ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Լավրովը հայտարարել է թալիբների և Քաբուլի միջև երկխոսության անհրաժեշտության մասին |tert.am|

Լավրովը հայտարարել է թալիբների և Քաբուլի միջև երկխոսության անհրաժեշտության մասին |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Աֆղանստանում ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել ՀԱՊԿ պայմանագրի կայունությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Հիմա խորհրդակցություններ կլինեն Պակիստանում: Մենք ձգտելու ենք այն ամենին, ինչ ես նշեցի, որ այնտեղ (Աֆղանստանում) խաղաղություն լինի: Իսկ մեր դիրքորոշումը Կենտրոնական Ասիայի հարևանների հետ այն է, որ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր պարտավորությունները պետք է մնան ուժի մեջ, և, իհարկե, մենք հուսով ենք, որ ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել Հավաքական անվտանգության պայմանագրի կայունությունը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ»,-ասել է Լավրովը «Ռուսաստանի արտաքին քաղաքականություն. Հաջողություններ, մարտահրավերներ, առաջադրանքներ և հեռանկարներ» վեբինարի ընթացքում, որը տեղի է ունենում «Միասնական Ռուսաստան» կուսակցության հարթակում:Բացի այդ, նա նշել է, որ Աֆղանստանում քաղաքական գործընթացի բացակայությունը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում:
15:46 - 23 հուլիսի, 2021
Ոչ ոք ՀԱՊԿ երկրներում ԱՄՆ ռազմական օբյեկտների հայտնվելու հայտ չի ներկայացրել. Լավրով |tert.am|

Ոչ ոք ՀԱՊԿ երկրներում ԱՄՆ ռազմական օբյեկտների հայտնվելու հայտ չի ներկայացրել. Լավրով |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ՀԱՊԿ երկրների տարածքում ԱՄՆ ռազմաբազաների կամ ռազմական նշանակության այլ օբյեկտների հայտնվելը, ըստ համաձայնագրի, կազմակերպության շրջանակներում հաստատում կպահանջեր, ոչ ոք նման հայտ չի ներկայացրել, գրում է ՏԱՍՍ-ը:«ՀԱՊԿ ցանկացած անդամի տարածքում օտարերկրյա ռազմական անձնակազմի ներկայության վերաբերյալ բոլոր հարցերը, համաձայն կանոնադրության, ենթակա են համաձայնեցման այս շրջանակներում: Ակնհայտ է, որ այս երկրներից ոչ մեկը ՀԱՊԿ-ին չի դիմել համապատասխան խորհրդատվություն անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ»,-ասել է ՌԴ գլխավոր դիվանագետը:Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նոր ռազմական օբյեկտների ի հայտ գալը Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում հակասում է տարածաշրջանի անվտանգության շահերին:
16:37 - 12 հուլիսի, 2021
Ուզբեկստանը մտադիր չէ վերադառնալ ՀԱՊԿ |azatutyun.am|

Ուզբեկստանը մտադիր չէ վերադառնալ ՀԱՊԿ |azatutyun.am|

azatutyun.am: Ուզբեկստանին չեն առաջարկել Աֆղանստանում աճող լարվածության կապակցությամբ վերադառնալ ՀԱՊԿ: Այդ մասին ասել է նախագահ Շավկատ Միրզիոևի մամլո խոսնակ Շերզոդ Ասադովը: «Հարևան Աֆղանստանում իրավիճակի սրման կապակցությամբ ՀԱՊԿ վերադառնալու առաջարկ չի ստացվել»,- ասել է Ասադովն, ավելացնելով, որ Ուզբեկստանն ամենախիստ միջոցներով պայքարելու է սահմանը խախտելու փորձերի դեմ: Նա հայտնել է, որ Աֆղանստանից ապօրինի եղանակով Ուզբեկստան տեղափոխված սահմանապահների երկու խմբեր և ինքնապաշտպանության մի ջոկատ օրենքի կարգով վերադարձվել են Աֆղանստան: Ասադովի փոխանցմամբ, 2012 թվականին հաստատված ազգային անվտանգության հայեցակարգը չի նախատեսում Ուզբեկստանի տարածքում օտարերկրյա զինուժի տեղակայում, ինչպես նաև Ուզբեկստանի զինուժի մասնակցություն երկրի սահմաններից դուրս ընթացող ռազմական գործողություններին:
16:02 - 12 հուլիսի, 2021
ՌԴ-ն Աֆղանստանի հարցում ոչ մի քայլ չի ձեռնարկի, քանի դեռ գործողություններն ընթանում են երկրի ներսում․ Լավրով |tert.am|

ՌԴ-ն Աֆղանստանի հարցում ոչ մի քայլ չի ձեռնարկի, քանի դեռ գործողություններն ընթանում են երկրի ներսում․ Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանն Աֆղանստանի հարցում ոչինչ չի ձեռնարկի, քանի դեռ գործողություններն այդ երկրի ներսում են ծավալվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակաությունը։«Անդրադառնալով թալիբների կողմից Տաջիկստանի և Իրանի հետ սահմանային կետերի գրավմանը պետք է նշել, որ, քանի դեռ գործողություններն ընթանում են Աֆղանստանի տարածքում, մենք ոչ մի միջոց չենք ձեռնարկի՝ բացի համառորեն կոչ հղելուց, որ բոլոր աֆղանների աջակցությունը ստացած քաղաքական գործընթացը հնարավորինս շուրտ սկսվի», - ասել է Լավրովը՝ հավելելով, որ Մոսկվան աջակցում է Վաշինգտոնի և «Թալիբան» շարժման միջև ձեռք բերված համաձայնագրերի իրականացմանը։Աֆղանստանում բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման միջև, որոնք նշանակալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և նախահարձակ գործողություններ սկսել մեծ քաղաքների ուղղությամբ: Աֆղանստանի կառավարության ու «Թալիբան» շարժման միջև խաղաղության շուրջ բանակցությունները մեկնարկել են 2020 թվականի սեպտեմբերի 12-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում։
15:50 - 09 հուլիսի, 2021
Տաջիկստանի միջոցով եկող վտանգները սպառնալիք են Ռուսաստանի շահերի համար, իսկ ադրբեջանցիների խորանալը ՀՀ սահմանում չի վնասում ՌԴ-ին․ Բենիամին Պողոսյան

Տաջիկստանի միջոցով եկող վտանգները սպառնալիք են Ռուսաստանի շահերի համար, իսկ ադրբեջանցիների խորանալը ՀՀ սահմանում չի վնասում ՌԴ-ին․ Բենիամին Պողոսյան

