Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Քյոլնում մոտ 30 ադրբեջանցիներ հարձակվել են հային պատկանող բարի վրա |armenpress.am|

Քյոլնում մոտ 30 ադրբեջանցիներ հարձակվել են հային պատկանող բարի վրա |armenpress.am|

armenpress.am: Քյոլնում 20-30 դիմակավորված ադրբեջանցիներ հուլիսի 24-ի  գիշերը հարձակվել են հայ գործարարին պատկանող նարգիլե բարի վրա. աթոռներ նետել և ջարդել պատուհանները: Այս մասին հայտնում է «Zartonk media»-ն՝ հղում կատարելով Haypress-ին: Ոստիկաններն ասել են, որ գույքին զգալի վնաս է պատճառվել: Իրավապահ մարմինները նաև ենթադրում են, որ դեպքը քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված և այժմ ուսումնասիրում են գործը: ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնեց. «Պատահարի վերաբերյալ տեղեկացված են Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը, Քյոլնի հայ համայնքը, Գերմանահայոց Առաջնորդարանը, Գերմանիայի պատկան մարմինները, Քյոլնի քաղաքային ոստիկանությունը: Վերջիններս լիովին տիրապետում են իրավիճակին, ընթանում է հետաքննություն»:
16:46 - 30 հուլիսի, 2020
ԱՀԿ-ն Եվրոպայում կորոնավիրուսի նոր բռնկումների համար մեղադրում է երիտասարդությանը, իսկ ԵՄ-ում քննարկում են սահմանների փակման հարցը |hetq.am|

ԱՀԿ-ն Եվրոպայում կորոնավիրուսի նոր բռնկումների համար մեղադրում է երիտասարդությանը, իսկ ԵՄ-ում քննարկում են սահմանների փակման հարցը |hetq.am|

hetq.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ Եվրոպայում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկումները համար մեղավոր են երիտասարդները, որոնք չեն հետևել սոցիալական հեռավորության պահպանմանը և ձգտում են ապրել նախկին կենսաձևով։ ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն «BBC»-ի ռադիոեթերի ընթացքում հայտարարել է, որ աշխարհի երկրների իշխանությունները պարտավոր են հաճախ հայտարարել առողջապահական խորհուրդների մասին։ «Ավելի մեծ թվով երկրներում սկսվել են լոկալ բռնկումներ և հիվանդության աճ։ Մեզ հայտնի է, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ մարդիկ փոխում են իրենց վարքագիծը։ Տարբեր երկրների առողջապահական մարմինները մեզ հայտնում են, որ վարակման աճը հատկապես մեծ է երիտասարդների շրջանում։ Այնպես որ, իմ կարծիքով, միանգամայն ակնհայտ է, որ մենք պետք է ևս մեկ անգամ մտածենք, թե ինչպես առավել ճիշտ աշխատենք երիտասարդության հետ»,- նշել է Կլյուգեն։ Նա հավելել է, որ, որպես երկու դուստրերի հայր, հասկանում է, որ երիտասարդները «չեն ցանկանում մնալ առանց ամռան», սակայն հավելել է, որ նրանք պետք է պատասխանատվություն ունենան իրենց անձի, ծնողների, տատիկների ու պապիկների և ընդհանրապես մարդկանց առջև, որոնց շրջանում բնակվում են։ Եվրոպական երկրների մեծ մասում հիվանդության տարածման աճն ստիպել է եվրոպական իշխանություններին կրկին մտածել Եվրամիության արտաքին և ներքին սահմանների փակման հնարավորության մասին։ Սակայն Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերան նախազգուշացրել է, որ դրանից հնարավորինս պետք է խուսափել։ Նա նաև հայտարարել է, որ կցանկանար խուսափել երկրում հերթական սահմանափակումներից, սակայն վիրուսի դեմ պայքարի ավարտը դեռ շատ հեռու է։ Գերմանացի գիտնականներն էլ կարծում են, որ կորոնավիրուսի պատվաստանյութը ի հայտ չի գա մինչև հաջորդ տարվա կեսերը։ Այս երկիրը համարվում է կորոնավիրուսի համավարակի դեմ ամենաարդյունավետ պայքարած երկրներից մեկը։ Սակայն առողջապահության նախարար Յենս Շպանը նշել է, որ խիստ մտահոգ է վերջին օրերին առկա իրավիճակով, երբ վարակվածության վիճակագրությունը նորից աճել է։ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է գրեթե 208 հազար մարդ, մահացել է շուրջ 9100-ը։ Ավելին՝ hetq.am-ում
09:31 - 30 հուլիսի, 2020
Գերմանիան ի գիտություն է ընդունել երկրից 12 հազար զինվորականի դուրս բերման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը և կաջակցի դրա իրագործմանը |tert.am|

Գերմանիան ի գիտություն է ընդունել երկրից 12 հազար զինվորականի դուրս բերման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը և կաջակցի դրա իրագործմանը |tert.am|

tert.am: Գերմանիայի կառավարությունն ի գիտություն է ընդունել ԱՄՆ-ի՝ երկրից 12 հազար զինծառայող դուրս բերելու որոշումը, РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասված է Գերմանիայի ԱԳՆ-ի, ՊՆ-ի, Բունդեսթագի և Գերմանիայի դաշնային հողերի վարչապետերի կողմից տարածված և կառավարության մամուլի ծառայության կողմից հրապարակված հայտարարության մեջ: «Ներկայացված տեղեկության համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը ծրագրում է կրճատել Գերմանիայում գտնվող զինծառայողների թիվը՝ հասցնելով նվազագույն՝ 25 հազարի: Դաշնային կառավարությունն ի գիտություն է ընդունում այդ որոշումը և սերտորեն կհամակարգի իր գործունեությունը տուժած դաշնային հողերի, ԱՄՆ կառավարության հետ ՆԱՏՕ-ի շրջանակում՝ որոշման հետագա իրականացման նպատակով».- ասվում է հայտարարությունում:
09:18 - 30 հուլիսի, 2020
ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել Է, որ աշխարհում կորոնավիրուսի համավարակը սաստկանում Է |armenpress.am|

ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել Է, որ աշխարհում կորոնավիրուսի համավարակը սաստկանում Է |armenpress.am|

armenpress.am: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության համավարակն աշխարհում սաստկանում Է. վերջին վեց շաբաթում հիվանդացածների թիվը գործնականում կրկնապատկվել Է՝ մոտենալով 16 միլիոնիին, մահացածների թիվը գերազանցել Է 640 հազարը: Այդ մասին հուլիսի 27-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել Է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընթացիկ շաբաթում կգումարի արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստ, նոր կորոնավիրուսի համավարակի գնահատման համար: ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ COVID-19 հիվանդության համավարակը «փոխեց աշխարհը»: Այն միաժամանակ միավորեց մարդկանց եւ հասարակությունները եւ բաժանեց նրանց՝ ցույց տալով, որ «մարդիկ ունակ են արձագանքելու ինչպես դրականորեն, այնպես Էլ բացասականորեն»: «Մենք շատ բան սովորեցինք եւ տակավին շատ բան ենք սովորում»,- արձանագրել Է Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: Նա հիշեցրել Է, որ, «թեեւ աշխարհը եւ փոխվել Է», կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախկինի պես անհրաժեշտ են այնպիսի հանգուցային գործոններ, ինչպիսիք են «քաղաքական առաջատարությունն, ինչպես նաեւ համայնքների իրազեկումն ու մասնակցությունը (համավարկի դեմ պայքարին) եւ նրանց լսելու ունակությունը»: ԱՀԿ-ի ղեկավարը նշել Է, որ ներկայիս համավրակն ամենալուրջն Է այն գլոբալ արտակարգ իրավիճակներից, որոնք երբեւԷ հայտարարել Է ԱՀԿ-ն: Այն երկրների թվում, որոնց հաջողվել Է խուսափել հիվանդության խոշոր բռնկումից կամ այն վերահսկողության տակ վերցնել ձեռնարկված միջոցների շնորհիվ, նա նշել Է Ավստրալիան, Վիետնամը, Գերմանիան, Կամբոջան, Կանադան եւ Չինաստանը: Նա հիշեցրել Է, որ վարակի տարածման դեմ պայքարի հանգուցային միջոցներ են մնում վարակման դեպքերի հայտնաբերումը, հիվանդացածների եւ նրանց հետ շփվածների մեկուսացումը, թեստավորումը եւ բուժումը: «Պահպանեք սոցիալական հեռավորությունը, լվացեք ձեռքերը, խուսափեք մարդկանց կուտակումների վայրերից եւ փակ շենքերից, կրեք դիմակ, որտեղ դա հանձնարարված Է»,- հավելել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:46 - 27 հուլիսի, 2020
Գերմանիայում ՀՀ դեսպանը հայերին կոչ է անում չտրվել ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին

Գերմանիայում ՀՀ դեսպանը հայերին կոչ է անում չտրվել ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայի հայերին կոչ է անում չտրվել ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին, չմասնակցել Գերմանիայի իշխանության կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել սադրիչների հետապնդած նպատակին՝ արդեն իսկ առկա լարվածության աճին: Այս մասին հայտնում է Գերմանիայում ՀՀ դեսպանատությունը։ Դեսպանը նախ հիշեցրել է, որ վերջին օրերի՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից հրահրված մարտական գործողություններն իրենց արձագանքն են ստացել աշխարհի բազում երկրներում, այդ թվում և Գերմանիայում: Արձանագրվում են ՀՀ դեսպանությունների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, գույքի վնասման կամ ոչնչացման դեպքեր: Հրկիզվել է ԳԴՀ֊-ում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան: «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և կիսելով ձեզանից յուրաքանչյուրի անհանգստությունը՝ խնդրում եմ ցուցաբերել առավելագույն զգոնություն և չտրվել որևէ սադրանքի։ Յուրաքանչյուրիդ խնդրում և հորդորում եմ չմասնակցել ԳԴՀ իշխանությունների կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել արդեն իսկ առկա լարվածության աճին, ինչն էլ սադրիչների հետապնդած նպատակն է։ Խնդրում եմ նաև տարատեսակ սոցիալական հարթակներում չտարածել ագրեսիվ բովանդակություն պարունակող նյութեր և մեկնաբանություններ։ Այս իրավիճակում մենք պետք է լինենք առավելագույնս հավասարակշռված և զգոն, համադրենք բոլորիս ջանքերը մեր հայրենիքի հզորացման անշեղ գործում։ Մեր ընդհանուր խնդիրն է գործել Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրության շրջանակներում»,- նշել է Սմբատյանը: Դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ մշտական կապի մեջ լինելով Գերմանիայի պատկան մարմինների, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։
12:13 - 27 հուլիսի, 2020
Եվրոպական մի շարք երկրներ վերականգնում են հակահամաճարակային սահմանափակումները |azatutyun.am|

Եվրոպական մի շարք երկրներ վերականգնում են հակահամաճարակային սահմանափակումները |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական մի շարք երկրներ վերականգնում են հակահամաճարակային սահմանափակումները, այդ թվում սահմանային ստուգումները` կորոնավիրուսի վարակի նոր բռնկումների վտանգը կանխելու համար: Ֆրանսիայում, ըստ պաշտոնական վիճակագրության, վերջին մեկ օրում արձանագրվել է վարակի 1130 դեպք, հայտնաբերվել է 11 նոր օջախ: Տարածումը զսպելու համար կառավարությունը որոշել է թեստավորել բոլոր նրանց, ովքեր Ֆրանսիա կգան համաճարակային բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Բրազիլիայից, Թուրքիայից ու Իսրայելից: Իսպանիայում անցած 24 ժամում գրանցվել է վարակի 922 նոր դեպք, մեծ մասը` մայրաքաղաքում, Կատալոնիայում և Արագոնում: Իրավիճակը մտահոգիչ է նաև Գերմանիայում, որտեղ երեկ մեկ օրում 815 դեպք է գրանցվել, ինչն ամենաբարձր ցուցանիշն է հունիսի սկզբից ի վեր: Ավստրիայում, արձագանքելով օր-օրի ավելացող դեպքերին, կառավարությունը որոշել է կրկին պարտադիր դարձնել դիմակները հանրային փակ տարածքներում, այդ թվում` խանութներում, բանկերում ու գրասենյակներում:
13:58 - 25 հուլիսի, 2020
Կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում հայ-գերմանական ծրագրերը զարգացման մեծ ներուժ ունեն

Կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում հայ-գերմանական ծրագրերը զարգացման մեծ ներուժ ունեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարն ասել է, որ կորոնավիրուսի հետևանքները մեծ ազդեցություն են թողել կրթության և գիտության ոլորտների վրա՝ առաջացնելով հեռավար ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն, բայց ստեղծված իրավիճակից առավել շատ տուժել են մշակույթի և սպորտի ոլորտները:  Հարությունյանի գնահատմամբ՝ գերմանական կողմի հետ բոլոր ոլորտներում համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանում վերջին շրջանի լարվածության պայմաններում թիրախավորվել են քաղաքացիական հաստատությունները: «Անթույլատրելի է, որ Ադրբեջանը հրետակոծել է անգամ կրթական կառույցները՝ դպրոցներն ու մանկապարտեզները»,-ընդգծել է նախարարը՝ հույս հայտնելով, որ գործընկերները նույնպես համարժեք կարձագանքեն կատարվածին: Դեսպան Բանցհաֆի խոսքով՝ ԵԱՀԿ-ն, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը տվել են համապատասխան գնահատական՝ արձանագրելով, որ միայն բանակցային խաղաղ ճանապարհով է հնարավոր հասնել կարգավորման: Անդրադառնալով համատեղ կրթական ծրագրերին՝ կողմերը համակարծիք են եղել, որ առաջիկայում նախատեսվող Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) տեղեկատվական կենտրոնի Երևանյան գրասենյակի տեղափոխումը Թբիլիսի բացասաբար կանդրադառնա այդ կազմակերպության՝ Հայաստանում իրականացվող նախագծերի արդյունավետության վրա: Դեսպանը հայտնել է, որ այսօր կազմակերպությունը վերակազմակերպման փուլում է, այս պահին ունի 18 գրասենյակ և 53 տեղեկատվական կենտրոն, և ինքը դիմել է Թբիլիսիի կենտրոն՝ տեղեկանալու, թե որքանով է հնարավոր կենտրոն չունենալու պարագայում նույն արդյունավետությամբ ծրագրեր իրականացնել Հայաստանում: Նախարարը բարձր է գնահատել մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հայ-գերմանական համագործակցությունը գիտության բնագավառում: Կարևորվել են նաև ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը և հանրակրթության ոլորտում հայ–գերմանական համագործակցությունը, որն իրականացվում է հիմնականում Սաքսոնի-Անհալթ դաշնային երկրամասի հետ համագործակցության շրջանակում: Կողմերը մեծապես կարևորել են նաև Երևանում գերմաներենի ուսուցման Գյոթեի անվան ինստիտուտի գործընկեր կենտրոնի գործունեության ընդլայնման ուղղությամբ այս պահին տարվող հայ-գերմանական համատեղ ջանքերը։ Նախարարն արձանագրել է, որ այս տարվա բյուջեով առաջին անգամ միջոցներ են տրամադրվելու Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնին և Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի ինստիտուտին, և եկող տարի ֆինանսավորումը շարունակվելու է:Խոսելով մշակութային ծրագրերի մասին՝ կողմերը վերահաստատել են, որ աշնանը նախատեսված Բեթհովենի 250-ամյակին նվիրված միջոցառումները չեն չեղարկվում, այլ հետաձգվում են և ավելի ուշ կիրականացվեն բարձր մակարդակով: Հարությունյանը նաև իրազեկել է, որ նախատեսվում է վերանորոգել Դիլիջանի կոմպոզիտորների տան Բեթհովենի սրահը: Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո նախատեսվում է նաև Մյունխենի ֆիլհարմոնիայի համերգը Երևանում, ինչպես նաև «Գեղարդ» երգչախմբի ելույթը Նաումբուրգում: Կողմերը կարևորել են ինչպես Երևան և Լայպցիգ, Գյումրի և Հալլե, այնպես և Արարատ և Նաումբուրգ քաղաքների միջև համագործակցության ծրագրերի իրականացումը:
12:00 - 25 հուլիսի, 2020
Գերմանիայից ժամանած բժշկական թիմն ավարտել է առաքելությունը

