Գերմանիայում ՀՀ Դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Այս գիշեր՝ հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան:
ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են:
Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը»:
comment.count (0)