ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, ենթակառուցվածքային նոր երթուղիների ստեղծումը համապատասխանում են Հրվ. Կովկասի բոլոր պետությունների շահերին. Միշուստին |tert.am|

Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, ենթակառուցվածքային նոր երթուղիների ստեղծումը համապատասխանում են Հրվ. Կովկասի բոլոր պետությունների շահերին. Միշուստին |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները տարածաշրջանի զարգացման համար նոր հնարավորություններ են բացել ՝ ի շահ Հարավային Կովկասի բոլոր հանրապետությունների: Այս կարծիքն այսօր՝ մայիսի 20-ին, հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը, գրում է EADaily լրատվականը:«2020  թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունները, որոնք ընդունվել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո, հնարավորություններ են բացել տարածաշրջանի առավել համապարփակ զարգացման համար: Համոզված եմ, որ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, ենթակառուցվածքային նոր երթուղիների ստեղծումը, ընդհանուր առմամբ, համապատասխանում են Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերին», - ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:
16:32 - 20 մայիսի, 2021
ԱՄՆ և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը |armenpress.am|

ԱՄՆ և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցը: Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում տեղի ունեցած երկկողմ հանդիպման մանրամասները հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը: «Պետքարտուղարն ընդգծել է Սիրիայի ժողովրդի համար հումանիտար հասանելիության ապահովման կարևորությունը: Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման որոնումների հարցը»,- հայտնել է Փրայսը: Նա ընդգծել է, որ հանդիպմանը Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը փնտրում է «ավելի կայուն ու կանխատեսելի հարաբերություններ Մոսկվայի հետ»: 
09:32 - 20 մայիսի, 2021
Պուտինը եւ Սի Ցզինպինը մեկնարկ են տվել Չինաստանում նոր ատոմային բլոկների շինարարությանը |armenpress.am|

Պուտինը եւ Սի Ցզինպինը մեկնարկ են տվել Չինաստանում նոր ատոմային բլոկների շինարարությանը |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինը տեսակապով մեկնարկ են տվել Չինաստանում նոր ատոմային Էներգաբլոկների շինարարությանը: Մայիսի 19-ին ռուսական դիզայնով չորս նոր Էներգաբլոկների կառուցման մեկնարկի արարողությունն անցկարվել Է Տյանվանի ատոմային Էլեկտրակայանում եւ «Սյույդապու» ԱԷԿ-ում: «Սկսեք աշխատանքը»,-ասել Է Պուտինը: Ռուսաստանը եւ Չինաստանը ատոմային ճյուղում երկարաեւ եւ սերտ համագործակցության փորձ ունեն: ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի մասնակցությամբ արդեն կառուցվել են Տյանվանի ԱԷԿ-ի չորս Էներգաբլոկները եւ արագ նեյտրոններով աշխատող CEFR միջուկային ռեակտորը: Մոսկվան եւ Պեկինը փոխգործակցում են նաեւ ՉԺՀ-ում կառուցվող արագ նեյտրոններով աշխատող CFR-600 ռեակտորով Էներգաբլոկի նախագծում: Տյանվանի ԱԷԿ-ը ռուս-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր օբյեկտն Է: ՋՋԷՌ-1000 ռեակտորներով № 1 եւ № 2 Էներգաբլոկների գործարկումը կայացել Է 2007 թվականին: Երրորդ բլոկն աշխատանքն սկսել Է 2017 թվականի դեկտեմբերին, չորրորդը շահագործման Է հանձնվել 2020 թվականի դեկտեմբերին: Այժմ կողմերը պատրաստվում են Տյանվանի ԱԷԿ-ի չորրորդ հերթի (№ 7 եւ № 8 բլոկների) շինարարության մեկնարկին: Ավելի վաղ ստորագրված պարտավորագրին համապատասխան, ռուսաստանյան կողմը նախագծելու Է այսպես կոչված կայանի միջուկային կղզին, ինչպես նաեւ կմշակի միջուկային կղզու հանգուցային սարքավորումը երկու բլոկների համար: 2019 թվականի հունիսին «Ռոսատոմ»-ը եւ Չինաստանի միջուկային արդյունաբերության պետական կորպորացիան ստորագրել են «Սյույդապու» ԱԷԿ-ի № 3 եւ № 4 Էներգաբլոկների շինարարության պարտավորագիրը, որը գտնվում Է Չինաստանի հյուսիս-արեւելքի Խուլուդաո օկրուգի Լյաոնինի նահանգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
15:19 - 19 մայիսի, 2021
Սահմանազատման աշխատանք սկսելուց առաջ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից. ՀՀ պատասխանը ՌԴ առաջարկին |armenpress.am|