ՀԱՊԿ-ը Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակում իր համար անելիք չի տեսնում։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությանը, ըստ որի Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը «սահմանային միջադեպ» է։ Բենիամին Պողոսյանի խոսքով՝ Զասի ուղերձը հստակ է։ «Վերջին հաշվով, Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին՝ խնդրելով խորհրդակցությունների անցկացում՝ հաշվի առնելով, որ ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի տարածքային ամբողջականության և անվտանգության համար սպառնալիք կա։Կարելի է ենթադրել, որ Զասը ասաց՝ դուք մեզ դիմել էիք մայիսի 13-ին, մոտ 40 օր, ենթադրաբար, անցկացվել են ինչ-որ խորհրդակցություններ, գուցե նաև ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդաժողովում, որին պարոն Արա Այվազյանն էր մասնակցում։ Հիմա ՀԱՊԿ-ը ասում է, որ այդ խորհրդակցություններից հետո եկել ենք այն եզրահանգման, որ ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի ներգրավման համար որևէ հիմք չկա»։ Պողոսյանը հիշեցնում է, որ հիմա ընթանում է եռակողմ գործընթաց, որում  ներգրավված է նաև ՀԱՊԿ-ի առաջատար պետություն Ռուսաստանը։ «Չմոռանանք, որ մայիսի 12-13-ից մեկ շաբաթ անց համացանցում հրապարակվեց մի քանի կետից բաղկացած փաստաթուղթ, որը ենթադրում էր եռակողմ (Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան) դելիմիտացիոն հանձնաժողովի ստեղծում։ Այն ժամանակ վարչապետի պաշտոնակատարն էլ հայտարարեց, որ «այո՛, սա իրականություն է, և ես պատրաստվում եմ այս փաստաթուղթը ստորագրել»։ Այդ հայտարարությունից անցել է 1 ու կես ամիս։ Մենք չգիտենք՝ ինչ փուլում է գործընթացը, սակայն ինչ-որ ոչ հրապարակային քննարկումներ շարունակվում են։ Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը ինչ-որ չափով ՀԱՊԿ-ի քարտուղարությանը տեղյակ է պահում այս գործընթացներից։ Դա նաև հնարավորություն է տալիս ՀԱՊԿ-ին ասելու, որ կա եռակողմ գործընթաց՝ սահմանային իրավիճակը այս կամ այն կերպ հանգուցալուծելու համար, և այդ եռակողմ գործընթացի մասնակիցներից մեկը ՀԱՊԿ-ի առաջատար պետությունն է։ Ռուսաստանն էլ, թերևս, ՀԱՊԿ-ի ներգրավման կարիք չի տեսնում»։ Պողոսյանի խոսքով՝ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան) շահագրգռված չեն որևէ ներգրավվածություն ունենալ Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակում։  «Նրանք կներգրավվեն, եթե որևէ այլընտրանք չունենան։ Ընդ որում՝ դա փոխադարձ է։ Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս են գալիս։ Սեպտեմբերի 11-ին վերջին զինվորն է դուրս գալու, և հնարավոր է իրավիճակի սրում՝ Աֆղանստան-Տաջիկստան սահմանին։ Բոլորս ենք հասկանում, որ ՀՀ-ն մեծ ցանկություն կամ ընդհանրապես ցանկություն չունի այս գործընթացին ինչ-որ կերպ ներգրավվել։  Եթե այդտեղ իրավիճակի լարում տեղի ունենա, և հարկ լինի ինչ-որ քայլեր անել, այդ թվում՝ ՀՀ զինված ուժերի ներգրավմամբ, պարզ է, որ մենք դա կանենք ծայրահեղ դեպքում, եթե չունենանք այլընտրանք։ Նույնը վերաբերում է Ղազախստանին, Ղրղզստանին, Բելառուսին։ Նրանք որևէ կերպ Հայաստան- Ադրբեջան հարաբերություններում կներգրավեն ՀՀ-ի օգտին միայն այլընտրանք չունենալու դեպքում։ Նրանց կարող է ստիպել Ռուսաստանը, իսկ քանի դեռ ՌԴ-ից չկա բավականաչափ մեծ ճնշում, այս պետությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում զրո ցանկություն ունեն որևէ կերպ ներգրավվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, առավել ևս՝ Հայաստանի օգտին»։ Ստանիսլավ Զասի հայտարարությունից 2 օր անց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց էր ունեցել նրա հետ։ Գրիգորյանն ասել էր, որ ստեղծված իրավիճակը չի կարելի համարել սահմանային միջադեպ և կոչ էր արել ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով արվող ձևակերպումներում ցուցաբերել զսպվածություն։  Բենիամին Պողոսյանն կարծում է, որ այս հեռախոսազրույցը ֆորմալ բնույթ ուներ։ «ԱԽ քարտուղարի զանգը կատարվել է, ռուսերեն արտահայտություն կա, «ради галочки»։ Մենք դիմել էինք, ՀԱՊԿ-ը մեզ հրապարակային մերժել է։ Բնականաբար, Հայաստանը չի կարող դա  անպատասխան թողնել։ Այդ զանգի բովանդակության մասին էլ մենք գիտենք միայն մամուլի հաղորդագրությունից։ Ոչ ոք այդ զրույցի սղագրությունը չի հրապարակել և երևի չի էլ պատրաստվում հրապարակել։ Հետևաբար, թե ինչ տոնայնությամբ է զրույցը գնացել, ինչ են ասել, դա գիտեն միայն երկու զրուցակիցները։ Հանրության շրջանում կար դժգոհություն, որ, տեսեք՝ «ՀԱՊԿ-ը մեզ հերթական ապտակը հասցրեց», «կամ ՀԱՊԿ-ը հերթական անգամ Հայաստանին ստորացրեց»։ Դա ներկայացվեց այնպես, որ ՀՀ  իշխանությունները այնքան են իրենց հեղինակությունը կորցրել, որ նույնիսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը իրեն թույլ է տալիս փաստացի արհամարհել Հայաստանին։ Դրան պետք է ինչ-որ կերպ արձագանքել՝ ասելով՝ ոչ, ՀՀ իշխանությունները և ՀՀ-ի հեղինակությունը այդքան չի ընկել, և մենք չենք հանդուրժի, որ մեզ արհամարհեն»,-ասում է նա՝ հավելելով, որ այս հեռախոսազրույցը ավելի շատ ուղղված է եղել ներքին լսարանին։ Անդրադառնալով Հայաստան- Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակներին՝ Պողոսյանը ասում է, որ, թերևս, կա անուղղակի որոշում, որ Հայաստան- Ադրբեջան սահմանի առնվազն մի մասը պետք է ռուս սահմանապահները վերահսկեն, այնպես, ինչպես նախկինում վերահսկում էին Հայաստան- Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանները։ «Հիմա դա կլինի ամբողջ սահմանը՝ Տավուշից մինչև Մեղրի և ամբողջ Նախիջևանի սահմանը՝ Արարատի մարզից մինչև Մեղրի, դժվարանում եմ ասել։ Բայց որոշ հատվածներում՝ գոնե Գեղարքունիքի և Սյունիքի այն հատվածներում, որոնք նախկինում սահմանակցում էին Արցախի Հանրապետությանը, հիմա՝ Ադրբեջանին, տեղակայվելու են ռուսական զորքեր»։ Նրա խոսքով՝ ռուս սահմանապահները ադրբեջանցիներին չեն հարկադրի հետ քաշվել զբաղեցրած դիրքերից։  «Ադրբեջանցիները ասում են՝ ինչպես եք ապացուցելու, որ այդ տարածքները (որտեղ մայիսի 12-ից գտնվում են ադրբեջանցի զինվորները, խմբ․) հայկական են։ Մենք, բնականաբար, հղում ենք անում Խորհրդային Հայաստանի սահմաններին՝ ասելով, որ այդ տարածքները Խորհրդային Հայաստանի կազմում են եղել։ Ադրբեջանցիներն էլ ասում են՝ եթե դուք ընդունում եք Խորհրդային Հայաստանի սահմանները, ապա ետ վերադարձրեք ներկայիս Տիգրանաշենը և Տավուշի մարզի գյուղերը, մենք էլ պատրաստ ենք ձեզ տալ Արծվաշենը, և, ընդհանրապես, մոռացեք Արցախի մասին, որովհետև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Խորհրդային Ադրբեջանի կազմում էր։Եթե մենք դրան համաձայնվում ենք, ստացվում է լրիվ այլ պատմություն։ Եթե ասում ենք՝ ոչ, հիմք չենք ընդունում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի քարտեզները, ադրբեջանցիները հարցնում են՝  ինչ հիմքով եք  ասում, որ մենք գտնվում ենք ՀՀ տարածքում»։ Անդրադառնալով Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդների տեղակայման մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկին, Պողոսյանը ընդգծում է, որ առաջարկը արվել է մայիսի 27-ին, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկներից արձագանք չկա։ «Չկա հստակ հայտարարություն, որ այո՛, մենք պատրաստ ենք ուղարկել մեր դիտորդներին Հայաստան- Ադրբեջան սահմանին։ Չեմ տեսել նաև Ադրբեջանի արձագանքը։ Այլ բան է, որ Հայաստանը իր տարածքում տեղակայում է ռուսական զորքեր, այդտեղ Ադրբեջանը առարկել չի կարող, բայց այլ բան է, եթե մենք ասում ենք, որ պետք է սահմանին տեղակայվեն դիտորդներ։ Այստեղ պետք է նաև Ադրբեջանի համաձայնությունը»։ Սահմանային իրավիճակի որոշակի սրում կա նաև ՀԱՊԿ անդամ մեկ այլ պետությունում՝ Տաջիկստանում։ Պատճառն այն է, որ «Թալիբան» շարժման զինյալների հետ ունեցած մարտերի հետևանքով աֆղան զինծառայողները նահանջել են դեպի Տաջիկստանի հետ սահման և ապաստան խնդրել այդ երկրից։ Այս դեպքում, սակայն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ անհրաժեշտ է աջակցություն տրամադրել՝ Տաջիկստանի հարավային սահմանի անվտանգությունն ապահովելու համար։  Բենիամին Պողոսյանը բացատրում է, թե ՀԱՊԿ-ը ինչու է տարբեր կերպ արձագանքում անդամ-պետությունների սահմանային իրավիճակներին։ «Տաջիկստանի տարածք դեռևս ոչ ոք չի ներխուժել։ Թալիբները Աֆղանստան-Տաջիկստան  սահմանին՝ աֆղանական որոշ տարածքների վրա վերահսկողություն են հաստատել, և կա անկայունության վտանգ։ Աֆղանստանից եկող վտանգները կարող են սպառնալիք լինել Ռուսաստանի շահերի համար։ Խոսքը վերաբերում է նաև իսլամական արմատականությանը,  թմրանյութերի չվերահսկվող առուվաճառքին, եթե Աֆղանստանից Տաջիկստան որոշակի իսլամական արմատականություն արտահանվի։ Եթե ադրբեջանցիները 4 կիլոմետր խորանում են Սյունիքում, ընդ որում՝ դա անում են առանց որևէ դիմադրության հանդիպելու, ՌԴ-ի կենսական շահերի համար դա ոչինչ չի նշանակում։ Վաղը ադրբեջանցիները կարող են Տավուշի մարզի որևէ գյուղի ուղղությամբ երկու կիլոմետր էլ առաջ գնալ, դա ՌԴ-ի շահերի տեսանկյունից զրո ազդեցություն ունի։ Իսկ Տաջիկստանի միջոցով կամ Տաջիկստանի տարածքով հնարավոր իսլամական արմատականության տեղափոխումը Ռուսաստան կամ Կենտրոնական Ասիայի շրջաններ չէի ասի, որ սպառնալիք է Ռուսաստանի կենսական շահի համար, բայց, ամեն դեպքում, սպառնալիք է»։ Նա նաև ընդգծում է, որ պետությունները առաջին հերթին սեփական շահերն են առաջ մղում՝ չնայած այս կամ այն ռազմական դաշինքին անդամակցելու հանգամանքին։ «ՆԱՏՕ-ում 30 անդամ պետություն կա։ Եթե, օրինակ, Բալթյան պետությունների և Ռուսաստանի միջև ինչ-որ խնդիրներ ծագեն` ոչ թե լայնածվալ գործողություններ, այլ, օրինակ, դիվերսիոն գործողություններ, որում Բալթյան պետությունները մեղադրեն Ռուսաստանին, Ռուսաստանն էլ հերքի, այնպես չէ, որ դաշինքի անդամ 30 պետությունները՝ Կանադայից մինչև Պորտուգալիա կամ Իսպանիայից մինչև Սլովենիա բոլորը միանշանակ հայտարարելու են, որ՝ այո՛, մենք զորքեր ենք ուղարկում, Ռուսաստանի հետ խնդիրներ ենք ստեղծում և այլն։ Մենք ՀԱՊԿ-ին քննադատում ենք, բայց ցանկացած դաշինքում, որը մի շարք պետությունների է ներգրավում, յուրաքանչյուր պետություն իր շահերից է ելնում։ Չկան աշխարհում պետություններ, որոնք թեկուզև դաշինքի մեջ են, բայց բոլոր հարցերում ունեն շահերի 100 տոկոսանոց համընկնում»։   Նանե Ավետիսյան  
13:40 - 09 հուլիսի, 2021
ՀԱՊԿ-ը Տաջիկստանում կոլեկտիվ անվտանգության ուժեր ներգրավելու անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

