Պետք է այս գործի շրջանակներում խորանալ այնքան, մինչեւ ՀՀԿ-ի կոռուպցիոն գործերն էլ բացահայտվի. Նիկոլ Փաշինյան
 |armtimes.com|
21:03 - 17 հունիսի, 2020

Պետք է այս գործի շրջանակներում խորանալ այնքան, մինչեւ ՀՀԿ-ի կոռուպցիոն գործերն էլ բացահայտվի. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին ի պատասխան՝ անդրադարձավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն եւ նրա նկատմամբ քրեական հետապնդմանը:

Մասնավորապես Բաբաջանյանը դիմելով վարչապետին ասաց, որ խորհրդարանից դուրս գործող անձանց մի փոքր խմբակ, նրանց սպասարկող լրատվամիջոցներ, ինչպես նաեւ՝ խորհրդարանում ընդդիմադիր խմբակցություններ քննարկում են, որ այս գործը քաղաքական է։

Բաբաջանյանը հայտարարեց, որ ունի իր դիրքորոշումը, բայց եւ շատ կուզեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես երկրի ղեկավար, այդ գործի վերաբերյալ իր դիրքորոշումը նույնպես հայտներ։

Վարչապետը պատասխանեց, որ Բաբաջանյանի նշած մեկնաբանությունները հիմնվում են այն կանխավարկածի վրա, որ ԲՀԿ նախագահը հայտարարություն է արել, որից հետո սկսվել են քրեական գործեր։ Փաշինյանն ընդգծեց, Գագիկ Ծառուկյանի կողմից հնչած այդ հայտարարությունը օրը իր մամուլի խոսնակն արձագանքել է, որում նշել է, որ կարծում է, որ պարոն Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքից, եւ, որ հայտարարության պատճառը դա է։

Փաշինյանը առաջարկեց վերհիշել վերջին 2 տարվա վիճակագրությունը: «2018 թվականի հուլիսի 5-ին, երբ ԲՀԿ ներկայացուցիչները մեր Կառավարության կազմում էին, քրեական գործ էր հարուցվել ներկայումս ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի դեմ՝ հայտնի ծեծի դրվագով: Հուլիսի 6-ին Էդուարդ Բաբայանը կալանավորվել էր, հետո գործն ուղարկվել էր դատարան, հետո կայացվել էր մեղադրական դատավճիռ:

Ավելին՝ Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել