Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

Ես որևիցե զրույց չեմ ունեցել Հայկ Հարությունյանի ընտանիքի անդամների հետ. Արմեն Գրիգորյան

Ես որևիցե զրույց չեմ ունեցել Հայկ Հարությունյանի ընտանիքի անդամների հետ. Արմեն Գրիգորյան

Ես որևիցե զրույց չեմ ունեցել Հայկ Հարությունյանի ընտանիքի անդամների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ինքը մերժել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հարազատներին, որ հուղարկավորությունը տեղի ունենա ՀՀ բարձրաստիճան սպաների համար նախատեսված կարգի պահպանմամբ: «Այսօր մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հարազատները զանգահարել են ինձ և խնդրել, որ Հայկ Հարությունյանի հուղարկավորությունը տեղի ունենա ՀՀ բարձրաստիճան սպաների համար նախատեսված կարգի պահպանմամբ։ Կեղծ լուրին չէի արձագանքի, եթե մարդկանց վշտի շահարկում չլիներ։ Լուրն ամբողջությամբ սուտ է։ Ես որևիցե զրույց չեմ ունեցել Հայկ Հարությունյանի ընտանիքի անդամների հետ։ Սուտը տարածողները տարրական հարգանք չունեն վշտի մեջ գտնվող մարդկանց հանդեպ ու կեղծ լուրեր են տարածում՝ շահարկելով մարդկանց վիշտը։ Ողբերգության շահարկումը ստոր և անմարդկային վերաբերմունք է, իսկ նման տեսակի կեղծ լուրի արտադրությունը և տիրաժավորումը բարոյական ցածր մակարդակի քայլ»,- գրել է նա։ Ավելի վաղ«Ժամանակ» թերթը գրել է. «Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հարազատները զանգահարել են ԱԽՔ Արմեն Գրիգորյանին և խնդրել, որ Հայկ Հարությունյանի հուղարկավորությունը տեղի ունենա ՀՀ բարձրաստիճան սպաների համար նախատեսված կարգի պահպանմամբ։ Խնդրել են, որ գոնե երկու ժամով պատվո պահակախումբ լինի շիրիմի մոտ։
11:02 - 28 սեպտեմբերի, 2019
ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակմանը կմասնակցեն նաև Արցախի փորձագետները |armenpress.am|

ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակմանը կմասնակցեն նաև Արցախի փորձագետները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի կողմից Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակմանը կմասնակցեն նաև Արցախից հրավիրված փորձագետները: Այս մասին հուլիսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Անվտանգության միջավայրը միասնական է, և հաշվի առնելով այդ հանգամանքը, անհրաժեշտություն կա, որ համատեղ մտածենք այն բոլոր սպառնալիքների մասին, որոնք գոյություն ունեն, և մենք կարողանանք ֆիքսել այդ սպառնալիքները, և հասկանանք, թե ինչպես ենք կարողանալու քայլեր ձեռնարկել այդ սպառնալիքները չեզոքացնելու համար»,- ասաց Գրիգորյանը: Նա ասուլիսի ընթացքում նշել է, որ անհրաժեշտ է ձևավորել մի փաստաթուղթ, որը կլինի ճկուն և կարձագանքի մեր երկրում, տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող զարգացումներին:
08:53 - 26 հուլիսի, 2019
Հայաստանը կունենա Ազգային անվտանգության նոր ռազմավարություն. ԱԽ քարտուղարը ելույթ է ունեցել Վիեննայում

Հայաստանը կունենա Ազգային անվտանգության նոր ռազմավարություն. ԱԽ քարտուղարը ելույթ է ունեցել Վիեննայում

