Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Ունենալու ենք տեղական փոխարդող, ես դրա ջատագովն եմ և առաջիկայում ամեն ինչ անելու եմ, որ ունենանք սեփական ավիացիա. Սուրեն Պապիկյան |tert.am|

Ունենալու ենք տեղական փոխարդող, ես դրա ջատագովն եմ և առաջիկայում ամեն ինչ անելու եմ, որ ունենանք սեփական ավիացիա. Սուրեն Պապիկյան |tert.am|

tert.am: ԱԺ-ում ընթանում է Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի օրակարգում 2019 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ հարցն է, զեկուցողը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն է:«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նրանից հետաքրքրվեց, թե գո՞հ է արդյոք Քաղավիացիայի կոմիտեի աշխատանքներից: Սուրեն Պապիկյանը նշեց, որ 2019 թվականը նրանով էր աննախադեպ ավիացիայի համար, որ հնարավորություն ունեցանք եվրոպական մի քանի ավիաընկերությունների մուտքը ապահովել ՀՀ և ՀՀ քաղաքացիների համար մատչելի ուղեվարձով տոմսեր ապահովել: «Այն հարցերը, որոնք ուղղել եք վերջին իրադարձությունների հետ կապված, գիտեք պատախսանը․ այսօր արձանագրված խնդիրները մեկ օրում չէ, որ տեղի են ունենցել և 2019 թվականի արգասիքը չեն: Իհարկե, այս առումով մտահոգություն կա, եթե հնարավոր լիներ դա որևէ կերպ անել այնպես, որ տեղի չունենար, ցանկալի կլիներ, բայց ունենք այն, ինչ ունենք: Մենք շարունակում ենք լինել ՀՀ բոլոր ղեկավարների իրավահաջորդը և մեր երկրում տեղի ուենցած ցանկացած թերության պատասխանատուն դառնում ենք նաև մենք»,-ասաց նա:Սուրեն Պապիկյանը նշեց, որ իրենց առաջ խնդիր է դրված ամուր հիմքերի վրա դնել ավիացիան: «Ունենալու ենք տեղական փոխադրող, խոսքը վերաբերում է ՀՀ տեղական ավիացիային, ես դրա ջատագովն եմ և առաջիկայում ամեն ինչ անելու եմ, որ ունենանք սեփական ավիացիա, բայց խոսքը վերաբերում է ՀՀ իրական ավիափոխադրողներին, և ոչ թե վիրտուալ, ձևական, Հայաստանում գրանցած և արհեստական ձևավորված միավորումներին»,-ասաց նա և նշեց, որ դրանում հետևողական են լինելու և առկա խնդիրները հաղթահարելու են:Արձագանքելով՝ Գևորգ Գորգիսյանը նշեց, որ այո եկել են եվրոպական ցածր գնով ընկերությունները, բայց դրանց գալու ընթացքում նաև այսօր կամ վաղը ստեղծվելիք տեղական ավիաընկերությունները այլևս չեն ունենալու հնարավորոորթյուն եվրոպական երկրներ մեկնելու: «Սա լուրջ խոչընդոտ է լինելու տեղական արտադրություն ստեղծելու համար, ի վերջո ինչ-որ մեկը պատասխան է տալու»,-ասաց նա:Սուրեն Պապիկյանը նկատեց, որ տեղական ավիացիա ձևավորելը մեկ կամ երկու օրում չի լինելու: «Այսինքն եթե պատրաստակամությունը լինի նաև պետական նախաձեռնողականությանը զուգընթաց, բնականաբար երկու տարում առկա խոչընդոտը վերացրած կլինենք: Իհարկե, մեղավորներ փնտրել միշտ էլ կարելի է, թե գնալ հասնել մինչև 90 ական, 2000 ական թվականներ, բայց խնդիրը՝ գիտակցել, թե ինչ իրավիճակում ենք և առաջարկություն ներկաայցնել, թե ինչպես ենք պատկերացնում ավիացիայի հետագա զարգացումը»,-ասաց նա և նշեց, որ ավիացիայի պետական կոմիտեն աշխատանքային փաթեթ ունի, որտեղ ցույց է տալիս՝ ինչպես հաղթահարել խոչընդոտը:
12:06 - 10 հունիսի, 2020
Պետությունը նախորդ տարի սահմանամերձ համայնքներին տրամադրել է 731.3 մլն դրամի աջակցություն |armenpress.am|

