Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների փոխադարձ ճանաչում, սահմանազատում․ Ալիևի կարծիքով՝ այս ամենը կհանգեցնի Կովկասում խաղաղության

Տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների փոխադարձ ճանաչում, սահմանազատում․ Ալիևի կարծիքով՝ այս ամենը կհանգեցնի Կովկասում խաղաղության

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար եւ ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի գրասենյակից։ Ի թիվս այլ հարցերի կողմերը քննարկել են նաեւ հայ-ադրեջանական հարաբերություններն ու ապրիլի 6-ին կայանալիք եռակողմ հանդիպումը։  Անդրադառնալով Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, որը կազմակերպվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ այն արդյունավետ կլինի։ «Արդեն մի քանի հանդիպումներ են եղել, և մենք պետք է գնանք Ադրբեջանի և Հայաստանի միջև դեպի խաղաղության․ խաղաղության պայմանագիր կնքենք որքան հնարավոր է շուտ։ Մեր կարծիքով՝ Ադրբեջանը ներկայացրել է այս համաձայնագրի հիմնական սկզբունքները»։ Ալիեւը նշել է, որ «հակամարտությունը արդեն լուծված է, և Ադրբեջանն ինքն է դա արել»։ Նրա խոսքով՝ հայ պաշտոնյաներից որոշակի հաղորդագրություններ են ստացվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։  «Ինչպես վերջերս տեղեկացա, այդ հաղորդագրություններից մեկն այն է, որ ընդունելի են համարում մեր առաջարկը։ Սա շատ լավ նորություն է, և ես հուսով եմ, որ այս հարցը կհստակեցվի Բրյուսելում կայանալիք հանդիպմանը»։ Ադրբեջանի նախագահը ասել է, որ իրենց կողմից ներկայացված հինգ սկզբունքները «արտացոլում են միջազգային իրավունքի նորմերը»։ «Ինչպես ասում են՝ մենք այստեղ հեծանիվ չենք հորինում։ Այս սկզբունքները ցանկացած երկրների միջպետական ​​հարաբերությունների հիմնական սկզբունքներն են։ Տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչում, այնուհետև սահմանազատում․ կարծում եմ՝ այս ամենը կհանգեցնի Կովկասում խաղաղության»,- նշել է Ալիեւը։  Զբիգնև Ռաուն իր հերթին հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն՝ նշելով, որ կարգավորման տանող ներկա փուլը շատ լավատեսական է թվում։  
14:56 - 31 մարտի, 2022
Հույս ունեմ ապրիլի 6-ին Իլհամ Ալիևի հետ քննարկել և համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը․ Փաշինյան

Հույս ունեմ ապրիլի 6-ին Իլհամ Ալիևի հետ քննարկել և համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը․ Փաշինյան

Ադրբեջանի զինված ուժերը բացի այն, որ ներխուժել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, շարունակում են Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերի բնակչությանն ահաբեկող ամենօրյա հայտարարություններ անել բարձրախոսներով: Սա նույնպես տեղի է ունենում խաղաղապահների աչքի առաջ: Այս մասին այսօր՝ կառավարության նիստի մեկնարկին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իսկ բարձրախոսներով մարդկանցից պահանջում են լքել իրենց տները, հակառակ դեպքում սպառնալով ուժի գործադրմամբ նրանց հեռացնել այնտեղից: Սա էթնիկ զտումների ակնհայտ պահանջ է:Հայ առաքելական քրիստոնյա հավատքի բնակչություն ունեցող գյուղերի բնակիչների համար նույնիսկ գիշերային ժամերին ադրբեջանցիները բարձրախոսներով մուսուլմանական ազան են միացնում: Մենք իհարկե մեծ հարգանք ունենք իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ, բայց այն՝ ինչ անում է Ադրբեջանը, մարդկանց խղճի և կրոնի ազատության նկատմամբ բռնություն է, կրոնական ատելություն հրահրելու միջոց և ի վերջո վիրավորում է մեր հայրենակիցների կրոնական զգացմունքները»։ Փաշինյանը հիշեցրեց Ադրբեջանի մշակույթի նախարարի փետրվարի 23-ին արած այն հայտարարությունը, թե «Աղվանական հոգևոր տաճարների վրա հայերի գրած կեղծ հետքերի վերացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ՝ բաղկացած ալբանական պատմությունը, ճարտարապետությունը իմացող մասնագետներից»․ «Սա նշանակում է, որ Ադրբեջանը հրապարակայնորեն և պաշտոնապես մեկնարկում է իրեն հասանելի հայկական մշակութային ժառանգության նենգափոխումը, վերացումը: Եվ մշակույթի նախարարի հայտարարությունն ամենևին էլ պատահականություն չէ: 2021 թվականի մարտի 16-ին Հադրութի շրջան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Ծակուռիի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերաբերյալ, հայտարարել է. «Հայերը ինչպես պղծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարն էլ են պղծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են, հետո գրված գրություններ են»։ Ադրբեջանի այս քայլերը բացահայտ մարտահրավեր են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»: Վարչապետն ասաց՝ այս բոլոր իրավիճակները պետք է պատշաճ միջազգային քննության և գնահատականի արժանանան․ «Միջազգային հանրությունից ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատական, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ամեն օր ահաբեկվում է, բառիս բուն իմաստով ամեն օր (ներառյալ գազային ահաբեկչությունը) և դրա նպատակը մարդկանց իրենց տներից ու հայրենիքից տեղահանելն է:Փաշինյանը ելույթն ավարտեց՝ կրկին արձանագրելով, որ Հայաստանը կոնկրետ և տրամաբանական լուծումներ է առաջարկում սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան բացառելու առումով և մեզ մերժողականության կամ պայմանավորվածությունները չկատարելու մեջ մեղադրելու որևէ հիմք կամ հիմնավորում չկա»։ «Կրկին Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն եմ արտահայտում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին: Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումը: և ես հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել և համաձայնեցնել Խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,- եզրափակեց նա։
13:07 - 31 մարտի, 2022
ՀՀ-ի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը․ Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի առաջարկի մասին

ՀՀ-ի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը․ Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի առաջարկի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հիշեցրեց ՀՀ Անվտանգության խորհրդի 2022թ․-ի մարտի 28-ի հայտարարությունը․ «Ընդլայնված կազմով քննարկումների արդյունքում ընդունված այդ հայտարարության մեջ շեշտադրվում էր, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում ձեռնարկելու նպատակ ունի։ Արձանագրել էինք, որ նման զարգացումների բավական մեծ հավանականություն կա նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Այս հայտարարությունը բնականորեն լրացուցիչ հարցեր է առաջացրել, և ուզում եմ հանդես գալ մի շարք պարզաբանումներով և հիմնավորումներով, որպեսզի թե՛ Հայաստանյան և թե միջազգային հանրության համար տարածաշրջանում հաստատված իրադրությունը առավել պարզ լինի»։ Փաշինյանն ասաց, որ ինչպես 2020թ․-ի 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի, բովանդակության ձևավորման քաղաքականություն։  «Նա նախ դիվանագիտական և կամ հանրային հարթակ է նետում թեզեր, առաջարկություններ կամ մեկնաբանություններ, ապա Հայաստանին մեղադրում է թեզերին, առաջարկություններին կամ մեկնաբանություններին չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ դրանք մերժելու մեջ, ապա Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, բանահյուսում ինչ-որ պայմանավորվածություններ։ Հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, մերժողականություն, խոստումներ չկատարելու, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ, այս մեղադրանքի վրա կառուցում է ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդեն արդարացվում են վերը նկարագրված խոսույթով և բանաձևումներով»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ բազմիցս կրկնված այս գործելակերպը շարունակվում է նաև հիմա, և ակնհայտ է, Ադրբեջանը դրանով փորձում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել։  Փաշինյանն ընդգծեց, որ իր նպատակը այդ խոսույթի անհիմն և ոչ լեգիտիմ լինելը ի ցույց դնելն է։ Նրա խոսքով վերը նշված համատեքստում երբեմն էական դերակատարում է ստանում ապատեղեկատվությունը։ «Հիմա օրինակ արևմտյան աշխարհում լայնորեն շրջանառվում է ադրբեջանական աղբյուրների հեղինակած այն կեղծ տեղեկատվությունը, թե իբր Հայաստանը իր ունեցած չորս հատ ՍՈՒ-30 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է ՌԴ-ին՝ Ուկրաինայում օգտագործելու համար։ Սա, իհարկե, աղաղակող ապատեղեկատվություն է, և մեր ՍՈՒ-երը ՀՀ ներկրվելու օրվանից մեր երկրի սահմանները ոչ մի անգամ չեն լքել։ Նույնկերպ, իբրև ճշմարտություն է հրամցվում նաև այն կեղծ լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան-ահաբեկիչներ տեղափոխվում Ուկրաինա։ Ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որը երկու տարի առաջ ինքն է տուժել պատերազմում իր դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց ներգրավմանը և սա կատարելապես անհեթեթ տեղեկատվություն է»,- նշեց վարչապետը։ Նրա խոսքով տարածաշրջանային էսկալացիա հարուցելու նպատակով Ադրբեջանի կողմից ամենաշատ շահարկվածը թերևս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեման է․ «Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե ՀՀ-ն անարձագանք է թողնում այդ հարցը։ Այս տվյալը մինչդեռ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, որովհետև ես բազմիցս հրապարակային արտահայտել եմ ՀՀ-ի պատրաստակամությունը Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր։ Բայց բանը հասել է նրան, որ Ադրբեջանը այսօր էլ շարունակաբար հայտարարում է, թե Հայաստանին 5 կետանոց է առաջարկ է փոխանցել, բայց մենք, իբր, անարձագանք ենք թողել այդ առաջարկությունները»։ Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարության նախորդ նիստում ուղիղ եթերում ինքը մանրամասն անդրադարձել է այս խնդրին և արձանագրել, որ մարտի 10-ին ՀՀ-ին է փոխանցվել Ադրբեջանի 5-կետանոց առաջարկ, և մարտի 14-ին, այսինքն՝ 4 օր անց, որոնցից 2-ը՝ ոչ աշխատանքային, հայկական կողմը գրավոր պատասխանել է այդ առաջարկին, և պատասխանը փոխանցել այն նույն ճանապարհով, ինչ ճանապարհով ստացել է․ «Այն մեզ է փոխանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիրը, մենք պատասխանը փոխանցել ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների միջոցով։ Նաև հրապարակային հայտարարել ենք, որ Ադրբեջանի առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է․ «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում ՀՀ-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցված մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը և հետևաբար այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»»։ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ սա ՀՀ պաշտոնական դիրքորոշումն է, և Ադրբեջանի փոխանցած 5 կետանոց առաջարկին ՀՀ-ն արձագանքել է թե՛ հրապարակային, թե՛ աշխատանքային, դիվանագիտական խողովակներով։ «Այս պատասխանը նշանակում է, որ ՀՀ-ի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը, և ուրեմն հարց է ծագում՝ ինչու է Ադրբեջանը այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն։ Պատճառն այն է, որ ՀՀ-ն իր հրապարակային և դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա ԼՂ-ի հիմնախնդիր և Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը։ Ադրբեջանի դիրքորուշումն այն է, որ ԼՂ հիմնախդնիր չկա, այն այլևս լուծված է։ Բաքվի այս դիրքորոշումը չի պատասխանում, սակայն, մի կարևոր հարցի․ իսկ ինչպե՞ս է այդ դեպքում լուծվել ԼՂ-ի հայության իրավունքների հարցը։ Այս հարցի պատասխանը չկա ու սա է պատճառը, որ միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին, ինչի դրսևորումը տեսնում ենք միջազգային ամենատարբեր հարթակներում։ Հասկանալով, որ ԼՂ-ի հիմնախնդիրը առկա է և ավելի է արտահայտվելու միջազգային օրակարգում, Ադրբեջանը փորձում է ոչ թե լուծել այդ հարցը, այլ փակել այն և այս գործողությունն է մեկնարկել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից, որը շարունակվելու ակնհայտ միտում ունի»,- հայտարարեց վարչապետը։ Նա նշեց Ադրբեջանը, ըստ էության, փորձում է բոլոր հայերին տեղահանել ԼՂ-ից՝ այդպիսով այս հարցը փակված համարելու համար․ «Եթե սխալվում ենք, Ադրբեջանն ուրեմն թող ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների քննարկման նկատմամբ կոնկրետ հետաքրքրություն ցուցաբերի։ Փաշինյանի խոսքով սա խնդիր է, որ առաջ է քաշում ոչ միայն ՀՀ-ն, այլ նաև միջազգային հանրությունը․ «Իսկ պաշտոնական Բաքուն հակառակ ուղղությամբ է շարժվում՝ պնդելով ԼՂ չկա, նաև այս է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ են արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունը օգտագործում է ԼՂ անվանումը։ Այս անվանման օգտագործումը, սակայն, միանշանակ և աներկբա լեգիտիմ է, տրամաբանական, այլոց թվում նաև նրա համար, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարույթան մեջ հստակ արձանագրված է ԼՂ, ԼՂ հակարամարտություն եզրույթները, այդ հայտարարության տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը»։
12:14 - 31 մարտի, 2022
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան |armenpress.am|