Վիեննայում Ավստրիայի Զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայի կողմից կազմակերպված «Վիեննայի Ռազմավարական 4-րդ համաժողովի» շրջանակներում հունիսի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել բանախոսությամբ։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի ծառայությունից, Արմեն Գրիգորյանը նշել է, որ ներկայիս տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում անվտանգության մարտահրավերներն ստացել են նոր ձև ու բովանդակություն՝ հանդես գալով տեղեկատվական, հոգեբանական, տնտեսական և այլ տարատեսակ սպառնալիքների տեսքով: Նրա խոսքով, անվտանգության համակարգի վերոնշյալ տարրերի փոխներգործության, ինչպես նաև ազգային և գլոբալ համակարգերի միջև փոխկապվածության ճանաչողությունը ապահովելու համար կարևորվում է քաղաքական ղեկավարության դերը, որի ռազմավարական մտածողությունը պարտավոր է ապահովել անվտանգության ապահովմանն ուղղված քաղաքականություն:«Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նոր իշխանությունը անվտանգության էությունը չի ընկալում զուտ ռազմական համատեքստում: Արդի անվտանգության հասկացությունը դիտարկվում է ընդլայնված համատեքստում, որի ապահովման գործում նշանակալից է Անվտանգության խորհրդի դերը: Այս մարմնի նշանակության առանձնահատկությունը նախևառաջ արտահայտված է նրա կազմով, ինչպես նաև՝ կոլեգիալ հիմունքներով գործունեություն իրականացնելով»,-ասել է Արմեն Գրիգորյանը:Նա ընդգծել է, որ ՀՀ Անվտանգության խորհուրդը, հանդես գալով որպես սահմանադրական մարմին, սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, դրանց վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, այսպիսով հանդես գալով որպես պետության ռազմավարական քաղաքականության մշակող և համակարգող մարմին:«Այդ առումով, Անվտանգության խորհրդի համակարգող դերի ներքո մենք նախաձեռնել ենք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության նոր ռազմավարության նախապատրաստման գործընթացը, որի բաղադրիչներից է անվտանգության ռազմավարական նպատակների և խնդիրների սահմանումը, քանի որ ռազմավարական նպատակներն այն ցանկալի արդյունքն են, որին ձգտում ենք հասնել, իսկ ռազմավարությունը՝ այն մեթոդներն ու ձևերն են, որոնք պետք է կիրառվեն նպատակներին հասնելու համար: Ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացում առանցքային է անվտանգության միջավայրի գնահատումը: Այս առումով Կովկասի աշխարհաքաղաքական դերն իսկապես եզակի է: Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, Կովկասյան տարածաշրջանը մի կամուրջ է, որ կապում է Սև ծովը Կասպից ծովին, համակցում Հյուսիսը և Հարավը, Արևմուտքն ու Արևելքը։ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը դրսևորվում է ոչ միայն աշխարհափիլիսոփայական հարթությունների համատեքստում, այլև քաղաքակրթային համադրության դաշտում: Այդ պատճառով այսօր Կովկասը գերտերությունների շահերի կենտրոնն է և գտնվում է դրանց միջև հարաբերությունների կիզակետում»,-ասել է նա։Նշվածի համատեքստում, հաշվի առնելով մեծ տերությունների բազմակողմանի մրցակցությունը, Արմեն Գրիգորյանի խոսքով, տարածաշրջանի ուժերի աշխարհաքաղաքականությունը, Հարավային Կովկասի երկրների միջև ուժերի հարաբերակցությունը և բառացիորեն գտնվելով ընթացող «Նոր մեծ խաղ»-ի կենտրոնում և կազմելով դրա մի մասը, սրան գումարած նաև էթնիկական, մշակութային, աշխարհագրական և այլ տարբերություններն ու տարաձայնությունները տարածաշրջանի փոքր ու մեծ երկրների միջև, Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների քաղաքականությունը ձևավորվում է մի կարևոր հասկացության շուրջ, այն է՝ ազգային շահը, որը հաճախ ինքն իսկ անվտանգությունն է: Եվ հենց այս համատեքստում է կարևոր դառնում ռազմավարական մտածողությունը։ Հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, Արմեն Գրիգորյանի խոսքով, հատուկ կարևորվում է միջազգային համագործակցությունը: Հայաստանն, ունենալով ռազմավարական դաշնակցային կապեր Ռուսաստանի հետ և կազմելով Եվրասիական միության մաս, 2017 թ․ Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, այդպիսով կապող օղակ հանդիսանալով Արևմուտքի և Արևելքի միջև։ Այս համատեքստում է նաև Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակերում՝ լինելով ՀԱՊԿ-ի անդամ։«Տարբեր ոլորտներում վերջին գիտական առաջընթացները նույնպես ունեն անվտանգության ներգործության հստակ ներուժ: Համացանցը և թվայնացումը նոր հարթություն են ստեղծել անվտանգության և կիբեր պատերազմների ոլորտում: Կիբեր սպառնալիքները ժամանակակից աշխարհի հայելին են, արտացոլելով նրա միջազգայնությունը, բարդությունը և արդիականությունը: Կիբեր ոլորտի զարգացման արդյունքում անվտանգության ապահովման խնդիրը ավելի բարդ, ավելի ընդլայնվածված ու ապակառուցողական է դառնում: Կիբերտարածության անվտանգության ապահովման դժվարությունները կայանում են գործող անձի ցանկացած վայրից գործելու հնարավորության մեջ, ինչը բարդ կիբեր ցանցում մեծացնում է խոցելիությունը՝ առաջացնելով լուրջ հետևանքներ։ Այս համատեքստում հարկ եմ համարում նշել նաև, որ ընթացքի մեջ է գտնվում ՀՀ-ի Կիբերանվտանգության հայեցակարգի նախագծի պատրաստումը, որը մշակվում է նույն տրամաբանությամբ՝ ինչ Ազգային անվտանգության ռազմավարությունը»,-ասել է նա՝ հավելելով, որ այսօր անվտանգության ապահովմանն ուղղված ռազմավարական մտածելակերպը չի սահմանափակվում միայն նեղ ռազմական ոլորտով: Ներկա պայմաններում ազգային անվտանգության ապահովումն իրենից ներկայացնում է բավական բարդ, բազմամակարդակ և բազմաշերտ խնդիր, որը պահանջում է ներպետական և միջազգային մակարդակով մասնագիտական մոտեցում՝ բազմագործոնային և բազմաշերտային այդ համալիր հիմնահարցերի բոլոր կողմերի ճշգրիտ հաշվառմամբ:
11:21 - 28 հունիսի, 2019
Հանդիպել են ՀՀ եւ ՌԴ Անվտանգության խորհուրդների քարտուղարները

Հանդիպել են ՀՀ եւ ՌԴ Անվտանգության խորհուրդների քարտուղարները

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր՝ հունիսի 18-ին, Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից։ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարեւորել է Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ միաժամանակ ներկայացնելով Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները, որոնց արդյունքում այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է ՀՆԱ-ի 7.1% աճ, իսկ ապրիլի տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 9.2%: Քարտուղար Գրիգորյանը ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում Հայաստանում բնակվող ռուսական համայնքի եւ Ռուսաստանում բնակվող հայ համայնքի դերակատարությունը։Հանդիպման ընթացքում ՌԴ ԱԽ քարտուղար Ն. Պատրուշեւը կարեւորել է ՀԱՊԿ, ԵԱՏՄ ինչպես նաեւ երկկողմ շրջանակներում Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության ռազմավարական հարաբերությունները։Ն․ Պատրուշեւը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Հայաստանին, Սիրիական ճգնաժամից տուժածներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար։Կողմերը ընդգծել են Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը։Քննարկվել է ԱԽ գրասենյակների միջեւ կնքված երկկողմ համագործակցության պլանի կատարողականը, պայմանավորվածություն ձեռք բերվել հաջորդ երկկողմ հանդիպումն անցկացնել սույն թվականի օգոստոսին Երեւանում։
06:06 - 19 հունիսի, 2019
Իրանի ԱԽ քարտուղարը հայ գործընկերոջն է ներկայացրել է ՀՀ վարչապետի Թեհրան այցի արդյունքում գրանցված որոշումների կատարման վիճակը

Իրանի ԱԽ քարտուղարը հայ գործընկերոջն է ներկայացրել է ՀՀ վարչապետի Թեհրան այցի արդյունքում գրանցված որոշումների կատարման վիճակը

Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության ՈՒֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։ Սա երկու երկրների ԱԽ քարտուղարների առաջին հանդիպումն էր։ Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ Հայ-Իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակադակի վրա, դրանց օրակարգում առկա է զարգացման միտում։ Քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդգծեց վերջերս Իրանի Մեջլիսում ԵԱՏՄ-ի հետ ժամանակավոր ազատ առևտրի գոտու պայմանագրի վավերացման փաստը, նշելով որ դա կարող է լավ խթան հանդիսանալ երրկողմ առևտրա-տնտեսական կապերի հետագա զարգացման համար։ Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրավիրեց իր Իրանցի գործընկերոջը Երևան և ստացավ փոխադարձ հրավեր։ Անդրադարձ կատարվեց էներգետիկ, անվտանգության, պարենային, ենթակառուցվածքների ոլորտներում առկա համագործակցությանը և դրա ծավալման անհրաժեշտությունը։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հատուկ կարևորեց Ղարաբաղյան հիմնահարցում Իրանի կողմից ցուցաբերվող հավասարակշռված վերաբերմունքը, ինչին Ալի Շամխանին արձագանքեց, որ Իրանի համար կարևոր է տարածաշրջանում խաղաղության հաստատումը և համագործակցության խորացումը։ Ալի Շամխանին ներկայացրեց ՀՀ Վարչապետի իրան կատարած այցի արդյունքում գրանցված որոշումների կատարողականների վիճակը։
16:24 - 18 հունիսի, 2019
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բիշքեկ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բիշքեկ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հունիսի 26-27-ը կլինի Բիշքեկում՝ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, որը տեղադրված է www.e-gov.am կայքում:«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2019 թվականի հունիսի 26-27-ը ներառյալ գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ): Արմեն Գրիգորյանի՝ Ղրղստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ և ավիատոմս) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն», - ասված է որոշման մեջ:
09:02 - 12 հունիսի, 2019
Ադրբեջանի ՊՆ նախարարը առաջին գիծ գալով փախուստի է դիմել ՀՀ ԶՈՒ վերահսկողության տակ հայտնվելուց հետո. ԱԽ քարոտւղար |news.am|

Ադրբեջանի ՊՆ նախարարը առաջին գիծ գալով փախուստի է դիմել ՀՀ ԶՈՒ վերահսկողության տակ հայտնվելուց հետո. ԱԽ քարոտւղար |news.am|

news.am։ Հայաստանի զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց առջեւ դրված առաջադրանքները։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին օրերս Ադրբեջանում իրականացվող ֆլեշմեբերն ու Շուշին գրավելու մասին հայտարարությունները որքանով են վտանգավոր։«Վերջերս իրենց պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարին կդիմավորի Երեւանում, բայց իրականում նա առաջին գիծ գալով փախուստի էր դիմել մեր զինվորների կողմից վերահսկողության տակ հայտնվելուց հետո»,– հայտնեց նա։ Խոսելով ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, նա ասաց, որ այդպիսով հնարավորություն կտրվի անցյալում առաջ եկած խնդիրները լուծել.«Մինչեւ Ապրիլյան պատերազմը ընդհանուր առմամբ պատկերացում կար, որ գոնե անվտանգության հարցում մենք մեծ խնդիրներ չունենք, բայց ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ունենք լուրջ խնդիրներ եւ հենց հանձնաժողովի քննությունը հնարավորություն կտա բարձրացնել բոլոր խնդիրները, որոնք եղել են այս ժամանակ, լուծում տալ այդ խնդիրներին եւ որ այլեւս չհայտնվենք այդպիսի իրավիճակում»։
10:23 - 23 մայիսի, 2019
ԱԽ քարտուղարը ԱՄՆ-ում հանդիպել է Հայ դատի հանձնախմբի, Ամերիկայի Հայկական համագումարի ղեկավարների հետ |azatutyun.am|

ԱԽ քարտուղարը ԱՄՆ-ում հանդիպել է Հայ դատի հանձնախմբի, Ամերիկայի Հայկական համագումարի ղեկավարների հետ |azatutyun.am|

azatutyun.am: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գլխամաս և հանդիպել կազմակերպության ղեկավար կազմի հետ։Անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո խոսնակի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ներկայացրել է իր այցի մանրամասները, տեղի ունեցած և նախատեսվող հանդիպումները, միջոցառումները և գրանցված արդյունքները։ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ներկայացրել է հանձնախմբի ներկայիս աշխատանքները և նպատակները։Քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը առնչվող հարցեր։Ավելի ուշ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ։Կողմերը քննարկել են Հայ-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ հայկական համայնքի և սփյուռքի կառույցների հետ համագործակցության օրակարգային հարցեր։
06:01 - 21 մայիսի, 2019
Սերժ Սարգսյանի հրաժարականը․ քննիչը կարդում, և դեմքը սառում է․ Արմեն Գրիգորյան