ՀԱՊԿ-ը Տաջիկստանում կոլեկտիվ անվտանգության ուժեր ներգրավելու անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: Տաջիկստանին անհրաժեշտ է տեխնիկական աջակցություն, սակայն Աֆղանստանի հետ սահմանին պաշտպանություն իրականացնելու համար ՀԱՊԿ կոլեկտիվ ուժերի ներգրավման անհրաժեշտություն չկա: Այդ մասին RT-ին տված հարցազրույցում նշել է ՀԱՊԿ միասնական շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը: «Այն բանից, ինչ մենք այստեղ տեսանք և շփվեցինք առաջին դեմքերի, ուժային կառույցների ղեկավարների հետ, եկանք եզրահանգման, որ ներկա դրությամբ ՀԱՊԿ այլ պետություններից ուժերի համալրման անհրաժեշտություն չկա»,- ասել է նա: Նրա խոսքով՝ կան որոշակի դժվարություններ, և ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի ցուցաբերել նյութատեխնիկական աջակցություն: «Թալիբան» շարժումը Աֆղանստանի և Տաջիկստանի պետական սահմանին տեղակայել է անցակետեր: Սիդորովը տեղեկացրել է, որ Աֆղանստանի հյուսիսային հատվածներից ներկայումս ագրեսիվ գործողություններ ընդհանրապես չեն նկատվում:
09:30 - 09 հուլիսի, 2021
Տաջիկստանի դեմ հարձակման դեպքում մենք կկատարենք մեր պարտավորությունները․ Լավրով |azatutyun.am|

