ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Բելառուսի պաշտպանության նախարար․ «Անհրաժեշտության դեպքում ռուսական «Իսկանդեր»-ները կարող են տեղակայվել մեր երկրում» |tert.am|

Բելառուսի պաշտպանության նախարար․ «Անհրաժեշտության դեպքում ռուսական «Իսկանդեր»-ները կարող են տեղակայվել մեր երկրում» |tert.am|

tert.am: Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավար Վիկտոր Խրենինը հաստատել է, որ կցանկանար ունենալ սեփական «Իսկանդեր» համալիրները, սակայն անհրաժեշտության դեպքում ռուսականները կարող են տեղակայվել հանրապետությունում կոնկրետ առաջադրանքների համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։«Իսկանդերը շատ լավ հրթիռային համակարգ է, այդ աշխատանքն իրականացվել և իրականացվում է ռազմական գերատեսչություններում պետության ղեկավարի անունից։ Այսօր մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը գործնականում ավարտել է այս հրթիռային համակարգի վերազինումը, և մենք նույնպես ցանկանում ենք այն ունենալ մեզ մոտ։ Թեև կարելի է ասել, որ արդեն ունենք։ Ես ձեզ մեծ ռազմական գաղտնիք չեմ ասի, մենք ունենք ուժերի տարածաշրջանային խմբավորում, որը ներառում է նաև այս հրթիռային համակարգը, որն անհրաժեշտության դեպքում կժամանի մեր տարածք և մեզ հետ առաջադրանքներ կիրականացնի»,- ասել է նախարարը Al Jazeera-ին տված հարցազրույցում:Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավար Վիկտոր Խրենինը նաև ասել է, որ երկրում ռուսական ռազմաբազաներ տեղակայելու անհրաժեշտություն չկա, առկա զորքերի ընդհանուր խմբավորումը բավական է։
19:42 - 16 նոյեմբերի, 2021
Տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունն անընդունելի է. Իրանի նախագահ |hetq.am|

Տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունն անընդունելի է. Իրանի նախագահ |hetq.am|

hetq.am: Աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունն անընդունելի է։ Այդ մասին նոյեմբերի 16-ին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։  «Իրանի նախագահը ողջունել է Կովկասում հանգստություն և կայունություն հաստատելու Ռուսաստանի նախաձեռնությունը։ Աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունն անընդունելի է»,- հայտարարել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ Ռայիսին ընդգծել է, տարածաշրջանային հարցերի ժամանակ անհրաժեշտ է երկու երկրների համագործակցությունը։  Ավելի վաղ, Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Ռայիսիին տեղեկացրել էր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված ռուսական կողմի քայլերի մասին։
17:34 - 16 նոյեմբերի, 2021
Ադրբեջանը հարձակվել է ՀՀ սուվերեն տարածքի վրա. պատգամավորը դիմում է ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և միջազգային հանրությանը  |armenpress.am|

Ադրբեջանը հարձակվել է ՀՀ սուվերեն տարածքի վրա. պատգամավորը դիմում է ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և միջազգային հանրությանը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա՝ խախտելով տարածքային ամբողջականության սկզբունքը։ Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։ «Հրավիրում ենք Ռուսաստանի Դաշնության, որը մեր ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ-ի և անդամ երկրների, ինչպես նաև ողջ միջազգային հանրության ուշադրությունը այս հարցի վրա։ Այս ամենը տեղի է ունենում հենց այս պահին, հենց այս րոպեներին։ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների դրույթները, որոնք ստորագրվել են ամենաբարձր մակարդակով, և որոնք վերահաստատվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի ֆորմատով։ Այդ հայտարարությունները և այդ դրույթները պաշտոնապես հաստատվել են նաև Ռուսաստանի Դաշնության կողմից ամենաբարձր մակարդակով»,- ասաց Պապոյանը։ Ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։
15:39 - 16 նոյեմբերի, 2021
Համանախագահները կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար |azatutyun.am|

Համանախագահները կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆեյը (Ֆրանսիա) խորը մտահոգություն են հայտնում տարածաշրջանում տեղի ունեցած վերջին միջադեպերի առնչությամբ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմաննի երկայնքով։  Համանախագահները հայտարարություն են տարածել` կողմերին կոչ անելով կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի համար, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունները: «Վերջին շրջանում լարվածության աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը: Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում հիմնվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ շարունակելով անմիջական երկխոսությունը, որը նպատակ ունի նպաստել տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը»,- ասվում է հայտարարության մեջ: 
23:40 - 15 նոյեմբերի, 2021
Մենք պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ «3+3» ձևաչափի շրջանակում. Չավուշօղլու |tert.am|

Մենք պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ «3+3» ձևաչափի շրջանակում. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանն ու Անկարան պետք է արագորեն վերացնեն բոլոր հնարավոր խոչընդոտները, որոնք առկա են երկու երկրի հարաբերություններում: «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին իրանցի նախարարն ասել է թուրք պաշտոնակցի հետ հանդիպման ավարտին կայացած համատեղ ասուլիսում:«Պայամանվորվել ենք բանակցություններ սկսել երկու երկրի միջև երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզի շուրջ, և հուսով ենք, որ այդ փաստաթուղթը կտորագրվի երկու նախագահի կողմից Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ առաջիկա այցի ժամանակ»,- ասել է իրանցի նախարարը՝ հավելելով, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տնտեսական զարգացմանն ու առևտրի հարցերով համագործակցությանն առնչվող հարցեր:«Մենք քննարկել ենք նաև տարբեր հարցեր, որոնք առնչվում են անօրինական միգրացիային, մաքսանենգությանն ու սահմանային խնդիրներին: Ներկայում երկու երկիրը համագործակցում են ոչ միայն երկկողմ հարցերի շուրջ, այլև տարածաշրջանային, ինչպես օրինակ՝ Աֆղանստանի, Իրաքի և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հարցով, և մենք պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ «3+3» առաջարկված ձևաչափի շրջանակում»,- ասել է Չավուշօղլուն:  
15:18 - 15 նոյեմբերի, 2021
ՌԴ խորհրդարանի վերին պալատի անդամ Պուշկովը քննադատել է Թուրքիայի կողմից Bayraktar անօդաչուների վաճառքն Ուկրաինային |tert.am|

ՌԴ խորհրդարանի վերին պալատի անդամ Պուշկովը քննադատել է Թուրքիայի կողմից Bayraktar անօդաչուների վաճառքն Ուկրաինային |tert.am|

tert.am: ՌԴ խորհրդարանի վերին պալատի անդամ Ալեքսեյ Պուշկովը քննադատության է ենթարկել Թուրքիայի կողմից Bayraktar անօդաչուների վաճառքն Ուկրաինային:Ինչպես գրում է Свободная Пресса-ն, սենատորի կարծիքով՝ այս իրավիճակում հասկանալի է, թե ինչ նպատակով է Կիևն անօդաչուներ ձեռք բերում և ում դեմ է դրանք կիրառելու: «Այն բանից հետո, երբ թուրքական անօդաչուները վաճառվում են Ուկրաինային, ինչպես նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, դրանք դառնում են Ուկրաինայի սեփականությունը, այդ իսկ պատճառով Թուրքիայի նկատմամբ բողոքներ լինել չեն կարող: Սակայն մինչ դրանց վաճառելը, անօդաչուները Թուրքիայի սեփականաությունն են»,- գրել է Պուշկովը սոցցանցում:Սենատորը վստահություն է հայտնել, որ Անկարան է որոշում կայացնում՝ ում վաճառի տվյալ զենքը: Բ
16:40 - 13 նոյեմբերի, 2021
ՌԴ տարածքում ՌԴ ԶՈՒ տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի․ Պեսկովն անդրադաձել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի անհանգստություններին՝ Ուկրաինայի սահմանի իրավիճակի վերաբերյալ

ՌԴ տարածքում ՌԴ ԶՈՒ տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի․ Պեսկովն անդրադաձել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի անհանգստություններին՝ Ուկրաինայի սահմանի իրավիճակի վերաբերյալ

Եվրամիությունը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայի սահմանի մոտ ՌԴ ռազմական ակտիվությունից: Այս մասին հայտնում է cbcnews-ը։ «Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին, և մինչ այժմ մեր հավաքած տեղեկությունը բավականին մտահոգիչ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Փիթեր Ստանոն։ Նա նշել է, որ Եվրամիությունը գործընկերների, այդ թվում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ վերահսկում է իրավիճակը․ «Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում դիտարկել հետագա քայլերը»: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը այս իրադարձությունների ֆոնին հայտարարել էր, որ «2014 թվականի իրադարձությունների կրկնությունը «մեծ սխալ» կլինի Ռուսաստանի կողմից»։ Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արձագանքելով այս հայտարարությանը, նշել է, թե սա ԱՄՆ-ի առաջին հրապարակումը և առաջին հայտարարությունը չէ, որ իրենք անհանգստացած են Ռուսաստանի Դաշնության տարածքում ռուսական զինված ուժերի տեղաշարժերով։ Երկրի ղեկավարի մամուլի քարտուղարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ բազմիցս պատասխանվել է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ՌԴ զինված ուժերի տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում․ «Անհրաժեշտության դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկում մեր անվտանգությունն ապահովելու համար, եթե մեր սահմանների մոտ տեղի են ունենում մեր հակառակորդների որոշ հանդուգն գործողություններ»։ Դեռևս նոյեմբերի 3-ին Ուկրաինայի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նոյեմբերի սկզբի դրությամբ ուկրաինական սահմանների մոտ և «ժամանակավոր օկուպացված տարածքներում տեղակայված է մոտ 90 000 ռուս զինծառայող»։
21:06 - 12 նոյեմբերի, 2021
Ռուսաստանը կորոնավիրուսի ավելի քան 1 միլիոն թեստ է մատակարարել ԱՊՀ-ի երկրներին |armenpress.am|

Ռուսաստանը կորոնավիրուսի ավելի քան 1 միլիոն թեստ է մատակարարել ԱՊՀ-ի երկրներին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն անվճար ավելի քան 1 միլիոն թեստերի հավաքածու է մատակարարել ԱՊՀ-ի երկրներին COVID-ի ախտորոշման համար եւ պատրաստ է հետագայում եւս աջակցություն ցուցաբերել բժիշկ մասնագետներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Մենք անվճար ավելի քան 1 միլիոն թեստերի հավաքածու ենք ուղարկել ԱՊՀ-ի երկրներին ինֆեկցիայի ախտորոշման համար: Ռուսաստանյան պատվաստանյութերը մատակարարվում են Համագործակցության բոլոր պետություններին: Կատարվում են տեղի հարթակներում լիցենզիոն արտադրությունների բացման պայմանավորվածությունները»,- ասել է Միշուստինը՝ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած իր ելույթում: «Գլխավորն այստեղ քաղաքացիների զանգվածային պատվաստումն է: Ռուսաստանում մենք այդ հարցերին լուրջ ուշադրությունն ենք դարձնում, շարունակում ենք օգնել նաեւ Համագործակցության գծով մեր բարեկամներին»,-նշել է Ռուսաստանի վարչապետը: Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է «գիտամեթոդական աջակցություն ցուցաբերել բժիշկ մասնագետներին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
17:49 - 12 նոյեմբերի, 2021