Գերմանիայից ժամանած բժշկական թիմն ավարտել է առաքելությունը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նպատակով Գերմանիայից ժամանած պատվիրակությանը` ղեկավար Սթիվեն Բայերին, բժշկական թիմի ղեկավար Միլթոն Դանիել Շիդերին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և այլք: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին գնահատելի օգնության և փորձի փոխանակման համար: Նա հավելել է նաև, որ համավարակի հաղթահարման զարգացած երկրների փորձը հնարավոր կլինի ուղղել դեպի զարգացող երկրների առողջապահական համակարգերի բարելավմանը: Իր հերթին դեսպան Բանցհաֆն իր գոհունակությունն է հայտնել նախարարին` առաքելության կատարած աշխատանքի գնահատման և արդյունքների վերաբերյալ քննարկում կազմակերպելու համար` ընդգծելով, որ համավարակի մասին ստացված գիտելիքները կօգնեն առավել դյուրին կերպով հաղթահարել բարդությունները: Դեսպանն ընդգծել է, որ թիմն ավարտել է առաքելությունը և Գերմանիա է վերադառնում մասնագիտական նոր համագործակցությունների ակնկալիքով:       Սթիվեն Բայերը կիսվել է հայ բուժաշխատողների և մասնագետների բարձր պատրաստակամության վերաբերյալ իր տպավորություններով, պատմել այս ընթացքում նրանց հետ անցկացրած քննարկումների, դասընթացների մասին: Այնուհետև նա ներկայացրել է բուժման ընթացակարգի այն հարցերը, որոնց ուղղությամբ աշխատանքները կնպաստեն կորոնավիրուսային հիվանդության դեմ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը:   Հանդիպման վերջում առողջապահության նախարարության կողմից շնորհակալագրեր և հուշանվերներ են հանձնվել առաքելության անդամներին: Նշենք, որ գերմանական բժշկական թիմի այցը կազմակերպվել է առողջապահության նախարարության, արտաքին գործերի նախարարության, Գերմանիայի կառավարության, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, Եվրամիության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով։ Աջակցել են նաև Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը, Առողջապահության դաշնային նախարարությունը և գերմանական օդուժը: Թիմն իր հետ բերել էր կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պարագաներ, նյութեր (PPE, դեղեր)։ Բժիշկներն աշխատել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնում և Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում:
17:44 - 23 հուլիսի, 2020
Ուզում եմ ձեզ հետ տանեք այն սերն ու գնահատանքը, որ կտեսնեք Հայաստանում. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է գերմանացի բուժաշխատողների թիմին

Ուզում եմ ձեզ հետ տանեք այն սերն ու գնահատանքը, որ կտեսնեք Հայաստանում. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է գերմանացի բուժաշխատողների թիմին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գերմանացի բուժաշխատողների թիմին, որը Հայաստանում է՝ օգնելու հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և փոխանցելու իր փորձը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ իրենց առաքելության համար, նշելով, որ համավարակը գլոբալ ողբերգություն է, որը հաղթահարելու միայն մեկ ուղի կա՝ գլոբալ պայքար մղել համավարակի դեմ: «Մենք բոլորս պետք է համախմբենք մեր ջանքերը այդ պայքարում: Այս առումով շատ կարևոր է ձեր օգնությունն ու աջակցությունը,-ասել է նախագահը: -Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ նաև շնորհակալությունս հայտնել Գերմանիայի ժողովրդին, իմ լավ բարեկամներ, նախագահ Շտայնմայերին և կանցլեր Մերկելին»:Նախագահ Սարգսյանը բոլորին հրավիրել է համավարակից հետո ընտանիքների, ընկերների հետ այցելել Հայաստան: «Ուզում եմ ձեզ հետ տանեք այն սերն ու գնահատանքը, որ կտեսնեք Հայաստանում ու պահպանեք Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամությունը»,-ասել է Հանրապետության նախագահը:Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշել է, որ Գերմանիան համավարակը համարում է գլոբալ մարտահրավեր, և իրենց թիմն այստեղ է՝ աջակցելու այն հաղթահարելու ջանքերին: Դեսպանի խոսքով՝ այս այցը կնպաստի նաև երկու երկրների միջև բժշկական ոլորտում երկարատև համագործակցության հաստատմանը:
15:37 - 21 հուլիսի, 2020
Էդմոն Մարուքյանը նամակով դիմել է հայ-գերմանական ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ալբերթ Վայլերին