Պետությունը նախորդ տարի սահմանամերձ համայնքներին տրամադրել է 731.3 մլն դրամի աջակցություն |armenpress.am|

armenpress.am: Սահմանամերձ համայնքներին 2019-ին տրամադրվել է 731.1 մլն դրամի պետական աջակցություն: ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմաննն այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Խոսելով տարածքային զարգացման ծրագրի շրջանակում ՀՀ 502 համայնքներին նախատեսված ֆինանսական աջակցությունից՝ Պապիկյանն ասաց. «Ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվել է 51.1 մլրդ ընդհանուր դոտացիա: Հաշվետու տարում սահմանամերձ համայնքներին տրամադրվել է 731.3 մլն դրամի պետական աջակցություն՝ կազմելով նախատեսված միջոցների 78.7 տոկոսը»,- ասաց նախարարն ու նշեց՝ դա պայմանվորված է համայքնների կողմից գազի, էլենտրաէներգիայի, ջրի սպառման ծավալներով:  
11:43 - 10 հունիսի, 2020
Ծառուկյանը չի կարող լինել օլիգարխ, որովհետեւ փոխկապակցված չէ իշխանության հետ. Պապիկյան
 |armtimes.com|

Ծառուկյանը չի կարող լինել օլիգարխ, որովհետեւ փոխկապակցված չէ իշխանության հետ. Պապիկյան |armtimes.com|

armtimes.com:  Հարատեւ պաշտոնավարում ենք ակնկալու՞մ։ Իմ պաշտոնը, եւ ցանկացած պաշտոն զբաղեցնող պաշտոնյա այսօր կարող է պաշտոնավարել, վաղն ավելի արդյունավետ պաշտոնավարող թեկնածու կունենանք, նա կպաշտոնավարի։ Այս մասին այսօր ասաց Տարածքային եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք շատ արագ չեն փոփոխվում երկու կարեւոր ուժային կառուցների՝ ԱԱԾ-ի եւ Ոստիկանության պետերի պաշտոնյաները։ Նա նաեւ չկիսեց այն տեսակետը, թե պաշտոնյաներն արագ են փոփոխվում։ Հարցին, թե ի՞նչի արդյունքում է կայացվել որոշումը եւ արդյո՞ք եղել են դժգոհություններ, նախարարը պատասխանեց, որ կոնկրետ դժգոհությունների մասին հիմա խոսել չի կարող։ Նա ասաց, որ իր գործընկերների հետագա պաշտոնավարումը, մի մասինը, գուցե, իրենց ցանկությամբ, մի մասինը՝ վարչապետի որոշմամբ, այլեւս նպատակահարմար չի համարվել։ Պապիկյանը շեշտեց, որ պատճառները տարբեր են, առաջիկայում վարչապետը կխոսի դրանց մասին։ Հարցին, թե իր համար խնդրահարո՞ւյց է, որ սահմանադրական հանրաքվեն անցկացվեր, ասենք, մեկ տարի հետո, Պապիկյանը պատասխանեց. «Ինձ համար որեւէ խնդիր չի առաջացնում հանրության ձայնը լսելը: Հիմա մենք կունենանք այդ անհրաժեշտությունը մեկ տարի հետո, թե ոչ, դա ցույց կտա ժամանակը: Տարբեր իրավական ճանապարհներ կան, որը թույլ կտա առկա խնդիրը լուծել»: Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին ու կառավարությանը հայտնած անվստահությանը, Պապիկյանն ասաց. «Առողջ քննադատությունը կարող է բերել պետության համար դրական փոփոխությունների եւ արդյունքների։ Թե ինչ նպատակներով է ԲՀԿ-ն կամ Գագիկ Ծառուկյանը նման կոնսոլիդացիայի կոչ անում կամ միավորման ինչ ակնկալիքներ ունի, դա արդեն իրենց խնդիրն է։ Իսկ ԲՀԿ նախագահը, կարծում եմ, եթե մի օր կառավարություն ձեւավորի, այն ժամանակ թող խոսի կառավարության 100 տոկոսի հրաժարականի մասին, որովհետեւ դա իր լիազորությունների տիրույթում չէ»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ յուրաքաչնյուր քաղաքական հայտարարություն էլ իրավունք ունի գոյություն ունենալ, բայց եւ դա չի նշանակում, որ այն իրականություն է։ Նրա խոսքով՝ դա անձամբ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի խնդիրն է. «ՀՀ քաղաքացիները իրենց վստահության քվեն են տվել մեր քաղաքական ուժին ու մենք պաշտոնավարելու ենք ՀՀ քաղաքացու շահի համար»: Հարցին, թե Գագիկ Ծառուկյանն օօլիգարխ է, թե՝ սեփականատեր, Պապիկյանը պատասխանեց, որ Ծառուկյանը չի կարող լինել օլիգարխ։ Սա այն պարզ պատճառով, որ որեւէ կերպ փոխկապակցված չէ իշխանության հետ։ «Գագիկ Ծառուկյանի օլիգարխ կամ սեփականատեր լինելու այդ հարցը մեծապես կապված է այդ տերմինի բացման հետ, այսինքն՝ անձն ու իր կարողությունները չեն փոխվել, սակայն օլիգարխիկ համակարգի փոխկապակցվածությանը իշխանության հետ այլեւս գոյություն չունի»,- պարզաբանեց Պապիկյանը՝ հավելելով, որ գուցե հենց սա է իր գործընկերների մտահոգության պատճառը։ Այն, որ չեն կարողանում ինչ-որ կոմպրոմիսներ գտնել իշխանության հետ։     
20:44 - 08 հունիսի, 2020
Ստեղծված են բոլոր նախադրյալները պարենային անվտանգության ապահովման համար. ԱՀ նախագահն ընդունել է ՀՀ ՏԿԵ նախարարին

Ստեղծված են բոլոր նախադրյալները պարենային անվտանգության ապահովման համար. ԱՀ նախագահն ընդունել է ՀՀ ՏԿԵ նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը և ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ պարենային անվտանգության ընդհանուր խնդիրների լուծման համար առկա են բոլոր նախադրյալները: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարության հետ փոխգործակցված և սերտ աշխատանքի միջոցով նախանշված բոլոր ծրագրերն իրականություն կդառնան: «Նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով մեր բազմաթիվ հայրենակիցներ զրկվել են արտագնա աշխատանքից: Կարծում եմ՝ այս փուլում մեր ջանքերը մեծապես նպաստելու են նաև մեր հայրենակիցների համար հայրենիքում կայուն աշխատանք ունենալուն»,- ընդգծել է Ա. Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով նախագահին ջերմ ընդունելության համար՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է նախանշված հարցերի քննարկումը և պատրաստակամություն հայտնել այդ խնդիրների համապարփակ լուծման նպատակով օր առաջ քայլերի ձեռնարկման ուղղությամբ: Այնուհետև ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել ոռոգման նպատակով ջրային ռեսուրսների վերաբերյալ պրեզենտացիան, որի իրականացման արդյունքում Արցախում կայուն ոռոգովի կդառնան 50 հազար հեկտար հողատարածք, որից 10.000 հա-ի վրա նախատեսվում է հիմնել նոր այգիներ: Մնացած տարածքներն, ըստ նախարարի, կօգտագործվեն դաշտավարական նպատակով՝ ցանքաշրջանառության կիրառմամբ՝ մշակելով հացահատիկ, յուղատու բույսեր, ընդեղեն և ձավարեղեն՝ էականորեն բարձրացնելով ԱՀ և ՀՀ պարենային անվտանգության մակարդակը:
18:48 - 06 հունիսի, 2020
Այս տարի կսկսվի Հադրութը Քաշաթաղի հարավային թևով Հայաստանի հետ կապող մայրուղու կառուցումը

