armenpress.am: Ուկրաինան պատրաստվում Է նորմանդական ձեւաչափով (Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Ուկրաինա) նոր գագաթնաժողովի: Հուլիսի 31-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Ուկրանիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:
«Ուկրաինան շահագրգռված Է այդ հանդիպման հարցում եւ շատ ակտիվորեն աշխատում Է դրա կազմակերպման համար»,- հավաստիացրել Է նախարարը:
Նա նաեւ հավելել Է, որ Դոնբասում կայուն հրադադարի պահպանումը թույլ կտա անցնել «նորմանդական քառյակի»՝ Փարիզի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունների մյուս կետերի կատարմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
comment.count (0)