Սահմանազատման աշխատանք սկսելուց առաջ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից. ՀՀ պատասխանը ՌԴ առաջարկին |armenpress.am|

armenpress.am: Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու Ռուսաստանի առաջարկությանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունն ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար: Այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու ՌԴ առաջարկի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը: «Մայիսի 18-ին ռուսական կողմից ստացվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկություն: Դրան ի պատասխան, հայկական կողմը ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար: Բարձր ենք գնահատում ռուսական կողմի ջանքերը ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել սերտ համագործակցությունը, միաժամանակ ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար տարածքային ամբողջականության լիարժեք պահպանումը քննարկման առարկա չի կարող լինել: Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմի վերջին գործողություններն ակնհայտորեն միտված են ՀՀ, ՌԴ եւ ԱՀ առաջնորդների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին արված հայտարարություններով ստանձնած սեփական պարտավորությունները չկատարելուն»,-նշեց Գրիգորյանը:
13:44 - 19 մայիսի, 2021
ՌԴ-ն հանդես է եկել հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ |tert.am|

ՌԴ-ն հանդես է եկել հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների գծմանն առնչվող խնդիրների քննարկման հարցում: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Լավրովն այս մասին ասել է տաջիկ գործընկերոջ` Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ կայացած ասուլիսում: «Կողմերի (Հայաստանի և Ադրբեջանի) միջև նախնական պայմանավորվածության համաձայն` Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է օգնություն տրամադրել սահմանազատման, սահմանագծման գործընթաց սկսելու և անցկացնելու հարցում` հանդես գալով այդ նպատակով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որում Ռուսաստանը կարող է մասնակցել խորհրդականի կարգավիճակով, եթե կուզեք` միջնորդի»,- ասել է ռուս դիվանագետը: Առավել մանրամասն՝ tert.am-ում։
10:09 - 19 մայիսի, 2021
Ռուսաստանյան ավիաընկերությունները դադարեցնում են դեպի Թուրքիա բոլոր թռիչքները

 |armenpress.am|

Ռուսաստանյան ավիաընկերությունները դադարեցնում են դեպի Թուրքիա բոլոր թռիչքները |armenpress.am|

armenpress.am: Ռուսական S7 ավիաընկերությունը մինչև ամառվա վերջ չեղարկել է բոլոր չվերթները դեպի Թուրքիա: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, տվյալ որոշումը պայմանավորված է ՌԴ-ի և Թուրքիայի միջև ավտոհաղորդակցության սահմանափակումների երկարաձգման կամ չեղարկման շուրջ տիրող անորոշությամբ:Հաղորդվում է, որ S7 Airlines-ը մինչև 2021 թվականի ամառային զբոսաշրջային սեզոնի ավարտը չեղարկել է բոլոր չվերթները դեպի Թուրքիա: Ուղևորությունները կվերսկսվեն, երբ երկրում կարգավորվի համաճարակաբանական իրավիճակը և վերականգնվի ավիահաղորդակցությունը:Նման որոշում ավելի վաղ կայացրել էր «Աերոֆլոտ» ընկերությունը, որը չեղարկել է գրեթե բոլոր չվերթները դեպի Թուրքիա՝ թողնելով միայն շաբաթական երկու չվերթ:Ռուսաստանն ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը սահմանափակել է չվերթները դեպի Թուրքիա՝ պայմանավորված երկրում կորոնավիրուսի նոր ալիքի բռնկմամբ և տարածմամբ:
20:35 - 18 մայիսի, 2021
Որպես երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրա հետագա դեմարկացիայով. ՌԴ ԱԳՆ |tert.am|

Որպես երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրա հետագա դեմարկացիայով. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և ռազմական և սահմանային ծառայությունների միջոցով պահպանում է գործառնական կապերը:Այս մասին ասվում այսօր տարածված ՌԴ արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:«Մենք շարունակում ենք սերտորեն հետևել իրավիճակին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի առնչությամբ: Ռուսական կողմն աջակցում է Բաքվին և Երևանին՝ բարձրագույն և բարձր մակարդակի կանոնավոր շփումների միջոցով լարվածությունը թուլացնելու հարցում: Գործառնական հաղորդակցությունը պահպանվում է մեր երկրների ռազմական և սահմանային ծառայությունների միջոցով»,- հայտնել են նախարարությունից:ԱԳՆ-ում շեշտել են, որ Ռուսաստանը հակամարտության լուծումը տեսնում է սահմանների դելիմիտացիայի գործընթացի մեկնարկում՝ դրան հաջորդող դեմարկացիայով:«Մենք ելնում ենք այն փաստից, որ բոլոր նման միջադեպերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք հայ-ադբերաջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրա հետագա դեմարկացիայով: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ շարունակել նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի կայուն կարգավորմանը»,- ասվում է մեկնաբանության մեջ:Բացի այդ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների կատարման անհրաժեշտությունը:
17:16 - 18 մայիսի, 2021
ՆԱՏՕ-ում հայտարարել են Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամության մասին |armenpress.am|

ՆԱՏՕ-ում հայտարարել են Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամության մասին |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսատլանտյան դաշինքը նախկինի պես պատրաստ Է Ռուսաստանի հետ երկխոսության, այդ թվում Ռուսաստան - ՆԱՏՕ խորհրդի շրջանակում: Մայիսի 18-ին այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ղեկավար ռազմաօդային ուժերի գեներալ Ստյուարտ Փիչը՝ բացելով շտաբների պետերի մակարակով դաշինքի Ռազմական կոմիտեի նիստը: «Մենք նախկինի պես պահպանում ենք կրկնարի մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ (զսպում եւ երկխոսություն), մասնավորապես, Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի միջոցով: Մենք ցավում ենք, որ Ռուսաստանը դրականորեն չի պատասխանում Ռուսաստան – ՆԱՏՕ խուրհրդի անցկացման առաջարկությանը, բայց նախկինի պես Ռուսաստանի հետ կառուցողական հարաբարությունների հույս ունենք, երբ նրա գործողությունները դա հնարավոր դարձնեն»,- պնդել Է նա: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը յուրաքանչյուր ելույթի ժամանակ ընդգծում Է, որ դաշինքը կրկնակի մոտեցում ունի ՌԴ-ի նկատմամբ՝ զսպում եւ երկխոսություն: Ավելի վաղ նա նաեւ պնդել Է, որ Մոսկվան արդեն երկու տարի հրաժարվում Է Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի նիստերի անցկացումից: Մարտի վերջին ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել Է, որ Մոսկվան չի հրաժարվում ձեւաչափին մասնակցելուց եւ առաջարկում Է վերականգնել շփումները զինվորականների գծով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:34 - 18 մայիսի, 2021
Գերմանիայի և ՌԴ-ի հարաբերություններում վերջին 30 տարիների ընթացքում ամենալուրջ ժամանակներն են․ Գերմանիայի ԱԳ նախարար |tert.am|

Գերմանիայի և ՌԴ-ի հարաբերություններում վերջին 30 տարիների ընթացքում ամենալուրջ ժամանակներն են․ Գերմանիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասն ասել է, որ Գերմանիայի և Ռուսաստանի հարաբերություններում «վերջին 30 տարվա ընթացքում ամենալուրջ ժամանակներն են», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։«Որքան մեծ են մարտահրավերները, այնքան մեծ է հաղորդակցության անհրաժեշտությունը։ Գերմանիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններն ամենալուրջն են վերջին 30 տարիների ընթացքում», - ասել է Մաասը Պոտսդամի հանդիպումների 25-րդ համաժողովի իր տեսաուղերձում։Նա հիշեցրել է Բեռլինի և Մոսկվայի «քաղաքական հակասությունները», որոնք վերաբերում են Ռուսաստանում քաղաքացիական հասարակության վիճակի գնահատմանը, Ուկրաինայի սահմանին առկա իրավիճակին և Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործունեությանը։
14:33 - 18 մայիսի, 2021
Անհրաժեշտ է 2 կողմից էլ դադարեցնել բռնության գործողությունները. Պուտինը դիմել է Իսրայելին և Պաղեստինին |tert.am|

Անհրաժեշտ է 2 կողմից էլ դադարեցնել բռնության գործողությունները. Պուտինը դիմել է Իսրայելին և Պաղեստինին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել դադարեցնել զինված հակամարտությունը: Ինչպես նշում է gazeta.ru-ն, Պուտինն այս մասին ասել է օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ հակամարտության նոր սրումը մեծ թվով զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության, այդ թվում` երեխաների շրջանում:«Մենք անհրաժեշտ ենք համարում դադարեցնել երկու կողմերի բռնության գործողությունները և ակտիվորեն լուծում փնտրել` հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների վրա»,-ասել է Պուտինը:Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի 17-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դատապարտել են իսրայելցիների և պաղեստինցիների հարվածները քաղաքացիական օբյեկտներին:
13:33 - 18 մայիսի, 2021
ՀՀ ՄԻՊ–ը ԵԽ-ի և МГИМО-ի միջոցառմանը ներկայացրել է COVID-19-ի ընթացքում աշխատանքի առաջատար փորձը

ՀՀ ՄԻՊ–ը ԵԽ-ի և МГИМО-ի միջոցառմանը ներկայացրել է COVID-19-ի ընթացքում աշխատանքի առաջատար փորձը

Հաշվի առնելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի առաջատար փորձը COVID-19 համավարակի պայմաններում՝ մայիսի 17-ին Արման Թաթոյանը Մոսկվայում բարձրաստիճան միջոցառմանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել COVID-19 համավարակի պայմաններում աշխատանքի առանձնահատկությունները, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: «Մարդու իրավունքների ոլորտի սահմանադրական և միջազգային երաշխիքների իրականացումը Ռուսաստանի օրենսդրությունում և պրակտիկայում» խորագրով միջազգային բարձրաստիճան միջոցառումը կազմակերպել են Եվրոպայի խորհուրդը և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը (ռուս.՝ МГИМО): Պաշտպանը, նախևառաջ անդրադարձել է ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ արդյունավետ աշխատանքներին, համատեղ ծրագրերին` մարդու իրավունքները զինված ուժերում, մարդու իրավունքները բիոէթիկայի ոլորտում, ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում և այլն: Օրինակ` բիոէթիկայի ոլորտում ծրագիրն ուղղված է պացիենտների իրավունքների պաշտպանությանը, իրազեկման բարձրացմանը և դա իրականացվում է ԵԽ հետ: «Տեղեկատվությունը, հաղորդակցությունը և առողջապահական գրագիտությունը COVID-19 համավարակի պամաններում» թեմայով զեկույցով Արման Թաթոյանը մանրամասն անդրադարձել է Նոր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի հիմքով արտակարգ դրության ընթացքում Պաշտպանի գործունեության առանձնահատկություններին, իրավունքների պաշտպանության հարցում մարտահրավերներին: Պաշտպանն ընդգծել է, որ COVID-19-ի համաճարակի ընթացքում մարդկանց իրավունքների արդյունավետ պաշտպանության և փորձի փոխանակման նպատակով արդյունավետ համագործակցություն և քննարկումներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի հետ։ Աշխատանքի առանձին ուղղություն է նաև պարբերաբար քննարկումները ՌԴ-ում բնակվող հայերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաև քաղաքացիների համատեղ ընդունելությունները։ Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի կիրառման, ՄԻԵԴ դիմումներ ներկայացնելու և նախադեպային իրավունքին, «Իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթության» ծրագրին, COVID-19 համավարակի պայմաններում տեղեկատվության փոխանակման, հաղորդակցության և առողջապահության մասին գրագիտության առնչվող հարցեր։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ելույթի ժամանակ ներկայացրել է նաև Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ և մասնակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ որպես միջազգային լավագույն փորձի օրինակ: Նշվել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը երրորդ կողմ է ներգրավել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանին վերաբերող գործի շրջանակներում, ինչպես նաև Եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացում Պաշտպանի համագործակցության փորձը պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարը, ՌԴ գործադիր, դատական իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) անդամներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
11:47 - 18 մայիսի, 2021