Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Ավինյանի կողմից ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի կարգավիճակում պաշտոնավարումը իրավական տեսանկյունից համատեղելի է փոխքաղաքապետի կարգավիճակի հետ․ ԱՆԻՖ

Ավինյանի կողմից ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի կարգավիճակում պաշտոնավարումը իրավական տեսանկյունից համատեղելի է փոխքաղաքապետի կարգավիճակի հետ․ ԱՆԻՖ

Pastinfo.am լրատվականն այսօր «Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է. նա միաժամանակ զբաղեցնում է երկու անհամատեղելի պաշտոն» վերտառությամբ հրապարակում է արել, որում ասված է, որ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում սեպտեմբերի 23-ին նշանակվելուց հետո Ավինյանը շարունակում է զբաղեցնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ), տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը՝ այդպիսով միևնույն ժամանակ պաշտոնավարելով երկու անհամատեղելի պաշտոններում։ Կայքը հղում է արել Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետին, որի համաձայն՝ «քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»: Կայքը նշել է, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն է, որի գործունեությունը միտված է խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը, եւ որ Տիգրան Ավինյանը հանդիսանում է նշված ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, ինչի մասին փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի պաշտոնական կայքէջը․ «Ավելին՝ նա օժտված է ղեկավարման գործառույթներով, ինչի մասին եւս փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի կայքէջը, որի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հենց տնօրենների խորհուրդն է ղեկավարում ԱՆԻՖ-ը»,- հավելել է լրատվամիջոցը՝ շարունակելով, որ «այս պարագայում ոչ միայն խոսքը գնում է փոխքաղաքապետի պաշտոնում ապօրինի պաշտոնավարման մասին, այլ նաեւ կոռուպցիոն ռիսկերի, քանի որ այս երկու պաշտոններն ունեն շահերի բախում»։ ԱՆԻՖ-ից այս առնչությամբ Infocom-ի հարցերին ի պատասխան՝ տեղեկացրել են, որ «Տիգրան Ավինյանի կողմից Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի, խորհրդի նախագահի կարգավիճակում պաշտոնավարումը իրավական տեսանկյունից լիովին համատեղելի է և տրամաբանական Երևանի փոխքաղաքապետի կարգավիճակի հետ»։ ԱՆԻՖ-ի պարզաբանման մեջ ասված է․ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն «Հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը կարող է ընդգրկվել 50 և ավելի տոկոս ՀՀ մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհուրդ) կազմում, եթե դա ուղղակիորեն առնչվում է իր պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ առանց վարձատրության կամ որևէ այլ ձևով փոխհատուցում ստանալու կամ հանրային պաշտոն չզբաղեցնող անձանց կամ ոչ հանրային ծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքներից կամ այլ ծառայություններից կամ արտոնություններից օգտվելու իրավունքի»։ ԱՆԻՖ-ի ընթացիկ, առայժմ չհայտարարված, ինչպես նաև ապագա֊քննարկվող ծրագրերի մեծ մասը ուղիղ կապ ունի Երևանի զարգացման ծրագրերի հետ: Այդ թվում են քաղաքացիների շարժունակության, ենթակառուցվածքների, տուրիզմի, սպասարկման, շինարարության,կառուցապատման և այլ բնագավառները։ ԱՆԻՖ-ի կողմից իրականացվող ծրագրերի զգալի մասի արդյունավետությունը և իրացվելիությունը ուղիղ կապ ունեն Երևանի քաղաքապետարանի գործառույթների հետ։ Այս պահին քննարկման փուլում են Երևանում ԱՆԻՖ-ի կողմից նոր ներդրումների ներգրավման մի քանի ծրագրեր, որոնք գտնվում են քաղաքապետարանի անմիջական գործառույթների տիրույթում։ Հետևաբար, փոխքաղաքապետի կարգավիճակի հետ համատեղությունը ԱՆԻՖ-ի անկախ վերահսկող մարմնում ինչպես չի հակասում օրենքին, այնպես էլ նպաստում է պետության ներդրումային և առկա ծրագրերի իրականացման համադրմանը։ Այս է, ի դեպ, հենց ԱՆԻՖ-ի առաքելությունը։ Նկատի ունենալով, որ ԱՆԻՖ-ի 100%-ի մասնաբաժինը պատկանում է ՀայաստանիՀանրապետության կառավարությանը, ինչպես նաև, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տիգրան Ավինյանը ԱՆԻՖ-ում չի կատարում վճարովի աշխատանք, ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի և Երևանի փոխքաղաքապետի պաշտոնների իրավական անհամատեղելիության ու հակադրության մասին խոսք լինել չի կարող»։ Լուսանկարը՝ Մեդիամաքսի
17:54 - 29 նոյեմբերի, 2022
Կառուցապատողը երեկոյան ջարդել է գիտատեխնոլոգիական կենտրոնի մուտքի դարպասը. իրավիճակը լարված է
 |hetq.am|

