Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Պետք է այս գործի շրջանակներում խորանալ այնքան, մինչեւ ՀՀԿ-ի կոռուպցիոն գործերն էլ բացահայտվի. Նիկոլ Փաշինյան
 |armtimes.com|

Պետք է այս գործի շրջանակներում խորանալ այնքան, մինչեւ ՀՀԿ-ի կոռուպցիոն գործերն էլ բացահայտվի. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին ի պատասխան՝ անդրադարձավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն եւ նրա նկատմամբ քրեական հետապնդմանը: Մասնավորապես Բաբաջանյանը դիմելով վարչապետին ասաց, որ խորհրդարանից դուրս գործող անձանց մի փոքր խմբակ, նրանց սպասարկող լրատվամիջոցներ, ինչպես նաեւ՝ խորհրդարանում ընդդիմադիր խմբակցություններ քննարկում են, որ այս գործը քաղաքական է։ Բաբաջանյանը հայտարարեց, որ ունի իր դիրքորոշումը, բայց եւ շատ կուզեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես երկրի ղեկավար, այդ գործի վերաբերյալ իր դիրքորոշումը նույնպես հայտներ։ Վարչապետը պատասխանեց, որ Բաբաջանյանի նշած մեկնաբանությունները հիմնվում են այն կանխավարկածի վրա, որ ԲՀԿ նախագահը հայտարարություն է արել, որից հետո սկսվել են քրեական գործեր։ Փաշինյանն ընդգծեց, Գագիկ Ծառուկյանի կողմից հնչած այդ հայտարարությունը օրը իր մամուլի խոսնակն արձագանքել է, որում նշել է, որ կարծում է, որ պարոն Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքից, եւ, որ հայտարարության պատճառը դա է։ Փաշինյանը առաջարկեց վերհիշել վերջին 2 տարվա վիճակագրությունը: «2018 թվականի հուլիսի 5-ին, երբ ԲՀԿ ներկայացուցիչները մեր Կառավարության կազմում էին, քրեական գործ էր հարուցվել ներկայումս ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի դեմ՝ հայտնի ծեծի դրվագով: Հուլիսի 6-ին Էդուարդ Բաբայանը կալանավորվել էր, հետո գործն ուղարկվել էր դատարան, հետո կայացվել էր մեղադրական դատավճիռ:Ավելին՝ Armtimes.com-ում։
21:03 - 17 հունիսի, 2020
Եթե Ադրբեջանի վերնախավի հետ երկխոսությունը չստացվի, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ` պարզ, բաց, անկեղծ․ վարչապետ
 |armtimes.com|

Եթե Ադրբեջանի վերնախավի հետ երկխոսությունը չստացվի, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ` պարզ, բաց, անկեղծ․ վարչապետ |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովում մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանի ժամը։ Հարցերի համար հերթագրվել է 22 պատգամավոր։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանն իր հարցի ժամանակ անդրադարձավ Համաշխարհային խաղաղության ինդեքսի վերջին հրապարակմանը։ Ըստ դրա՝ Հայաստանը գրանվցվել է 2-րդը խաղաղության մակարդակի բարելավման իր ցուցանիշներով, առաջին տեղում է Ադրբեջանը։ Հայրապետյանը, սակայն, հայտարարեց, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչել են բավականին սպառնալից եւ ռամզատենչ հայտարարություններ։  Հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այն քաղաքականությունը, որը 2018 թվականից հետո դրել է Կառավարությունը Ղարաբաղի հարցի եւ, ընդհանրապես, տարածաշրջանային հիմքում, հիմնված է խաղաղության բովանդակության վրա։ Իր կարծիքով՝ դա տեսանելի է միջազգային հանրության համար, իսկ այն քաղաքականությունը, որ վարում է Ադրբեջանն արդեն շատ երկար ժամանակ, վարչապետի խոսքով, հենված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա։ Այդ ռազմաշունչ հայտարարությունների հիմնական նպատակն էլ, ըստ վարչապետի, այն է, որ Արցախն ու Հայաստանը Ղարաբաղի հարցի կարգավորման ամբողջ պրոցեսն ընկալ են վախերի պրիզմայով։ «Բայց քանի որ հայ ժողովուրդը վախերի պրիզմայով, առավել եւս՝ Արցախի հարցն ընկալելու սովորություն, մշակույթ չունի, եւ, ընդհանրապես, այդպիսի բան բացառվում է, մենք ասել ենք՝ բացառված է, որ ՀՀ-ին բանակցային բովանդակություն պարտադրվի որեւէ սպառնալիքի ներքո»,- հայտարարեց վարչապետն ու հավելեց՝ քանի որ այդ ռազմաշունչ հայտարարություններն արդյունավետ չեն, հայտնվում են տեղապտույտի մեջ։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի սեփական ժողովրդին բացատրելու, որ արդեն քանի տարի է ռազմաշունչ տրամաբանությամբ գնում են առաջ, բայց ինչո՞ւ արդյունքի չեն հասնում։ Վարչապետի խոսքով՝ հենց այս՝ օդում կախված հարցին էլ պատասխանելու համար Արդրբեջանը եւս մի աստիճանով բարձրացնում է իր ռազմաշունչ հռետորաբանությունը, որպեսզի ավելի մեծ տպավորություն գործի սեփական ժողովրդի վրա։ Փաշինյանը հայտարարեց, որ իր կոչը, ինչպես նախկինում, շարունակում է մնալ նույնը Ադրբեջանի նախագահին՝ ցուցաբերել կառուցողական մոտեցում եւ, ի վերջո, հրապարակային համաձայնել իր առաջարկած բանաձեւին, այն է՝ Արցախի հարցի որեւէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Ինչ վերաբերում է դիսկուրսին, վարչապետի կարծիքով, Ադրբեջանի ղեկավարությունը շատ մեծ դիսկոմֆորտ կարող էր ապրել այն բանից, որ ինքը վարչապետի կարգավիճակով չէր խորշում խոսել ուղիղ Ադրբեջանի ժողովրդի հետ։ «Կարծում եմ՝ ռազմական հռետորաբանության աստիճանի բարձրացման պատճառներից մեկը նաեւ այդ ներքին վախերն են, որ ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պայմաններում կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ հասկանալով, որ Ղարաբաղի հարցը կարող է էլիտայի համար լինել ոչ միայն ազգային անվտանգության հարց, այլ ունեցվածքի, իշխանության պահպանության հարց, բայց ժողովուրդների համար սա, միեւնույն է, շատ ավելի լայն կոնտեքստ ունի։ Ես երբեք չեմ բացառել՝ եթե տեսնեմ, որ երկխոսությունն Ադրբեջանի վերնախավի հետ չի ստացվում, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ պարզ, բաց՝ անկեղծ, եւ ես կարծում եմ՝ մենք պետք է իմանանք, որ առնվազն այս հնարավորությունը մեր օրակարգում միշտ կա»,- եզրափակեց Փաշինյանը։
19:50 - 17 հունիսի, 2020
Քննվում է Երրորդ հանրապետության ամենակարևոր գործերից մեկը. Փաշինյանը՝ ԲՀԿ-ի քրգործի մասին


 |armenpress.am|

Քննվում է Երրորդ հանրապետության ամենակարևոր գործերից մեկը. Փաշինյանը՝ ԲՀԿ-ի քրգործի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործը համարում է Հայաստանի երրորդ հանրապետությունում քննվող ամենակարևոր գործերից մեկը: Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: «Քննվում է Երրորդ հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը, որովհետև ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվում»,- ասաց Փաշինյանը: Անդրադառնալով ընդդիմադիր որոշ ուժերի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հնչող այն հայտարարություններին, թե ԲՀԿ-ի ու կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական է, ոչ թե իրավական, Փաշինյանը նշեց, որ իրենք քրեական գործը քաղաքական ուժին վերահսկողության տակ պահելու համար օգտագործելու կարիք չունեն: «Նախկին իշխանությունն այս քրեական գործերը պահել է այս ուժերին վերահսկողության տակ պահելու համար, որովհետև լեգիտիմության խնդիր է եղել: Մեր իշխանությունն այդպիսի խնդիր չունի: Մեր իշխանությունը քրեական գործերով քաղաքական ուժերին վերահսկողության տակ պահելու խնդիր չունի»,- նշեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պետք է արգելել այն քաղաքական ուժերի գործունեությունը, որոնք բռնանում են ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը:
19:13 - 17 հունիսի, 2020
Գյուղական համայնքներում իրականացվում են ջրաչափների տեղադրման աշխատանքներ․ ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը |armtimes.com|

Գյուղական համայնքներում իրականացվում են ջրաչափների տեղադրման աշխատանքներ․ ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը քննարկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդամի պաշտոնում առաջարկել է Կամո Սարգսյանին։ Սարգսյանը 2019 թվականի մայիսի 31-ից ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ 1 տարի ժամկետով։ Իր ելույթում Սարգսյանն ասաց, որ իր պաշտոնավարման ժամանակաշրջանում հանձնաժողովի կազմում ձեռնամուխ է եղել հանձնաժողովի առջեւ դրված խնդիրների լուծմանը։ Ներկայացնելով մանրամասներ՝ նա ասաց, որ մաս է կազմել էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման, շուկայի չկարգավորվող հատվածներում մրցակցային մեխանիզմների ներդրման, շուկա՝ նոր մասնակիցների անխոչընդոտ մուտքի ապահովման համար։ Գազամատակարարման ոլորտի մասով Սարգսյանը հիշեցրեց, որ 2020 թվականի ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա»-ն դիմել էր իրենց սպառողներին վաճառվող բնական գազի եւ մի քանի այլ ծառայությունների սակագների վերանայման հայտերով։ Այդ հայտով «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական՝ 135 հազար 909 դրամ սակագին՝ 1000 խորանարդ մետրի համար։ Սարգսյանն ասաց, որ հանձնաժողովի աշխատակազմի կատարած հաշվարկներով՝ առաջարկվող միջին կշռութային սակագինը կազմում է 128 հազար 21 դրամ՝ 1000 խորանարդ մետրի համար։ Ընդ որում, առաջարկվում է պահպանել գործող սակագնի հաշվարկների հիմքում ընկած սպառողական խմբերի դասակարգումը։ Սա ենթադրում է, որ բնակչության համար առաջարկվում է սակագինը թողնել նույնը, ավելացնել ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների համար նախատեսված սակագինը։ Առաջարկը ուղարկվել է «Գազպրոմ Արմենիա» եւ հրապարակվել։ Թեկնածուն մի քանի այլ ոլորտների աշխատանքներին անդրադարձավ, որից հետո պատգամավորները հերթագրվեցին հարցերի համար։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:47 - 17 հունիսի, 2020
Փաշինյանն Ալիևին կոչ արեց ցուցաբերել կառուցողական մոտեցում և համաձայնել իր բանաձևի հետ |armenpress.am|

Փաշինյանն Ալիևին կոչ արեց ցուցաբերել կառուցողական մոտեցում և համաձայնել իր բանաձևի հետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևին ևս մեկ անգամ կոչ արեց համաձայնել իր այն բանաձևի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին ի պատասխան: «Իմ կոչը մնում է նույնը Ադրբեջանի ղեկավարին՝ ի վերջո կառուցողական մոտեցում ցուցաբերել, հրապարակային համաձայնել իմ առաջարկած բանաձևի հետ, որ ԼՂ հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի համար»,- ասաց Փաշինյանը: Անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը՝ վարչապետը նշեց, որ հայ ժողովուրդը ԼՂ հարցը վախերի պրիզմայով ընկալելու սովորություն չունի։ «Այն բովանդակությունը, որ մեր կառավարությունը դրել է տարածաշրջանային քաղաքականության հիմքում, հիմնված է խաղաղության բովանդակության վրա, իսկ Ադրբեջանի քաղաքականությունը երկար ժամանակ հիմնված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա: Այդ ռազմաշունչ հայտարարությունների հիմնական նպատակն այն է, որ Արցախի, Հայաստանի ժողովուրդը, Արցախն ու Հայաստանը Ղարաբաղի հարցի կարգավորման ողջ պրոցեսն ընկալեն վախերի պրիզմայով: Միայն այդ պարագայում կարող է այդ ռազմաշունչ հայտարարությունների վրա հիմնված քաղաքականությունը պայմանականորեն լինել արյդունավետ, բայց հայ ժողովուրդը, առավել ևս ԼՂ հարցը, վախերի պրիզմայով ընկալելու սովորություն չունի»,- նշեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ բացառված է որևէ սպառնալիքի ներքո Հայաստանի Հանրապետությանը բանակցային բովանդակություն պարտադրելը:
17:38 - 17 հունիսի, 2020
Հեղափոխությունից ի վեր սոցիալական ոլորտի բյուջետային հատկացումները շեշտակի՝ 75,4 մլրդ դրամով ավելացել են

Հեղափոխությունից ի վեր սոցիալական ոլորտի բյուջետային հատկացումները շեշտակի՝ 75,4 մլրդ դրամով ավելացել են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների լսումները: Այսօր ներկայացվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կատարած աշխատանքները: Նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը շարունակական բարձրացվել է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները: Նախարարության հետազոտության և առաջարկի հիման վրա 2020 թվականից նվազագույն աշխատավարձ է սահմանվել 68 հազար դրամը: Մշակվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Հաստատվել են ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, սահմանվել են ընտանեկան բռնության զոհերին պետության կողմից ֆինանսական աջակցության չափը և մեխանիզմները: Փոփոխություններ են կատարվել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում», որի արդյունքում թրաֆիքինգի զոհ դարձած երեխաներին պետության կողմից տրամադրվում է միանվագ ֆինանսական աջակցություն՝ 250 հազար դրամի սահմաններում: 2019 թ. նշված ծրագրի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրվել 5 անձի։ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման համակարգի բարեփոխման, ինչպես նաև փաստահավաք գործունեության իրականացման նպատակով վարչապետի որոշմամբ հաստատվել է աշխատանքային խմբի անհատական կազմը, շուրջ 230 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք լուծարված գիշերօթիկ 3 հաստատություններից և 1 մանկատնից: 1130 երխայի ընտանիք ստացել է խորհրդատվական և բնաիրային աջակցություն՝ երեխայի մուտքը հաստատություն կանխելու նպատակով։ Կանխարգելվել է 28 նորածին երեխայի մուտքը խնամքի հաստատություն։ Քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավման շրջանակում մշակվել է սոցիալական աջակցության՝ նպաստի համակարգի նոր կոնցեպտը, ներդվել է պայմանով նպաստ ծրագիրը, պարզեցվել են ընթացակարգերը, ընտանեկան և սոցիալական նպաստ ստացողներին հնարավորություն է տրվել զբաղվել սեզոնային ժամանակավոր աշխատանքով: Լրամշակման փուլում է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով կներդրվի ընտանիքի տնտեսական կայունացման նոր նպաստ՝ աղքատության փուլային հաղթահարման նպատակով: Ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումների մեղմման, ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նպատակով վերանայվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը՝ առաջին և երկրորդ երեխայի համար սահմանելով 300 հազար դրամ՝ նախկինում սահմանված 50 հազար և 150 հազար դրամի փոխարեն: Վերանայվել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը՝ սահմանելով 26 հազար 500 դրամ՝ նախկինում սահմանված 18 հազար դրամի փոխարեն։ Մշակվել է «Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագիրը»։ 2019-ին ավելացել են շուրջ 89 հազար 300 քաղաքացիների նպաստների, զինվորական և աշխատանքային կենսաթոշակների չափերը: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելով ներդրվել է նոր՝ «Նվազագույն կենսաթոշակի չափ» եզրույթը, և Կառավարության որոշմամբ այդ չափը սահմանվել է ծայրահեղ աղքատության գծին հավասար: Կառավարության նախաձեռնությամբ 303 բռնադատված անձանց և նրանց առաջին հերթի ժառանգներին ներվել են արտոնյալ պայմաններով տրամադրված շուրջ 1 մլրդ 300 մլն դրամի վարկերը: 2019-ին մեկնարկել է մանկատան 300 շրջանավարտների համար բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը, որի նպատակով հատկացվել է 1.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա օգոստոսի 1-ից կրկնապատկվել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարը՝ կազմելով 100 հազար դրամ: 30 տոկոսով բարձրացել է մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի ու վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձը: Այս պահին որոշումը վերաբերում է 152 մարդու: Համակարգում իրականացված արդյունավետ օպտիմալացման շնորհիվ հնարավոր է դարձել 2020 թվականին բարձրացնել երեխաների և տարեցների շուրջօրյա խնամքի հաստատությունների 930 աշխատակիցների աշխատավարձը՝ 5-61 տոկոսով: Զբաղվածության պետական գործակալության միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվել 13 հազար 513 աշխատանք փնտրող: Ընդգծվել է, որ 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից ի վեր՝ վերջին երկու տարիների ընթացքում ոլորտի գծով բյուջետային հատկացումները շեշտակի ավելացել են՝ 75,4 մլրդ դրամով կամ 18,1 տոկոսով:Հաշվետու ժամանակահատվածում հաստատվել են Գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվական¬ների ռազմավարությունը և միջոցա¬ռումների ծրագիրը, Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2019-2023 թվականների համալիր ծրագիրը: Լրամշակման փուլում են 2020-2030 «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման և Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների զբաղվածության ռազմավարությունները: Վարչապետ Փաշինյանն, ընդհանուր առմամբ, գոհունակություն է հայտնել նախարարության 2019թ. կատարած աշխատանքից և կարևորել վերը նշված ռազմավարությունների սեղմ ժամկետներում ընդունումը, դրանց մեջ ներառված միջոցառումների և ծրագրերի ներառումը ՀՀ պետական բյուջեում: Կառավարության ղեկավարն ընդգծել է Զբաղվածության պետական գործակալության գործունեության արդիականացման անհրաժեշտությունը և զբաղվածության էլեկտրոնային հարթակի ներդրման ուղղությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ու Պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցությունը: Վարչապետի խոսքով՝ այդ հարթակում պետք է ներառվի ինչպես թափուր աշխատատեղերի, այնպես էլ աշխատանք փնտրող քաղաքացիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև մանկատների երեխաների համար բարձր որակավորմամբ կրթության ապահովումը, ինչը նրանց հետագա կյանքում կդարձնի առավել մրցունակ: Վարչապետը գոհունակություն է հայտնել նաև նախարարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումների արդյունքներից և հանձնարարել գերատեսչության աշխատանքը հետագայում դարձնել առավել դինամիկ և ինտենսիվ:
17:15 - 17 հունիսի, 2020
Ինչո՞ւ Արթուր Դավթյանը 2018 թվականին հետ կանչեց Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը |fip.am|

