Պուտինը եւ Սի Ցզինպինը մեկնարկ են տվել Չինաստանում նոր ատոմային բլոկների շինարարությանը |armenpress.am|
15:19 - 19 մայիսի, 2021

Պուտինը եւ Սի Ցզինպինը մեկնարկ են տվել Չինաստանում նոր ատոմային բլոկների շինարարությանը |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինը տեսակապով մեկնարկ են տվել Չինաստանում նոր ատոմային Էներգաբլոկների շինարարությանը:

Մայիսի 19-ին ռուսական դիզայնով չորս նոր Էներգաբլոկների կառուցման մեկնարկի արարողությունն անցկարվել Է Տյանվանի ատոմային Էլեկտրակայանում եւ «Սյույդապու» ԱԷԿ-ում:

«Սկսեք աշխատանքը»,-ասել Է Պուտինը: Ռուսաստանը եւ Չինաստանը ատոմային ճյուղում երկարաեւ եւ սերտ համագործակցության փորձ ունեն: ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի մասնակցությամբ արդեն կառուցվել են Տյանվանի ԱԷԿ-ի չորս Էներգաբլոկները եւ արագ նեյտրոններով աշխատող CEFR միջուկային ռեակտորը: Մոսկվան եւ Պեկինը փոխգործակցում են նաեւ ՉԺՀ-ում կառուցվող արագ նեյտրոններով աշխատող CFR-600 ռեակտորով Էներգաբլոկի նախագծում:

Տյանվանի ԱԷԿ-ը ռուս-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր օբյեկտն Է: ՋՋԷՌ-1000 ռեակտորներով № 1 եւ № 2 Էներգաբլոկների գործարկումը կայացել Է 2007 թվականին: Երրորդ բլոկն աշխատանքն սկսել Է 2017 թվականի դեկտեմբերին, չորրորդը շահագործման Է հանձնվել 2020 թվականի դեկտեմբերին: Այժմ կողմերը պատրաստվում են Տյանվանի ԱԷԿ-ի չորրորդ հերթի (№ 7 եւ № 8 բլոկների) շինարարության մեկնարկին:

Ավելի վաղ ստորագրված պարտավորագրին համապատասխան, ռուսաստանյան կողմը նախագծելու Է այսպես կոչված կայանի միջուկային կղզին, ինչպես նաեւ կմշակի միջուկային կղզու հանգուցային սարքավորումը երկու բլոկների համար: 2019 թվականի հունիսին «Ռոսատոմ»-ը եւ Չինաստանի միջուկային արդյունաբերության պետական կորպորացիան ստորագրել են «Սյույդապու» ԱԷԿ-ի № 3 եւ № 4 Էներգաբլոկների շինարարության պարտավորագիրը, որը գտնվում Է Չինաստանի հյուսիս-արեւելքի Խուլուդաո օկրուգի Լյաոնինի նահանգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել