Ադրբեջանի ՊՆ պնդմամբ՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների կրակոցների հետևանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող
12:35 - 03 օգոստոսի, 2022

Ադրբեջանի ՊՆ պնդմամբ՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների կրակոցների հետևանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, թե Արցախի ՊԲ ստորաբաժանումների կրակոցների հետևանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող։

«Օգոստոսի 3-ի առավոտյան հայկական կողմը Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ՌԴ խաղաղապահ զորախումբը, ինտենսիվ կրակ է բացել Լաչինի շրջանում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Ըստ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության՝ արդյունքում հրազենային վնասվածքից մահացել է շարքային զինծառայող Քազիմով Անար Ռուստամօղլուն։

«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան միջոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել