Կորոնավիրուս

Ողջունում եմ ուսումնական հաստատություններում դասերը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը․ Արման Թաթոյան

Ողջունում եմ ուսումնական հաստատություններում դասերը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էտարածել, որ ներկայացնում ենք ստորև։ «Երեկ ու այսօր խոսել եմ ինչպես Առողջապահության նախարարի, այնպես էլ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ ու էլի կապն անընդհատ կպահպանվի:Նախ, ողջունում եմ ուսումնական հաստատություններում դասերը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը։ Այս հարցն այսօր առավոտյան քննարկել էի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ և արդեն կար նրա դրական դիրքորոշումը։Դրանից բացի, հիմա շատ կարևոր է հետևել պաշտոնական աղբյուրներին, հիմք ընդունել միայն պատասխանատու մարմիններից եկող տեղեկությունները, վստահել մասնագետներին։ Պետական մարմիններն էլ պետք է հնարավորինս մանրամասն ու հաճախ տրամադրեն հանրությանը տեղեկություններ. լավ է, որ այդպիսի մոտեցում կա։ Պետք է դա հատկապես անել ամենալայն սփռում ունեցող լրատվամիջոցներով ու մարդկանց համար մատչելի եղանակներով։Ինքս ունեմ համոզմունք, որ մեր պատասխանատու մարմինները չունեն մտադրություն որևէ տեղեկություն թաքցնելու հանրությունից ու դա լավ է։ Անհրաժեշտ է ապատեղեկատվությունը հերքել միանգամից և բացառել դրա զարգացումը։Չի կարելի խուճապի մատնվել և պետք է հետևել կորոնավիրուսի կանխարգելման կանոններին:Բոլոր հարցերը նաև իմ անմիջական ուշադրության կենտրոնում՝ են Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար»։
17:18 - 01 մարտի, 2020
Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Առողջպահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվում է  կանխարգելիչ միջոցառումների շարք՝ կապված տարածվող նոր կորոնավիրուսի հետ։   Պաշտպանվելու հիմնական միջոցառումները Պարբերաբար լվացե՛ք ձեռքերը, Պարբերաբար ձեռքե՛րը մշակեք սպիրտ պարունակող նյութերով կամ լվացեք օճառով։ Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։ Եթե ձեռքերի մակերեսի վրա կա վիրուս, ապա սպիրտ պարունակող միջոցներով մշակումը կամ օճառով լվանալը կոչնչացնի վիրուսը։ Պահպանե՛ք շնչառական հիգիենայի կանոնները Հազալիս կամ փռշտալիս բերանն ու քի՛թը փակեք անձեռոցիկով կամ արմունկի ծալվածքով, որից հետ անձեռոցիկն անմիջապես շպրտե՛ք փակվող աղբամանի մեջ ու մշակե՛ք ձեռքերը սպիրտ պարունակող հակասեպտիկով կամ լվացե՛ք օճառով։ Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։ Հազալիս կամ փրշտալիս բերանը փակելը թույլ է տալիս կանխել վիրուսների ու այլ հիվանդածին մանրէների տարածումը։ Բայց եթե հազալիս կամ փրշտալիս բերանն ու քիթը փակել եք ձեռքով, մանրէները կարող են հայտնվել Ձեր ձեռքերի վրա, իսկ այնուհետև՝ իրերի կամ մարդկանց վրա, որոնց հետ շփում ենք ունենում։ Հասարակական վայրերում հեռավորությո՛ւն պահպանեք Ձեր ու այլ մարդկանց միջև Մարդկանցից առնվազն 1 մետր հեռավորությո՛ւն պահպանեք, հատկապես եթե նրանք ունեն հազի, հարբուխի համ ջերմության նշաններ։ Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։  COVID-2019 վիրուսի տիպի շնչառական հիվանդություն ունեցող մարդը հազալիս կամ փրշտալիս իր շուրջը տարածում է վիրուս պարունակող մանրագույն կաթիլներ։ Եթե Դուք շատ մոտ եք կանգնած այդպիսի մարդուն, ապա կարող եք վիրուսով վարակվել նույն օդը շնչելիս։ Խուսափե՛ք ձեռքերով աչքերին, քթին ու բերանին կպչելուց Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։  Ձեռքերը հպվում են տարբեր իրերի, որոնք կարող են վիրուս կրել։  Աչքերին, քթին կամ բերանին վարակ պարունակող ձեռքերով կպչելու դեպքում վիրուսը մաշկից կարող է թափանցել օրգանիզմ։ Բարձր ջերմության, հազի, դժվարացած շնչառության դեպքում անմիջապես դիմե՛ք բժշկական օգնության Եթե Դուք այցելել եք երկրներ, որտեղ գրանցված է COVID-2019 վիրուսը կամ սերտ շփումներ եք ունեցել այնպիսի անձանց հետ, որոնց մոտ այդ երկրներից վերադառնալուց հետո նկատվում են շնչառական հիվանդության նշաններ, անմիջապես դրա մասին տեղեկացրե՛ք բուժաշխատողներին։ Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։  Բարձր ջերմությունը, հազն ու շնչառության դժվարացումը պահանջում են անհապաղ բժշկական միջամտություն, քանի որ կարող են պայմանավորված լինել շնչառական վարակով կամ այլ ծանր հիվանդություններով։ Շնչառական օրգանների խափանումը բարձր ջերմության հետ միասին կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ, որոնցից մեկը, կախված հիվանդի տեղաշարժի պատմությունից, կարող է լինել նաև COVID-2019 վիրուսը։ Եթե Դուք ունեք թույլ շնչառական գանգատներ ու չեք ճամփորդել վարակի դեպքեր գրանցած պետություն Եթե Ձեզ մոտ նկատվում են շնչառական օրգանների հիվանդության թույլ արտահայտված նշաններ, և Դուք չեք այցելել այդպիսի երկրներ, Ձեզ անհրաժեշտ է պահպանել շնչառական հիգիենայի հիմնական կանոններն ու ձեռքերի հիգիենան և հնարավորության դեպքում մնալ տանը մինչև ապաքինվելը։ Որպես կանխարգելիչ ընդհանուր միջոցառում՝ պահպանե՛ք հիգիենայի սովորական կանոններ, երբ այցելում են մթերային շուկաներ, որտեղ վաճառվում են կենդանիներ, թռչուններ, միս ու կենդանական ծագում ունեցող այլ մթերքներ Կենդանիներին կամ կենդանական ծագում ունեցող մթերքներին կպչելուց հետո միշտ լվացե՛ք ձեռքերը օճառով, ձեռքերով մի՛ կպեք աչքերին, քթին կամ բերանին, խուսափե՛ք հիվանդ կենդանիների հետ շփվելուց։ Խուսափե՛ք շուկայում այլ կենդանիների հետ շփումից՝ թափառոց շներ ու կատուներ, կրծողներ, թռչուններ։ Խուսափե՛ք շփումներից խանութների կամ շուկաների հատակին թափված կենդանական ծագում ունեցող մնացորդների ու հեղուկների հետ, որոնք պոտենցիալ վարակակիր են։ Սննդի մեջ մի՛ օգտագործեք հում կամ պատշաճ ջերմային մշակում չանցած կենդանական ծագում ունեցող մթերքներ։ Պետք է հատուկ զգուշություն ցուցաբերել հում մսի, կաթի, կենդանիների օրգանների հետ շփվելիս, քանի որ դրանք ջերմային մշակում չեն անցել։Ինչպե՞ս օգտագործել դիմակը Նախքան դիմակը վերցնելը ձեռքե՛րը մշակեք սպիրտ պարունակող միջոցներով կամ լվացե՛ք օճառով, Դնելուց առաջ ստուգե՛ք ու համոզվե՛ք, որ այն պատռված չէ, Դնելիս ուշադի՛ր եղեք, որ դիմակը ծածկի քիթն ու բերանը, Ամբողջ ընթացքում, երբ դիմակը Ձեր դեմքին է, խուսափե՛ք դիմակին հպվելուց, Դիմակը հանեք զգույշ՝ կպչելով միայն կողքի ռետիններին, քանի որ դիմակի հիմնական մասի վրա արդեն առկա են վիրուսներ ու բակտերիաներ, Դիմակը զգուշությամբ նետե՛ք փակվող աղբամանի մեջ, Այս ամենից հետո կրկին ձեռքե՛րը մշակեք սպիրտ պարունակող միջոցներով կամ լվացեք օճառով։
14:37 - 01 մարտի, 2020
Հայաստանը կաշկանդված չէ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ մտցնելու հարցում. Թորոսյան |armenpress.am|

Հայաստանը կաշկանդված չէ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ մտցնելու հարցում. Թորոսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը կաշկանդված չէ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ մտցնելու հարցում: այս մասին մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Իտալիայում երկու տեղ է բռնկումը և այն շատ տեղայնացված է: Մեծ քաղաքներում, եթե նույնիսկ կան շատ դեպքեր, ապա դրանք տեղայնացված են: Այսօրվա դրությամբ՝ Իտալիայի հետ կապված թռիչքները դադարեցնելու անհրաժեշտություն չենք տեսնում, սակայն դա չի նշանակում, որ վաղը կամ մյուս օրը այլ որոշում չի կարող չլինել: Ի դեպ, այդ սահմանափակումները ոչ միայն արտաքին գործընթացներին են վերաբերում, այլև ներքին: Դա վերաբերում է հանրային միջոցառումներին, դպրոցներին, մանկապարտեզներին և այլն: Մեզ համար կարևոր է հանրային առողջությունը»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ ամեն դեպքում որոշումները պետք է լինեն փաստարկված, ապացուցված, այլ ոչ թե պահանջված: «Մենք կաշկանդված չենք սահմանափակումների հետ կապված որոշում ընդունելիս: Ինչպես դա արել ենք Չինաստանի դեպքում ազատ վիզային ռեժիմի հետ կապված, ինչպես արել ենք Իրանի դեպքում»,-  հավելեց նախարարը:
14:07 - 01 մարտի, 2020
Հայաստան բժշկական դիմակների նոր խմբաքանակ է ներկրվելու |armenpress.am|

Հայաստան բժշկական դիմակների նոր խմբաքանակ է ներկրվելու |armenpress.am|

armenpress.am: Բժշկական դիմակների խնդիր ունեն աշխարհի բազմաթիվ երկրներ,  առկա է դիմակների համաշխարհային դեֆիցիտ: Այս մասին մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Դիմակներ չկան շատ երկրներում կամ եթե կան, ապա եղածը թանկացել է: Այստեղ անհրաժեշտություն կա մեծացնել դիմակների արտադրության հզորությունը: Մեր կարիքների համար մենք ներկրել են 165 հազար դիմակ, առաջիկայում 50 հազար էլ կներկրենք: Դրանք առաջին հերթին խիստ անհրաժեշտ են բժշկական հաստատություններում»,- ասաց Արսեն Թորոսյանը: Նա նկատեց, որ քննարկվում է Հայաստանում դիմակների արտադրություն կազմակերպելու հարցը, սակայն գործարարները հասկանում են, որ հնարավոր է բռնկումները շուտով վերանան, և այդ դեպքում իրացման խնդիր կլինի: Նախարարն ընդգծեց, որ բոլոր հնարավոր աշխատանքներն արվում են քաղաքացիների համար դիմակների հասանելիությունն ապահովելու համար: «Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, պետք չէ փողոցում քայլելիս դիմակներ կրել: Այն անհրաժեշտ է կրել, եթե շփվում եք շնչառական վիրուսով մարդու հետ: Կամ պետք է դիմակ կրի հենց շնչառական վիրուս ունեցող քաղաքացին»,-ասաց նախարարը: Ինչ վերաբերում է դիմակների գներին, ապա Արսեն Թորոսյանը նշեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր գործիքակազմով հսկում է, որ արհեստական աճ չլինի: Նախարարը նաև նկատեց, որ «շուկայում սպեկուլյացիաներ կան»:  
13:57 - 01 մարտի, 2020
Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից. ԿԳՄՍ նախարար

Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից. ԿԳՄՍ նախարար

Հարգելի հայրենակիցներ, առավոտից հաղորդագրություններ եմ ստանում ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորության մասին, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Հարցը մեր ուշադրության կենտրոնում է և որոշումների մասին անպայման կտեղեկացնենք ձեզ: Հիշում եք, որ անհրաժեշտությունից ելնելով և լարվածությունը թուլացնելու համար վերջերս որոշում կայացվեց բացակայությունները զրոյացնելու վերաբերյալ: Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչից ավելի կարևոր բան չկա: Խնդրում եմ ելնել այս սկզբունքից ու այս հարցերում առաջնորդվել պաշտոնական լրահոսից ստացված տեղեկություններով», - գրել է ԿԳՄՍ նախարարը:
13:05 - 01 մարտի, 2020
32 հոգու մեկուսացրել ենք Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում. Արսեն Թորոսյան |aysor.am|