Սերժ Սարգսյանի հրաժարականը․ քննիչը կարդում, և դեմքը սառում է․ Արմեն Գրիգորյան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ապրիլի 23-ի առավոտը Ձերբակալվածների Պահման Վայրում էի, խուց մտավ ոստիկանը, ասաց, որ պատրաստվեմ, դուրս ենք գալիս: Բնականաբար տանելու էին ՀՔԾ, 8-10 տարվա գործը կարեին, շարունակությունը դեռ հայտնի չէր... Արդեն 2 օր է ինձ տրամադրում էի վատագույն սցենարին, որպեսզի հանգիստ տանեմ էդ ամենը: Երբ հասանք ՀՔԾ, երկար պահեցին ոստիկանական գազելում, դրանից պարզ էր, որ շատ են դատվողները, չեն հասցնում: Առաջին քննիչի հետ խոսակցությունը երկար չտեվեց, որովհետև պահանջում էի Սերժի նկարի առկայությամբ ինձ չքննեն: Տարան մեկ այլ սենյակ՝ մեկ այլ քննիչի մոտ: Երկար խոսակցություն ենք ունեցել: Քննիչը փորձում էր իր շարադրած մեղադրանքները ներկայացնել, իսկ ես ներկայացնում իր արածի հետևանքները պետության համար: Բացատրում էի, թե ինչպես կարող է ամեն ինչ փոխվել, չնայած այդ պահին փոփոխության որևիցե հույս չունեի: Խոսակցությանը ներկա էր նաև Հերիքնազ Տիգրանյանը, ով իմ իրավունքներն էր պաշտպանում: Ինչ-որ մի պահի Հերիքնազից խնդրեցի հեռախոսը, նա բացեց ֆբ-ի իր էջը և փոխանցեց, որպեսզի լուրերին ծանոթանայի: Սենյակի լռության մեջ քննիչը գրում-ջնջում էր, իսկ ես լուրերին էի ծանոթանում: Հանկարծ աչքովս է ընկնում Սերժի հրաժարականի առաջին ստատուսը, հեռախոսը ցույց եմ տալիս քննիչին և ասում՝ կարդացեք: Քննիչը կարդում, և դեմքը սառում է: Վերցնում է հեռախոսը, սքրոլ անում, երևի համոզվի, որ լուրը ճիշտ է, հետո հեռախոսը հետ է տալիս, և համակարգչով սկսում ինչ-որ բան հավաքել, երևի ուզում էր կայքերից ստուգել լուրի իսկությունը: Այդ պահից սկսած ամեն ինչ սկսում է փոխվել... Հաճախ ասում եմ, որ ես հեղափոխությունը ներսից եմ տեսել, դա մի ուրիշ զգացում է, երբ համակարգը աչքիդ առաջ կերպարանափոխվում է: Մի քանի րոպեի ընթացքում մթնոլորտը, վերաբերմունքը, դիմելաձևը փոխվում է անճանաչելի: Դրանից հետո մոտ 4 ժամ մնում եմ ՀՔԾ-ում, ինչ-որ մի պահի իջեցնում են ներքևի հարկ, որտեղ ոստիկանների հետ մոտ մեկ ժամ մնում եմ: Ոստիկանների վերաբերմունքը լրիվ այլ էր, նույնիսկ միասին հաց ենք ուտում, հարցնում են, թե ոնց կարողացանք այս ամենը: Ժամը 8-ի կողմերը ասում են, որ ստորագրությամբ բաց կթողեն, բարձրանում եմ վերև, ստորագրում թղթերը, ինձ վերադարձնում են իմ բոլոր պարագանները, սրահում նստում եմ, կախում գլուխս ու սկսում թելել բոթասներս: Մտքերիս մեջ էի, մեկ էլ մոտենում է ոստիկանն ու ինձ հարցնում` մեր աշխատավարձներն էլ ե՞ն բարձրանալու. երևի ոստիկանն ամենաառաջինն էր, ով գուշակում էր, թե ես ինչ պաշտոն կզբաղեցնեմ: Ես բարձրացնում եմ գլուխս, ժպտում ու ասում, որ այս հեղափոխությունը բոլորի համար է և պայքար է բոլորի բարեկեցության համար»:
14:13 - 23 ապրիլի, 2019
Արմեն Գրիգորյանը երրորդ հանդիպումն է ունեցել փորձագիտական հանրության հետ