Այս տարի կսկսվի Հադրութը Քաշաթաղի հարավային թևով Հայաստանի հետ կապող մայրուղու կառուցումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Արցախ ժամանած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին հունիսի 5-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները նախ հետևել են գարու բերքահավաքի մեկնարկի աշխատանքներին, ծանոթացել հացահատիկային մշակաբույսերի բերքն անկորուստ հավաքելու նպատակով իրականացվող հակահրդեհային միջոցառումներին: Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպել է շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների հետ և հետաքրքրվել բերքահավաքի պատշաճ կազմակերպման առկա խնդիրներով՝ տեղում պատկան մարմինների պատասխանատուներին տալով համապատասխան հանձնարարականներ: Անդրադառնալով տարածաշրջանի հետ կապված առաջիկա ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ, նախընտրական շրջանում տրված խոստման համաձայն, Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով Մայր հայրենիքի հետ կապող մայրուղու կառուցումը կսկսվի ընթացիկ տարում: «Մայրուղու կառուցմամբ մեկնարկում է Արցախի հարավային հատվածի իրացման նոր փուլը, որտեղ վերաբնակեցման և տնտեսական զարգացման մեծածավալ նոր ծրագրեր կիրականացվեն»,- ասել է նախագահ Հարությունյանը: Նա հավելել է, որ օրերս «Արցախէներգո» ընկերության հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել, և մինչև 2022թ.-ը կապիտալ աշխատանքների արդյունքում ամբողջովին կվերակառուցվի ենթաշրջանը սնուցող էլեկտրացանցը: Այցի ընթացքում Հանրապետության նախագահը՝ ԱՀ մի խումբ պաշտոնյաների և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ուղեկցությամբ, այցելել է Իշխանաձոր համայնքում «Մասիս Տոբակո» ընկերության հիմնադրած չորանոցային տնտեսություն, ՊԲ Ն զորամաս, ինչպես նաև Հագարի գետի վրա կառուցվո՝ 6,8 ՄՎտ ընդհանուր հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան:
21:28 - 05 հունիսի, 2020
Ո՛չ, մենք չենք պատրաստվում ձախողել․ Սուրեն Պապիկյանը՝ Արկադի Խաչատրյանին |armtimes.com|

Ո՛չ, մենք չենք պատրաստվում ձախողել․ Սուրեն Պապիկյանը՝ Արկադի Խաչատրյանին |armtimes.com|

armtimes.com: Բազմիցս խոսել ենք այն մասին, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսական անկումը մեղմելու նպատակով մեզ անհրաժեշտ են իրական հատվածում ուղղակի ներդրումներ, ինչպես նաեւ կապիտալ ծախսեր։ Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում ակնկալել ուղղակի ներդրումներ չափազանց դժվար է, ստացվում է, որ մեր հիմնական հույսը մնում են կապիտալ ծախսերը։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Նա ասաց, որ այս տարվա համար նախատեսված են զգալի միջոցներ կապիտալ ծախսերի համար, սակայն անցած տարիներին թերակատարման փորձը, այս պահին կապիտալ ծախսերի իրականացման հապաղումը, գնման գործընթացների հետաձգումը հուսադրող չեն։ «Ակնհայտ է, որ մեր կապիտալ ծախսերի կատարման կարողությունների հետ կապված լուրջ խնդիր ունենք, շինարարական կազմակերպությունների կարողությունների հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, հետեւաբար ինչպե՞ս ենք պատրաստվում ապահովել այս տարի կապիտալ ծախսերի իրակնացումն ամբողջ ծավալով, եւ արդյոք այս պահին կապիտալ ծախսերն այս տարի չիրականացնելը կդիտարկե՞ք կառավարության ամենամեծ բացթողումներից մեկը»,- հարցրեց Խաչատրյանը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ այդ ամբիոնից մեկ անգամ չէ, որ անդրադարձել է կապիտալ շինարարությանն ուղված աշխատանքներին։ Նա վստահեցրեց, որ իրենց կողմից իրականացվող կապիտալ շինարարության մի զգալի հատված հիմնականում բաժին է ընկնում ճանապարհաշինությանը, եւ այս փուլում 90%-ով ավարտված են բոլոր մրցույթները, բոլոր ուղղություններով կան հաղթողներ։
17:47 - 27 մայիսի, 2020
Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիք կապահովվի բնակարանով․ կառավարությունը 2 մլրդ 169 մլն դրամ հատկացրեց |armtimes.com|

Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիք կապահովվի բնակարանով․ կառավարությունը 2 մլրդ 169 մլն դրամ հատկացրեց |armtimes.com|

armtimes.com: Հարցը զեկուցող Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ բնակարանները կարող են ձեռք բերվել Երեւան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում։ Այդ նպատակով կառավարությունը հատկացրել է ընդհանուր առմամբ 2 մլրդ 169 մլն 750 հազար դրամ:  «Գործընթացի արդյունքում պարզ դարձավ, որ կան անձինք, որոնց ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը բավականին երկարատեւ գործընթաց է, հետեւաբար առաջարկում ենք սահմանել, որ բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) կարող են ձեռք բերել նաեւ այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացը սկսվել է, բայց պայմանով, որ տրամադրված ԲԳՎ-ից կարող են օգտվել միայն վերջնական քաղաքացիության ձեռքբերման դեպքում»,- ասաց Պապիկյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորեց, որ պարտադիր պայման լինի նաեւ այն, որ նոր բնակարան գնելուց հետո շահառուն պետք է հրաժարվի ժամանակավոր կացարանից ու այդ տարածքը վերադարձնի պետությանը:  Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
13:24 - 27 մայիսի, 2020
Խորհրդարանը քննարկեց աճուրդով հողի վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը բարձրացնող նախագիծը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկեց աճուրդով հողի վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը բարձրացնող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է բարձրացնել աճուրդով հողի վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը:  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարի վստահեցմամբ՝ օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանում ներդրումային գործունեության համար վարչարարական ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտությամբ: «Օրենսգրքի 7-րդ հոդվածի երրորդ կետում սահմանված այն դեպքերը, երբ նպատակային նշանակությունը համարվում է փոխված պարզեցված կարգով, բացակայում է: Խոսքը վերաբերում է հողի պարզեցված կարգի փոփոխությանը՝ սպանդանոցների համար: Առաջարկվում է պարզեցված ընթացակարգով փոփոխել սպանդանոցի համար նախատեսված հողամասի նպատակային նշանակությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որը հուլիսի 1-ից ՀՀ-ում անցում ենք կատարելու ամբողջական սպանդանոցային մորթի՝ այս փոփոխությունը շատ կարևոր է և էական: Հաջորդ փոփոխությունը վերաբերում է աճուրդների անցկացման կարգին: Այն պայմանավորված է աճուրդներ անցկացնելու մասով լրացուցիչ գործիքակազմեր ներգրավելու, հողը աճուրդով վաճառելու, մեկնարկային գինը վերանայելու և իրականացման առավել հստակ կարգորոշումներ, աճուրդային և մրցութային հանձնաժողովներ սահմանելու անհրաժեշտությամբ»,- ասաց Պապիկյանը: Առաջարկով կապահովվի աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմի բարձրացումը՝ կադաստրային արժեքի 50 տոկոսի փոխարեն 100 տոկոս:  Այսպիսով, աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսից, կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից: Պապիկյանի կարծիքով՝ դրա արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները, կապահովվի բաց, դասական եղանակով աճուրդ կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հնարավորություն՝ հստակ նախավճար վճարելու, մասնավորապես տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց այդ կապակցությամբ կտրվի մասնակցի վկայական: Ավագանու ինստիտուտի դերը բարձրացնելու նպատակով մրցութային հանձնաժողովներ ստեղծելու իրավասությունը վերապահվելու է ավագանուն:
16:14 - 26 մայիսի, 2020
Խորհրդարանում քննարկվում է Ընտրական օրենսգրքում և «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելը |hetq.am|

