Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Վարչապետն ընդունել է Հայաստան ժամանած ԱՀԿ առաքելության ղեկավարին

Վարչապետն ընդունել է Հայաստան ժամանած ԱՀԿ առաքելության ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական Միշել Թիերենին, ով գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը: ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու նպատակով: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԱՀԿ-ի միջև սերտ համագործակցությունը, ինչպես նաև վերջինիս կողմից ցուցաբերվող տեխնիկական օժանդակությունը կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ սերտ գործակցության փաստը ու նշել, որ համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամը: Միշել Թիերենը վարչապետին է ներկայացրել հայաստանյան բժշկական հաստատություններ կատարած այցերի տպավորությունները՝ մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու համատեքստում: Նա նշել է, որ տպավորված է հայաստանյան ԲԿ-ներում կորոնավիրուսի դեմ պայքարի և պացիենտներին բուժելու համար ստեղծված պայմաններից՝ շեշտելով այն փաստը, որ Հայաստանում չկան այնպիսի պացիենտներ, որոնք գտնվում են առողջական վատ վիճակում, սակայն տեղերի բացակայության պատճառով չեն հոսպիտալացվում: Թիերենի խոսքով՝ համավարակի մասին տեղեկատվությունն աշխարհում լիարժեք չէ, դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ մինչ այժմ մասնագետներն ու փորձագետները ներկայացնում են դրա դեմ պայքարի ոչ միանման տեսակետներ: Նրա խոսքով՝ միայն ժամանակի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում է հնարավոր դառնում գտնել վարակի դեմ պայքարելու գործիքները: Այդ համատեքստում, պարոն Թիերենն ընդգծել է դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու և ձեռքերը լվանալու անհրաժեշտությունն ու դրանց արդյունավետությունը՝ նշելով, որ պետք է խուսափել զանգվածային հավաքներից ու փակ տարածքներում միջոցառումներից: ԱՀԿ առաքելության ղեկավարի համոզմամբ՝ տնտեսությունը լոքդաունի ենթարկելու և այն բացելու միջև ընտրություն չպետք է կատարել. փորձը ցույց է տալիս, որ պետք է սովորել ապրել ստեղծված պայմաններում՝ պահպանելով համավարակին հակազդելու վարքագծային կանոնները: Նա համավարակի դեմ պայքարում կարևորել է նաև գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը՝ վարակի հայտնաբերմանն ու կառավարմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հարցում: Հանդիպման ավարտին վարչապետն ընդգծել է ՀՀ առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի միջև փորձի փոխանակման շարունակականության ապահովումը:
17:44 - 24 հունիսի, 2020
Միքայել Մինասյանի չստացված սուլթանատը․ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները համեմատելի չեն |fip.am|

Միքայել Մինասյանի չստացված սուլթանատը․ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները համեմատելի չեն |fip.am|

fip.am: Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հունիսի 20-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց հերթական տեսաուղերձը։  Շուրջ 40 րոպե տևողությամբ տեսանյութում Մինասյանը ոչ միայն հասցրեց վարչապետ Նիկոլի Փաշինյանին վերագրել նոր բիզնեսներ, այլև զուգահեռներ անցկացրեց Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։  Մինասյանը, մասնավորապես, հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը վերածել է Հայաստանը Ադրբեջանի և այն կառավարում է նույն բանաձևով, ինչ Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան՝ Ադրբեջանը:  Ըստ Մինասյանի՝ Հայաստանի որևէ ղեկավար երբեք իր գրքի հիման վրա պիես չի բեմադրել թատրոնում, նրանց արձանը չի կանգնեցվել կենդանության օրոք, կամ պետական միջոցներով գիրք չի հրապարակվել նրանց մասին, ինչն այսօր տեղի է ունենում Հայաստանում և Ադրբեջանում: Ավելին՝ Մինասյանը նաև հայտարարել է, թե երբեք Հայաստանի որևէ ղեկավարի տիկին չի ունեցել այնպիսի ազդեցություն, որն ունի Աննա Հակոբյանը։  «Հայաստանն ադրբեջանականացնող շարքային շանտաժիստը. վերադարձ իրականություն» վերնագրով տեսաուղերձում երրորդ նախագահի փեսան էմոցիոնալ հայտարարություններ է անում, ներկայացնում փաստերը մանիպուլյատիվ մեկնաբանություններով՝ այդպիսով, ակնհայտորեն, նպատակ ունենալով մոլորեցնել հանրությանը, ինչի պատճառով էլ որոշեցինք անդրադառնալ նրա այս հայտարարություններին կետ առ կետ։ Նիկոլ Փաշինյանին ձոնված գրքի մասին «Երբեք Հայաստանի որևէ մի ղեկավարի մասին պետական միջոցներով չի հրատարակվել գիրք, որի անունն է «Փրկիչը Իջևանից», բան, որը տեղի է ունեցել Իջևանում՝ Իջևանի քաղաքապետարանի փողերից»,- իր տեսաուղերձում հայտարարել է Մինասյանը։  Սերժ Սարգսյանի փեսան, սակայն, չարաչար սխալվում է, ավելին՝ Փաշինյանի մասին գրքի հեղինակ Լյուբիկ Չիբուխչյանը ժամանակին գիրք է հեղինակել նաև Մինասյանի աներոջ՝ Սերժ Սարգսյանի մասին։ 2008 թվականին Չիբուխչյանը Տավուշի մարզպետարանի հովանավորությամբ տպագրել էր Սերժ Սարգսյանին նվիրված 479 էջանոց «Ամենամեծ փոքրը» գիրք-ներբողը, որում, մասնավորապես, գրել էր.  «Դու փոքր ես Սերժ, բայց ազգիդ նման մեծ ես բոլորից,  Կտրված պորտով էլ դեռ մեծանում ես ինքդ քո քորից»։  Չիբուխչյանն ավելի քան 260 գիրք է հեղինակել (մեծամասամբ՝ համայնքային բյուջեի հաշվին), որոնց մեծ մասը տարբեր երկրների առաջնորդների մասին է (Վլադիմիր Պուտին, Մահմուդ Ահմադինեժադ և այլն): Եթե Միքայել Մինասյանը խնդիրներ է տեսնում պետական միջոցներով առաջնորդների մասին գրքեր հրատարակելու երևույթի մեջ, ապա զարմանալի է, թե ինչու վերջինս որևէ կերպ չի արտահայտվել իր աներոջը ձոնված գրքի մասին։  Նիկոլ Փաշինյանի «արձանի» մասին «Երբեք որևէ մի Հայաստանի ղեկավարի արձանն իր կենդանության և իշխանության օրոք չի դրվել Հայաստանում, բան, որը տեղի է ունեցել Հայաստանում, բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում»,- հայտարարել է Մինասյանը։ 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո՝ աշնանը, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրվեց «Իմ քայլը» անվանումով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քանդակը։ Քանդակի հեղինակը իջևանցի Արմեն Դավթյանն էր, որը սեփական նախաձեռնությամբ էր արձանը տեղադրել։ Նրա որդին բացատրել էր, որ դա մարդուն մեծարելու արձան չէ, և դրա մեջ ամփոփված են հեղափոխության հիմնական գաղափարն ու ձեռքբերումը։ Այստեղ, թերևս, պետք է նշել, որ արձանը պետական կամ համայնքային նախաձեռնություն չէր, պետական միջոցների հաշվին չէր տեղադրվել, այլ ամբողջությամբ քանդակագործի գաղափարն էր։ Ավելին՝ արձանը  մի քանի անգամ վնասել են, կոտրել։ Ինչ վերաբերում է «Իմ քայլը» և Հեյդար Ալիևի արձանների միջև Մինասյանի անցկացրած զուգահեռներին, ապա դրանք մանիպուլյատիվ են։   Գրեթե 3 տասնամյակում Հեյդար Ալիևը պետական մակարդակով ազգային խորհրդանիշ է դարձվել Ադրբեջանում: Նրա անունով փողոցներ կան ամեն քաղաքում: Ավելին՝ պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում կա Ալիևի 60 թանգարան: Մինասյանի տեսանյութում հայտնվող Հեյդար Ալիևի հսկայական արձանը գտնվում է Բաքվի ամենակենտրոնում, այն տեղադրվել է 2005-ին՝ պետական միջոցների հաշվին, քանդակի համահեղինակներից մեկն է Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան։  Փաստացի, Մինասյանի այս համեմատականը մանիպուլյատիվ է, քանի որ Հեյդար Ալիևի հսկա արձանի տեղադրման որոշումը եղել է պետական մակարդակով, այն տեղադրվել է Ադրբեջանի հարկատուների հաշվին, իսկ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին գտնվող «Իմ քայլը» արձանը իջևանցի քանդակագործի գաղափարն էր, որին պետական մակարդակով որևէ աջակցություն չէր եղել և, ըստ հեղինակների, այն որևէ կապ չունի անհատի պաշտամունքի հետ։ Ինչ վերաբերում է անհատի պաշտամունքին, ապա այստեղ տեղի է հիշել Հայաստանի բոլոր դպրոցներում և այլ պետական հիմնարկներում տեղադրված Սերժ Սարգսյանի նկարները, որոնք գնվում էին պետական միջոցների հաշվին։  Նիկոլ Փաշինյանի գրքի բեմականացման մասին «Երբեք որևէ Հայաստանի ղեկավար չի բեմադրել իր գրքի հիման վրա թատրոնում պիես իր կենդանության օրոք, բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում»,- հայտարարել է Մինասյանը։  2019 թ. սեպտեմբերին կայացավ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի հիման վրա ստեղծված համանուն պիեսի պրեմիերան։ Սակայն ի հակառակ Մինասյանի պնդման, պիեսը բեմադրել էր ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ, այսպես կոչված, «Թատրոն տանիքում» նախաձեռնությունը, որի անդամ են երիտասարդ ստեղծագործողներ։ Այն ևս պետական նախաձեռնություն չէր, բեմականացվել էր ստեղծագործողների միջոցների հաշվին։ Այն նվիրված չէր Նիկոլ Փաշինյանին, այլ այդ բեմականացումով երիտասարդները բարձրաձայնում էին երկրում առկա տարատեսակ խնդիրների մասին։  Ինչ վերաբերում է Մինասյանի պնդմանը, որ նման բան տեղի է ունեցել նաև Ադրբեջանում, ապա պետք է նշել, որ ո՛չ Հեյդար Ալիևը և ո՛չ Իլհամ Ալիևը գիրք կամ պիես չեն հեղինակել, որ դրանք բեմականացվեին։ Իրենց կառավարման շրջանում և դրանից առաջ գրքեր չեն հեղինակել նաև նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Մեհրիբան Ալիևան՝ փոխնախագահ «Երբեք Հայաստանի որևէ մի ղեկավարի տիկին չի ունեցել այդպիսի ազդեցություն, որն ունի Աննա Հակոբյանը։ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը բաժանել են Հայաստանի իշխանությունը և ֆինանսատնտեսական ռեսուրսները և երկուսով տիրում են։ Բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում, որովհետև Մեհրիբան Փաշաևան համահավասար համասեփականատեր է Ադրբեջանի»,- հայտարարել է Մինասյանը։  Ինչ վերաբերում է Մինասյանի՝ Մեհրիբան Ալիևայի և Աննա Հակոբյանի միջև տարած զուգահեռներին, ապա այստեղ ևս համեմատությունը, մեղմ ասած, տեղին չէ: Ալիևան Ադրբեջանում ունի ինստիտուցիոնալացված իշխանություն: 2002 թվականից ի վեր նա զբաղեցրել է միանգամից մի քանի կարևոր պաշտոններ, այդ թվում՝ Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ղեկավար, խորհրդարանի անդամ՝ 3 ժամկետով: 2013 թվականից նա իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահն է (նախագահն Իլհամ Ալիևն է): 2017 թվականին՝ սահմանադրության փոփոխությունից հետո, որով Ադրբեջանում ներդրվեց փոխնախագահի ինստիտուտը, Մեհրիբան Ալիևան Իլհամ Ալիևի հրամանով նշանակվեց առաջին փոխնախագահի պաշտոնում: Սրան զուգահեռ, Հայաստանում Աննա Հակոբյանը ներկայում ունի նույնքան ազդեցություն, որքան նախկինում ունեին բոլոր առաջին տիկինները: Մասնավորապես, նա երկու՝ «Իմ քայլը» և City of smile կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամների ղեկավարն է: Նմանատիպ հիմնադրամների ղեկավարներ են եղել նաև Հայաստանի նախագահների տիկինները: Օրինակ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը և Մինասյանի կնոջ մայրը՝ Ռիտա Սարգսյանը, եղել է «Նվիրիր կյանք» հիմնադրամի նախագահը: Այսպիսով, Միքայել Մինասյանի կողմից տարվող զուգահեռները կատարելապես հիմնված են կեղծ ու մանիպուլյատիվ պնդումների վրա և շահարկվելով էմոցիոնալ արտահայտությունների հետ միասին՝ հետապնդում են հանրությանը մոլորեցնելու պարզունակ, սակայն չարամիտ նպատակ։ Լուսինե Ոսկանյան  Անի Գրիգորյան
16:05 - 24 հունիսի, 2020
Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները համատեղ նամակ են հղել ՀՀ վարչապետին

Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները համատեղ նամակ են հղել ՀՀ վարչապետին

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը համատեղ նամակ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։  «Պարո՛ն Վարչապետ, թու՛յլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Եվրոպայի օրվա առթիվ Ձեր հասցեագրած շնորհավորանքի համար: Եվրոպական միությունը և Հայաստանն օգտվում են այն հնարավորությունից, որ կարողացել են սերտ հարաբերություններ հաստատել Արևելյան գործընկերության ու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում: Եվրոպական միությունը և Հայաստանը դա արել են երկու կողմերի համար ընդհանուր այնպիսի ուժեղ արժեքների հիման վրա, որոնց թվում են ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: Մենք Ձեզ խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունն այս ամուր հիմքերի վրա: Այս տարի, ավա՜ղ, մենք ստիպված ենք դիմակայել կորոնավիրուսի մարտահրավերին. դա մի արհավիրք է, որը վերաբերում է բոլորիս: Տեղեկացանք, որ Դուք անձամբ վարակվել եք այդ վիրուսով, և ուրախ ենք, որ կազդուրվել եք: Սա համերաշխության և միջազգային սերտ համագործակցության պահ է: Եվրոպական միությունն արդեն իսկ իր կոնկրետ աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին՝ այս ճգնաժամին դիմակայելու համար՝ մասնավորապես եվրոպական ֆոնդերից մոբիլիզացնելով 92 միլիոն եվրո, և Եվրոպական միությունը կշարունակի ներգրավվել ի շահ Ձեր երկրի: Այս աջակցությունը վերաբերում է ճգնաժամի ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական և տնտեսական հայեցակերպերին: Միասին մենք կկարողանանք այս ճգնաժամից դուրս գալ ավելի ուժեղ՝ ավելի լավ ապագա կառուցելու համար»:
14:13 - 24 հունիսի, 2020
Մայիսին խիստ սահմանափակումների ռեժիմը հանելուց հետո Հայաստանում վերականգնվել է 50 հազար 94 աշխատատեղ․ Նիկոլ Փաշինյան

Մայիսին խիստ սահմանափակումների ռեժիմը հանելուց հետո Հայաստանում վերականգնվել է 50 հազար 94 աշխատատեղ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության խիստ սահմանափակումների ռեժիմը մայիսին հանելուց հետո վերականգնվել է 50 հազար 94 աշխատատեղ: Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս իր խոսքում մասնավորապես նշեց․ «Հիմա ես ուղիղ եթեր եմ մտել մի կարևոր տեղեկություն ձեզ հետ կիսելու համար, ուրեմն հիշում եք, որ մարտ ամսից մենք կորոնավիրուսային խնդիրների մեջ ենք  և ապրիլ ամիսը ըստ  էության, ամբողջությամբ անցկացրինք արգելափակման տրամաբանության մեջ։ Ամենակարևոր պրոբլեմը, որ մենք այդ ընթացքում ունեցանք կապված էր մեր տնտեսության հետ։ Մենք այդ ընթացքում տեսնում էինք, որ մեր տնտեսությունը արագ տեմպերով գահավիժում է և ապրիլին արձանագրեցինք, որ Հայաստանում փակվել է 71․471 աշխատատեղ։ Այս և մի քանի այլ տվյալներ վերլուծելով մենք եկանք այն եզրակացության, այսինքն վերջանականպես  համոզվեցինք, որ մենք պետք է որդեգրենք կորոնավիրուսին զուգահետ ապրելու ռազմավարություն, որովհետև հակառակ դեպքում, եթե մենք ամբողջությամբ կենտրոնանանք առողջապահական սեգմենտի վրա, մենք ոչ թե  տնտեսական անկում կունենանք, այլ տնտեսական