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Հայաստանում Ռաուն կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Վրաստան կատարելիք այցի շրջանակում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանիի, ինչպես նաև խորհրդարանի առաջին փոխնախագահ Գեորգի Վոլսկու հետ։ Ադրբեջանում նախատեսված են հանդիպումներ նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Տարածաշրջանային այցի նպատակն է հարավկովկասյան տարածաշրջանում խթանելու խաղաղ համագործակցությունը, երկխոսությունը և կայունությունը:
10:08 - 29 մարտի, 2022
ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ադրբեջանի հետ՝ ապահովելու տարածաշրջանային անվտանգությունը. Բայդենը` Ալիևին |civilnet.am|

ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ադրբեջանի հետ՝ ապահովելու տարածաշրջանային անվտանգությունը. Բայդենը` Ալիևին |civilnet.am|

ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ադրբեջանի հետ՝ ապահովելու տարածաշրջանային անվտանգությունը, տնտեսական զարգացումը և նպաստելու Հարավային Կովկասում հաշտեցմանը։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Նովրուզի կապակցությամբ ուղղված շնորհավորական ուղերձում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը, գրում է CivilNet-ը։ «Մենք նաև կաշխատենք Ադրբեջանի հետ՝ լուծելու անվտանգության ընդհանուր խնդիրները, խթանելու տարածաշրջանային հաշտեցումը և բացահայտելու տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները: Նամակում Բայդենը նշել է, որ վերահաստատում է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ ուղղված համագործակցությանն ու խաղաղությանը։ Սպիտակ տան ղեկավարը նաև հավաստիացրել է, որ իր «վարչակազմը կշարունակի աջակցել Հարավային Կովկասում ժողովրդավարությանը, խաղաղությանը և առաջընթացին»։
12:56 - 21 մարտի, 2022
ԱՄՆ պետքարտուղարը և Ադրբեջանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղարը և Ադրբեջանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Բլինքենը։ Նա նշել է, որ զրուցել է Ալիևի հետ «տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղությանը հետամուտ լինելու կարևորության մասին»։ Գրառման մեջ նշվում է նաև, որ Բլինքենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային ցուցաբերվող աջակցության համար։ Ադրբեջանական կողմը հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է նաև, որ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Հիշեցնենք, որ մարտի 14-ին ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և լարվածության աճին:
10:55 - 16 մարտի, 2022
Էրդողանն ու Ալիևը քննարկել են Ուկրաինայում իրավիճակի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված հարցեր |armenpress.am|

