով: Եւ ինչպես ասել ենք, նման հեռանկարի մեջ մեզ համար անընդունելի ոչինչ չկա եւ Հայաստանը, այո, Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի:  Իսկ Ղարաբաղը, ինչ է լինելու Ղարաբաղի հարցը եւ կարգավիճակը: Մենք բազմիցս ենք ասել, որ Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ համար սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում նշեց, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը եւ որոշենք ինչպես առաջ ընթանալ:  Այսինքն՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել առանց ԼՂ հարցի վերջնական լուծմա՞ն: Նման գաղափար նույնպես կա: Բայց այս պահին վաղ է որեւէ նման բանաձեւի մասին խոսելը:  Իսկ ԼՂ հայության համար ի՞նչ անվտանգության երաշխիքներ պիտի լինեն: ԼՂ հայության անվտանգության ապահովման միջազգային երաշխիք կա, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունն է: Այդ երաշխիքի հետագա կատարելագործման վրա պետք է աշխատել, բայց ԼՂ հիմնախնդրի դեմիլիտարիզացիան կարեւոր գաղափար է:  Մեծ հաշվով Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել: Մեծ հաշվով, կարծում եմ, մենք ընթանում ենք այդ ճանապարհով:  Իսկ գերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը: Հումանիտար հարցերի լուծումը խաղաղության պարտադիր ուղեկիցն է: Այդ թվում՝ մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Այդ բոլոր հարցերն, իհարկե, պետք է հասցեագրվեն: Հայաստանն, ի դեպ, վերջին երկու տարվա ընթացքում Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների 130 մարմիններ է փոխանցել Ադրբեջանին: Մենք պատրաստ ենք ակտիվորեն համագործակցել նաեւ այս հարցի շուրջ եւ նույնը ակնկալում ենք Ադրբեջանից: Հայկական կողմը Ղարաբաղյան առաջին պատերազմից ավելի քան 770 անհետ կորած անձ ունի: 44-օրյա պատերազմում մեր անհետ կորած անձանց թիվը 203 է:   Ավելի մանրամասն՝ armenpress.am-ում։  
19:44 - 29 հուլիսի, 2022