Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

ՏԿԵ նախարարը և ՉԺՀ դեսպանը կարևորել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի իրականացումը

ՏԿԵ նախարարը և ՉԺՀ դեսպանը կարևորել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի իրականացումը

Հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 12-ին տեղի է ունեցել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3  ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների դադարեցման պատճառով ի հայտ եկող բարդություններին և դրանց ազդեցությանը ՀՀ կառավարության՝ կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացման քաղաքականության վրա: Կարևորվել է ծրագրի բնականոն իրականացումը և այդ նպատակով սահմանված ժամկետների պահպանումն ու փոխադարձ պահանջների կարգավորումը:«Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինաշխատանքների վերսկսումը և էական առաջընթացը կխթանի կայուն վստահության մթնոլորտի և փոխըմբռնման ամրապնդմանը»,-ընդգծել է նախարար Պապիկյանը։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Պապիկյանը և դեսպան Էրլունը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-չինական համագործակցության հետագա ամրապնդման և համատեղ ծրագրերում նոր տիպի կորոնավիրոսով պայմանավորված խոչընդոտների հաղթահարման շուրջ:
19:50 - 12 մայիսի, 2020
Աշխատանքի հնարավորություն կա մարզերի այն բնակիչների համար, որոնք ստեղծված համաճարակային իրավիճակում չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի

Աշխատանքի հնարավորություն կա մարզերի այն բնակիչների համար, որոնք ստեղծված համաճարակային իրավիճակում չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի

Մարզպետարանները նախաձեռնել են աջակցել համաճարակային իրավիճակով պայմանավորված արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեցած անձանց՝ մարզերում աշխատանք գտնելու հարցում: Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Մարզերի այն բնակիչներն, ովքեր ստեղծված համաճարակային իրավիճակում չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի և ցանկություն ունեն աշխատել Արագածոտնի մարզում, կարող են լրացնել նշված հարցաթերթիկները: Հավաքագրված տվյալները Մարզպետարանները կփոխանցեն համայնքների ղեկավարներին և շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին՝ 2020 թվականի ընթացքում կատարվող աշխատանքներում մարզի բնակիչներին ներգրավելու նպատակով: Հարցաթերթիկները ըստ մարզերի.  Արագածոտնի մարզ Արարատի մարզ Արմավիրի մարզ Շիրակի մարզ Վայոց ձորի մարզ
22:32 - 07 մայիսի, 2020
Նախկինում համայնքների խոշորացումներն արվել են քաղաքական նպատակահարմարությամբ. Պապիկյան |armenpress.am|

Նախկինում համայնքների խոշորացումներն արվել են քաղաքական նպատակահարմարությամբ. Պապիկյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում  համայնքների խոշորացման գործընթացը շարունակական է լինելու, արդեն խոշորացված մի շարք համայնքներ կարող են վերանայվել և միավորվել այլ ֆորմատով՝ աշխարհագրական, տնտեսական  և քաղաքացիների համար ընդունելի տարբերակով:  Այս մասին ասաց ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք պատրաստվո՞ւմ են վերանայել նախկին իշխանությունների կողմից ըստ իրենց նպատակահարմարության իրականացրած խոշորացումները և խոշորացում անել մեկ այլ ֆորմատով: Նա նշեց՝ Կողբը և Զորականը նույնիսկ ընդհանուր ճանապարհային սահման չունեն: Պապիկյանն արձագանքեց՝ ինքը դեռ ավելի վաղ խոսել է այդպիսի նախադեպերի մասին: «Նախկինում տեղի են ունեցել խոշորացումներ, որոնք քաղաքական նպատակահարմարություն են հետապնդել»,-ասաց նախարարն ու  դիմեց պատգամավորին՝ նրա կողմից բարձրաձայնած համայնքների մասին ինքն անձամբ է նշել, այդպիսի համայնքներ կան: Նա վստահեցրեց՝ համայնքների միավորման գործընթացը շարունակական է լինելու: «Այն համայնքները, որոնք չեն արդարացրել տվյալ ձևաչափով միավորումը, բնականաբար, կարող են վերանայվել և այլ ձևաչափով միավորվել: Դա կենթադրի աշխարհագրական, տնտեսական  և քաղաքացիների համար ընդունելի տարբերակ»,-ասաց նախարարը:
12:16 - 07 մայիսի, 2020
Կառավարության 2019 թ. կատարողականն ենք քննարկում, բայց ճանապարհների նորոգումից կես տարի չանցած՝ արդեն դրանց որակի հետ կապված խնդիրներ կան. պատգամավորը՝ Սուրեն Պապիկյանին |tert.am|

Կառավարության 2019 թ. կատարողականն ենք քննարկում, բայց ճանապարհների նորոգումից կես տարի չանցած՝ արդեն դրանց որակի հետ կապված խնդիրներ կան. պատգամավորը՝ Սուրեն Պապիկյանին |tert.am|

tert.am: Այսօր ԱԺ-ում Կառավարության 2019 թ. կատարողականի մասին զեկույցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը, դիմելով Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, նշեց, թե թեև քննարկում են 2019 թ. կատարողականը, բայց կես տարի չանցած՝ արդեն նորոգված ճանապարհների հետ կապված խնդիրներ կան, օրինակ՝ M4 միջպետական ճանապարհը որակի խնդիրներ ունի: «Բաղանիս-Նոյեմբերյան, Կողբ հատվածում ճանապարհը քանդված է, ճաքեր կան»,-մասնավորեցրեց պատգամավոը:Պապիկյանը պատասխանեց, թե անձամբ է եղել նշված վայրում: «Իհարկե՝ լավ չէ, որ կատարված աշխատանքն ունենում է թերություններ, բայց մենք ունենք սկզբունք՝ եթե որևէ ճանապարհաշինարարական ընկերություն իր աշխատանքի արդյունքում ունենում է թերացումներ, և դրանք տեսանելի են, տեղի է ունենում նոր ասֆալտաշերտի տեղադրում»,-ասաց նախարարը:Ավելին՝ tert.am-ում
12:06 - 07 մայիսի, 2020
Հայաստանը հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկությունից որպես բաժնետեր օգուտներ է ուզում ստանալ․ Սուրեն Պապիկյան |hetq.am|

Հայաստանը հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկությունից որպես բաժնետեր օգուտներ է ուզում ստանալ․ Սուրեն Պապիկյան |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում շարունակվում է Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման հաշվետվության քննարկումը: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, հետաքրքրվեց, թե Հայաստանը որպես համասեփականատեր պատկերացում ունի՞, թե ինչ է ուզում Չինաստանում գործող «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկությունից: Այս ձեռնարկությունը Չինաստանի Շանսի նահանգի Դաթուն քաղաքում է գործում, հայ-չինական համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ-ի միջև 2003թ. կնքված պայմանագրի հիման վրա: «Շանսի-Նաիրիտ»-ում հայկական կողմի բաժնեմասը 40 % է: «Մենք ուզում ենք, որպեսզի Հայաստանը որպես համասեփականատեր, որպես բաժնետեր ունենա օգուտներ, մեր բաժնետեր լինելը չկրի սիմվոլիկ բնույթ»,-արձագանքեց նախարար Պապիկյանը: Նախարարի խոսքով` Հայաստանն ավելի առարկայական բանակցություններ է սկսել չինական կողմի հետ` արտադրանքն ինքնարժեքով ձեռք բերելու և այլ շուկաներ արտահանելու համար: «Մինչև համավարակը նման պրոցես էինք սկսել, այն հիմա կանգ է առել, համավարակից հետո կվերսկսենք պրոցեսը»,-ասաց Սուրեն Պապիկյանը: Պատգամավորը նաև հետաքրքրվեց Մեծամորի ատոմակայանի աշխատանքներով` հիշեցնելով, որ այն վերազինման նպատակով 130 օրով դադարեցնելու է աշխատանքը։ «Որքա՞ն ներդրում է անհրաժեշտ վերազինման համար»,- հարցրեց Բաբաջանյանը: «Ատոմակայանի կանգը պլանավորած խնդիր է, որտեղ արտառոց բան չկա, վերազինման համար է, և դեռ նախորդ տարվանից պարզ է եղել, որ ատոմակայանը կանգ է առնելու է: Էնեգետիկ բալանսում հաշվարկները կատարված են, և որևէ խնդիր չենք ունենա կանգի պարագայում»,-ասաց Սուրեն Պապիկյանը: Խոսելով ատոմակայանի ֆինանսավորման մասին՝ Սուրեն Պապիկյանն ասաց, որ Հայաստանը ճիշտ է համարում ֆինանսական նոր միջոցների ներգրավումը և բանակցում է գործընկերների հետ` նախկինում ունեցած համաձայնագիրը, որն ավարտվել էր, չերկարացնելու շուրջ:
11:30 - 07 մայիսի, 2020
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունն ընդհատված է. նախարար Պապիկյանը նամակ է գրել չինացի գործընկերներին
 |armtimes.com|

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունն ընդհատված է. նախարար Պապիկյանը նամակ է գրել չինացի գործընկերներին |armtimes.com|

armtimes.com: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Գյումրի-Երևան հատվածում շինարարական դադար է ներկա պահին: Ճանապարհի վիճակը գնալով դառնում է անմխիթար, աշխատանքներ, սակայն, ներկա պահին չեն նախատեսվում: Չինացի մասնագետները երկրից մեկնել են: Թե երբ են վերադառնալու, հստակ չէ: ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ պատգամավոր Սարիկ Մինասյանի բարձրացրած այս հարցին: Նախարարն ասաց, հենց երեկ է նամակ գրել «Սինո հիդրո» չինական ընկերության գործընկերներին, որի պատասխանն ակնկալում է ստանալ առաջիկա շաբաթում: «Այս պահին չինացի գործընկերների հետ բանակցությունների մեջ ենք: Նամակի պատասխանը շատ կարևոր է: Պետք է  հասկանանք մեր չինացի գործընկերների գալու հավանականությունը: Այս հարցում նաև առաջնային են ժամկետների հստակեցումները, քանի որ արդեն գնալով խնդիրները շատանում են: Մենք համատեղ օրակարգ ունեինք, քննարկվում էր հավելյալ ծավալների մեծացման հարցը»,-ասաց Պապիկյանը: Ըստ նախարարի, Կառավարությունը շատ բարձր է գնահատում ժամանակը: Եթե պարզվի, որ չինացի գործընկերները գալու հնարավորություն չեն ունենալու, կքննարկվեն այլ լուծումներ: Թե ինչի մասին է խոսքը, նախարարը չմանրամասնեց: Ասաց դեռ չի ուզում այդ մասին խոսել:
22:28 - 06 մայիսի, 2020
Պապիկյանը Հայաստանի բնակիչներին կոչ արեց արձակուրդը երկրի ներսում պլանավորել
 |news.am|

Պապիկյանը Հայաստանի բնակիչներին կոչ արեց արձակուրդը երկրի ներսում պլանավորել |news.am|

news.am: Ես կոչ եմ անում Հայաստանի բնակիչներին արձակուրդը երկրի ներսում պլանավորել, որպեսզի օգնենք զբոսաշրջային ոլորտի վերականգնմանը։ Այս մասին ԱԺ նիստում մայիսի 6-ին հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Զբոսաշրջության զարգացումը, նրա խոսքերով, գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։ «Մենք տարբեր մակարդակներում ենք, կոչ եմ անում մեր հանրությանը, հնարավորինս, ամառային արձակուրդները Հայաստանում եւ Ղարաբաղում անցկացնել»,- ասաց Պապիկյանը։ Դա, ինչպես նշեց նախարարը, կօգնի կորոնավիրուսից տուժած զբոսաշրջային ոլորտին վերականգնվել։ Դրա հետ մեկտեղ, Պապիկյանը նկատեց, թե կան որոշ ազդանշաններ այն մասին, որ որոշ զբոսաշրջային ուղղություններ դեռեւս շարունակում են հրապուրիչ մնալ, նույնիսկ չնայած կորոնավիրուսի համաճարակին։ Միաժամանակ նախարարը նշեց զբոսաշրջության համատեքստում ճանապարհային շինարարության կարեւորությունը եւ հայտնեց, որ հանրապետության որոշ շրջաններում նոր ճանապարհներ են կառուցվում։ «Այս տարվա ծրագրերում ներառված են երեք կարեւորագույն զբոսաշրջային օբյեկտներ՝ Մակարավանքը, Հաղպատը, Պարզ լիճը եւ դեպի դրանք տանող ճանապարհները։ Կան ճանապարհների վերանորոգման ծրագրեր, կան տենդերների հաղթողներ։ Պայմանագրերը գտնվում են կնքման փուլում, իսկ մի քանիսն արդեն կնքվել են։ Եթե եղանակը թույլ տա, ապա առաջիկա օրերին աշխատանքները կսկսվեն»,- հայտարարեց Պապիկյանը։
22:09 - 06 մայիսի, 2020
Նախարար Պապիկյանը մարզերում հետևել է ճանապարհահատվածների շինաշխատանքներին