Ինչո՞ւ Արթուր Դավթյանը 2018 թվականին հետ կանչեց Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը |fip.am|

fip.am: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն  հունիսի 16-ին, Ազգային ժողովում հայտարարել էր, որ 2018 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդություն ներկայացնելիս քաղաքական հանձնարարություն չի կատարել: Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: ԱԱԾ-ն օրեր առաջ միանգամից մի քանի բացահայտում էր կատարել, որոնք կապվում էին Ծառուկյանի անվան հետ:  Հարցը քննարկելիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը գլխավոր դատախազին հիշեցրեց երկու տարվա վաղեմության իրադարձությունները։ «2 տարի առաջ նույն այս դահլիճում դուք միջնորդություն էիք կրկին բերել անձեռնմխելիությունից զրկելու այն ժամանակ մեր գործընկերներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին՝ ակնհայտորեն կատարելով քաղաքական պատվեր: Հետո կրկին քաղաքական ազդեցության հետևանքով դուք հետ վերցրեցիք ձեր այս միջնորդությունը»,- նշել էր Գորգիսյանը՝ ընդգծելով, որ հանրությունը չի կարող վստահ լինել, որ նույնը տեղի չի ունենա նաև Գագիկ Ծառուկյանի դեպքում: Սրան ի պատասխան՝ Արթուր Դավթյանը հակադարձեց, որ Գորգիսյանի տեղեկությունները ճիշտ չեն, քանի որ ինքը երեք պատգամավորի վերաբերյալ միջնորդություն չի ներկայացրել. «Իսկ որ պատգամավորի վերաբերյալ որ ներկայացրել եմ, հիմա ձեզ ուղիղ պատասխանում եմ՝ ակնհայտ քաղաքական հանձնարարություն չէր, պարոն Գորգիսյան: Դրա մասին ես շատ մանրամասն անդրադարձել եմ: Հետևաբար, հանրությունն այսօր էլ կարող է վստահ լինել, Ազգային ժողովն էլ վստահ լինել, որ սա մաքուր իրավական գործընթաց է»: Մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը կատարված իրադարձությունները «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը բերման էին ենթարկվել նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի ու Փաշինյանի հանդիպումից հետո: Ապրիլի 22-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած հանդիպումը ձախողվել էր և տևել ընդամենը մի քանի րոպե: Այնուհետև Արցախի փողոցում ոստիկանությունը տարածքից հեռացրել էր Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին՝ բերման ենթարկելով նաև տասնյակ այլ ցուցարարների: Ժամեր անց գլխավոր դատախազությունը հայտնել էր երեք պատգամավորների ձերբակալության մասին: Ըստ այդ հաղորդագրության՝ պատգամավորները բռնվել էին հանրորեն վտանգավոր արարքների կատարման պահին, այն է՝ ոչ լիազորված հավաք էին կազմակերպել, ներխուժել հատուկ պահպանվող տարածքներ և այլն: Դատախազությունը հավելել էր, որ պատգամավորների ձերբակալման մասին հայտնել է ԱԺ նախագահին:  Գրեթե մեկ օր Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի չէր:  Ապրիլի 23-ին նախագահական նստավայրում խորհրդակցությունից հետո առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ համաձայն կայացված որոշման՝ ինքը դիմելու է գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովից հետ վերցվի երեք պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը։ Կարեն Կարապետյանը նաև տեղեկացրել էր, որ գնում է Ձերբակալվածների պահման վայր՝ պատգամավորներին հանդիպելու։  Որոշ ժամանակ անց Փաշինյանի էջով տեղեկություն էր տարածվել, որ ԱԺ-ում այդ օրը նշանակված նիստը, որտեղ պիտի քննարկվեր Աժ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, հետաձգվել է։ Պաշտոնական հաղորդագրություն նիստի մասին չէր տարածվել:  Ժամեր անց Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին հայտարարություն էր տարածել։ Մեկ ժամ անց Փաշինյանը և մյուս պատգամավորներն ազատ էին արձակվել:  Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո արդեն՝ մայիսի 15-ին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ «Ելքի» պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին իր միջնորդագրին։ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, մասնավորապես, Դավթյանից հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ էին 3 պատգամավորներին ձերբակալել, ինչ միջնորդություն էր ներկայացվել նրանց անձեռնմխելիությունից զրկելու համար, և ինչ է արվել այդ միջնորդության հետ: Դավթյանն արձագանքել էր՝ նշելով, որ պատգամավորները ձերբակալվել էին ապօրինի հավաքներ կազմակերպելու համար։ Նա ընդգծել էր, որ գլխավոր դատախազությունն ԱԺ միջնորդություն ներկայացրել է միայն Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: «Իմ կողմից նշված փաստով հարուցված քրեական գործով ձեռք բերված նյութերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել ԱԺ, այնուհետև ամբողջ հանրությանը հայտնի իրադարձությունները տեղի ունեցան, այդ ժամանակվա վարչապետի պաշտոնակատարը համապատասխան հիմնավորումներով գրավոր դիմեց ինձ, և իմ կողմից ԱԺ նախագահին նամակ է հղվել, որ հարցը օրակարգից հանվի և քննության չառնվի»,- ասել էր Դավթյանը։ Էդմոն Մարուքյանի պնդմանը, թե ինքը քաղաքական հանձնարարական է կատարել, գլխավոր դատախազը պատասխանել էր, որ ինքը կատարել է մասնագիտական գործունեություն. «Ինչ վերաբերում է միջնորդությունը չքննարկելու հարցի բարձրացմանը, այո, այստեղ կա քաղաքական նշանակություն, դա էլ նույնիսկ իրավական է, դատախազը ներկայացնում է ձեռք բերված նյութերի հիման վրա իր գնահատականը, և քաղաքական մարմինը տալիս է քաղաքական գնահատական»։ Ինչպես երևում է 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած քրոնիկոնից, Արթուր Դավթյանը՝ Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմումը չեղարկելիս հաշվի է առել գործող իշխանությունների դիրքորոշումը: Թե՛ Կարեն Կարապետյանը, թե՛ ինքը՝ Դավթյանը, պաշտոնապես հայտարարել էին, որ այդ ժամանակ գործող առաջին փոխվարչապետի հորդորով է դատախազը հետ կանչել իր միջնորդագիրը: Փաստացի, ներկայում հնչող մեղադրանքները, որ եղել է քաղաքական ազդեցություն, համապատասխանում են իրականությանը։ ԲՀԿ-ն և պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը  Հունիսի 16-ին ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը, գլխավոր դատախազին հիշեցնելով 2018 թվականի վերը նշված իրադարձությունները, պնդեց, որ իրենց՝ ԲՀԿ-ականների գործողությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորները չէին զրկվել անձեռնմխելիությունից։  Ըստ Էնֆիաջյանի՝ թեև իրենց նկատմամբ շարունակ սպառնալիքներ էին հնչում և համոզում էին կողմ լինել Փաշինյանին ձերբակալելուն, իրենց պատասխանը եղել է շատ կոշտ. «Այդ մասին տեղեկացրել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին նաև և մեր քաղաքական թիմի միասնական որոշումը եղել է այդ նիստը (պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ- խմբ.) և այդ գործողությունը տապալել: Մենք ենք տապալել, մենք ենք նպաստել և դրանից հետո էլ ամեն ինչով նպաստել ենք, որ հեղափոխություն ասածը՝ որպես օրակարգային կետեր իրականություն դառնան»: Սակայն Էնֆիաջյանի պնդումն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը: Գլխավոր դատախազն իր միջնորդագիրը հետ է կանչել միայն ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի խնդրանքով: Կարեն Կարապետյանի դիմումը հաջորդել էր նախագահականում կայացած հանդիպմանը, որտեղ ներկա էին եղել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը, ինքը՝ Կարապետյանը, և Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նախագահ Արմեն Սարգսյանը: ԲՀԿ-ն համաժողովրդական շարժմանը միացել էր, երբ Նիկոլ Փաշինյանն ու մյուսներն ազատ էին արձակվել՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից տառացիորեն րոպեներ առաջ: Այսպիսով, 2018 թվականին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից  Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդագրի չեղարկումը իրականացվել էր քաղաքական իրադարձությունների զարգացման պայմաններում և ՀՀԿ-ական առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի ուղիղ խնդրանքով: Հավելենք, որ ԲՀԿ-ն, փաստացի, այդ գործընթացում  ազդեցություն չէր ունեցել: Լուսինե Ոսկանյան
15:10 - 17 հունիսի, 2020
Տարբեր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար․  արդյո՞ք մարզիկը պարտք է նշված կառույցներին, թե՞ դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է․ Արսեն Ջուլֆալակյան

Տարբեր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար․ արդյո՞ք մարզիկը պարտք է նշված կառույցներին, թե՞ դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է․ Արսեն Ջուլֆալակյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելինե'ր, ես՝ Արսեն Ջուլֆալակյանս, 2002-ից մինչ այսօր ՀՀ-ում գործող առաջատար մարզիկներից մեկն եմ։ Նվաճել եմ Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի 12 մեդալ (ևս 3 մեդալ պատանիների և 3-ը՝ երիտասարդների տարիքում...)։Այդ տարիներին օրենքով նախատեսված կարգով պարգևատրվել եմ պետությունից-կառավարություն Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեից(ՀԱՕԿ) Միջազգային Օլիմպիական Կոմիտեից(ՄՕԿ) Ըմբշամարտի ազգային ֆեդերացիայից 2002-2019թթ. վերոնշյալ ինստիտուտները/կառույցները ղեկավարել են Նախագահներ - Ռոբերտ Քոչարյան(2002-2008)Սերժ Սարգսյան(2008-2018)Վարչապետ-Նիկոլ Փաշինյան ՀԱՕԿ- Գագիկ Ծառուկյան ՄՕԿ - Թոմաս Բախ՝ մարզիկների սոլիդարության ծրագրով...(athlete’s solidarity program) Ըմբշամարտի Ազգային ֆեդերացիա - Սամվել Ալեքսանյան(2002-2008թթ), Սամվել Կարապետյան(2008-2016թթ), Ռոբերտ Խաչատրյան Այդ բոլոր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար, թոշակ, պարգևատրում։Այդ կարգը գործել է բոլոր, կրկնում եմ, բոլոր տիտղոսակիր մարզիկների համար՝ առանց բացառության։Նրանք, ովքեր հաղթել են, պարգևատրվել են, ովքեր պարտվել են, չեն պարգևատրվել (կներեք շատ պարզ գրելու համար...)։ Հարց. արդյո՞ք մարզիկը պարտք Է նշված կառույցներին/ինստիտուտներին կամ դրանց ղեկավարներին, թե դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է այդ կառույցների/ինստիտուների կողմից։ Իսկ եթե պարտք է, ապա կոնկրետ ու՞մ։ Մտածենք։ հ.գ. Միշտ նշել եմ ու կնշեմ. շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարևորել ու գնահատել են իմ գործը և արժեքավորել այն։ հ.գ.2 այս թեմային այլևս չեմ անդրադառնա, կարծում եմ ամեն ինչ շատ պարզ է»։
13:24 - 17 հունիսի, 2020
Ստեղծված իրավիճակից միակ անցնցում ելքը Փաշինյանի անուժ կառավարության հրաժարականն է և արտահերթ ընտրությունները․ ՀՀԿ հայտարարությունը

Ստեղծված իրավիճակից միակ անցնցում ելքը Փաշինյանի անուժ կառավարության հրաժարականն է և արտահերթ ընտրությունները․ ՀՀԿ հայտարարությունը

«Երկրում մոլեգնող կորոնավիրուսային համավարակի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի ֆոնին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության երկարաձգումն այս իշխանությունները ծառայեցնում են բացառապես քաղաքական հետապնդումների համար իրավական շղարշ ապահովելու նպատակով»,- ասվում է Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի տարածած հայտարարության մեջ։ ՀՀԿ ԳՄ հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Երկրում մոլեգնող կորոնավիրուսային համավարակի, օրեցօր խորացող առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամի ֆոնին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության երկարաձգումն այս իշխանությունները ծառայեցնում են բացառապես քաղաքական հետապնդումների համար իրավական շղարշ ապահովելու նպատակով։ Տվյալ իրավիճակում սահմանափակվում և ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքներ և ազատություններ՝ խոսքի ազատության իրավունքից մինչև խաղաղ հավաքներ իրականացնելու և ազատ տեղաշարժի իրավունքները։ Իշխանության համար գերակա է դարձել ոչ թե ժողովրդի և պետության, ապագան, այլ սեփական ավտորիտար իշխանությունն ամեն գնով երկարացնելու մոլուցքը, ինչի ապացույցն է նաև վերջին օրերին տեսանելի դարձած քաղաքական հետապնդումների նոր ալիքը։ Հայաստանում այլևս ոչ միայն համավարակային, այլև քաղաքական ճգնաժամ է։ Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը. - Խստորեն դատարպարտում է առ այսօր շարունակվող բռնատիրական գործելաոճը, որի պատճառով պետական ռեպրեսիվ ապարատի ճիրաններում հերթով հայտնվում են բազում պետական, քաղաքական և հանրային գործիչներ։ - Արձանագրում է, որ այս կերպով իշխանությունները հարված են հասցնում Հայաստանի և Արցախի անվտանգությանը, խոցելի դարձնելով մեզ արտաքին սպառնալիքների նկատմամբ։ - Վերահաստատում է, որ ստեղծված իրավիճակից միակ անցնցում ելքը Նիկոլ Փաշինյանի անուժ կառավարության հրաժարականն է և ազգային ներուժի համախմբմամբ երկիրը ճգնաժամից հանելու համար գործունյա և պրոֆեսիոնալ անցումային կառավարման ապահովումն է՝ մինչ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ - Հորդորում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային իրավապաշտպան կառույցներին պատշաճ գնահատական տալ Հայաստանում ստեղծված ճգնաժամին, մասնավորապես ժողովրդավարության ասպարեզում երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում։ - Իր պարտքն է համարում բոլոր հասանելի հնարավորություններով տեղեկացնել սույն հայտարարության մասին ՀՀԿ միջազգային գործընկերներին»։
19:13 - 16 հունիսի, 2020
Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով |armenpress.am|

Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հունիսի 16-ից սկսած անձը հաստատող փաստաթուղթ իրենց մոտ չունենալու դեպքում կտուգանվեն 10 հազար դրամով: Այս մասին հրավիրված ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստաթղթի կրումը: Դիմակ չկրելու համար վարչական իրավախախտումը ձևակերպելու ընթացքում խնդիր է առաջանում, քանի որ քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ: Սրանից գործընթացի արդյունավետությունը տուժում է: Անձնագիր չունենալն ու դիմակ չկրելը կլինեն առանձին իրավախախտումներ: Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված:
18:20 - 16 հունիսի, 2020
Վարչապետ. Տուգանելիս՝ ոստիկանները նաև դիմակ կտան պահանջը խախտողներին
 |panarmenian.net|

Վարչապետ. Տուգանելիս՝ ոստիկանները նաև դիմակ կտան պահանջը խախտողներին |panarmenian.net|

panarmenian.net: Հունիսի 15-ից կամավորներ են շրջում փողոցներում ու դիմակ են առաջարկում նրանց, ովքեր չեն կրում: Այս մասին պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կառավարությունը փնտրում է ներկայիս իրավիճակի ու տոտալ լոքդաունի միջակայքում մոբիլությունն ու ակտիվությունը սահմանափակելու որևէ միջանկյալ տարբերակ։ Բացի այդ, վարչապետը նշեց, որ հանձնարարել է ոստիկաններին՝ նրանց, ում տուգանում են 10,000 դրամով դիմակ չկրելու համար, դիմակ տալ այդ նույն մարդկանց: «Վերջին շատ երկար շրջանում ՀՀ քաղաքացիներին առաջարկել ենք երկու ամենաէֆեկտիվ մեթոդները՝ կրել դիմակ ու պահպանել հեռավորություն, բայց դրանք չեն պահվել ու արդյունք չեն տվել մի պարզ պատճառով՝ կանոնների չկատարման զանգվածային իրողության հետ գործ ունենք: Մեր խնդիրն է՝ ինչպե՞ս անել, որ քաղաքացին կրի դիմակ, ո՞նց պարտադրել ու համոզել: Սա պետք է լինի զանգվածային հակահամաճարակային շարժում, մթնոլորտն այնպիսին լինի, որ դիմակ չկրելը լինի ամոթ, որ մի քաղաքացին մոտենա մյուսին ու ասի՝ «ինչու չես կրում դիմակ, հարգելիս»,- նշեց նա:
19:18 - 15 հունիսի, 2020
Հայաստանում մարդիկ զանգվածաբար շարունակում են չկրել դիմակներ. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Հայաստանում մարդիկ զանգվածաբար շարունակում են չկրել դիմակներ. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հասարակության մի զգալի հատվածը շարունակում է չպահպանել անվտանգության կանոնները և չկրել դիմակներ: Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եկել է խոստովանելու ժամանակը, որ մենք մինչ այս պահը չենք կարողացել մեր հայրենակիցներին համոզել կամ պարտադրել, որ պահպանեն ամենատարրական ու ամենաէֆեկտիվ միջոցը: Խոսքը դիմակներ կրելու մասին է: Ըստ էության, արձանագրենք, որ Հայաստանում, ի հեճուկս պարետատան կայացրած որոշումների, կիրառվող քարոզչության, վարույթների, կառավարության գործունեության թափանցիկության, մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ: Սա Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման թիվ մեկ պատճառն է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացրեց ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական տեղեկագիր ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը, ըստ որի դիմակներ կրելը՝ սոցիալական հեռավորության և այլ գործընթացների հետ համատեղ, COVID-19-ի համաճարակը կանգնեցնելու համար ամենահավանական հնարավորությունն է: «Տասնյակ երկրների, այդ թվում, վարակից ամենաշատը տուժած Իսպանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի փորձը ցույց է տալիս, որ դիմակներ կրելը վճռորոշ ազդեցություն ունի:  Ուզում եմ ասել, որ սա այսօր է հրապարակվել, այսինքն՝ դիմակների հետ կապված համոզմունքն առկա է այս փուլում: Նախկինում դիմակների էֆեկտիվության հետ կապված  նման համոզմունք չի եղել: Հետևաբար հայտարարությունների հետ կապված անճշտություններ եղել են տարբեր տեղերում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Ըստ նույն հոդվածի՝ դիմակները խիստ անհրաժեշտ են առողջ մարդկանց ևս, որը հնարավորություն են տալիս չշնչել ուրիշների արտաշնչած մթնոլորտային մասնիկները, որոնք օդում կարող են մնալ տասնյակ րոպեներ: Այս պարագայում դիմակը էֆեկտիվ միջոց է: Նիկոլ Փաշինյանը մեջբերեց հոդվածից ևս մեկ հատված, ըստ որի, Նյու Յորքում տանը մնալու և սոցիալական հեռավորություն պահելու կանոններն այդքան շատ արդյունքներ չեն տվել: Արդյունքներն առավել շատ տեսանելի են եղել դիմակների կրումը պարտադիր դարձնելուց հետո: ՀՀ վարչապետը մեկ անգամ ևս հորդորեց խստորեն պահպանել անվտանգության կանոնները՝ կրել դիմակ, պահպանել սսոցիալական հեռավորություն, հաճախակի լվանալ ձեռքերը:
18:46 - 15 հունիսի, 2020