Կառուցապատողը երեկոյան ջարդել է գիտատեխնոլոգիական կենտրոնի մուտքի դարպասը. իրավիճակը լարված է |hetq.am|

hetq.am: Երեկ՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, Ազատության պողոտայի վրա գտնվող ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի դարպասները ջարդել են: Այս մասին կենտրոնի պահակային ծառայության պետը ահազանգել է տնօրինությանը: Կես ժամ անց նրանք տեղում են եղել: Կենտրոնի աշխատակիցներից ստիպված են եղել գիշերել բակում, որպեսզի թույլ չտան շինաշխատանքների իրականացում իրենց տարածքում:  Երեւանի քաղաքապետարանն այս տարվա հոկտեմբերին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին թույլատրել է «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը, որը կառավարության որոշմամբ կորցրել է պատմամշակութային արժեքը, ՓԲԸ-ի կողմից կառուցվող բազմահարկ համալիրի տարածքից տեղափոխել քիմիական կենտրոնի տարածք: Այնինչ գիտնականները նման համաձայնություն տված չեն եղել եւ հիմա վարչական դատարանում վիճարկում են քաղաքապետարանի որոշումը: 2007-ին գիտական կենտրոնի տարածքում գտնվող ջրավազանն ու դրան կից պատմական ջրանցքի մի մասն անօրինական ճանապարհով քաղաքային եւ Քանաթեռ-Զեյթունի թաղային իշխանություններն օտարել են մասնավոր անձի: Մասնավորեցված հողակտորը տարիներ անց հայտնվել է «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի ձեռքում: Եվ փոխանակ Երեւանի քաղաքապետարանը քայլեր ձեռնարկեր ժամանակին թույլ տված խախտումը վերացնելու եւ արդարությունը վերականգնելու համար, աչք է փակել ապօրինությունների վրա ու հիմա նաեւ թույլատրել է նշված կառուցապատողին ջրանցքը տեղափոխել կառուցվող շենքից մի փոքր հեռու՝ գիտնականների տարածք: Կենտրոնի տնօրենի գիտական գծով տեղակալ Ռոբերտ Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ իրենք քաղաքապետարանի թեժ գիծ են զանգահարել, այնտեղից հայտնել են, որ տեղյակ են, բայց մինչեւ մեր զրույցը քաղաքապետարանն այդպես էլ չէր արձագանքել: Փոխարենը կառուցապատողն է ոստիկանների հետ առավոտյան այցելել գիտական կենտրոնի տարածք: Ռոբերտ Հակոբյանի փոխանցմամբ՝ եկել, ցույց են տվել, որ իրենք շինթույլտվություն ունեն: «Բայց եթե դա մեր տեսած շինթույլտվությունն է, ապա դա Ազատության պողոտայի 26/1 հասցեում ջրամատակարարման համակարգի արդիականացման ծրագիր է, իսկ մեր հասցեն Ազատության պողոտայի 26-ն է, որի մասին ոչ մի բան նշված չէ այդտեղ: Իրենք շահարկում են էդ ամեն ինչը եւ փորձում են իրենց սեւ գործն առաջ տանել լկտիությամբ եւ պարզապես ֆիզիկական ուժ կիրառելով»,- ասում է կենտրոնի տնօրենի գիտական գծով տեղակալը: Շարունակությունը՝ hetq.am-ում
14:26 - 23 նոյեմբերի, 2022
Երևանում մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը կարգելվի

 |armenpress.am|

Երևանում մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը կարգելվի |armenpress.am|

armenpress.am: Երևանում կարգելվի մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը: Երևանի ավագանու նիստում նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: Նախագծի համաձայն՝ Երևան քաղաքում առկա է երկու վայր, որտեղ կարող է հրավառություն իրականացվել: Դրանք են՝ Հանրապետության հրապարակն ու Ազատության հրապարակը: «Միևնույն ժամանակ, հրավառության իրականացումն այդ վայրերում թույլատրվելու է միայն տոն օրերին և տեղական և պետական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ»,-ասաց նա: Ավինյանը նշեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ կարող են լինել նաև առանձին, բացառիկ միջոցառումներ, նման դեպքերի համար հրավառություն կարող է իրականացվել քաղաքապետի թույլտվությամբ՝ նաև ոչ տոնական օրերին և ոչ վերը նշված հրապարակներում: «Նախատեսվելու է նաև հրավառ նյութերի ներմուծման արգելք՝ բացառությամբ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների»,-հավելեց փոխքաղաքապետը՝ ընդգծելով, որ բացի ավագանու այս որոշումից, կա նաև օրենսդրական փաթեթ, որն այսօր դրվել է շրջանառության մեջ և որն առհասարակ արգելում է հրավառությունների ներմուծումը: Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց նախագծին: Նախագծին կողմ արտահայտվեց ավագանու 47 անդամ:    
17:47 - 22 նոյեմբերի, 2022
Երևանի ավագանին կողմ քվեարկեց համայնքի բյուջեի եկամտային մասի ավելացմանը

Երևանի ավագանին կողմ քվեարկեց համայնքի բյուջեի եկամտային մասի ավելացմանը

Երևան համայնքի 2022 թվականի բյուջեի եկամտային մասում ընթացիկ նպատակային հատկացումները կավելանան 450 հազար դրամով: Երևանի ավագանու նիստում որոշման նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը: Նա նշեց, որ այդ հատկացումները կուղղվեն ամառային զորակոչի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում, «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ում և «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած թվով 3 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելուն, իսկ պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն կնվազեցվի 14 միլիարդ 235 միլիոն 848 հազար դրամով, որը արդեն ըստ պետական հատվածի ավելացման կամ կրճատման նպատակայնության կարտացոլվի Երևան քաղաքի բյուջեի ծախսային մասում: «Հաշվի առնելով ընթացիկ տարում «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարմանն առնչվող ընդհանուր մարտահրավերների շուրջ աշխատանքների իրականացման» ծրագրի կատարման ընթացքը՝ ծրագրի կատարման բյուջեն կնվազեցվի 1,008,205.3 հազար դրամով, իսկ «Եվրոպական միությունը Երևանի արևային համայնքի համար» դրամաշնորհային ծրագրի կատարման և եզրափակման արդյունքներով բյուջեն կնվազեցվի 58,531.7 հազար դրամով»,-ասաց նա: Արևշատյանի խոսքով՝ նախագծով նախատեսվում է նաև 29,081.6 հազար դրամի չափով եկամուտների ավելացում «Թանգարանային ծառայություններ և ցուցահանդեսներ» ծրագրում, ինչը պայմանավորված է Երևանի ենթակայության թվով 3 թանգարաններում մուտքի վճարների կանխատեսվող ցուցանիշներից ավել հավաքագրմամբ, ինչը կապված է նաև տոմսերի գնի ավելացման հետ, ինչպես նաև նույն գումարի չափով համապատասխան փոփոխություն ծախսային մասում։
13:44 - 22 նոյեմբերի, 2022