Նախարար Պապիկյանը մարզերում հետևել է ճանապարհահատվածների շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և մարզպետների ուղեկցությամբ հետևել է մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների ընթացքին։ Մ3 միջպետական մայրուղու Սպիտակ քաղաքով անցնող ճանապարհահատվածում նախարարը իր դժգոհությունն է հայտնել շինարարության տեմպից, անդադարձել նախորդ տարի այս հատվածում կատարված աշխատանքերի բացթողումներին։«Պահանջներն ու մոտեցումները փոխվել են, հիմա մենք այլ իրականությունում ենք ապրում: Ձեզ ընձեռնված են բոլոր հնարավորությունները՝ աշխատելու և գործը հաջողելու։ Բայց որակն ու պատասխանատվությունն այս հարցում անչափ կարևոր է: Չեք կարող հին մոտեցումներով, հնացած տեխնիկայով շարունակել և ակնկալել որակյալ արդյունք»,-ընդգծել է նախարարը և խստիվ հանձնարարել ոլորտի պատասխանատուներին ամենօրյա ռեժիմով հետևել շինարարության տեմպին և որակի պահպանմանը և զեկուցել ընթացքի մասին։ Նախարար Պապիկյանը հաջորդիվ այցելել է Մ6 Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհ:Լոտ 1-ի Քոբայր-Ալավերդի հատվածում կապալառու կազմակերպության՝ «Հորիզոն-95» ՍՊԸ-ի ներկայացուցիչները ծանոթացրել են կատարվող շինաշխատանքների ընթացքին։ Հատկապես կարևորվել են ժայռի պայթեցման և ճանապարհի լայնեցման աշխատանքները, ինչը շինարարարի փոխանցմամբ նախատեսվում է մայիսի 5-ին։ Լոտ 2-ի Ալավերդի քաղաքի շինհրապարակում նախարարը հետևել է արդեն իսկ մեկնարկած ասֆալտապատման աշխատանքներին: Կապալառու կազմակերպության՝ «ԱԱԲ պրոյեկտ» ընկերության ներկայացուցիչներից նախարարը հետաքրքվել է ասֆալտի բազմաշերտ հարթեցմանն առնչվող հարցերով, ճանապարհահատվածում տեղադրված ջրահեռացման համակարգով: Սուրեն Պապիկյանը ծանոթացել է շինարարական կազմակերպության կողմից շահագործվող տեխնիկայի հնարավորություններին, ինչը թույլ է տալիս ապահովել աշխատանքների որակյալ Նախարարն իր գոհունակությունն է հայտնել նշված ճանապարհահատվածում շինարարության տեմպից՝ միաժամանակ հորդորելով սեղմ ժամկետում կարգավորել ի հայտ եկած տեխնիկական խնդիրները՝ խուսափելու հետագա բարդություններից ։ Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածի վերաբերյալ նշյալ 3 լոտերի շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» ՀՁ թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկևոպուլոսի հետ զրույցի ընթացքում նախարարը հետաքրքվել է այն խնդիրներից, որոնք առաջացել են աշխատանքների նախագծման և բուն շինարարության ընթացքում: Հնչած հարցերին ի պատասխան ճանապարհաշինության ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ առաջիկայում շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումից հետո խնդիրների լուծման ուղղությամբ հստակ ժամկետներ ու հանձնարարականներ կտրվեն: Շրջայցի ընթացքում նախարարը եղել է նաև Տավուշի մարզում, մասնավորապես հետևել սահմանապահ Բերքաբեր համայնքի 4կմ երկարությամբ ճանապարհահատվածի և Մակարավանք վանական համալիր տանող հանրապետական նշանակության ճանապարհի վերանորոգման և հողահարթեցման աշխատանքների ընթացքին։ Այս ճանապարհները ասֆալտապատվելու են առաջին անգամ և շահագործման կհանձնվեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
09:47 - 04 մայիսի, 2020
Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ6) ճանապարհ

Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ6) ճանապարհ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանի և Լիլիա Շուշանյանի ուղեկցությամբ ապրիլի 19-ին այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ6) ճանապարհ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին։ Այս շրջանում հիմնանորոգման գործընթացը առանձին լոտերով ընթանում է Մ6-ի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածում։ Թումանյան-«Սանահին» կայարան (9․69 կմ) հատվածում նախարարը հետևել է Սանահին կամրջի վերակառուցման մեծածավալ աշխատանքներին։ Տեխհսկողություն իրականացնող կազմակերպության ներկայուցիցչները նախարարին են ներկայացրել Սանահինի կամրջի նախագծային լուծումները: Նախարարը Սուրեն Պապիկյանը շեշտել է հնարավորինս սեղմ ժամկետներում նախագծային աշխատանքները մանրամասն մշակելու և դետալային ուսումնասիրություն անցկացնելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով կամրջի հիմանարար նշանակությունը և երկար տարիներ ծառայելու հեռանկարը։ Ներկաներն անդրադարձել են նաև Օձունի խաչմերուկում երթևեկության պայմանների բարելավման անհրաժեշտությանը։ Փոխնախարար Ղալեչյանի խոսքով՝ հարցի կարգավորման հայեցակարգային տարբերակն ընտրված է, որին հետևելու են նախագծային աշխատանքներ։ Լոտ-2-ում («Սանահին» կայարան-Հաղպատ, 14․16 կմ), որտեղ շինարարություն է կատարում «ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը, նախարարը ծանոթացել է այս պահին ընթացող ենթակառուցվածքների բարեկարգման ընթացքին` մասնավորապես, կոյուղագծերի և ջրագծերի տեղադրմանը, մայթերի և ջրահեռացման վաքերի կառուցմանը: Նախարար Պապիկյանը կարևորել է ասֆալտի տեղադրմանն ընդառաջ նշյալ աշխատանքների հավուր պատշաճի իրականացումը։ Նշվել է, որ Ալավերդի քաղաքի մի շարք հատվածներում կապալառու կազմակերպությունն արդեն իսկ սկսել է ասֆալտապատումը։ Սուրեն Պապիկյանն այցելել է նաև «ԱԱԲ պրոեկտ» ընկերության քարաղացի և ասֆալտ արտադրող շարժական գործարան, ուր վերամշակվում է ճանապարհից կատարված հանույթը և դարձյալ օգտագործվում ճանապարհի հիմնանորոգումը իրականացնելու համար։ Շրջայցը եզրափակվել է Լոտ-3-ում՝ Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածում (մոտ 27․9 կմ), ուր շինարարները կատարում են մերձճանապարհային հանույթ։ Կապալառուի՝ իտալական «Սուարդի» ընկերության ներկայացուցիչները նշել են, որ շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության կողմից ասֆալտբետոնի խառնուրդի բաղադրության հաստատումը ստանալուց հետո որոշ հատվածներում կսկսեն ասֆալտապատումը։
10:25 - 20 ապրիլի, 2020
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքի ընթացքին |armenpress.am|

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքի ընթացքին |armenpress.am|

armenpress.am: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 18-ին այցելել է Վեդիի ջրամբարի շինհրապարակ։ Նախարարը ծանոթացել է ջրային համակարգի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ոլորտում առկա խնդիրներին։ «Սա կարևոր իրադարձություն է նորանկախ Հայաստանի համար, որովհետև առաջին կառուցվող ջրամբարն է հետխորհրդային  շրջանում։ Ակտիվ շինարարություն է ընթանում՝ չնայած արտակարգ իրավիճակին։ Հիմա մենք հերթական դիտարկումն ենք անում՝ հասկանալու համար, թե ինչ ընթացքում է շինարարությունը, ինչ առաջընթաց ունենք»,- «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասել է Պապիկյանը։ Նա ոլորտի այլ պատասխանատուների հետ քննարկել է ջրամբարի կառուցմանը վերաբերող մի շարք հարցեր։ Նախարարին զեկուցել են, որ ջրամբարի կառուցման ավարտի ժամկետը մի փոքր կուշանա։
15:54 - 18 ապրիլի, 2020
Փոփոխություն է կատարվել Լոռու և Տավուշի մարզերում համայնքների միավորման վերաբերյալ օրինագծում |armenpress.am|

Փոփոխություն է կատարվել Լոռու և Տավուշի մարզերում համայնքների միավորման վերաբերյալ օրինագծում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը։ Կառավարության հեղինակած փաթեթն Ազգային ժողովում ներկայացնելիս, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են խմբագրական բնույթի որոշ փոփոխություններ։ «ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում խմբագրական բնույթի մի քանի առաջարկներ են ստացվել, որոնք ընդունվել են։ Նախատեսվում էր, որ միավորվող համայնքներում ՏԻՄ ընտրությունները պետք է կայանային հունիսի 14-ին, սակայն, արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված, առաջարկվել է ժամկետը հետաձգել և ընտրություններն անցկացնել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում»,- ասաց Պապիկյանը։
11:46 - 17 ապրիլի, 2020