Տաջիկստանի դեմ հարձակման դեպքում մենք կկատարենք մեր պարտավորությունները․ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: Տաջիկստանի դեմ հարձակման դեպքում ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը կկատարեն իրենց պարտավորությունները այդ երկրի հանդեպ, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչները արդեն իսկ այցելել են տաջիկա-աֆղանական սահմանագիծ, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների հետ հեռախոսով քննարկել է Աֆղանստանի հյուսիսում ստեղծված կացությունը։ «Մենք մեր պարտավորությունները կատարելու ենք։ Դրա հետ մեկտեղ վերջին օրերին խոսակցություններ են շրջանառվում՝ արդյոք Ռուսաստանը պատրաստվո՞ւմ է զորքեր մտցնել Աֆղանստան։ Կարծում եմ՝ պատասխանը ակնհայտ է»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը՝ բացառելով Աֆղանստանում ռուսական զորախմբի տեղակայման հնարավորությունը։
16:52 - 08 հուլիսի, 2021
Տաջիկստանը ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել Աֆղանստանի հետ իրավիճակի պատճառով |armenpress.am|

Տաջիկստանը ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել Աֆղանստանի հետ իրավիճակի պատճառով |armenpress.am|

armenpress.am: Տաջիկստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներից օգնություն է խնդրել Աֆղանստանից եկող մարտահրավերներին դիմագրավելու հարցում: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ում Տաջիկստանի մշտական ներկայացուցիչ Հասան Սուլթանովը: «Տաջիկստանը, որպես Աֆղանստանի հետ ամենաերկար սահմանն ունեցող երկիր, ձեռնարկում է հնարավոր միջոցները իրադրությունը պահպանելու, այդ երկրից եկող սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելու համար: Սակայն հաշվի առնելով իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև այն, որ Աֆղանստանի հետ սահմանի առանձին հատվածներ դժվար հասանելի լեռնային տեղանքներում, բարդ է դառնում միայնակ հաղթահարելն այս խնդիրը»,- ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին ասել է Սուլթանովը: Նրա գնահատմամբ՝ ստեղծված պայմանները պահանջում են «ադեկվատ արձագանք ՀԱՊԿ շրջանակում, այդ թվում և հարավային սահմանները պաշտպանելու ներուժն ուժեղացնելու միջոցառումների ընդունում»: «Այս համատեքստում արդիական է մնում Հավաքական անվտանգության խորհրդի 2013 թ. սեպտեմբերի 23-ի «Տաջիկա-աֆղանական սահմանը ամրապնդելու գործում Տաջիկստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու մասին» որոշման կատարման ապահովման անհրաժեշտությունը: Հետևաբար, ցանկանում ենք կոչ անել կազմակերպության անդամ պետություններին նպաստել տվյալ փաստաթղթի լիարժեք իրականացմանը»,- հայտարարել է Սուլթանովը:
09:39 - 08 հուլիսի, 2021
Մոսկվան կանի ամեն բան, այդ թվում՝ օգտագործելով տաջիկա-աֆղանական սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի ներուժը՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցների դեմ ագրեսիվ գործողություն թույլ չտալու համար. Լավրով |tert.am|

Մոսկվան կանի ամեն բան, այդ թվում՝ օգտագործելով տաջիկա-աֆղանական սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի ներուժը՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցների դեմ ագրեսիվ գործողություն թույլ չտալու համար. Լավրով |tert.am|

tert.am: ՀԱՊԿ շրջանակում Մոսկվայի պարտավորություններն ուժի մեջ են մնում: Այդ մասին, ինչպես հայտնում է ria.ru-ն, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի վատացման դեպքում Ռուսաստանի հնարավոր արձագանքի մասին հարցին:   «ՀԱՊԿ շրջանակում ստանձնած պարտավորությունները մնում են ուժի մեջ», - ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ: Նա հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներն արդեն այցելել են սահմանային տարածք: ՌԴ ԱԳ նախարարը նշել է նաև, որ Մոսկվան կանի ամեն բան, այդ թվում՝ օգտագործելով Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի ներուժը՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցների դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն թույլ չտալու համար: «Մենք կանենք ամեն բան, այդ թվում` օգտագործելով Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի հնարավորությունները, որպեսզի թույլ չտանք մեր դաշնակիցների նկատմամբ ցանկացած ագրեսիվ ոտնձգություն», - ասել է Լավրովը Լաոսի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
10:59 - 07 հուլիսի, 2021
ՀԱՊԿ օպերատիվ խումբը մեկնել է Տաջիկստան՝ գնահատելու Աֆղանստանի հետ սահմանին տիրող իրավիճակը |tert.am|

ՀԱՊԿ օպերատիվ խումբը մեկնել է Տաջիկստան՝ գնահատելու Աֆղանստանի հետ սահմանին տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն օպերատիվ խմբի հետ միասին ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն՝ գնահատելու Աֆղանստանի հետ սահմանին տիրող իրավիճակը: «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են կամզակերպության մամուլի ծառայությունից:«Հուլիսի 6-ին օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ժամանել է Տաջիկստան: Մոսկվայից Դուշանբե սպայական խումբը տեղափոխվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայությունից հայտնել են նաև, որ նախատեսվում է շրջայցեր կատարել Տաջիկստանի հարավային շրջաններում, ինչպես նաև մի շարք աշխատանքային հանդիպումներ երկրի ՊՆ, Ազգային անվտանգության պետական կոմիտեի և սահմանապահ զորքերի ղեկավարության հետ:   Շարունակությունը՝ tert.am-ում:
09:58 - 07 հուլիսի, 2021
Որոշ հայտարարություններ, որոնք մինչ այս հնչել են ՀԱՊԿ-ի կողմից, հնարավոր է, որ ազդած լինեն Ադրբեջանի կողմից կազմակերպված պրովոկացիայի վրա․ Արմեն Գրիգորյանը՝ հարցին, թե ինչ է տեղի ունեցել Վերին Շորժայի հատվածում

Որոշ հայտարարություններ, որոնք մինչ այս հնչել են ՀԱՊԿ-ի կողմից, հնարավոր է, որ ազդած լինեն Ադրբեջանի կողմից կազմակերպված պրովոկացիայի վրա․ Արմեն Գրիգորյանը՝ հարցին, թե ինչ է տեղի ունեցել Վերին Շորժայի հատվածում

Ադրբեջանի կողմից կազմակերպված պրովոկացիա է, որը հանգեցրել է նրան, որ ունենք 2 վիրավոր։ Մեր կարծիքով նաեւ որոշ հայտարարություններ, որոնք մինչ այս հնչել են ՀԱՊԿ-ի կողմից, հնարավոր է նաեւ, որ ազդած լինել։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերության Հարցազրույցի տաղավարում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է տեղի ունեցել Վերին Շորժայի հատվածում։«Պարոն Զասի տված հարցազրույցում մեր հիմնական անհանգստությունն այն էր, որ ոչ կառուցողական բնույթի հայտարարությունները խաղաղ հանգուցալուծման գործընթացի վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ և նման հայտարարություններն Ադրբեջանին պրովոկացիայի դիմելու որոշակի հիմքեր են տալիս»,– ասաց նա։«Սահմանի կայունությունը այս պահին փխրուն է։ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ են տարվում սահմանապահ ուժեր տեղակայելու ուղղությամբ՝ նման միջադեպերը կանխելու նպատակով։ Հուսով ենք, որ մոտ ապագայում կունենաք այնպիսի վիճակ, որ այն տարածքներում, որտեղ մայիսի 12-ից ճգնաժամ է ստեղծվել, տեղակայվեն ռուսական սահմանապահ զորքեր, լինի սահմանազատում և սահմանագծում»,– հավելեց նա։Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հայտարարությունների մի մասը իրականությանը չի համապատասխանում։ «Սա սահմանային միջադեպ չէ, սահմանային միջադեպը չի կարող տեւել մի քանի ամիս։ Պարոն Զասը նշել է, որ զոհ չի եղել, բայց զոհ եղել է․ միջադեպի արդյունքում մենք զոհ ենք ունեցել։ Կարծում եմ, որ ինֆորմացիայի խնդիր կա․ նաեւ այս հարցն ենք քննարկել։ Ես հուսով եմ, որ ինֆորմացիայի պակասի հարցը կլուծվի»,-նշել է նա։  ԱԽ քարտուղարը նշեց, որ քայլեր են ձեռնարկում ՀԱՊԿ քարտուղարության այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ։Հարցին՝ կա օրակարգում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հարց, Գրիգորյանը նշեց․ «Սահմանային վեճերը լուծելու ուղղությամբ մենք օգտագործելու ենք բոլոր գործիքակազմերը։ Մեր օրակարգում շարունակում են բաց լինել բոլոր հնարավորությունները։ Եթե ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ քննարկումները չտան արդյունք, մենք կփնտրենք այլ լուծումներ»։Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարվելիք այցի օրակարգին՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ օրակարգում նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերն են, սահմանային իրավիճակը և հայ-ռուսական հարաբերություններիր զարգացումը։
09:31 - 07 հուլիսի, 2021
«Ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն». ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

«Ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն». ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Այսօր տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը: Հեռախոսազրույցի սկզբում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին ս.թ. հունիսի 20-ին հաջող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման կապակցությամբ: Այնուհետև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր մտահոգությունն է հայտնել ս.թ. հունիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ: ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը: Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են, Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար: Զրույցի ավարտին Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ  հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց: 
16:56 - 05 հուլիսի, 2021
Տվյալ հայտարարությունը, բնականաբար, տարօրինակ է մեզ համար. Ռուբեն Ռուբինյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մասին |azatutyun.am|

Տվյալ հայտարարությունը, բնականաբար, տարօրինակ է մեզ համար. Ռուբեն Ռուբինյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մասին |azatutyun.am|

azatutyun.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում կազմակերպության հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին: «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի, [անդամ երկրներից մեկի վրա] հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», - ասել է նա: Այս թեմայով «Ազատությունը» զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Ռուբեն Ռուբինյանի հետ: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից. «Ազատություն». - Փաստորեն ՀԱՊԿ-ը Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը համարում է սահմանային խնդիր և կարծում է՝ չի համապատասխանում դա կազմակերպության կանոնադրության դրույթներին: Ռուբինյան. - Տվյալ հայտարարությունը, բնականաբար, տարօրինակ է մեզ համար մի քանի պատճառով. նախ, պարոն Զասը նշում է, որ, փառք Աստծո, զոհեր չկան, ցավոք, զոհ կա, այս ընթացքում հայ զինծառայող է սպանվել ադրբեջանցի զինվորի կողմից, գերեվարվածներ են եղել: Երկրորդը՝ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածի, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների արձագանքման ՀԱՊԿ կանոնակարգի հիման վրա: Ի՞նչ են դրանք նախատեսում, օրինակ, ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածը, որի հիման վրա Հայաստանը դիմել է, այդ կետը նախատեսում է հետևյալ դեպքերը, երբ, օրինակ, ՀԱՊԿ անդամին կամ ՀԱՊԿ անդամներից մի քանիսի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը կամ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիք կա: Այսինքն ՀԱՊԿ-ն ունի գործիքակազմ կամ ՀԱՊԿ-ն ունի պարտավորություն արձագանքել ոչ միայն ուղիղ ագրեսիային կամ այսպես ասած ռազմական գործողություններին, այլ նաև ՀԱՊԿ անդամի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անվտանգությանը առկա սպառնալիքի դեպքում: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող վիճել, որ այն իրավիճակը, որը տիրում է մեր սահմաններին, 100 տոկոսով համապատասխանում է 2-րդ հոդվածին: Իհարկե, մենք հասկանում ենք և գաղտնիք չէ, որ սա ըստ էության առաջին այսպիսի դեպքն է ՀԱՊԿ-ի համար, այսինքն առաջին դեպքն է, երբ որ ՀԱՊԿ անդամն այս հոդվածի հիման վրա դիմել է և ինչ-որ առումով ավանդույթ էլ չկա, և ինչ-որ առումով սա ՀԱՊԿ-ի համար նաև ստուգատես է, բայց կա մի փաստ, որ ՀԱՊԿ-ը ունի պարտականություններ: Այսինքն ՀԱՊԿ անդամ երկրները որպես մեկ կազմակերպության անդամ փոխկապակցված են պարտավորություններով, և կա ՀԱՊԿ գործիքակազմ, որը պիտի գործի: Մենք շարունակելու ենք մեր ՀԱՊԿ գործընկերների հետ աշխատանքներ տանել այս ուղղությամբ և կարծում եմ, որ մոտ օրերս նաև մեր համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները աշխատանքային կարգով կապի մեջ կլինեն մեր գործընկերների հետ: «Ազատություն». - Իսկ հանրությանը հայտնի կդառնա՞ ինչ-որ ձևով արձագանքը: Ռուբինյան. - Ես մեծ հաշվով դիրքորոշումը ներկայացրեցի, մնացածն արդեն մեր համապատասխան գերատեսչությունները աշխատանքային կարգով կիրագործեն այն, ինչ պետք է իրագործվի:
21:42 - 04 հուլիսի, 2021
Հայաստանի հարավում իրավիճակի սրումը սահմանային միջադեպ է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս
 |tert.am|

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը սահմանային միջադեպ է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս |tert.am|

tert.am: Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին: Այդ մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», - ասել է նա: Ըստ նրա գնահատականի՝ հակամարտության սրում չկա: «Ստիպված չենք խոսել այն մասին, որ հիմա իրավիճակն ինչ-որ կերպ սրվում է։ Սա արդեն լավ է, սա արդեն արդյունք է: Առջևում շատ աշխատանք կա սահմանի խնդրի լուծման, այս բոլոր վիճահարույց հարցերի լուծման առումով, բայց դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է Զասը: Շարունակությունը՝ tert.am-ում։
11:18 - 03 հուլիսի, 2021
Դուշանբեում տեղի է ունեցել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստ. գլխավոր թեման Աֆղանստանում տիրող իրավիճակն էր |armtimes.com|