32 հոգու մեկուսացրել ենք Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում. Արսեն Թորոսյան |aysor.am|

aysor.am: Մենք, դիմանալով ձմռան վերջին 40 օրերին, այժմ շատ բարենպաստ վիճակում ենք, որովհետև տաք եղանակին վիրուսը ոչնչանում է,  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի գրանցման առաջին դեպքին։«Մեր խորհուրդները նույնն են, ինչ շնչառական մյուս վիրուսների դեպքում՝ խուսափել հիվանդ մարդկանց հետ շփվելուց, շփվելիս կրել դիմակ, հաճախակի լվանալ ձեռքերը՝ օճառով կամ ալկոհոլային հիմքով լուծույթով, սենյակները հաճախ օդափոխել։ Պետք է դադարել համբուրվելով և ձեռքով բարևել, որովհետև վիրուսը տարածվում է նաև ձեռքերի միջոցով», - նշեց նախարարը։Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ մինչ այժմ կորոնավիրուսի հաստատման-հերքման 117 թեստ է արվել, որից դրական արդյունք միայն մեկն է ցույց տվել։ Ներկա պահին մեկուսացված է 32 հոգի։ Վերջիններիս մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում։ 
12:34 - 01 մարտի, 2020
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյբուքյան էջում տեղեկացնում է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Վարչապետի գրառումը ներկայացնում ենք ստորև։ «Սիրելի՛ հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նա ինքն է դիմել բժշկի եւ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը երեքին։ Հատկանշական է, որ պացիենտի կնոջ թեսթի պատասխանը բացասական է։ Այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։ Այժմ կառավարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած կանոններով անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի։ Պացիենտի հետ ռիսկային շփում ունեցած մարդիկ կմեկուսացվեն։ Նշեմ նաեւ, որ Թեհրանից ժամանած օդանավի մեջ, ինչպես եւ նախատեսել էինք, եղել են ՀՀ քաղաքացիներ եւ չվերթով ապահովվել է հայրենիք վերադառնալու նրանց անքակտելի իրավունքը։ Թեհրանում եւ օդանավի մեջ բոլորը ուղեւորները եղել են դիմակներով, օդանավից եւ օդանավակայանում ուղեկցվել են հատուկ կարգով, ոչ անհրաժեշտ շփումներ չունենալու համար։ Հայտնի է սահմանապահ ծառայության այն աշխատակիցը, որը ձեւակերպել է պացիենտի եւ նրա կնոջ մուտքը ՀՀ։ Ի դեպ, սահմանապահները նույնպես եղել են դիմակներով եւ բժշկական ձեռնոցներով։ Այն տաքսիները, որոնցով պացիենտը օդանավակայանից տուն եւ տնից հիվանդանոց են եկել՝ կհայտնաբերվեն եւ նրանց վարորդները նույնպես կմեկուսացվեն։ Մեկուսացված քաղաքացիների համար ապահովվելու ենք բարձր մակարդակի հյուրանոցային, սակայն առանձնացված պայմաններ։ Ընդհանուր առմամբ այսօր կմեկուսացվի մոտ 30 քաղաքացի։ Լույսը բացվելուն պես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում կքննարկենք Մարտի 1-ի երթը չեղարկելու հարցը։ Իմ առաջարկը լինելու է երթը չեղարկել։ Բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվում են՝ վիրուսի տարածում թույլ չտալու համար։ Ժամը 12.00-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասուլիս կհրավիրի եւ կհայտնի այդ պահին հայտնի տեղեկատվությունը։ Կոչ եմ անում պահպանել հանգստություն, վստահել միայն կառավարության եւ պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին, ինչպես նաեւ կիրառել վարակի տարածումը կանխարգելող՝ Առողջապահության նախարարության կողմից խորհուրդ տրվող միջոցները»։  
09:10 - 01 մարտի, 2020
Իրանում 5 պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով, 1-ը մահացել է. վարակվածները մոտ 600-ն են  |armtimes.com|

Իրանում 5 պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով, 1-ը մահացել է. վարակվածները մոտ 600-ն են |armtimes.com|

armtimes.com:  Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում ավելացել է 200-ով՝ հասնելով 594-ի: Երկրում կորոնավիրուսի հետեւանքով արդեն 43 մարդ է մահացել: Երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քյանուշ Ջահանբուրը հրապարակել է վիրուսի տարածման վերջին տվյալները: Նրա փոխանցմամբ, փետրվարի 28-ին միայն երկրում 205 նոր դեպք է հաստատվել, որոնցից 9-ի համար հիվանդությունն ավարտվել է մահվան ելքով: Միաժամանակ, ԱՆ ներկայացուցիչը հավաստել է, որ 123 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից՝ լիարժեք առողջացումով: Նշենք, որ Իրանում շարունակում են կորոնավիրուսով վարակվել նաեւ պաշտոնյաներ: Արդեն իսկ հայտնի է 5 պատգամավորի վարակման մասին, Մեջլիսի պատգամավորներից մեկի համար վիրուսով վարակվելն ավարտվել է մահով: Շարունակությունը՝ armtimes.com-ում։
17:58 - 29 փետրվարի, 2020