Խորհրդարանում քննարկվում է Ընտրական օրենսգրքում և «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է Կառավարության և մի խումբ պատգամավորների հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքներում և հարակից ներկայացված օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը: Հիմնական զեկուցող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ելույթում կարևորեց ներկայացված նախագծերը: «Ուզում եմ նշել մի կարևոր նախադեպի մասին. այս օրենքը համահեղինակել են երեք խմբակցությունների պատգամավորներ, և նախադեպային առումով համարում եմ բավական դրական քայլ, Կառավարություն-խորհրդարան համագործակցության ամրացման կարևոր քայլ»,-ասաց Պապիկյանը: Նախարարի խոսքով` սահմանադրական փոփոխություններից հետո կարիք առաջացավ նոր իրողություններին համահունչ տեղական ինքնակառավարման մարմիններ ունենալ: «Նախագծով առաջարկվում է սահմանել մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ: 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում, նաև բազմաբնակավայր համայնքներում համայնքի ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով: Սա կարևոր է նրանով, որ քաղաքական կուսակցություններն իրենց ունեցած ռեսուրսը կարողանալու են իրացնել, իրենց ներուժը հինգ տարի շարունակ կարողանալու են իրացնել ավագանիում»,-ասաց Պապիկյանը: Նախարարի խոսքով` նախկինում շատ են եղել դեպքերը, երբ մեծամասնական ընտրակարգով պայքարող համայնքապետը մեկ-եկու տոկոսով կամ նույնիսկ մի քանի ձայնով պարտություն է կրել, և տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչը հինգ տարի շարունակ դուրս է մղվել տվյալ համայնքում քաղաքական դերակատարում ունենալուց: «Այս օրենքի նախագիծը երաշխավորում է, որ տվյալ համայնքում լինի առողջ քաղաքական մթնոլորտ, և եթե հնարավորություն ընձեռվի կառուցողական մթնոլորտում ապահովել ավագանու համագործակցությունը, ապա կլինի փոխզսպված ավագանի ու համայնքի ղեկավար: Այն մոդելը, որն առկա է խորհրդարանում, կտեղափոխվի տեղական ինքնակառավարման մարմիններ»,-ասաց Սուրեն Պապիկյանը: Նախարարի խոսքով` փոփոխություններ են առաջարկվում համայնքների ավագանիների թվաքանակի, ընտրական գրավի չափի, նախընտրական հիմնադրամների ձևավորման վերաբերյալ կարգավորումներում: Ըստ նախագծի` մինչև 500 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն և ավագանու անդամն ընտրական գրավ չեն վճարում: 501-ից 1000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը՝ 10-ապատիկի, 1001-ից 4000 ընտրող ունեցող համայնքի դեպքում՝ համայնքի ղեկավարի թեկնածուն՝ 100-ապատիկի, ավագանու անդամը՝ 15-ապատիկի չափով ընտրական գրավ: «Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4%` գործող 6%-ի փոխարեն, կուսակցությունների դաշինքի համար` 6%` գործող 8-ի փոխարեն: Եվ եթե կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 4 կամ 6 տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացել են երեքից պակաս կուսակցություն, կուսակցությունների դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացած երեք կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը»,-ասաց Պապիկյանը: Նախարարը կարևորեց այն կետը, որով առաջարկվում է Ընտրական օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40% ստացած կուսակցության ընտրական բոնուսը: Շարունակությունը՝ hetq.am-ում
13:15 - 26 մայիսի, 2020
Սուրեն Պապիկյանը հետևել է Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներին

Սուրեն Պապիկյանը հետևել է Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Արամուսի բազալտե քարի հանքավայր և ասֆալտի գործարան: Նախարարն այնուհետ ուղևորվել է Նոր Գեղի: «Եվս մեկ գործարան ասֆալտի արտադրման գծով, այս անգամ Նոր Գեղիում»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախարարը: «Ասֆալտի ստացման պրոցես, Նոր Գեղի Գերժամանակակից և մոբիլ գործարանը աշխատում է ոչ միայն էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաներով, այլև արտադրում է 4 անգամ ավելի բարձր ծավալի և բարձր որակի ասֆալտ: Եղվարդի հանգույց-Աշտարակ միզմարզային հանրապետական նշանակության ճանապարհին այժմ տեղադրվում է հենց այս ասֆալտը»,- տեղեկացրել է նախարարը: Ապա նախարարը հայտնել է, որ Եղվարդն Աշտարակին կապող ճանապարհահատվածում բուռն ասֆալտապման աշխատանքներ են ընթանում։
16:00 - 24 մայիսի, 2020