Արմեն Գրիգորյանը երրորդ հանդիպումն է ունեցել փորձագիտական հանրության հետ

Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 22-ին կրկին հանդիպել է փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին՝ Արման Նավասարդյանը, Արմեն Վարդանյանը, Գարիկ Քեռյանը, Գոռ Պետրոսյանը, Լաուրա Սիմոնյանը, Հրանուշ Խառատյանը, Մարիամ Ավագյանը, Միքայել Յալանուզյանը, Ռիչարդ Գիրակոսյանը, Սարո Սարոյանը, Ստյոպա Սաֆարյանը: Հանդիպմանը ԱԽ քարտուղարը ներկայացրեց առկա պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության, այն շրջանակող արժեքների, շահերի, նպատակների ու տեսլականի մասին, ինչպես նաև փորձագետների նախորդ խմբերի հետ հանդիպումների ընթացքում գրանցած արդյունքները։ Հաջորդիվ տեղի ունեցավ բովանդակային հայեցակարգային և ռազմավարական փաստաթղթերի մշակման գործիքակազմերի, ժամկետների, բովանդակության և ընթացակարգերի դրանց մշակման մեթոդների, ինչպես նաև առկա սպառնալիքների ու դրանց տրվող համակարգային լուծումների տարբերակների թեմաներով:
12:42 - 22 ապրիլի, 2019
Մինչեւ գիշեր ֆորմատ ենք քննարկել․ ինչու նախագահը չմասնակցեց ԱԽ համատեղ նիստին՝ Արմեն Գրիգորյանի պարզաբանումը |news.am|

Մինչեւ գիշեր ֆորմատ ենք քննարկել․ ինչու նախագահը չմասնակցեց ԱԽ համատեղ նիստին՝ Արմեն Գրիգորյանի պարզաբանումը |news.am|

Պատմական տեսանկյունից աննախադեպ էր, բայց քաղաքական տեսանկյունից աննխախադեպ չէր, քանի որ քաղաքական տրամաբանության շարունակությունն է։ Հանրային հեռուստաընկերության եթերում «Լուրեր 60 րոպե» հաղորդմանը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այսպիսի գնահատկան տվեց Ստեփանակերտում տեղի ունեցած ՀՀ եւ ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստին։ Արմեն Գրիգորյանը պարզաբանեց, թե այդ նիստին ինչու չէր մասնակցում Հայաստանի նախագահը, ասաց՝ «Քանի որ առաջին անգամ էր այսպիսի նիստ տեղի ունենում, ֆորմատը երկար քննարկվում էր, մինչեւ մարտի 11-ի գիշերը ֆորմատ ենք քննարկել, մեր մտքում նախապես կար, բայց մինչեւ գիշեր չէինք հասկանում՝ ինչպես է լինելու։ Երբ վերջնական հստակեցվեց, հասկացանք, որ լավ կլիներ, որ նախագահը եւս հնարավորություն ունենար մասնակցելու։ Զբաղվածության պատճառով նախագահը չկարողացավ մասնակցել»։ Լրագրողի հարցին, թե արդյոք այս նիստը ԵԱՀԿ համանախագահների հայտարարության պատասխանն էր, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Ես չէի ասի, որ պատասխան էր, նիստը նախապես էր պլանավորվել, մտքերը, որոնք հնչել են, բազմիցս նախկինում հնչել էին, եւ եւս մեկ անգամ դրանց մասին խոսվեց»։ Մեկնաբանելով Փաշինյանի հնչեցրած թեզը, որ Երեւանը պետք է մասնակցի նաեւ Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելուն, ԱԽ քարտուղարը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է խաղաղության․ «Մենք համոզված ենք, որ ադրբեջանական ժողովուրդը պատրաստ է խաղաղության եւ Ադրբեջանի ժողովրդի հետ պետք է շարունակենք երկխոսություն»։ Լրագրողի դիտարկմանը, թե դատելով իրենց մեսիջներից՝ դա չի երեւում, Գրիգորյանը արձագանքեց․ «Մենք իշխանությունից չենք տեսնում, մենք տեսնում ենք, որ հնարավորություն կա ժողովրդի հետ խոսելու»։ news.am
05:29 - 14 մարտի, 2019