lragir.am: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է չեղարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։
«Իրականում ամբողջ աշխարհի ղեկավարներն այդ խնդրի հետ այսօր առնչվում են։ Եվ դուք տեսնում եք, որ այսօր միայն ՀՀ ղեկավարը չէ, որ հրաժարավել է մասնակցել, այլ նաև շատ այլ երկրների։ ՀՀ-ում ամեն օր բան է փոխվում, և մենք լիահույս ենք, որ վաղը հիվանդացության թվերի հետ կապված անկում կունենանք, և լուծում կգտնվի»,- նշեց նա։
Անդրադառնալով հարցին, թե ռուսական կողմը ՀՀ վարչապետին առաջարկե՞լ է թեստ հանձնել օդանավակայանում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող նման բան ասել, որովհետև վարչապետի աշխատակազմն է դրանով զբաղվում։ Ես նման տեղեկության չեմ տիրապետում։ Կարծում եմ՝ դա չի կարող որևէ ձևով պատճառ կամ առիթ հանդիսանալ»։
comment.count (0)