Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Օրական կիրականացվի 1000 թեստավորում. թեստերի տեղական արտադրության համար խոշոր գումար է հատկացվել |armenpress.am|

Օրական կիրականացվի 1000 թեստավորում. թեստերի տեղական արտադրության համար խոշոր գումար է հատկացվել |armenpress.am|

armenpress.am: Պետությունն իր առաջ խնդիր է դրել Հայաստանում առաջիկա օրերին օրական իրականացնել կորոնավիրուսի ախտորոշման 1000 թեստավորում. նախատեսվում է թեստերի տեղական արտադրություն: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու հարցին, թե արդյոք պատրաստվում են իրականացնել  բնակչության զանգավածային թեստավորում: «Այսօր խնդիր ենք դրել, որպեսզի առաջիկա օրերին օրական թեստերի քանակը դարձնենք 1000: Այսօր մեր օրական թեստերը տատանվում են 200-ից միչև 400-ի շրջանակում: Բայց մենք խնդիր ենք դրել, որ այս շաբաթվանից, գուցե դա հնարավոր լինի վաղը մյուս օրը, բայց ուրբաթ օրվանից վստահաբար օրը 1000 թեստ անել:  Եվ սրա համար մենք հիմա բավականին մեծ քանակի՝ մոտավորապես 70 հազարին հասնող թեստեր ենք գնում»,-ասաց Փաշինյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ քննարկում են թեստերի տեղական արտադրություն  ստեղծելու հարցը: Այսօր արդեն կառավարությունը որոշում է կայացրել բավականին մեծ գումար հատկացրել հումք ձեռք բերելու համար:  «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար 550 հազար դոլարի չափով հատկացում ենք կատարում, որպեսզի կազամակերպենք թեստերի արտադրություն տեղում: Մասնագետները վստահեցրել են, որ դա ստացվելու է: Ստացվում է, որ այս զանգվածային թեստավորում պատրաստվում ենք իրականացնել, քանի որ օրը 1000-ը բավականին լուրջ թիվ է»,-ասաց Փաշինյանը:
20:46 - 06 ապրիլի, 2020
Մենք վճռական ենք դատական համակարգի բարեփոխումները մինչեւ վերջ տանելու հարցում՝ այդ թվում լուծելով ՍԴ-ի թնջուկը․ Փաշինյան

Մենք վճռական ենք դատական համակարգի բարեփոխումները մինչեւ վերջ տանելու հարցում՝ այդ թվում լուծելով ՍԴ-ի թնջուկը․ Փաշինյան

Դատական օրենսդրության մեջ տեղի ունեցած փոփոխություններն արդեն ընդունվել են ԱԺ-ում, եւ երբ ՀՀ նախագահը ստորագրի օրենքը, մենք դատական համակարգի բարեփոխումների մի նոր, կարեւոր փուլ կթեւակոխենք: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան օգտատօրոջ հարցի, թե  ի՞նչ օրենք կարելի է ընդունել կամ ի՞նչ սահմանափակումներ կարելի է դնել, որ նույն պատճառաբանությամբ դատական գործընթացները այլեւս չձգձգվեն եւ ունենան իրենց տրամաբանական ու իրավական վերջաբանները եւ ի՞նչ արդյունք տվեց հայտարարված vetting֊ը դատական համակարգում։ «Դատավորների բարեվարքության ստուգում տեղի կունենա, ընդհանրապես, հակակոռուպցիոն քաղաքականությունը դատական համակարգում ավելի խիստ ռելսերի վրա կդրվեն: Նույնիսկ ճգնաժամից առաջ միջազգային զեկույցներում, որտեղ նշվում էր Հայաստանի համաշխարհային մակարդակով շատ բարձր տնտեսական աճի ցուցանիշը, նաեւ ընդգծվում էր, որ այսօր տնտեսական բարեփոխումենրի եւ տնտեսական աճի հետագա հաջող ընթացքի համար անհրաժեշտ է կատարել դատաիրավական համակարգի էֆեկտիվ բարեփոխումներ»,-ասաց Փաշինյանը։ Նա շեշտեց՝ իրենք վճռական են դատական համակարգի բարեփոխումները մինչեւ վերջ տանելու հարցում՝ այդ թվում լուծելով ՍԴ-ի թնջուկը: «Ինչպես հայտնի է, այդ կապակցությամբ սահմանադրական հանրաքվե է նշանակված»,-հավելեց գործադիրի ղեկավարը:  
20:41 - 06 ապրիլի, 2020
Բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող վարձի պատճառով դուրս չի մնալու բուհից. վարչապետ |armenpress.am|

Բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող վարձի պատճառով դուրս չի մնալու բուհից. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան անդրադարձել է ուսման վարձավճարների խնդիրներին: Քաղաքացին հարցնում էր, թե ինչպես ուսանողները վճարեն վարձը, որոնց ծնողներն այս օրերին զրկվել են գումար վաստակելու հնարավորությունից: Միգուցե հնարավոր լինի որոշակի առումով փոխհատուցե՞լ այդպիսի ուսանողների ուսման վարձը: Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի վերջերս արած հայտարարությունը: Նախարարն առաջարկել է, որ բուհերը մինչև արտակարգ դրության ավարտը և դրանից հետո ևս երկու շաբաթ ոչ մի ուսանողից վարձ չպահանջեն, որից հետո յուրաքանչյուր ուսանողի հետ կկազմվի ուսման վարձ վճարելու անհատական գրաֆիկ: Միևնույն ժամանակ, նախարարը կոչ է արել ուսանողներին, ովքեր գումարի վճարման խնդիր չունեն, վճարեն, որ դասախոսներն աշխատավարձ ստանան: «Բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող վարձի պատճառով դուրս չի մնալու բուհերից:  Սիրելի ուսանողներ լավ սովորեք, լավ ցուցանիշներ ունեցեք, և մենք կապահովենք, որ վարձի պատճառով որևէ մեկը դուրս չմնա բուհից: Սա է իմ խորհուրդը և խնդրանքը»,-նշեց վարչապետը: 
20:22 - 06 ապրիլի, 2020
Այս շրջանում մեր ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում․ հպարատանում եմ, շնորհակալություն եմ հայտնում․ Փաշինյան

Այս շրջանում մեր ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում․ հպարատանում եմ, շնորհակալություն եմ հայտնում․ Փաշինյան

Այս շրջանում մեր ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ի պատասխան օգտատիրոջ հարցի՝ նկատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքացին մի նկատառում է արել՝ գերլարված ռեժիմով աշխատող ուսուցիչներին գուցե արժե պարգեւավճարներ տալ։ Փաշինյանն ասաց, որ վերջին 1,5 տարվա ընթացքում անընդհատ քննարկում էին հեռավար կրթության զարգացումը, եւ, ինչպես ասում են՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ եւ պարզվեց, որ ՀՀ-ի կրթական համակագը գոնե մի 80 տոկոսով պատրաստ է հեռավար կրթություն իրականացնելու․ «Մեր ուսուցիչներով հպարատանում եմ, շնորհակալություն եմ հայտնում։ 2020-ի հունվարի մեկից ուսուցիչների աշխատավարձի նվազագույն չափը բարձրացվել է մինչեւ 108 հազար դրամ, իսկ 2019-ի սեպտեմբերցից ՝շուրջ տասը տոկոսով բարձրացել է։ Ճգնաժամի պայմաններում ենք աշխատում հիմա, այս պահին չեմ ուզում այնպիսի խոստումենր տալ, որոնք այս ճգնաժամային պայմաններում կարող են հավելյալ խնդիրներ առաջացնել։ Հիմա բազմաթիվ սոցիալական խավերի պիտի օգնենք, սկսել ենք այդ պրոցեսը, այս պահին միայն այսքանը կարող եմ ասել»,- ասաց վարչապետը՝ դարձյալ իր շնորհակալությունը հայտնելով բոլոր ուսուցիչներին։ Նա նաեւ մի նրբություն նշեց՝ այսօր բազմաթիվ մարդիկ դարձել են գործազուրկ, նրանք շատ կուզենային աշխատել, իերնց աշխատավարձը ստանալ, եւ վատ չէ, որ այս պայմաններում ուսուցիչները կարողանում են լիարժեք աշխատել ու ստանալ աշխատավարձ։
20:22 - 06 ապրիլի, 2020
Վարկավորման գործընթացն սկսվել է, մինչև 1 մլն դրամանոց վարկեր են տրվում` 0% տոկոսադրույքով. Նիկոլ Փաշինյան

Վարկավորման գործընթացն սկսվել է, մինչև 1 մլն դրամանոց վարկեր են տրվում` 0% տոկոսադրույքով. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղատնտեսական, գյուղացիական վարկերի տոկոսադրույքները։ Դուք, ըստ ամենայնի, խոսում եք միկրո վարկի մասին, մենք այդ միկրովարկերի տոկոսները նույնպես զրոյացրել ենք։ Ձեր նշած «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը, տեղյակ եմ, որ շուրջ 2 մլրդ դրամի պաշարներ ունի, որ պետք է տրամադրի քաղաքացիներին։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի այն մտահոգությանը, թե բանկերը վարկեր չեն տրամադրում, ինչի պատճառով գյուղացիները չեն կարողանում սկսել գյուղատնտեսական ակտիվ աշխատանքները։Քաղաքացին, մասնավորապես, գրել էր․ «Դուք խրախուսում եք գյուղացիների ակտիվ աշխատանքը, բայց ինչպե՞ս շարունակեն գյուղատնտեսական աշխատանքներն այն գյուղացիները, որոնք չունեն բավարար գումար աշխատանքը սկսելու համար և սպասում են վարկերի։ Բայց բանկերը վարկեր չեն տրամադրում։ Դիմել ենք «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» փետրվարին, սակայն մինչ օրս արձագանք չկա։ Ոչ մի տարի այսպիսի խնդիր չի եղել»։Վարչապետը շարունակեց, որ իրեն առավոտյան լուսանկարներով ահազանգեր են ուղարկել, որ «Ակբա» բանկերում քաղաքացիների հերթ է, որոնք արդեն սկսել են վարկեր ստանալ։ «Եվ ահազանգում էին կորոնավիրուսի պատճառով, որ սոցիալական հեռավորությունը պահպանված չէ։ Վարկավորման գործընթացն արդեն սկսվել է և՛ Ձեր նշած բանկում, և՛ այլ բանկերում։ Ընդ որում, ասեմ՝ մինչև 1 մլն դրամանոց վարկեր են տրվում` 0% տոկոսադրույքով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով՝ Կառավարությունը հետևում է՝ երբ այդ 2 մլրդ դրամանոց պաշարը սպառվի, նոր միջոցներ կներդնեն, որ հատկապես այս տարի, մեր այն հայրենակիցները, որոնք ցանկանում են ստանալ վարկեր, և ունեն համապատասխան վարկային պատմություն, այդ վարկերը ստանան։«Ուզում եմ ընդգծել, որ մենք բազմաթիվ այլ ծրագրեր ենք իրականացնում․ մեր հակաճգնաժամային երկրորդ միջոցառումն է դա, և այնտեղ նույնպես զրոյացրել ենք վարկերը, և որոշ դեպքերում խրախուսում ենք, որ այդ վարկերը տրվեն՝ խելացի անասնաշենքերի, հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման պարագայում։ Այս տարվանից բոլոր այդ վարկերը զրո տոկոսով ենք տրամադրելու»,- ասաց վարչապետը։ Փաշինյանն ավելացրեց, որ հընթացս հետևելու են, և եթե տեսնեն, որ հասանելիությունը բավարար չափով ապահովված չէ, ծրագրերում փոփոխություններ կանեն։ 
20:14 - 06 ապրիլի, 2020
Եթե ծաղրանկարների, հայհոյանքների համար «պատժենք», կլինի ժողովրդավարության ոտնահարում․ Նիկոլ Փաշինյան

Եթե ծաղրանկարների, հայհոյանքների համար «պատժենք», կլինի ժողովրդավարության ոտնահարում․ Նիկոլ Փաշինյան

Ծաղրանկարը ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչներից մեկն է, իհարկե տհաճ է, երբ հայհոյում են մեզ, մեր ընտանիքի անդամներին, բայց եթե այդ կարգի երեւույթների համար, ինչպես ասում եք, «պատժենք», կլինի ժողովրդավարության ոտնահարում։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան քաղաքացու հարցի, թե ե՞րբ պիտի վերջնականապես մեծ ֆինանսական պատիժների ենթարկվեն դեղին մամուլի ղեկավարները, որոնք սուտ լուրեր են տարածում, զրպարտում, քրեական պատասխանատվության ու խստագույն պատժի ենթարկվեն ծաղրանկարներով ու ամենավերջին հայհոյանքներով ողողված ֆեյսբուքյան պրոֆիլների հեղինակները։ Փաշինյանը քաղաքացու նշած կեղծ լուրերը երկու մասի բաժանեց՝ որոնք սպառնալիք են ՀՀ-ի ազգային անվտանգությանը, որոնք անձնական բնույթի վիրավորանքներ են, կամ կեղծ, զրպարտող լուրեր․ «Մենք այս տարվա սկզբին դեպք ունեցանք, երբ Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին կեղծ օգտատիրոջ կողմից տարածվեց լուր, որը լայնորեն օգտագործվեց Ադրբեջանի կողմից եւ Իրանում՝ հակահայկական քարոզչությւոն անելու համար․ քրեական գործ հարուցվեց, լուրի հեղինակը, ձերբակավեց, կարծեմ՝ մինչեւ հիմա էլ կալանքի տակ է։ Մի նամակ էր պտտվում, իբր որ ես գրել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, սա էլ արվում է, իբրեւ՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, այս դեպքերում իրավապահները պետք զբաղվեն եւ զբաղվում են»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ մնացած դեպքերում օգտատերերն ու ընթերցողները իրենք կարող են միջոցներ ձեռնարկել, օրինակ՝ այլեւս չհետեւել այն լրատվամիջոցների, որոնք կեղծ լուրեր են գրում, կամ հայհոյանքներ գրող օգտատերերին արգելափակել, եւ այլն․ «Դուք ինքներդ՝ որպես օգտատերեր եւ ընթերցողեր, կարող եք որոշակի միջոցներ ձեռնարկել, օրինակ ֆեյք կամ ոչ ֆեյք, բայց ոչ կոռեկտ լուրեր տարածողներին կարող եք ձեզ համար արգելափակել, կամ ֆեյսբուքում բողոքել, կամ ուղղակի հրաժարվել այն ԶԼՄ-ների ընթերցումից, որոնք ակնհայտ սուտ լուրեր են տարածում։ Անելիքը հանրությանն է, եթե հանրությունը կամ ցանկացած մեկը գտնում է, որդ դա անթույլատրելի է, ուղղակի մեկ կարգավորում կամ որոշում է պետք՝  չկարդալ, դրանով դուք կարող եք «պատժել» այդպիսի լուրերի հեղինակերին։ Իմ անելիքն այդ ոլորտում չեմ տեսնում, բացառությամբ այն դեպքերի, երբ կա ազգային անվտանգությանը սպառնացող տեղեկություն։ Իսկ պարզաբանման կարիք ունեցող զրպարտության դեպքերում կարող է լինել քաղհայցերով դատարան դիմելու պրակտիկա։ Բայց իրավունքի գերկայաության շրջանակից դուրս որեւէ գործողություն չենք պատկերացնում»,- շեշտեց Փաշինյանը։
20:03 - 06 ապրիլի, 2020
Անտրամաբանական և հակամրցակցային գնաճ տեղի չի ունենա․ Նիկոլ Փաշինյան

Անտրամաբանական և հակամրցակցային գնաճ տեղի չի ունենա․ Նիկոլ Փաշինյան

Ես հանձնարարել եմ արդեն, որ ուսումնասիրեն, թե Դուք Վանաձորի ի՞նչ դեպքի մասին եք խոսում։ Բայց, օրինակ, այսօր առավոտյան վերցրել եմ առևտրային խոշոր ցանցերի իրավիճակը, և իմ ձեռքի տակ եղած այդ տվյալներով՝ հացի թանկացում տեղի չի ունեցել։ Որոշ ապրանքների որոշ թանկացումներ, այո՛, տեղի են ունեցել, և դրանք մեզ անհանգստացնում են, մենք էլ հակաթանկացումային քայլեր ենք ձեռնարկել։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատասխանելով քաղաքացիներից մեկի այն դիտարկմանը, թե հասկացանք, որ կարանտին է, բայց բոլոր ապրանքները թանկացել են, անգամ՝ հացը։  «Հա՛մ գիտեն ժողովրդի վիճակը հիմա, հա՛մ ուզում են էս ամեն ինչից մի բան պոկած լինեն։  Վանաձորում գները սարսափելի են»,- գրել էր քաղաքացին՝ խնդրելով ասել, թե ինչով է պայմանավորված գների աճը հատկապես հիմա։«Կխնդրեի՝ էսպես ապոկալիպտիկ պնդումներ չանենք, որվեհետև դա միշտ լավ չէ։ Ես ուզում եմ արձանագրենք այն մարտահրավերները, որոնց դիմակայել ենք արդեն այս ճգնաժամի ընթացքում, որովհետև ի սկզբանե ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև աշխարհի շատ երկրներ ունեին ուղղակի խնդիր՝ ապահովելու պարենի գոյությունը խանութներում, որովհետև կային երկրներ, և ոմանք մեր երկրում ևս կանխատեսում էին ապրանքային նույնպիսի ապոկալիպսիս, որ հեսա բոլոր խանութների ցուցափեղկերը դատարկվելու են և այդպես շարունակ, բայց մենք տեսանք, որ դա տեղի չունեցավ, և փառք Աստծո, դա չի սպառնում ՀՀ-ին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն արձանագրեց, որ 2018-2019թթ․ և  2020 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում ՀՀ-ում եղել է գնաճային շատ ցածր ֆոն, և հիշեցրեց, որ ՄԱԿ-ի՝ Սննդամթերքի համաշխարհային կազմակերպության զեկույցների համաձայն՝ 2019թ․ հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գներն աճել էին 6%-ով, մինչդեռ Հայաստանում 2019-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի ապրանքախմբում արձանագրվել էր 0.3% գնանկում։ «Այսինքն՝ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում նախաճգնաժամային շրջանում ցածր գնաճային ֆոն է եղել, և փետրվարին մենք նույնիսկ 0.2%-ով գնանկում ենք ունեցել»,- նշեց վարչապետը։Ինչ վերաբերում է գնաճային երևույթներին, Փաշինյանը նշեց, որ հանձնարարել է արդեն, որ ուսումնասիրեն, թե քաղաքացին ի՞նչ դեպքի մասին է խոսում։ «Բայց, օրինակ, այսօր առավոտյան ես վերցրել եմ խոշոր առևտրային ցանցերի իրավիճակը, և այստեղ իմ ձեռքի տակ եղած տվյալներով՝ հացի թանկացում տեղի չի ունեցել։ Որոշ ապրանքների որոշ թանկացումներ, այո՛, տեղի են ունեցել, և այդ թանկացումները մեզ անհանգստացնում են, և հիմա կասեմ, թե մենք ինչ հակաթանկացումային քայլեր ենք ձեռնարկել»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այդ թանկացումների մի մասը կարող է կապված լինել, օրինակ, արտարժույթային տատանումների հետ։«Այս ռիսկը կառավարելու համար Կառավարության հակաճգնաժամային առաջին միջոցառման շրջանակներում ներկրողներին տալիս ենք արտոնյալ վարկեր, որտեղ որոշակիորեն աջակցում ենք նրանց արտարժույթային ռիսկերից։ Եվ այս գործիքի կիրառմամբ, որն արդեն սկսել է գործել, մենք պիտի աջակցենք, օգնենք, նաև վերահսկենք, որ գների անվերահսկելի, անտրամաբանական աճ տեղի չունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ապա վարչապետը հիշեցրեց, որ ավելի քան 600 ապրանքների մաքսատուրքերը 2020 թվականի հունվարի 1-ից բարձրացել էին ԵԱՏՄ կանոնների համաձայն, բայց նշեց, որ իրենք բանակցել են, և Հայաստանի համար դա վերադարձրել նախկին մակարդակի։«Շուտով այդ որոշումն ուժի մեջ կմտնի, և մաքսատուրքերն առաջիկա վեց ամսիսների համար կիջնեն, մասնավորապես, մսի, կարագի, բրնձի, արևածաղկի ձեթի, մարգարինի, հնդկաձավարի, տարեկանի, բժշկական պարագաների։ Եվ մենք համոզված ենք, որ սա որոշակիորեն կմեղմի գնաճը, և ամեն ինչ կանենք, որ անտրամաբանական գնաճներ տեղի չունենան»,- ասաց նա։Փաշինյանը խնդրեց, որ չվախեցնենք ինքներս մեզ, թե սով կլինի՝ նշելով, որ Հայաստանը բերրի, բերքառատ երկիր է, մեր ժողվուրդն էլ՝ աշխատող ժողովուրդ, և մենք իրար հետ բոլոր դժվարությունները կհաղթահարենք։ «Հայաստանն ունի բավարար պաշարներ։ ՏՄՊՊՀ նախագան ամենօրյա ռեժիմով ինձ զեկուցում է առավոտյան՝ ինչ է տեղի ունենում շուկայում, և մենք որոշակի հսկողության տակ ենք պահում։ Անտրամաբանական և հակամրցակցային գնաճ տեղի չի ունենա»,- վստահեցրեց վարչապետը։
19:40 - 06 ապրիլի, 2020
ՀՀ-ն պետք է լինի հնարավորինս պատրաստի արտադրանքի երկիր, եւ ոչ թե հումք մատակարարող․ վարչապետը համակարծիք է քաղաքացու դիտարկմանը

ՀՀ-ն պետք է լինի հնարավորինս պատրաստի արտադրանքի երկիր, եւ ոչ թե հումք մատակարարող․ վարչապետը համակարծիք է քաղաքացու դիտարկմանը

Քաղաքացիներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվում է՝ ի՞նչ քայլեր է պատրաստվում նախաձեռնել կառավարությունը՝ արտակարգ դրությունից հետո տնտեսութայն արագ վերականգման և ստեղծված նոր իրավիճակում համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի դիրքերի ամրապնդման համար, ի՞նչ ուղղությամբ է գնալու ՀՀ կառավարությունը և ո՞րն է տնտեսության զարգացման հեղափոխական տեսլականը՝ արդեն իսկ ստեղծված իրավիճակում։ Նա նաեւ հարցրել է՝ արդյո՞ք պետք չէ զարկ տալ մեր ներքին պաշարների՝ հանքարդյունաբերության զարգացմանը և կարճ ժամանակամիջոցում հումքի փոխարեն պատրաստի արտադրանք արտահանել սկսելը։ Փաշինյանը նկատեց՝ ոչ միայն հանքարդյունաբերության, այլեւ տնտեսության զարգացման առումով քաղաքացու դիտարկումը կառավարության ռազմավարական պատկերացումն է այն տեսանկյունից, որ ՀՀ-ն պետք է լինի հնարավորինս պատրաստի արտադրանքի երկիր, եւ ոչ թե հումք մատակարարող․ «Դա ցանկացած երկրի տնտեսական զարգացման կարեւոր գրավականն է։ Հիմա նույն հանքաքարը, որ արտահանում ենք, պատկերացրեք՝ ՀՀ-ում դրանից ստանանք ձեւալկտորներ, դրանից էլ՝ պատրաստի արտադրանք։ Սա նշանակում է նոր աշխատատաեղեր, նոր տեխնոլոգիաներ, նշանակում է, որ տնտեսական այդ հումքի շրջանառությունը հնարավորինս երկար է պտտվում, եւ մենք ուենում ենք ավելացված արժեքի հնարավորինս բարձր մակարդակ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ կան մի քանի նախագծեր, եւ իրենք նպատակադրված են, որպեսզի երկրում նաեւ մետալուրգիա լինի, եւ, ընդհանրապես, զարգանա մշակվող արդյունաբերությունը։ Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ 2019-ի տվյալներով մենք վերջին տասնամյակի համար աննախադեպ տնտեսական աճ ունեցանք, մշակվող արդյունաբերությունը դարձավ մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղը․ «Ձեր մտահոգությունը կամ առաջակն արդեն իսկ կառավարության կողմից որդեգրված քաղաքականություն է»,- դիմելով քաղաքացում՝ վստահեցրեց Փաշինյանը։ Ինչ վերաբերում է այն նախագծերին, որոնց նպատակը Հայաստանում մետալուրգիական ձեռնարկություններ ստեղծելն է, վարչապետը նկատեց՝ այս հարցի հետ կապված լինելու են բնապահպանական բանավեճեր, բայց ինքը հարցի վերաբերյալ տեսնում է երկու կարեւոր սահման եւ բեւեռ․ «ՀՀ-ն, իհարկե, ասել ենք, պետք է բնապահպանական ամենաբարձր չափանիշներին համապատասխանի, բայց բնապահպանությունը եւս պետք չէ բացարձակ դարձնել։ Որովհետեւ բոլոր շենքերը իրենց մեջ հակաբնապահպանական տարր են պարունակում, այստեղ կարող էին լինել ծառեր, կենդանիներ, այսինքն քաղաքակրթության ցանկացած դրսեւորում հակաբնապահպանական ինչ-որ տարր ունի, այլ բան, որ պետք է քաղաքակարթության եւ բնապահպանության մեջ ճիշտ բալանս գտնենք։ Ժամանակակից աշխարհում բնապահպանությունը ամենաառաջնային խնդիրներից մեկն է, եւ ՀՀ-ի համար, մեր կառավարության համար նույնպես առաջնային խնդիր է, բայց մենք բնապահպանությունը չենք հակադրում տնտեսության զարգացմանը, մենք կարծում ենք, որ մեր տնտեսությունը, արդյունաբերությունը պետք է զարգանան՝ հաշվի առնելով այն բնապահպանական կանոնները, որոնք գոյություն ունեն ժամանակակից աշխարհում»։ Իսկ ինչ վերաբերում է ճգնաժամը հաղթահարելու տեսլականին՝ Փաշինյանն ասաց, որ այստեղ ունեն կարճաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրներ։ «Կարճաժամկետ խնդիր ենք դնում այս տարի հնարավորինս արագ եւ հնարավորինս մեծ ծավալներով իրականացնել կապիտալ ներդրումներ, որովհետեւ դրանք ամենաշատ աշխատատեղեր ստեղծող ներդրումներն են։ Խոսքը պետական կապիտալ ներդրումների մասին է, եւ պետական կապիտալ ներդրումներն իրենց հետեւից քաշում են տնետսության այլ ճյուղեր։ Իսկ երկարաժամկետ առումով՝ կարծում ենք մեր հիմնական ներդրումը պետք է լինի մարդկային ռեսուրսի զարգացումը, տեխնոլոգիայի եւ գիտելիքի զարգացումը։ Գիտելիք, հմտություն ունեցող մարդիկ են, որ հաջողակ են»,- ասաց գործադիրի ղեկավարը։
19:34 - 06 ապրիլի, 2020
Հանրաքվե նշանակելու, արտակարգ դրություն հայտարարելու ու այլ քննարկումների ժամանակ «Իմ քայլը» բարձր մակարդակի աշխատանք ցուցաբերեց․ իսկապես հպարտանում եմ․ Փաշինյան

Հանրաքվե նշանակելու, արտակարգ դրություն հայտարարելու ու այլ քննարկումների ժամանակ «Իմ քայլը» բարձր մակարդակի աշխատանք ցուցաբերեց․ իսկապես հպարտանում եմ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին։ Առաջին հարցը, որն ավելի քան 6000 հավանության է արժանացել, հետեւյալն է․ «Պարոն Փաշինյան, չե՞ք կարծում, որ Ձեր խմբակցության պատգամավորների մեծ մասը պարզապես անիմաստ խոսող ու ոչինչ չանող դեմքեր են, որոնց գործունեությունից ընտրողների մեծ մասը վաղուց հասցրել է հիասթափվել։ Գուցե նրանց մի մասին տո՞ւն ուղարկեք ու նոր, ավելի ինտելեկտուալ ու գործունյա մարդկանց ներգրավեք Ձեր թիմում»։ Փաշինյանն այս հարցից հիշեց որոշ քննդատություններ, որ երկար տարիներ ուղղում էին իրեն, երբ ինքը ԱԺ պատգամավոր էր․ «Այն ժամանակ էլ էին ասում՝ ինչ եք անում, խոսում եք։ Բայց ուզում եմ ասել՝ խորհրդարան բառը ի հայտ է եկել «պառլամենտ» բառից, որ նշանակում է խոսելու տեղ։ Սա շատ կարեւոր ինստիտուտ է ժողովրդավարության առումով, եւ պառլամետը այն տեղն է, որտեղ քաղաքական ուժերը պետք է մտքեր փոխանակեն, մտքերի բանավեճ տեղի ուեննա, եւ խոսելը, արտահայտվելը խորհրդարանում իրականացվող հիմնական գործ է։ Վարչապետն էլ, որ գնում է, խոսում է, մտքեր են փոխանակում։ Բայց շատ կարեւոր է, որ խոսքի արժեքը չթերագնահատենք, այլ բան է, որ բոլորս մեր խոսքի արժեքի վրա պետք է մտածենք»,- ասաց վարչապետը՝ շարունակելով, որ այսօրվա խորհրդարանի լավագույն գնահատականը տրվել է հարեւան Ադրբերջանում, երբ մեր երկրում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո այնտեղ որոշում կայացվեց անցկացնել արտահերթ ընտրություններ․ «Եւ այդ ընտրությունների պաշտոնական հիմնավորումն այն է, որ Ադրբեջանն ունի կարիք՝ ավելի երիտասարդ եւ ժամանակակից պայմաններին ավելի համապատասխան խորհդրարան ձեւավորելու։ Իրենց տեսակետից աշխարհում վերջին 1,5 տարվա ընթացում փոխվել էր միայն այն, որ ՀՀ-ում ձեւավորվել էր նոր, երիտասարդ խորհրդարան, որտեղ շատ երիտասարդ պատգամավորներ են հայտնվել, որոնք միջազգային հարթկներում կարողանում են շատ լուրջ ներկայացնել ՀՀ-ն եւ ՀՀ-ի ժողովրդավարությունը, եւ ես կարծում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը գործում է բավականին էֆեկտիվ»։ Փաշինյանը ներկայացրեց parliamentmonitoring.am-ի վիճակագրությունը, որտեղ ամփոփված են 7-րդ գումարման ԱԺ-ի 3-րդ նստաշրջանի աշխատանքները, եւ, որի համաձայն, ընդունված օրենքների շուրջ 30 տոկոսը հեղինակել են պատգամավորները, 70 տոկոսը՝ կառավարություն։ Այս ցուցնիշը, Փաշինյանի խոսքով, պատգամավորների գործունեության մեջ վերջին 10 տարվա ընթացքում ամենաբարձրն է․ «Որպես երկու գումարումների պատգամավոր, դրանից  առաջ որպես լրագրող ԱԺ լուսաբանած՝ ես համարձակություն կունենամ ասելու, որ այս խորհրդարանը՝ որպես քաղաքական մարմին, իր որակով էականորեն գերազանցում է առնվազն նախորդ մի քանի խորհրդարաններին, եւ, բնականաբար, խորհրդարանական մեծամասնությունն է առաջին հերթին ձեւավորում այդ իմիջը»։ Վարչապետը նկատեց՝ իհարկե, այս խորհրդարանը ձեւավորվել է հայտնի իրադարձությունների համատեքստում, եւ նրա ամենակաւեոր խնդիրը՝ կայանալ որպես ամբողջական գաղափարական հենքի վրա աշխատող քաղաքական թիմ։ Այս առումով, Փաշինյանի համոզմամբ, լուրջ անելիք կա․ «Հույս ունեմ, որ մեր գործընկերների հետ այդ անելիքը լիարժեք կանենք, իսկ մինչ այս պահը այդ խնդիրը լուծված ՝ բավական արդյունավետ։ Վերջին ամենաքաղաքական քննարկումը, որ եղավ խորհդրարանում, հանրաքվե նշանակելու հարցն էր, որի ժամանակ հպարտություն ապրեցի «Իմ քայլը» խմբակցության համար, որովհետեւ բարձր մակարդակի քաղաքական քննարկում տեղի ունեցավ, հետագայում եւս, արտակարդ դրություն հայտարարելու հետ կապված քննարկման ժամանակ էլ «Իմ քայլը» բարձր մակարդակի աշխատանք ցուցաբերեց, եւ ես իսկապես հպարտանում եմ»,- եզրափակեց Փաշինյանը։
19:00 - 06 ապրիլի, 2020
60-65 տարեկանները 21-րդ դարում լիարժեք աշխատունակ են, պետք է նրանց մրցունակ դարձնել աշխատաշուկայում․ վարչապետ

60-65 տարեկանները 21-րդ դարում լիարժեք աշխատունակ են, պետք է նրանց մրցունակ դարձնել աշխատաշուկայում․ վարչապետ

Իմ պատկերացմամբ՝ 55-60-65 և նույնիսկ ավելի բարձր տարիքի անձինք 21-րդ դարում լիարժեք աշխատունակ մարդիկ են, և մեր այն ծրագրերին, որոնց նպատակը մարդկանց՝ աշխատաշուկայում ավելի մրցունակ դարձնելն է, պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատասխանելով քաղաքացիներից մեկի այն հարցին, թե ի՞նչ է սպասվում այն տարիքի անձանց, որոնք թոշակ ստանալու համար դեռ երիտասարդ են, բայց աշխատանքի չեն ընդունում, քանի որ երիտասարդ չեն։ Քաղաքացին նաև գրել էր․ «Հիմա էլ, երբ օգնության առաջարկներ եղան, այս խավը կրկին անտեսվեց։ Խոսքս այժմյան օգնությանը այդքան չի վերաբերում, այլ մեր արհամարված տարիքին։ Ի դեպ, նշեմ, որ 59 տարեկան եմ»։Հարցին պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․«Նախ ասեմ, որ հակաճգնաժամային այն միջոցառումներն ու փաթեթները, որոնք մենք ընդունել ենք, դրանցից, ըստ էության, ոչ մեկը զուտ տարիքային սահմանափակում չունի, բայց ես հասկանում եմ, որ թերևս Ձեր նշած տարիքային խմբի հետ կապված որոշակի խնդիրներ կան։ Մենք հիմա նախատեսում ենք ընտանեկան նպաստի համակարգի բարեփոխումների համատեքստում քննարկել, թե այս առումով ինչ կարող ենք անել համակարգն արդյունավետ դարձնելու համար»։ Վարչապետը հավելեց, որ իր պատկերացմամբ՝ 55-60-65 տարեկանները 21-րդ դարում լիարժեք աշխատկունակ մարդիկ են։ «Եվ պետք է ունենանք ծրագրեր, և այն ծրագրերը, որոնց նպատակը մարդկանց՝ աշխատաշուկայում ավելի մրցունակ դարձնելն է, դրանց  պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք։ Նկատի ունեմ՝ մեր երկրի տնտեսական զարգացման առումով ոչ թե մեր նպատակը պետք է լինի այս տարիքային խմբի մարդկանց թոշակով կամ նպաստով ապահովելը, այլ առաջին հերթին նրանց հմտությունները զարգացնելն այնպես, որ աշխատանք գտնելու համար նրանք ավելի մրցունակ դառնան»,- ասաց Փաշինյանը։Վարչապետը հավելեց՝ ինքը համարում է, որ իսկապես այստեղ լուրջ անելիք ունեն և առաջիկայում ավելին կանեն այդ հարցը լուծելու համար։
18:55 - 06 ապրիլի, 2020
Կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը գտնվելու է վարչապետի ուշադրության կենտրոնում

Կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը գտնվելու է վարչապետի ուշադրության կենտրոնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվել է ջրամատակարարման ոլորտում այս տարվա ընթացքում նախատեսված կապիտալ և դեռևս տարիներ առաջ ներգրավված վարկային ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Վարչապետին զեկուցվել են հանրապետությունում ոռոգման, ջրամատակարարման համակարգերի բարելավման և արդիականացման, ինչպես նաև Կապսի և Վեդիի ջրամբարների կառուցմանն ուղղված շինաշխատանքների մասին: Նշվել է, որ տարեսկզբից մեկնարկել են վերը նշված ծրագրերի մրցույթների կազմակերպման գործընթացները և նախատեսված ժամանակահատվածում ծրագրերը կշարունակվեն: Կապսի ջրամբարի հետ կապված մրցույթը ևս ընթացքի մեջ է, ամռանը շինարարական աշխատանքները կմեկնարկեն: Վեդիի ջրամբարի ծրագիրն ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ բոլոր ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը գտնվելու է իր ուշադրության կենտրոնում: Կառավարության ղեկավարը նշել է, որ դրանք լուծում են տնտեսական և սոցիալական լուրջ խնդիրներ և այդ առումով ունեն սկզբունքային նշանակություն: 
16:08 - 06 ապրիլի, 2020
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր: Տեղեկատվություն են փոխանակել Covid-19 համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին: Նշվել է, որ երկու երկրներում էլ իրավիճակն այդ առումով լիովին վերահսկելի է: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնմել ռուսական կողմին Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների անխափան իրականացումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի և Ռոսպոտրեբնաձորի հետ արդյունավետ համագործակցության համար: Կողմերը պաշտպանել են տեսակոնֆերանսի միջոցով Եվրասիական բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը: Զրուցակիցները կարևորել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում մշտական շփումների իրականացումը:
14:03 - 06 ապրիլի, 2020
Երեկ մենք ունեցել ենք կորոնավիրուսի թեստավորման 263 դեպք, այդ դեպքերից դրական է եղել ընդամենը 11-ը․ Նիկոլ Փաշինյան

Երեկ մենք ունեցել ենք կորոնավիրուսի թեստավորման 263 դեպք, այդ դեպքերից դրական է եղել ընդամենը 11-ը․ Նիկոլ Փաշինյան

Երեկ մենք ունեցել ենք կորոնավիրուսի թեստավորման 263 դեպք, այդ դեպքերից դրական է եղել ընդամենը 11-ը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ սա վերջին շաբաթների համար աննախադեպ դինամիկա է։ «Նախկինում էլ օրեր ենք ունեցել, երբ նախորդ օրվա հետ համեմատած՝ անկում է եղել, բայց հաջորդ օրը էլի թվերն աճել են։ Այս լուրի գնահատականը ամբողջական տալու համար պետք է սպասենք այսօրվա տվյալներին, որոնք մենք կիմանանք վաղն առավոտյան։ Ես կարող եմ բերել ապրիլի 3-ի տվյալները, երբ կատարվել է 253 հետազոտություն, որից դրական է եղել 34-ը։ Եթե համեմատենք 253 և 263 թվերը, տեմպի 3 անգամ նվազում ունենք»,- ասաց նա։ Վարչապետի խոսքով՝ այս հույսը հաստատելու համար դեռ պետք է վերլուծել վաղվա և մյուս օրվա տվյալները։ «Նշանակում է, որ մենք առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում եթե ավեի խստորեն պահենք պարետատան սահմանած սահմանափակումները, մեր շանսերը կմեծանան, որ մենք երկուշաբթի օրվանից արդեն սկսենք ռեժիմների թուլացումը և մտածենք բնականոն կյանքին վերադառնալու մասին»,- նշեց նա։ Վարչապետը վերջում հայտնեց, որ մահվան ևս մեկ դեպք ենք ունեցել։ Մահացողը 68 տարեկան է,  թոքաբորբ է ունեցել, որը ենթադրաբար կորոնավիրուսի հետևանք է, բայց նաև ունեցել է շաքարային դիաբետ և ուղեկցող այլ հիվանդություններ։
11:09 - 06 ապրիլի, 2020
Կառավարությունում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքները

Կառավարությունում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքները: Վարչապետը, անդրադառնալով ամենօրյա ռեժիմով անցկացվող քննարկումների օրակարգին, նշել է.  «Մեր այսօրվա հանդիպման նպատակն է՝ ամփոփել և հասկանալ կառավարության կողմից հաստատված 9 միջոցառումների իրականացման ընթացքը և մոնիթորինգի միջանկյալ արդյունքները»: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացքին. 1-ին միջոցառման շրջանակում ներկայացվել է 229 վարկային հայտ, արդեն կան 7 հաստատված վարկեր՝ 1 մլրդ 63 մլն դրամին համարժեք, 2 կազմակերպությանը վարկն արդեն տրվել է, մյուսներին կտրամադրվի երկուշաբթի: 2-րդ միջոցառման շրջանակում ներկայացված վարկային հայտերի քանակը 1117-ն է, արդեն բավարարվել է 180-ը, որից 150-ը գյուղատնտեսական միկրովարկերն են, 30-ը՝ մնացածը, ծավալը կազմում է մոտ 100 մլն դրամ: Երկու միջոցառման շրջանակում ներկայացված մնացած հայտերն ուսումնասիրության փուլում են, ընթացիկ փոքր տեխնիկական հարցերին տրվում է արագ արձագանք, կան նաև ծրագրի նպատակայնությանը չհամապատասխանող հայտեր, որոնց վերաբերյալ ևս տեղեկատվություն կներկայացվի: Ա. Ջավադյանը նշել է, որ ծրագրերի դինամիկան լավն է՝ հաշվի առնելով դրանց մեկնարկի կարճ ժամանակահատվածը և վարկերի տրամադրման ընթացակարգերը: «Ելնելով ընթացիկ տվյալներից՝ արձանագրում ենք, որ այս 2 ծրագրերը ռեալ սկսել են աշխատել, և զուգահեռ շարունակվում է մոնիթորինգը հետագա ընթացքը հասկանալու համար», - նշել է վարչապետը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է 3-րդ միջոցառման կատարման ընթացքի մասին. 1-09 կարճ համարին ստացվել է շուրջ 3000 զանգ, ներկայացված հայտերի քանակը 210-ն է, որից մշակվել է 192-ը, 25.5 մլն դրամ արդեն տրամադրվել է: Հայտերի մի մասը մերժվել է, ինչ հիմնական պատճառները դրանց ոլորտային անհամապատասխանությունն է, հարկային պարտավորությունների ժամկետանց կատարումը, շրջանառության անհամապատասխանությունը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է 5-րդ միջոցառման կատարմանը: Նա նշել է, որ ապրիլի առաջին 4 օրվա կտրվածքով ներկայացված տեղեկատվության մոնիթորինգի արդյունքներով միջոցառման շահառու է համարվել 3264 տնտեսվարող: Նրանց ծանուցում է ուղարկվել առցանց եղանակով, 496-ից ստացվել է դիմում, վճարման ընդհանուր գումարը կազմում է 67 մլն 400 հազ. դրամ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է 4-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ միջոցառումների վերաբերյալ. նա նշել է, որ ներկայում ընթացքի մեջ են այս ծրագրերի շահառուների նույնականացման, իրականացման կարգերի հաստատման աշխատանքները, որոնք ավարտելուց հետո գումարները կհատկացվեն: Ընդգծելով սոցիալական առանձին խմբերին արագ աջակցության կարևորությունը՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արագացնել սոցիալական միջոցառումների իմպլեմենտացիան և մինչև հաջորդ շաբաթվա վերջ բոլոր շահառուներին տրամադրել նախատեսված ֆինանսական օժանդակությունը: Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ներկայացրել է 8-րդ միջոցառման կատարման ընթացքը: Նա նշել է, որ ծրագրի իրականացման կարգն արդեն մշակվել է և վաղը կդրվի միջգերատեսչական շրջանառության, պոտենցիալ շահառուների շրջանակը նույնականացվել է: Բոլոր սոցիալական միջոցառումների համար նախատեսված առցանց դիմումների կայքի նախագիծը ևս պատրաստ է: Իրականացման կարգի հաստատումից հետո, որը նախատեսվում է հաջորդ շաբաթ, հնարավոր կլինի լրացնել առցանց դիմումը և դրա հիման վրա ստանալ նախատեսված ֆինանսական օժանդակությունը: Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաև կառավարության կողմից հաստատված վերոնշյալ միջոցառումների հնարավոր ընդայնմանը, կատարելագործմանը վերաբերող մի շարք առաջարկներ:Վարչապետն առաջարկել է շարունակել բոլոր 9 միջոցառումների մշտադիտարկումը, ավարտին հասցնել նախատեսված ֆինանսական օժանդակության տրամադրումը և զուգահեռ քննարկել նոր գաղափարներ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ ամենօրյա կտրվածքով ներկայացնել ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ տվյալները, որոնց հիման վրա էլ կգնահատվի միջոցառումների դինամիկան և արդյունավետությունը:
20:47 - 05 ապրիլի, 2020
Մեր հիմնական թիրախները պետք է լինեն նաև սպառողական վարքագծում տեղի ունեցող փոփոխությունները․ Նիկոլ Փաշինյան

Մեր հիմնական թիրախները պետք է լինեն նաև սպառողական վարքագծում տեղի ունեցող փոփոխությունները․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներն ու Կենտրոնական բանկի մասնագետները: Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է փորձել գնահատել կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա և ի հայտ բերել այն հնարավորությունները, որոնցից մեր երկիրը և տնտեսական հատվածը կարող է օգտվել: Վարչապետի խոսքով՝ նման քննարկումների արդյունքում պետք է գնահատել այն, թե ինչպես պետք է կառավարությունն արձագանքի հնարավորություններին կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում՝ հաշվի առնելով նոր պայմաններում տնտեսության կառուցվածքի փոփոխությունները: Այս համատեքստում ծավալված քննարկումների շրջանակում ներկայացվել են մի շարք գաղափարներ, առաջարկություններ և դիտարկումներ: Կենտրոնական բանկի մասնագետները ներկայացրել են իրենց վերլուծությունները համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների և հնարավոր միտումների շուրջ: Այդ համատեքստում, կարևորվել է մարդկային կապիտալի, տեխնոլոգիաների և գիտելիքի վրա հիմնված տնտեսության ճյուղերի կառուցումն ու ներդրումների խթանումը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է. «Մեր հիմնական թիրախները պետք է լինեն նաև սպառողական վարքագծում տեղի ունեցող փոփոխությունները: Անհրաժեշտ է խթանել ստեղծագործականությունը և հասկանալ, թե ինչպես անել, որպեսզի դա տարածվի ընկերություններում, մարդկանց շրջանում, ընտանիքներում»: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայկական գիտական ներուժի համախմբումն ու զարգացման կոնկրետ բանաձևերի մշակումը՝ ըստ ոլորտների:Կառավարության ղեկավարը նշել է, որ նման ձևաչափով քննարկումները լինելու են շարունակական և հանձնարարել վերը նշված ուղղություններով ներկայացնել առաջարկություններ և նոր գաղափարներ:
16:10 - 05 ապրիլի, 2020
Կառավարությունը նախատեսում է իր գործիքակազմով խթանել նոր ներդրումների ներգրավումը և առկա ներդրումային ծրագրերի ընդլայնումը. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը նախատեսում է իր գործիքակազմով խթանել նոր ներդրումների ներգրավումը և առկա ներդրումային ծրագրերի ընդլայնումը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքների շուրջ: Քննարկումը ծավալվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը միտված քայլերի համատեքստում: Քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի կողմից ներդրումների ներգրավման և խթանման հնարավորությունները: ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է արդյունաբերության, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության ոլորտներում ներդրումային ծրագրերի առաջարկներ՝ պետություն-մասնավոր (PPP) համագործակցության մեխանիզմի կիրառմամբ: Նա անդրադարձել է նաև ANIF-ի գործունեության ռազմավարությանը, նպատակներին և ներդրումային ծրագրերի կառավարման գործիքակազմին, առկա կարողություններին: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում քննարկվել են պետություն-մասնավոր գործընկերության սկզբունքի ներքո ծրագրերի իրականացման ընթացակարգերին, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակին, կիրառելի չափանիշներին, ռիսկերի գնահատման և կառավարման գործիքներին առնչվող հարցեր: «Կառավարությունը նախատեսում է իր գործիքակազմով խթանել ինչպես նոր ներդրումների ներգրավումը, այնպես էլ առկա ներդրումային ծրագրերի ընդլայնումը և դրանով իսկ ապահովել տնտեսության զարգացումը»,- ամփոփելով քննարկումը՝ նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ գույքագրել պետական այն ակտիվները, որտեղ կառավարման արդյունավետության բարձրացման խնդիր կա, նշել ոլորտները, որտեղ ներդրումների ներգրավման հեռանկարներ կան, և սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ պիլոտային ծրագրի տարբերակներ՝ հնարավոր արդյունքների և ռիսկերի գնահատմամբ:
19:42 - 04 ապրիլի, 2020