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Ուկրաինայում իրավիճակի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված հարցեր |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահի Թուրքիա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում է interfax-ը: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ։ Տեղեկության համաձայն՝ Ալիևն ու Էրդողանը խոսել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորության, և դրանով պայմանավորված հեռանկարների, ինչպես նաև Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա շփումներին: Նշվել է նաեւ, որ նախատեսվում է Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցում, եւ այդ նպատակների համար Ադրբեջանի պետբյուջեում ներդրումներ են նախատեսվում։ Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման շուրջ։ Հանդիպման ժամանակ նշվել է, որ համագործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական, ինչպես նաև ռազմական պատրաստության և կրթության ոլորտներում հաջողությամբ շարունակվում է: Միաժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Ալիեւը Էրդողանին հրավիրել է  Ադրբեջան։
15:41 - 11 մարտի, 2022
Ալիևն ու Մակրոնը քննարկել են ուկրաինական ճգնաժամը |azatutyun.am|

Ալիևն ու Մակրոնը քննարկել են ուկրաինական ճգնաժամը |azatutyun.am|

azatutyun.am: Հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները։ «Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են ճգնաժամային իրավիճակը Ուկրաինայում և Ուկրաինային մարդասիրական օգնության տրամադրումը», - հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը։ Աղբյուրի համաձայն՝ Իլհամ Ալիևն ու Էմանյուել Մակրոնը մտքեր են փոխանակել նաև էներգետիկ հարցերի շուրջ։ Ադրբեջանի նախագահականը նշում է, որ հեռախոսազրույցը կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։ Նույն օրը Ելիսեյան պալատի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայկական կողմի փոխանցմամբ՝ Մակրոնն ու Փաշինյանն անդրադարձել են Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովի անցկացմանն ու առաջիկայում կայանալիք իրենց հանդիպմանն առնչվող օրակարգային հարցերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը, մտքեր են փոխանակել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
15:13 - 02 մարտի, 2022
Ալիևը հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը ոչինչ չի փոխում ՌԴ-ի և Ադրբեջանի դաշինքի համար |factor.am|

Ալիևը հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը ոչինչ չի փոխում ՌԴ-ի և Ադրբեջանի դաշինքի համար |factor.am|

factor.am: Մոսկվայի և Բաքվի միջև Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը ձևակերպել է արդեն իսկ եղած երկկողմ հարաբերությունների մակարդակը, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը ոչինչ չի փոխում այս առումով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Կարծում եմ՝ մենք ֆորմալացրել ենք տեղի ունեցածը, անվանել ենք այնպես, ինչպես այն համապատասխանում է մեր հարաբերությունների բնույթին, և մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ: Համոզված եմ, որ և՛ ռուսական, և՛ ադրբեջանական կողմից չի լինի որևէ փոփոխություն եղած իրադարձությունների հետ կապված, և այն իրադարձությունների, որոնք դեռ կարող են տարածաշրջանում տեղի ունենալ»,- ասել է Ալիևը։ «Հռչակագրի տեքստը պատրաստ էր արդեն մի քանի ամիս առաջ։ Վերջնական տեքստը պատրաստ էր, սակայն անհրաժեշտ էր, որ տեղի ունենա նախագահների անձնական հանդիպումը, իհարկե՝ հաշվի առնելով համավարակային բոլոր սահմանափակումներն ու նախագահների գրաֆիկը»,- ասել է Ալիևը։ Նա հայտնել է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման օրն առաջարկել է ռուսական կողմը՝ փաստաթղթի ստորագրումից մոտ 20 օր առաջ։ «Եվ, իհարկե, նույնիսկ չեմ դիտարկել այս ամսաթիվը փոխելու հնարավորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրադարձությունները (Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկն ու Լուգանսկը) տեղի են ունեցել, երբ ես ինքնաթիռով այստեղ էի թռչում։ Բայց եթե ես լինեի Բաքվում, կրկին կգայի։ Մեր հարաբերությունների համար ոչինչ չի փոխվել և չպետք է փոխվի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևը նշել է, որ կողմերը հետագայում էլ աշխատելու են բոլոր ուղղություններով, և որ Ռուսաստանն ու Ադրբեջանը միշտ աջակցել են միմյանց միջազգային հարթակներում։
15:57 - 24 փետրվարի, 2022
Բաքուն շահագրգռված է Մոսկվայի և Անկարայի հետ համագործակցության եռակողմ ձևաչափի ստեղծմամբ

Բաքուն շահագրգռված է Մոսկվայի և Անկարայի հետ համագործակցության եռակողմ ձևաչափի ստեղծմամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել Է Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափի ստեղծման հնարավորության մասին։  «Այն, ինչ ստորագրվել է երեկ (փետրվարի 22 - խմբ.), ըստ էության եթե դիրակենք մեր տեսանկյունից, պատմական ձեռքբերում է (Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրումը - խմբ.), որովհետև երկու հզոր երկրների, երկու հարևանների հետ Ադրբեջանը դաշնակցային հարաբերություններ ունի։ Ես կարծում եմ, որ ոչ մի այլ երկիր չի կարող սրանով պարծենալ։ Էլ չեմ ասում այն մասին, որ մեկը ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, մյուս՝ ՀԱՊԿ-ի փաստացի ղեկավար։ Սա, ըստ էության, ձեռքբերում է։ Եվ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ արդեն փաստացի ձևավորվում է համագործակցության եռակողմ ձևաչափ», - ասել է Ալիևը ռուսական առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը։ Նախագահը նշել է, որ Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափը դեռևս ձևակերպված չէ, դեռևս արտգործնախարարների և նախագահների մակարդակով հանդիպումներ չեն անցկացվել, բայց ձևավորման գործընթացի մեջ է: «Ձևավորվում է համագործակցության եռակողմ ձևաչափ ստեղծելու գործընթաց՝ ընդհանուր շահերի, պրագմատիզմի և կառավարման համակարգերի նմանության հիման վրա, որոնց մենք հավատարիմ ենք։ Եվ մեզ համար շատ հաճելի է, որ նախագահներ Էրդողանի և Պուտինի միջև շատ վստահելի հարաբերություններ կան, երկուսն էլ այդ մասին հրապարակավ խոսում են։ Այնպես որ, ես կարծում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մենք պետք է ձեւականացնել այդ հարաբերությունները. Քանի որ Ադրբեջանը Ռուսաստանի և Թուրքիայի դաշնակիցն է, ապա հաջորդ քայլը կլինի։ Մենք մեր կողմից միշտ աշխատել ենք երկու երկրների շահերի մերձեցման ուղղությամբ», - ընդգծել է Ադրբեջանի նախագահը: Ձևավորվում է եռակողմ համագործակցության ձևաչափ ստեղծելու գործընթաց՝ ընդհանուր շահերի, պրագմատիզմի և կառավարման համակարգերի նմանության հիման վրա, որոնց մենք հավատարիմ ենք։  Մեզ համար շատ հաճելի է, որ նախագահներ Էրդողանի և Պուտինի միջև շատ վստահելի հարաբերություններ կան, երկուսն էլ այդ մասին հրապարակավ խոսում են։ Այնպես որ, ես կարծում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մենք պետք է ձևակերպենք այդ հարաբերությունները։ Քանի որ Ադրբեջանը Ռուսաստանի և Թուրքիայի դաշնակիցն է, ապա հաջորդ քայլը տրամաբանական է։  Բայց դա արդեն մեր գործը չէ, մենք մեր կողմից միշտ աշխատել ենք երկու երկրների շահերի մերձեցման համար», - ընդգծել է նախագահը: 2021 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանը հռչակագիր է ստորագրել Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին։
14:32 - 24 փետրվարի, 2022