Պետք է արգելել այն կուսակցությունների գործունեությունը, որոնք համակարգված ձևով ժողովրդի կամքի վրա բռնանում են․ վարչապետ |news.am|
19:20 - 17 հունիսի, 2020

Պետք է արգելել այն կուսակցությունների գործունեությունը, որոնք համակարգված ձևով ժողովրդի կամքի վրա բռնանում են․ վարչապետ |news.am|

news.am: 2017-ին ես մի օրենքի նախագիծ էի գրել, որ այն կուսակցությունները, որոնք կպարզվի, որ համակարգված ձեւով ընտրակեղծիքներ ու ընտրակաշառքներ են իրականացրել, դրանց գործունեությունը պետք է կասեցվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք սրտի, «Ելքի» մեր գործընկերները չհամաձայնեցին, որ շրջանառության մեջ դրվի, իսկ հետո արդեն գիտեք ինչպես զարգացան իրադարձությունները:

Երեւի պետք է դրա մասին մտածել: Այո, այն կուսակցությունը, որ կազմակերպված, համակարգված ձեւով ժողովրդի կամքի վրա բռնանում է, պետք է ուղղակի արգելել այդ կուսակցությունների գործունեությունը: Ես իդեա եմ տալիս»,-ասաց Փաշինյանը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել