Ալիևը Մակրոնին ասել է, որ Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ |tert.am|
13:56 - 07 մարտի, 2022

Ալիևը Մակրոնին ասել է, որ Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ |tert.am|

tert.am: Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության օգտին և պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը։

Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված շնորհավորական նամակում՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, գրում է Minval.az-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել