Առողջպահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվում է կանխարգելիչ միջոցառումների շարք՝ կապված տարածվող նոր կորոնավիրուսի հետ։
Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։ Եթե ձեռքերի մակերեսի վրա կա վիրուս, ապա սպիրտ պարունակող միջոցներով մշակումը կամ օճառով լվանալը կոչնչացնի վիրուսը։
Հազալիս կամ փռշտալիս բերանն ու քի՛թը փակեք անձեռոցիկով կամ արմունկի ծալվածքով, որից հետ անձեռոցիկն անմիջապես շպրտե՛ք փակվող աղբամանի մեջ ու մշակե՛ք ձեռքերը սպիրտ պարունակող հակասեպտիկով կամ լվացե՛ք օճառով։
Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։ Հազալիս կամ փրշտալիս բերանը փակելը թույլ է տալիս կանխել վիրուսների ու այլ հիվանդածին մանրէների տարածումը։ Բայց եթե հազալիս կամ փրշտալիս բերանն ու քիթը փակել եք ձեռքով, մանրէները կարող են հայտնվել Ձեր ձեռքերի վրա, իսկ այնուհետև՝ իրերի կամ մարդկանց վրա, որոնց հետ շփում ենք ունենում։
Մարդկանցից առնվազն 1 մետր հեռավորությո՛ւն պահպանեք, հատկապես եթե նրանք ունեն հազի, հարբուխի համ ջերմության նշաններ։
Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։ COVID-2019 վիրուսի տիպի շնչառական հիվանդություն ունեցող մարդը հազալիս կամ փրշտալիս իր շուրջը տարածում է վիրուս պարունակող մանրագույն կաթիլներ։ Եթե Դուք շատ մոտ եք կանգնած այդպիսի մարդուն, ապա կարող եք վիրուսով վարակվել նույն օդը շնչելիս։
Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։ Ձեռքերը հպվում են տարբեր իրերի, որոնք կարող են վիրուս կրել։ Աչքերին, քթին կամ բերանին վարակ պարունակող ձեռքերով կպչելու դեպքում վիրուսը մաշկից կարող է թափանցել օրգանիզմ։
Եթե Դուք այցելել եք երկրներ, որտեղ գրանցված է COVID-2019 վիրուսը կամ սերտ շփումներ եք ունեցել այնպիսի անձանց հետ, որոնց մոտ այդ երկրներից վերադառնալուց հետո նկատվում են շնչառական հիվանդության նշաններ, անմիջապես դրա մասին տեղեկացրե՛ք բուժաշխատողներին։
Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։ Բարձր ջերմությունը, հազն ու շնչառության դժվարացումը պահանջում են անհապաղ բժշկական միջամտություն, քանի որ կարող են պայմանավորված լինել շնչառական վարակով կամ այլ ծանր հիվանդություններով։ Շնչառական օրգանների խափանումը բարձր ջերմության հետ միասին կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ, որոնցից մեկը, կախված հիվանդի տեղաշարժի պատմությունից, կարող է լինել նաև COVID-2019 վիրուսը։
Եթե Ձեզ մոտ նկատվում են շնչառական օրգանների հիվանդության թույլ արտահայտված նշաններ, և Դուք չեք այցելել այդպիսի երկրներ, Ձեզ անհրաժեշտ է պահպանել շնչառական հիգիենայի հիմնական կանոններն ու ձեռքերի հիգիենան և հնարավորության դեպքում մնալ տանը մինչև ապաքինվելը։
Կենդանիներին կամ կենդանական ծագում ունեցող մթերքներին կպչելուց հետո միշտ լվացե՛ք ձեռքերը օճառով, ձեռքերով մի՛ կպեք աչքերին, քթին կամ բերանին, խուսափե՛ք հիվանդ կենդանիների հետ շփվելուց։ Խուսափե՛ք շուկայում այլ կենդանիների հետ շփումից՝ թափառոց շներ ու կատուներ, կրծողներ, թռչուններ։ Խուսափե՛ք շփումներից խանութների կամ շուկաների հատակին թափված կենդանական ծագում ունեցող մնացորդների ու հեղուկների հետ, որոնք պոտենցիալ վարակակիր են։
Սննդի մեջ մի՛ օգտագործեք հում կամ պատշաճ ջերմային մշակում չանցած կենդանական ծագում ունեցող մթերքներ։
Պետք է հատուկ զգուշություն ցուցաբերել հում մսի, կաթի, կենդանիների օրգանների հետ շփվելիս, քանի որ դրանք ջերմային մշակում չեն անցել։
Ինչպե՞ս օգտագործել դիմակը
comment.count (0)