Մենք պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ «3+3» ձևաչափի շրջանակում. Չավուշօղլու |tert.am|
15:18 - 15 նոյեմբերի, 2021

Մենք պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ «3+3» ձևաչափի շրջանակում. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանն ու Անկարան պետք է արագորեն վերացնեն բոլոր հնարավոր խոչընդոտները, որոնք առկա են երկու երկրի հարաբերություններում: «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին իրանցի նախարարն ասել է թուրք պաշտոնակցի հետ հանդիպման ավարտին կայացած համատեղ ասուլիսում:

«Պայամանվորվել ենք բանակցություններ սկսել երկու երկրի միջև երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզի շուրջ, և հուսով ենք, որ այդ փաստաթուղթը կտորագրվի երկու նախագահի կողմից Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ առաջիկա այցի ժամանակ»,- ասել է իրանցի նախարարը՝ հավելելով, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տնտեսական զարգացմանն ու առևտրի հարցերով համագործակցությանն առնչվող հարցեր:

«Մենք քննարկել ենք նաև տարբեր հարցեր, որոնք առնչվում են անօրինական միգրացիային, մաքսանենգությանն ու սահմանային խնդիրներին: Ներկայում երկու երկիրը համագործակցում են ոչ միայն երկկողմ հարցերի շուրջ, այլև տարածաշրջանային, ինչպես օրինակ՝ Աֆղանստանի, Իրաքի և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հարցով, և մենք պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ «3+3» առաջարկված ձևաչափի շրջանակում»,- ասել է Չավուշօղլուն:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել