Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը հետաձգվեց |factor.am|
14:50 - 23 հունիսի, 2020

Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը հետաձգվեց |factor.am|

factor.am: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին՝ ժամը՝ 14:00-ին:

Դատարանը Քոչարյանի հայցադիմումը ստացել է ապրիլի 3-ին։ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել