Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է իրավիճակն Արցախում
17:50 - 31 մարտի, 2022

Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է իրավիճակն Արցախում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Արցախի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված գործնական խնդիրների լուծման շեշտադրմամբ։ Վերահաստատվել է 2020 թ-ի նոյեմբերի 9-ի, 2021 թ-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետևողական կատարման կարևորությունը», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասված է Կրեմլի հաղորդագրությունում։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել