ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Ընդհանուր առմամբ, հավաքների, խոսքի ազատության իրավունքները հարգվել են և երաշխավորվել է բարենպաստ միջավայր. ՀՀ ՄԻՊ

Ընդհանուր առմամբ, հավաքների, խոսքի ազատության իրավունքները հարգվել են և երաշխավորվել է բարենպաստ միջավայր. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող Խաղաղ հավաքների հարցերով հատուկ զեկուցողի հետ քննարկմանը: ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ իր ուղերձում պաշտպան Գրիգորյանն անդրադարձել է COVID-19 համավարակի կանխարգելման միջոցառումների, ներառյալ արտակարգ իրավիճակի ռեժիմի, ինչպես նաև 2020թ. պատերազմի, հայտարարված ռազմական դրության և դրան հաջորդած 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետևանքով առաջացած իրավունքներին և ազատություններին ուղղված եզակի մարտահրավերներին: Քրիստիննե Գրիգորյանը ընդգծել է, որ չնայած հետպատերազմյան տրավմատիկ մթնոլորտը քաղաքական և ոչ քաղաքական հավաքների համար ստեղծել է հատուկ միջավայր՝ հանրային խոսույթում ատելության խոսքի և բևեռացման ցայտուն գերակայությամբ՝ ընդհանուր առմամբ, հավաքների, ինչպես նաև խոսքի ազատության իրավունքները հարգվել են և երաշխավորվել է բարենպաստ միջավայր։ Ներկայացնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից տարվող աշխատանքները՝ պաշտպանը նշել է, որ աշխատակազմը շարունակում է իրականացնել բոլոր ցույցերի և հավաքների մշտադիտարկում, արագ արձագանքման խմբերը մասնավոր հարցազրույցներ են անցկացնում բերման ենթարկվածների հետ, իրականացվում է զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկում, ինչպես նաև շուրջօրյա՝ 24/7 թեժ գիծը տրամադրում է խորհրդատվություն և աջակցություն։ Աշխատակազմը արձանագրում է խախտումները, բացահայտում իրավապահների վարքագծի բացերը, պահանջում տրամադրել պարզաբանումներ և ներկայացնում է առաջարկություններ։ Եզրափակելով ելույթը՝ պաշտպանն անդրադարձել է արդի մարտահրավերներին, ինչպիսիք են՝ ամբոխի կառավարման համար նախատեսված դասընթացների բացակայությունը, ոստիկանության համար անբավարար ուղղորդումը և ոչ հստակ ստանդարտ օպերատիվ ընթացակարգերը, այդ թվում՝ ուժի համաչափ կիրառման և երկխոսության վերաբերյալ, կին ոստիկանների գրեթե բացակայությունը, հասարակության անդամների կողմից կիրառվող ատելության հռետորաբանությունը, ինչպես նաև  հավաքների կազմակերպիչների մոտ ժողովրդավարական խաղի կանոնների ընկալման բացերը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:16 - 20 հունիսի, 2022
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով Հռոմում է. Վատիկանում նա հանդիպել է հայ հոգևորականներին

Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով Հռոմում է. Վատիկանում նա հանդիպել է հայ հոգևորականներին

Հռոմում անցկացվող ՄԱԿ-ի ծերացման հարցերով նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել հայ կաթողիկե եկեղեցու ու հաստատությունների ներկայացուցիչների հետ։ Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հունիսի 15-ին նախարար Մկրտչյանն այցելել է Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան և Ս․ Նիկողայոս եկեղեցի ու հանդիպել վարժարանի տնօրեն Հ․ Նարեկ ծ․ վրդ․ Նամոյանին։ Նույն օրը նախարարի պատվիրակությունն Անարատ Հղության հայ քույրերի միաբանությունում հանդիպել է նաև միաբանության ընդհանուր մեծավորուհի Մ․ Արուսյակ Սաճոյանի հետ։ Հանդիպումներին նախարարը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթությունները, կարևորել տվյալ բնագավառում սփյուռքում գործող կառույցների հետ ջանքերի մեկտեղումը և համագործակցությունը։ Նախարարը բարձր է գնահատել միաբանության երկարամյա գործունեությունն՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հայրենակիցների սոցիալական հիմնախնդիրների հասցեագրմանը։ Այցի շրջանակում նախարարն այցելել է նաև Վատիկան, հանդիպել Սուրբ Աթոռում հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տ․ Խաժակ արք․ Պարսամյանին։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:52 - 16 հունիսի, 2022
ՄԱԿ. Ուկրաինական պատերազմում ավելի քան 4452 խաղաղ բնակիչ է զոհվել
 |azatutyun.am|

ՄԱԿ. Ուկրաինական պատերազմում ավելի քան 4452 խաղաղ բնակիչ է զոհվել |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի տվյալներով՝ ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ավելի քան 4 հազար 452 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 5 հազար 531-ը՝ վիրավորվել։ Հատուկ ընդգծվում է, որ զոհերի թիվն ավելի մեծ է, քանի որ դեռևս հնարավոր չէ հաստատել Մարիուպոլում, Սևերոդոնեցկում և ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող այլ բնակավայրերում մահացածների մասին տվյալները։ Ուկրաինական պատերազմը հանգեցրեց նրան, որ առաջին անգամ ամբողջ աշխարհում իրենց տները հարկադրված լքածների թիվը գերազանցեց 100 միլիոնը։ ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ պատերազմի պատճառով սովը կարող է ստիպել ավելի շատ մարդկանց թողնել իրենց բնակավայրը: «Ջանքերը՝ հաղթահարելու պարենի համաշխարհային ճգնաժամը, որը սրվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ, առաջնային է ավելի շատ մարդկանց տեղահանումը կանխելու համար», - հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին: ՄԱԿ-ի տվյալներով՝ Եվրոպայում ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 4,8 միլիոնը։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:09 - 16 հունիսի, 2022
 Բորելը հայտարարել է Մոսկվայի հետ երկխոսության անհրաժեշտության մասին


 |armenpress.am|

Բորելը հայտարարել է Մոսկվայի հետ երկխոսության անհրաժեշտության մասին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպան պետք է Ռուսաստանի հետ գոյակցի Ուկրաինայում հակամարտությունն ավարտվելուց հետո, ուստի անհրաժեշտ է բոլոր ջանքերը ներդնել Մոսկվայի հետ երկխոսությանն աջակցելու համար: Այդ մասին Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: «Ռուսաստանը կշարունակի իր գոյությունը, եւ կարեւոր է՝ հստակորեն որոշել, թե ինչպես ենք մենք մտադիր նրա հետ ապրել: Դա շատ դժվար է լինելու, բայց մենք պետք է ռուսների հետ փոխգործակցենք այս մայրցամաքում: «…» Անհրաժեշտ է շարունակել Ռուսաստանի հետ խոսել»,- նշել է դիվանագետը: Նա նաեւ նշել է Ռուսաստանի հետ կապուղիների բաց լինելը՝ հիշեցնելով Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի՝ ապրիլին Մոսկվա, ինչպես նաեւ Աֆրիկյան միության նախագահ Մակի Սալի՝ հունիսի սկզբին Սոչի կատարած ուղեւորությունների մասին: Բացի այդ, Բորելի խոսքով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երկու ներկայացուցիչները գտնվում են Ռուսաստանում՝ փորձելով լուծել ուկրաինական հացահատիկի արտահանման հետ կապված հարցը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, խոսելով այն մասին, որ մշտապես պահպանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումները, ասել է, որ «չի կարելի նվաստացնել Ռուսաստանին, որպեսզի այն օրը, երբ մարտական գործողությունները դադարեն, մենք կարողանանք ելք գտնել դիվանագիտության օգնությամբ: «Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու Մարին լե Պենը պաշտպանել է նրա դիրքորոշումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
14:59 - 13 հունիսի, 2022
Ուկրաինայից հացահատիկի դուրսբերման հարցով Անկարան Մոսկվայից պատասխանի է սպասում. Չավուշօղլու |armenpress.am|

Ուկրաինայից հացահատիկի դուրսբերման հարցով Անկարան Մոսկվայից պատասխանի է սպասում. Չավուշօղլու |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու առաջարկի վերաբերյալ Անկարան պատասխանի է սպասում Մոսկվայից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա նշել է, որ Անկարայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկվել է հացահատիկի մատակարարման հարցը: Չավուշօղլուն ընդգծել է, որ իրենք՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկը դուրս բերելու ՄԱԿ-ի ծրագիրն ամենաճիշտն են համարում ու կարծում են, որ կողմերը պետք է քննարկեն այն: «Մենք հայտարարեցինք Ստամբուլում այս հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին: Մեր տեսակետը հստակ ներկայացվել է, հիմա մենք սպասում ենք Ռուսաստանի պատասխանին ինչպես հանդիպման, այնպես էլ այլ մանրամասների վերաբերյալ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
15:40 - 11 հունիսի, 2022
Հաիթիում 38 մարդ է գերեվարվել |armenpress.am|

Հաիթիում 38 մարդ է գերեվարվել |armenpress.am|

armenpress.am: Հաիթիում հանցավոր խմբավորման անդամներն առևանգել են երկու ավտոբուս՝ դրանցում գտնվող 36 ուղևորներով ու երկու վարորդով: Այս մասին հայտնել է France Press գործակալությունը, փոխանցում է ria.ru-ն։ Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի արևմտյան հատվածից դուրս եկող ճանապարհահատվածի վրա: Վարորդներին խորհուրդ է տրվում խուսափել այդ հատվածով երթևեկելուց, քանի որ ճանապարհահատվածի 2 կիլոմետր մասը գտնվում է զինված խմբավորումների վերահսկողության ներքո: Առևանգման այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում: France Press-ը հայտնում է, որ ՄԱԿ-ը միայն մայիսին արձանագրել է մարդկանց առևանգման առնվազն 200 դեպք: Հաիթիում անվտանգային ու հումանիտար իրադրությունը վատթարացել էր 2021 թվականի հուլիսին նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից, ապա դրանից մոտ մեկ ամիս անց գրանցված երկրաշարժից հետո, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 2000 մարդ:
12:29 - 11 հունիսի, 2022
Ուկրաինայում պատերազմի գլոբալ հետևանքները կարող են ազդել 1,6 մլրդ մարդու վրա. Գուտերեշ |azatutyun.am|

Ուկրաինայում պատերազմի գլոբալ հետևանքները կարող են ազդել 1,6 մլրդ մարդու վրա. Գուտերեշ |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երեկ ասել է, որ Ուկրաինայում պատերազմի գլոբալ հետևանքներն ավելանում են, ինչը կարող է ազդել 1,6 միլիարդ մարդու վրա: «Պատերազմի ազդեցությունը պարենային անվտանգության, էներգետիկայի և ֆինանսների վրա համակարգային է, լուրջ և արագացող», - ընդգծել է Գուտերեշը՝ ներկայացնելով Ուկրաինայում պատերազմի հետևանքների վերաբերյալ ՄԱԿ-ի երկրորդ զեկույցը։ Նա հավելել է, որ պատերազմը սպառնում է ամբողջ աշխարհում սովի և աղքատության աննախադեպ ալիքով, ինչի հետևանքով սոցիալական և տնտեսական քաոս կարող է առաջանալ: Գուտերեշն ասել է, որ այս տարի պարենային ճգնաժամը պայմանավորված է հիմնական սննդամթերքի «հասանելիության բացակայությամբ», իսկ հաջորդ տարի «կարող է կապված լինել սննդի պակասի հետ»:
11:10 - 09 հունիսի, 2022
Լիբիան հետ է գլորվում դեպի բռնություն և քաոս․ The Associated Press

Լիբիան հետ է գլորվում դեպի բռնություն և քաոս․ The Associated Press

The Associated Press-ը գրում է Լիբիայում ստեղծված քաղաքական իրավիճակի, երկիշխանության և վերջին զարգացումների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Լիբիացիներից շատերին մայրաքաղաք Տրիպոլիում նախորդ ամիս տեղի ունեցած բախումները ծանոթ մի բան են հիշեցրել․ կրկին փողոցային բախումներ, կրակոցներ և իրենց տներում թաքնվող մարդիկ։ Այդ օրը համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի տղամարդ մզկիթի բարձրախոսով բղավում է․ «Վերջ պատերազմին, մեզ պետք է մեր երիտասարդ սերունդը»։ Այս բախումները ցույց են տվել, թե որքան փխրուն է հարաբերական անդորրը Լիբիայում, որը հաստատվել էր վերջին մեկ տարում, և թվում է, թե պատմությունը կրկնվում է։ Այժմ մասնագետներն ասում են, որ երկրի վերամիավորման պահը բաց է թողնվել, և ապագան մռայլ է պատկերվում։ Եվ կրկին երկու հակադիր կառավարություններ պայքարում են Լիբիայի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար, որն արդեն ավելի քան մեկ տասնամյակ քաղաքացիական պատերազմի ճիրաններում է։ Մայրաքաղաքում բախումները սկսվել են այն բանից հետո, երբ Լիբիայի երկու վարչապետներից մեկը մյուսին մարտահրավեր է նետել՝ ժամանելով Տրիպոլի՝ իր մրցակցի նստավայր։ Լիբիան տարիներ շարունակ պառակտված է եղել երկրի արևելքում և արևմուտքում միմյանց հետ մրցակցող վարչակազմների պատճառով, որոնցից յուրաքանչյուրին սատարում են ապօրինի զինված խմբավորումներ և օտարերկրյա կառավարություններ։ Երկիրը ցնցումների մեջ է այն ժամանակվանից, երբ ՆԱՏՕ-ի աջակցությամբ 2011 թ-ին տեղի ունեցած ապստամբության հետևանքով պաշտոնանկ արվեց և սպանվեց տարիներ շարունակ պաշտոնավարող բռնապետ Մուամար Քադաֆին։ Սակայն վերջին երկու տարում պլան մշակվեց, որը պետք է երկիը բերեր դեպի ընտրություններ։ 2021 թ-ին ՄԱԿ-ի միջնորդությամբ ժամանակավոր կառավարություն ձևավորվեց, որը պետք է լիբիացիներին նախապատրաստեր ընտրություններին։ Դրանք նախատեսվում էր անցկացնել անցյալ տարվա վերջին։ Վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորած այդ կառավարությունը միջազգային հանրության ճնշման ներքո կարճ ժամանակով միավորեց քաղաքական խմբավորումները։ Սակայն քվեարկությունն այդպես էլ չկայացավ, պլանը ձախողվեց, երկիրը ճգնաժամի մեջ հայտնվեց։ Լիբիայի արևելյան թևի օրենսդիրներն, ազդեցիկ խոսնակ Ագիլա Սալեհի գլխավորությամբ, հայտարարեցին, թե Դբեյբայի մանդատը սպառվել է, քանի որ ժամանակավոր կառավարությունը չի կարողացել ընտրություններ անցկացնել։ Ավելին, նրանք որպես նոր վարչապետ ընտրեցին ներքին գործերի ազդեցիկ նախկին նախարար Ֆաթհի Բաշագային։ Նրանց սատարեց ազդեցիկ հրամանատար Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորած զորքերը վերահսկում են երկրի արևելքն ու հարավի զգալի մասը՝ ներառյալ խոշոր նավթահանքերը։ Դբեյբան հրաժարվեց հեռանալ, նրան աջակցող խմբավորումները Լիբիայի արևմուտքում դեմ են Հաֆթարին։ Նրանց պնդմամբ՝ Դբեյբան աշխատում է ընտրությունների անցկացման ուղղությամբ։ Վերլուծաբանները թերահավատորեն են տրամադրված։ «Չեմ կարծում, թե նրանք այս տարի կարողանան ընտրություններ անցկացնել», - ասում է Միջազգային ճգնաժամային խմբի Լիբիայի հարցերով փորձագետ Կլաուդիա Գացինին՝ կասկած հայտնելով նաև, որ ընտրությունների շուրջ Լիբիայի քաղաքական ուժերի փոխզիջման գալուն ուղղված ՄԱԿ ջանքերը որևէ հաջողություն կգրանցեն։ Իշխանության համար պայքարն իր գագաթնակետին հասավ մայիսի 17-ին, երբ Բաշագան Տրիպոլի ժամանեց և փորձեց այնտեղ իր իշխանությունը հաստատել։ Սակայն նա բախվեց Դբեյբայի կողմնակիցների կոշտ դիմադրությանը, ինչը բախումներ առաջացրեց, որոնք ցնցեցին քաղաքը։ Բաշագան նահանջեց, այնուհետև իր շտաբ-բնակարանը տեղակայեց Սիրտ ծովափնյա քաղաքում։ Սակայն նրա նահանջից հետո ևս Տրիպոլիում լարվածությունը պահպանվում է։ Ոմանք կարծում են, որ Բաշագան կարող է ևս մեկ փորձ ձեռնարկել կամ կարող է գոնե փորձել Տրիպոլիում ավելի մեծ աջակցություն ձեռք բերել։ Մինչդեռ Լիբիայի արժեքավոր թեթև նավթը նույնպես օգտագործվում է՝ որպես իշխանության համար պայքարի միջոց։ Երկրի խոշորագույն նավթահանքերի աշխատանքը կասեցված է, դրանք վերահսկում են Հաֆթարին հավատարիմ զինյալները, որը սատարում է Բաշագային։ Նավթային արգելափակումը, որը տեղի է ունենում ուկրաինական պատերազմի հետևանքով նավթի գների կտրուկ աճի ֆոնին, ըստ ամենայնի, ուղղված էր Դբեյբայի կառավարությանը միջոցներից զրկելուն և նրա մրցակցի հնարավորություններն ընդլայնելուն։ Բաշագան ու Սալեհը հայտարարել են, որ նավթահորերը կվերագործարկվեն պայմանով, որ նավթից ստացվող եկամուտները ժամանակավոր կսառեցվեն, մինչև որ մրցակցող կողմերը պայմանավորվեն նավթային միջոցների բաշխման մեխանիզմի շուրջ։ Պատերազմն Ուկրաինայում շեղել է միջազգային հանրության ուշադրությունը, սակայն դրա ազդեցությունը զգացվում է նաև Լիբիայում, որտեղ Ռուսաստանը մեծ դեր է խաղում։ Ռուսաստանը ճանաչել է Բաշագայի կառավարությունը, ինչն, ըստ Գացինիի, արևմտյան երկրներին խանգարում է նույն բանն անել, որպեսզի չհամարվի, թե նրանք Ռուսաստանի հետ մի ճամբարում են։ Սովորական լիբիացիների համար նախորդ ամսվա արյունալի բռնությունը, որի ժամանակ մեկ մարդ է զոհվել, հիշեցում էր այն մասին, թե որքան փխրուն է հարաբերական անդորրը։ «Քաոսն ու կոնֆլիկտները մի բան են, որից նրանք սնվում են», - ասում է 30-ամյա քաղծառայող Մոհամեդ Աբու Սալիմը Տրիպոլիից՝ նկատի ունենալով մրցակցող քաղաքական գործիչներին։ «Եթե իրոք հավատում եք, թե այդ մարդիկ թույլ կտան ազատ ու արդար ընտրություններ անցկացնել, ապա չարաչար սխալվում եք», - հավելում է նա»։ Նորա Վանյան
15:28 - 03 հունիսի, 2022
Լուկաշենկոյի խոսքով՝ Մինսկը Կիևին կարող է օգնել հացահատիկի արտահանման հարցում, բայց փոխզիջում է ակնկալում

Լուկաշենկոյի խոսքով՝ Մինսկը Կիևին կարող է օգնել հացահատիկի արտահանման հարցում, բայց փոխզիջում է ակնկալում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը կարող է Ուկրաինային օգնել հացահատիկը բելառուսական տարածքով արտահանելու հարցում, սակայն պետք է փոխզիջում լինի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Հիմա բոլորը լոգիստիկա են փնտրում․ իսկ որտե՞ղ, իսկ ինչպե՞ս։ Խնդրեմ, մենք կարող ենք խոսել։ Մենք դեմ չենք․ տարեք Բելառուսի տարածքով, բայց փոխզիջումներ են պետք», - ասել է նա։ Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ուկրաինական հացահատիկով բեռնված նավերին թույլ տալ դուրս գալ նավահանգիստներից, սակայն Կիևը պետք է ականազերծի Սև ծովը։ Եթե նա անի դա, ապա Ռուսաստանը միջանցք ունի, որը ՌԴ ռազմածովային ուժերը պատրաստ են տրամադրել՝ ապահովելու համար նավերի անվտանգ ելքը նավահանգիստներից։ Նորա Վանյան
15:16 - 03 հունիսի, 2022
Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել միջազգային իրավունքի կոպիտ խախտումների համար պատասխանատվության թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հանդիպմանը

Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել միջազգային իրավունքի կոպիտ խախտումների համար պատասխանատվության թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հանդիպմանը

Միացյալ ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել միջազգային իրավունքի կոպիտ խախտումների համար պատասխանատվության թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հանդիպմանը: Ինչպես հայտնեցին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից, հունիսի 2-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում՝ Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանությունը օրակարգի կետի ներքո Ալբանիայի վարչապետի նախագահությամբ, տեղի է ունեցել քննարկում՝ «Պատասխանատվության և արդարատության ամրապնդումը միջազգային իրավունքի կոպիտ խախտումների դեպքում» թեմայով։ Զեկույցներով հանդես են եկել Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնահյուն և Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Միշել Բաչելետը։ Հանդիպմանն իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն անդրադարձել է անցյալում տեղի ունեցած ոճիրների անպատժելիության հարցին՝ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների կանխարգելման համատեքստում։ Նշվել է, որ Հայաստանը բազմիցս միջազգային հանրությանն ահազանգել է Ադրբեջանում տիրապետող հակահայկական ատելության խոսքի և ռասիստական հռետորաբանության վերաբերյալ, ինչը փաստագրված է նաև միջազգային կառույցների կողմից։ Անդրադառնալով 2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և դրա հումանիտար հետևանքներին՝ դեսպան Մարգարյանը նշել է, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային հումանիտար իրավունքով սահմանված պարտավորությունները, շարունակում է գերեվարման մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Անդրադարձ է կատարվել նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու և հակահայկական ատելությունը վերացնելու Ադրբեջանի պարտավորություններին։ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ, որպես ՄԱԿ հիմնական մարմին Արդարադատության միջազգային դատարանը կենտրոնական դերակատարություն ունի արդարադատությունն ու պատասխանատվությունը երաշխավորելու և միջազգային իրավունքի նկատմամբ հավատն ամրապնդելու հարցում։
14:38 - 03 հունիսի, 2022
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին, ով Հայաստան է այցելել ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։«Վարչապետը ողջունել է պարոն Պոլոլիկաշվիլիի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և կարևորել Հայաստանի՝ 2021-2025թթ. համար ՄԱԿ-ի ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ ընտրվելը, ինչն էլ ավելի կխթանի արդյունավետ փոխգործակցությունը: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ զբոսաշրջությունը տնտեսության՝ կորոնավիրուսի համավարակից առավել տուժած ճյուղերից է Հայաստանում, որը ներկայում վերականգնման միտում է արձանագրում, և Կառավարությունը տարբեր ծրագրերով հնարավորինս աջակցում է այդ գործընթացին: ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը երախտագիտություն է հայտնել հայկական կողմին ջերմ հյուրընկալության համար ու նաև շնորհավորել վարչապետ Փաշինյանին ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն և արդյունավետ աշխատանք: Նա ողջունել է նստաշրջանը Երևանում անցկացնելու ՀՀ կառավարության որոշումը, կիսվել տպավորություններով միջոցառման ընթացքի և իր հանդիպումների վերաբերյալ, արդյունավետ գնահատել նստաշրջանի աշխատանքները: Զուրաբ Պոլոլիկաշվիլին ուրախալի է համարել Հայաստանում տուրիզմի վերականգնման միտումը և ՀՀ կառավարության հետ գործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել: Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Երկուստեք կարևորվել են գյուղական տուրիզմի և ագրոտուրիզմի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, զբոսաշրջային բիզնեսով զբաղվելը խթանող, մտածելակերպը զարգացնող կրթական ծրագրերի իրականացմանը, նաև կանանց ձեռներեցության հզորացմանը միտված նախաձեռնությունները: Վարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրերն այս ուղղություններով և դրանց շարունակական լավարկման համատեքստում կարևորել ՄԱԿ-ի ԶՀԿ խորհրդատվական օժանդակությունը: Զուրաբ Պոլոլիկաշվիլին հետաքրքրական է համարել ներկայացված ծրագրերը և վերահաստատել ՄԱԿ-ի ԶՀԿ պատրաստակամությունը՝ իր գործիքակազմով աջակցելու դրանց հաջող իրագործմանը: Կողմերը մտքեր են փոխանակել հաջորդ տարի Հայաստանում զբոսաշրջության ոլորտի ներդրումային համաժողով կազմակերպելու հնարավորությունների շուրջ և պայմանավորվել շարունակել համագործակցության օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ ակտիվ աշխատանքը»,- ասված է հաղորդագրությունում։
14:08 - 03 հունիսի, 2022
Կառավարության համար զբոսաշրջության ոլորտի զարգացումն առաջնահերթություններից է. Արարատ Միրզոյան

Կառավարության համար զբոսաշրջության ոլորտի զարգացումն առաջնահերթություններից է. Արարատ Միրզոյան

Հունիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար զբոսաշրջության ոլորտի զարգացումը առաջնահերթություններից է, և այս առումով գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի և ՄԱԿ ԶՀԿ համագործակցությունը արդյունավետ կերպով զարգանում է։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ այս տարի լրանում է ՄԱԿ ԶՀԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակը, ինչն էլ ավելի խորհրդանշական է դարձնում Երևանում կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի անցկացումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում զբոսաշրջության զարգացման  ներուժին և ոլորտում իրականացվող նախագծերին։ Մտքեր են փոխանակել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման, Հայաստանի զբոսաշրջության ոլորտում օտերերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։
13:12 - 03 հունիսի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով: Նախագահ Խաչատուրյանը գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև հարաբերությունները կայուն զարգանում են: Նախագահն ընդգծել է, որ զբոսաշրջությունը շատ կարևոր ոլորտ է Հայաստանի համար և կառավարության կողմից հռչակվել է տնտեսության զարգացման գերակա ոլորտներից մեկը: ԶՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել է այն հանգամանքը, որ Covid-19 համավարակից հետո կազմակերպության առաջին նստաշրջանն անցկացվում է Երևանում և շնորհավորել է Հայաստանին՝ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ, ինչը կնպաստի Հայաստանի դիրքի բարելավմանը և եվրոպական տարածաշրջանում երկրի ճանաչելիության բարձրացմանը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել համավարակով պայմանավորված զբոսաշրջության ոլորտում ի հայտ եկած մի շարք մարտահրավերների հաղթահարման, զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր ուղենիշների մշակման և համագործակցության օրակարգն ավելի հարստացնելու շուրջ: Ընդգծվել է, որ Հայաստանը մեծ ջանքեր է ներդնում թվային տեխնոլոգիաների, կրթության, գիտության և նորարարությունների ոլորտների զարգացման ուղղությամբ, ինչն իր նպաստը կունենա զբոսաշրջության ոլորտի ներուժի բարձրացման և ամրապնդման գործում:
10:37 - 03 հունիսի, 2022