Էդմոն Մարուքյանը նամակով դիմել է հայ-գերմանական ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ալբերթ Վայլերին

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նամակով դիմել եմ հայ-գերմանական ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ալբերթ Վայլերին. «Մեծարգո պարոն Վայլեր, Վստահ եմ, որ տեղյակ եք Հարավային Կովկասում վերջին օրերին ստեղծված անկայուն իրավիճակի մասին, ինչը Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունները պատերազմով փոխարինելու հերթական փորձն է: Ուզում եմ Ձեզ փոխանցել, որ 2020թ. հուլիսի 12-ին Ադրբեջանը, հերթական անգամ խախտելով 1994թ. հրադադարի համաձայնագիրը, սկսել է հրետակոծել Հայաստանի շրջաններից Տավուշի գյուղերը: Հարձակման հետևանքով երկու կողմերից կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանը թիրախավորում է հատկապես քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում մանկապարտեզները և հիվանդանոցները: Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակայնորեն հայկական կողմին սպառնացել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը ամբողջ տարածաշրջանի ֆիզիկական գոյության ուղիղ սպառնալիք է: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր բոլոր միջազգային գործընկերներին տեղյակ է պահում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ու ուժի կիրառման սպառնալիքների մասին: Հավատացած ենք, որ Գերմանիան որպես ԵԱՀԿ Մինկսի խմբի անդամ պետք է իր ներդրումն ունենա Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարումները կանխելու համար: Համոզված ենք, որ Դուք, որպես հայ-գերմանական ֆորումի նախագահ, կարող եք այդ գործում մեծ դեր ունենալ: Հարգանքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյան»
19:15 - 20 հուլիսի, 2020
Հանդիպում Գերմանիայից ժամանած բժշկական թիմի ներկայացուցիչների հետ

Հանդիպում Գերմանիայից ժամանած բժշկական թիմի ներկայացուցիչների հետ

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստան ժամանած բժշկական թիմի ներկայացուցիչներին` Սթիվեն Բայերի գլխավորությամբ: Այս մաիսն հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել առաքելության անդամներին` Հայաստանի միջազգային ահազանգին սեղմ ժամկետում արձագանքելու ու գործնական քայլեր ձեռնարկելու համար: «Մենք հասկանում ենք, որ շատ երկրներ են գտնվում նույն իրավիճակում և այսօրինակ համերաշխության դրսևորումը շատ հաճելի է: Շնորհակալ ենք ու գնահատում ենք Ձեր բժիշկների պատրաստակամությունը Հայաստան գալու և կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի հարցում իրենց ջանքերը ներդնելու, ժամանակն ու փորձը մեզ հետ կիսելու համար: Այս մարտահրավերն ազգություն և սահմաններ չի ճանաչում: Մենք բոլորս պետք է միավորված լինենք այն հաղթահարելու և բնականոն կյանքին վերադառնալու համար»,- ասել է նախարարի առաջին տեղակալը: Այնուհետև Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության առումով Հայաստանում առկա իրավիճակը, բուժման մոտեցումները և այլ մանրամասներ: Սթիվեն Բայերը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հյուրընկալության և Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին այցը կազմակերպելու հարցում աջակցելու համար և շեշտել, որ Հայաստանում գտնվելն իրենց համար մեծ պատիվ է: Նա ասել է, որ Գերմանիայում կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարման փուլում է և իրավիճակը հսկողության տակ է, ինչը հնարավորություն է տվել, որպեսզի 16 հոգուց բաղկացած իրենց թիմը գա Հայաստան և աջակցի համավարակի դեմ պայքարում: Նա հավելել է, որ նախատեսում են Հայաստանի գործընկերների համար անցկացնել նաև թրեյնինգներ: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր, այդ թվում հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքը կազմակերպելու առումով: Կողմերը պայմանավորվել են կրկին հանդիպել` ներգրավելով նաև Իտալիայից Հայաստան ժամանած մասնագետներին, կիսվելու փորձով ու խորհուրդներով: Նշենք, որ բժշկական թիմը Հայաստանում գործունեություն է ծավալելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններում և Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում`  10 օր տևողությամբ:
17:44 - 14 հուլիսի, 2020