փլուզում։ Մենք որոշեցինք գնալ ահա այսպիսի ճանապարհով, որպեսզի թույլ չտանք տնտեսության փլուզում, բայց ես հիմա եթեր եմ մտել, որպեսզի ասեմ, որ մեր այս մոտեցումն արդեն հիմնավորում է իր ճշմարտությունը։ Ամեն ամսվա 20-ին  նախորդ ամսվա հարկային եկամուտները ներկայացվում է ՊԵԿ։ Այսօր առավոտվանից մենք աշխատում ենք մայիս ամսվա տվյալների վրա, և մեծ ուրախույթամբ պետք է արձանագրեմ, որ մայիսին, երբ մենք որոշեցինք լոկդաունի քաղաքականությունը չշարունակել՝ 50 հազար 94 աշխատատեղ վերականգնվել է։ Ընդ որում, ես խոսում եմ միայն վճարվող աշխատատեղերի մասին, որովհետև  մեր վիճակագրության մեջ կան աշխատատեղեր, երբ մարդը դեյուրե աշխատում է, բայց աշխատավարձ չի ստանում, այսինքն  զրոյական հաշվետվություն են ներկայացնում։ Հետևաբար, հիմա շատ կարևոր է արձանագրել, որ մայիսին 50 հազար 94 աշխատատեղ վերականգնվել է։  Աշխատատեղերի վերականգնման  պրոցեսը շարունակվում է և սա թերևս, վերջին շրջանի ամենակարևոր լուրն է , բայց, իհարկե սա չի նշանակում, որ մենք այդ տնտեսական բարդությունը հաղթահարել ենք, դա նշանակում է, որ մենք վերականգնման պրոցես ենք սկսել։ Վերականգնման պրոցեսը պետք է շարունակենք, որպեսզի կարողանանք նոր ցուցանիշների հասնել։ Այսօրվա իմ ուղերձի ամենակարևոր հատվածը ի՞նչն է։ Երբ մենք դեռ բրիֆինգներն անում էինք վարչապետի կեցավայրից, այն ժամանակ էլ ես նշեցի, որ մենք քայլում ենք  և քայլելու ենք դժոխքի միջով, նկատի ունեի այն, որ մենք ամեն օր ունենում ենք կորոնավիրուսից մահվան դեպքեր։  Այսօրվա  տնտեսական ցուցանիշները  անկեղծ ասած, իրենց լավատեսությամբ ինձ համար  շատ անսպասելի են։ Այս ցուցանիշները չեն կարող կասկածելի համարվել, մի պարզ պատճառով, որ  այն ձևավորվում է գործատուների կողմից ներկայացրած հաշվետվությունների արդյունքում։ Իրենք ասում են, որ այսքան  աշխատավարձ ենք հաշվարկել և դրա դիմաց իրենք հարկ են վճարում, այսինքն  իրենք ինչքան շատ գրեն այս թիվը, այնքան շատ հարկ են վճարելու։ Հետևաբար, գործատուն որևէ շահագրգռություն չունի եղածից ավելի շատ վճարելու և գրելու, սա այն դեպքը չէ, երբ վիճակագրությունը ձևավորվում է պետական մարմինների կողմից։ Այս դեպքում վիճակագրությունը ձևավորվում է բիզնեսի և գործատուների կողմից։ Սա ինձ ևս մեկ անգամ համոզում է, որ  մենք պետք է անենք մաքսիմալը, որպեսզի լոքդաունի վերադառնալու անհրաժեշտությունից խոսափենք։ Այո՛, դրա միջոցով առողջպահական առումով մենք թվերի նվազում ունենում ենք, բայց տնտեսական առումով կարող է այնպիսի կոլապս լինի, որ մենք չկարողանանք  տասնամյակով նույնիսկ վերականգնել։ Ուզում եմ կրկին վերադառնալ այդ հարցին, որ մենք  պետք է ամեն ինչ անենք լոքդաունի քաղաքականությանը չվերադառնալու համար,  դրա համար պետք է անել մեկ բան՝ պահպանենք հակահամաճարակային կանոնները։ Մայիսի  տվյալները լավատեսություն են տալիս, որ մենք արագ կունենանք վերականգնում։ ՊԵԿ մյուս տվյալները ցույց են տալիս, որ առևտրի շրջանառության ծավալները նույնպես վերականգնվում ենք, մենք պարտավոր ենք միասին պահել այս տնտեսական տեմպը։ Սկզբից հետ բերենք կորցրածը, ապա նոր տրամաբանություն մշակենք։ Հակահամաճարակային կանոնների պահպանման ցուցանիշները  կարծես թե հիմա լավացել են , բայց էլի մեր հակահամաճարակային իրավիճակը մնում է լարված։ Եթե , Աստված չանի մեր թվերը ավելի մեծանան, միգուցե մենք կորցնենք ավելի շատ աշխատատեղեր այս պարագայում գուցե վերականգնումը կա՛մ արագ չլինի, կա՛մ հնարավոր չլինի։ Իմ կոչն է պահել հակահամաճարակային կանոնները։ Շատ խնդրում եմ՝ կրեք դիմակ, պահեք  սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը։  Զինվենք լավատեսույթամբ, բայց այդ լավատեսությունը կյանքի կոչելու համար յուրաքանչյուրս անելիք ունի։ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դո՛ւ ես։
17:36 - 23 հունիսի, 2020
ՀՀ կառավարությունը բյուջետային վարկ է տրամադրել Արցախի կառավարությանը

ՀՀ կառավարությունը բյուջետային վարկ է տրամադրել Արցախի կառավարությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ ՎարչապետՀայտնում եմ իմ խորին երախտագիտությունը Ձեզ և ՀՀ Կառավարությանը՝ գործադիրի այսօրվա որոշման համար, որի համաձայն՝ Արցախի Հանրապետության տնտեսությանն աջակցելու նպատակով ՀՀ պետական բյուջեից 2020թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության Կառավարությանը տրամադրվելու է 12,600,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ:Հավատացնում եմ՝ այդ գումարի կարիքն Արցախի տնտեսությունը շատ ուներ, հատկապես՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու առումով: Այն ամբողջությամբ կուղղենք սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորմանը: Այս որոշումը ևս մեկ օրինակ է Արցախի բնակչության անվտանգության ու զարգացման գործում Հայաստանի Հանրապետության իշխանությունների ստանձնած հանձնառությունների հետևողական կատարման»։
09:10 - 23 հունիսի, 2020
Որոշ շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաք անցկացնելու իրենց ուժը. Նիկոլ Փաշինյան
 |armtimes.com|

Որոշ շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաք անցկացնելու իրենց ուժը. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Որոշ մարդիկ պետք է շնորհակալ լինեն, որ այս պահին երկրում արտակագ դրություն է, և օրենքով հավաքներն արգելված են: Այլապես Հեղափոխության կողմնակիցներն առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանկացնեին և իրենց խոսքը կասեին մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց և շրջանակների գործունեության հետ կապված: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ճեպազրույցի ժամանակ հնչած հարցին, թե ընդդիմադիր թևից հայտարարում են, որ երկրում արտակարգ դրության երկարացումը օգտագործվում է  քաղաքական խնդիրների լուծման համար, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը և այլն: Եվ սա այն պարագայում, երբ հավաքներն արգելված են, ու մարդիկ դրանց միջոցով չեն կարող արտահայտել իրենց կարծիքը: «Թույլ տվեք նաև արձանագրել, որ որոշ նման մեկնաբանություններ ունեցող շրջանակներ գերագնահատում են Հայաստանում  հանրահավաք անցկացնելու իրենց ուժը, և, եթե հանրահավաք ասելով նկատի ունեն սահմանափակ թվով մարդկանց 10.000 դրամով հրապարակ բերելը և հույսերը նրանց վրա է, ապա այդ հույսերը շատ արագ կփլուզվեն: Արտակարգ դրության ժամանակ, թե դրանցի հետո, կապ չունի»,-ասաց վարչապետը: Ներկա պահին խնդիր է դրված, որ մարդիկ հնարավորինս քիչ վարակվեն: Այս կտրվածքում, եթե  այսօր սահմանափակված է գիտական, բուհական, ուսումնական հասատությունների գործունեությունը, նման  մեկնաբանություններն, ըստ վարչապետի,  տեղին չեն: «Իրավական հնարավորություն ի հայտ գալու պարագայում դեռ հարց է Հեղափոխության կողմնակիցնե՞րը, թե՞ կառավարության հակառակորդները ավելի շուտ և ավելի շատ, և ավելի մեծաքանակ և բազմաքանակ  հանրահավաքներ կանցկացնեն:  Եվ  հարց է, ովքեր այդ հանրահավաքով շատ ավելի կոնկրետ, շատ ավելի գործնական, շատ ավելի արագ հարցեր կլուծեին, կամ դեռ կլուծեն դրանց միջոցով: Ամեն դեպքում, կապրենք՝  կտեսնենք»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
20:35 - 22 հունիսի, 2020
Ունենք բավականին կայուն վիճակ, բայց չկա ոչ մի երաշխիք, որ այս կայունությունը կպահպանվի. Փաշինյան |armenpress.am|

Ունենք բավականին կայուն վիճակ, բայց չկա ոչ մի երաշխիք, որ այս կայունությունը կպահպանվի. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծանր. թեև առկա է բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ ոչ մի երաշխիք չկա, որ այս կայունությունը կպահպանվի: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում: «Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իարվիճակը ՀՀ-ում, ցավոք, շարունակում է մնալ ծանր: Թեև կարող ենք ասել, որ մենք ունենք բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ մենք ոչ մի երաշխիք չունենք, որ այս կայունությունը կպահպանվի: Եվ մեր միակ գործիքը հակահամաճարակային կանոնները խստիվ պահպանելու մեջ է՝ հնարավորինս համատարած և ՀՀ բոլոր բնակիչների կողմից: Եվ մենք շարունակում ենք լայնորեն քարոզչություն իրականացնել, իրազեկման աշխատանքներ տանել, որպեսզի մեր հայրենակիցները պահպանեն երեք պարզ հակամարաճարակային կանոնները»,-ասաց Փաշինյանը: Նա արձանագրեց, որ այն խնդիրը, որ դրել էին, լուծվում է, և դիմակների գները շուկայում ընկնում են: Եվ դրանք ամեն շաբաթվա հետ դառնում են ավելի մատչելի: Հաջորդ ուղղությունը, որով կառավարությունը առաջ է շարժվում՝ առողջապահական կարողությունների զարգացումն է, որպեսզի հնարավորինս բարձրորակ ծառայություններ մատուցվեն կորոնավիրուսով վարակվածներին: Վարչապետը նաև հիշեցրեց, որ Հայաստանը բավականին մեծ թվով թթվածնային սարքեր է ձեռք բերել՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:
18:29 - 22 հունիսի, 2020
Չինաստանից ժամանած ինքնաթիռով ստացանք 500 թթվածնային խտացուցիչներ, որոնք բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին․ Նիկոլ Փաշինյան

Չինաստանից ժամանած ինքնաթիռով ստացանք 500 թթվածնային խտացուցիչներ, որոնք բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան աջում գրում է․ «Այսօր Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով ստացանք 500 թթվածնային խտացուցիչներ, որոնք բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին, ինչը թույլ կտա էականորեն բարելավել թթածնակախյալ պացիենտների բուժօգնությունը, նրանց հոսպիտալացումը իրականացնել ավելի արագ և նաև կանխարգելել այդպիսի պացիենտների առողջական վիճակի բարդացումը: Սարքերի բաշխումը արդեն իսկ սկսվել է հենց օդանավակայանից։ Մոտ օրերին կմատակարարվի ևս 130 նման սարքը, ինչը փաստացի թույլ կտա բավարարել մեր երկրի այս պահի ամբողջական պահանջարկը: Քննարկվում է նաև նման սարքերը տնային օգտագործման տալու հնարավորությունը: Սարքերը ձեռք են բերվել ՀՀ պետական բյուջեի միջոցներով»։ Վարչապետը մեկ այլ գրառմամբ տեղեկացնում է, որ Չինաստանից մատակարարվել են 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են հետևյալ 3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները. Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղ: «Մատակարարման փուլում են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Ոստիկանության հոսպիտալի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կենտրոնացված թթվածնային կայանները: Հայաստան են ժամանել նաև հեղուկ թթվածնային համակարգերը` Սպիտակի, Արտաշատի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Նորքի Ինֆեկցիոն ԲԿ-ների համար: Բոլոր գնումները իրականացվել են պետական բյուջեի միջոցներով»,- գրում է Նիկոլ Փաշինյանը։
20:16 - 21 հունիսի, 2020
Դուք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր հերոսներն եք․ վարչապետի ուղերձը՝ բուժաշխատողներին

Դուք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր հերոսներն եք․ վարչապետի ուղերձը՝ բուժաշխատողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի՛ բուժաշխատողներ, առողջապահական համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ, Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Այս տարի ձեր մասնագիտական տոնը մենք նշում ենք դժվարին իրավիճակում՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ։ Չափազանցություն չէ՝ դուք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր հերոսներն եք։ Ինչպես մեր զինվորներն են անձնվիրաբար պաշտպանում հայրենիքի սահմանները, այնպես էլ դուք այս օրերին անմնացորդ նվիրումով պայքարում եք համաճարակի դեմ և փրկում մարդկային կյանքեր։ Բժշկի մասնագիտությունը կոչում է, նվիրվածություն, պատիվ ու պատասխանատվություն, և այս ծանր օրերին ձեր անձնուրացությամբ, զօրուգիշեր անտրտունջ աշխատանքով դուք հավատարիմ եք այդ բարձր առաքելությանը: Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջամարտիկի աշխատանքը պատվով կատարելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը որևէ միջոց չի խնայում և չի խնայի առողջապահական համակարգի կարողություններն ավելացնելու ու հզորացնելու, ձեզ համար անհրաժեշտ աշխատանքային բոլոր պայմաններն ու հնարավորությունները ստեղծելու համար: Սիրելի՛ հայրենակիցներ, առիթն օգտագործելով՝ կցանկանայի ևս մեկ անգամ դիմել ձեզ: Հայաստանի առողջապահական համակարգն այսօր հրաշքներ է գործում, և բոլորիս խնդիրն է՝ աջակցել նրան մեր անհատական վարքագծով, հակահամաճարակային կանոնները պահպանելու մեր կարգապահությամբ: Բազմիցս եմ ասել և շարունակում եմ կրկնել՝ անհատական ջանքը մեր պետականության զարգացման, մեր ժողովրդի հզորացման, մեր բոլոր խնդիրների լուծման բանաձևն է, և հենց այս գիտակցումով կատարվող արդյունավետ աշխատանքով կկարողանանք միասին հաղթահարել թե՛ համաճարակային ճգնաժամը, թե՛ մեր առջև ծառացած մյուս մարտահրավերները: Յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծով կարող ենք թեթևացնել մեր բժիշկների ծանրաբեռնվածությունը և հնարավորություն տալ նրանց վերադառնալ իրենց ընտանիքներ: Սիրելի՛ բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ, ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, համբերություն, անսպառ եռանդ, սեր ու երջանկություն: Համոզված եմ՝ այս մարտահրավերից մենք դուրս ենք գալու հաղթանակած՝ համատեղ ջանքերի արդյունքում: Սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզնով և խոնարհվում եմ ձեր առաջ»։
11:35 - 21 հունիսի, 2020
Միայն ՀՀ ղեկավարը չէ, որ հրաժարավել է մասնակցել, այլ նաև շատ այլ երկրների․ Ալեն Սիմոնյան |lragir.am|

Միայն ՀՀ ղեկավարը չէ, որ հրաժարավել է մասնակցել, այլ նաև շատ այլ երկրների․ Ալեն Սիմոնյան |lragir.am|

lragir.am: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է չեղարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։ «Իրականում ամբողջ աշխարհի ղեկավարներն այդ խնդրի հետ այսօր առնչվում են։ Եվ դուք տեսնում եք, որ այսօր միայն ՀՀ ղեկավարը չէ, որ հրաժարավել է մասնակցել, այլ նաև շատ այլ երկրների։ ՀՀ-ում ամեն օր բան է փոխվում, և մենք լիահույս ենք, որ վաղը հիվանդացության թվերի հետ կապված անկում կունենանք, և լուծում կգտնվի»,- նշեց նա։ Անդրադառնալով հարցին, թե ռուսական կողմը ՀՀ վարչապետին առաջարկե՞լ է թեստ հանձնել օդանավակայանում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող նման բան ասել, որովհետև վարչապետի աշխատակազմն է դրանով զբաղվում։ Ես նման տեղեկության չեմ տիրապետում։ Կարծում եմ՝ դա չի կարող որևէ ձևով պատճառ կամ առիթ հանդիսանալ»։
15:25 - 20 հունիսի, 2020