pastinfo.am: Գերմանիայում ՀՀ դեսպանության տեսախցիկները ֆիքսել են ծառայողական ավտոմեքենան հրկիզելու գործողությունը։ Այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Դեսպանության տեսախցիկները ֆիքսել են նշված արարքը և փոխանցել Գերմանիայի համապատասխան գերատեսչություններին, իրավապահ մարմիններին»,-ասաց Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին՝ ժամը 00։12-ին, հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան։
comment.count (0)