Դուշանբեում տեղի է ունեցել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստ. գլխավոր թեման Աֆղանստանում տիրող իրավիճակն էր |armtimes.com|

armtimes.com: Հուլիսի 1-ին Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստ՝ առկա ձևաչափով: Նիստը նախագահել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Խորհրդի նիստին մասնակցել է նաև Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին մասնակցել է  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերի (2020 թ.) Նստաշրջանի արդյունքների, կազմակերպության պատասխանատվության ոլորտում ստեղծված իրավիճակի և ՀԱՊԿ-ում կնքված միջազգային պայմանագրերի վավերացման մասին իր զեկույցում նա նշել է, որ խորհրդարանական բաղադրիչը Կազմակերպությունների գործունեության ամենակարևոր ոլորտներից մեկն է, և այս աշխատանքի կարևորությունը տարեցտարի ավելանում է՝ հաշվի առնելով ժամանակակից իրողությունները: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ նիստի ընթացքում ընդունվել է հռչակագիր, որում մտահոգություն է հայտնվում աշխարհում անվտանգության մեխանիզմների դեգրադացիայի, լարվածության աճի մասին, այդ թվում ՝ եվրասիական տարածքում:  «Ընդգծվեց, որ ՀԱՊԿ-ը կմեծացնի իր մասնակցությունը խաղաղության և անվտանգության ապահովման գլոբալ ջանքերին` հետևողականորեն պաշտպանելով միջազգային և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը հիմնականում խաղաղ քաղաքական և դիվանագիտական միջոցներով`միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափերի շրջանակներում», - ասել է Ստանիսլավ Զասը: Նա հավելել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները հավանություն են տվել «Արդար և կայուն աշխարհակարգի ձևավորման մասին» հայտարարությանը, որում ն հաստատում են իրենց պատրաստակամությունը համատեղ աշխատելու`կառուցելու ազատ, ժողովրդավարական, ընդհանուր և անբաժանելի եվրատլանտյան և եվրասիական անվտանգություն Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ: «Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերյան նիստում ընդունված բոլոր որոշումները նոր խթան են հաղորդել կազմակերպության գործունեությանը նրա բոլոր հիմնական ոլորտներում»,-նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Միևնույն ժամանակ, Ստանիսլավ Զասը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ ներկայիս միջազգային իրավիճակը լավատեսության հիմքեր չի տալիս համաշխարհային անվտանգության ոլորտում դրական փոփոխություններ կանխատեսելու համար: «Կարծես թե համաճարակը և դրա դեմ պայքարի անհրաժեշտությունը պետք է համախմբեին համաշխարհային հանրությունը և շտկեին առկա հակասությունները: Այնուամենայնիվ, ի՞նչ ենք տեսնում: Ճնշումը մեծանում է այն երկրների վրա, որոնք ձգտում են ինքնուրույն քաղաքականություն վարել: Այդ նպատակով ակտիվորեն օգտագործվում են ռազմական ներկայության կուտակումները և ռազմական գործունեության ցուցադրումը նրանց սահմանների մոտ, լայնորեն օգտագործվում են «հիբրիդային պատերազմների» գործիքներն ու «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաները: Արեւմուտքը լայնամասշտաբ «ապատեղեկատվության» արշավ է սկսել ՝ օգտագործելով «կեղծիքներ»: Արդյունքում, իրավիճակը գործնականում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների ողջ պարագծում շարունակում է լարված մնալ», - նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացները զգալի ազդեցություն ունեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա: Եվ ՀԱՊԿ-ը մեծ ուշադրություն է դարձնում այս խնդրի դիտարկմանը: Դա արվում է Կազմակերպությունում ՀԱՊԿ Նախարարական խորհրդին առընթեր Աֆղանստանի վերաբերյալ աշխատանքային խմբի կողմից: «Մեր գնահատմամբ, Աֆղանստանի տարածքում միջազգային ահաբեկչական և կրոնական-ծայրահեղական կազմակերպությունների ակտիվացման սպառնալիքը չի նվազեցնում ահաբեկչության և թմրանյութերի հանցավոր շրջանառության տարածման հավանականությունը: Այս երկրի տարածքում և, որպես հետեւանք, Աֆղանստանի սահմանային տարածքում իրավիճակի շուտափույթ կարգավորման հավանականությունը մնում է ցածր: Հիմնական հարցերից մեկն այն է, թե այնտեղ իրավիճակն ինչ ուղղությամբ կզարգանա այնտեղից ամերիկյան և ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտները դուրս բերելուց հետո. արդյո՞ք պաշտոնական Քաբուլը և «Թալիբան»-ը կկարողանան համաձայնություններ ձեռք բերել, որոնք ապահովում են երկրում խաղաղություն և կայունություն»,-ասել է Ստանիսլավ Զասն իր զեկույցում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խորհրդարանականներին տեղեկացրել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում «Մարտական եղբայրություն-2021» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ զորավարժությունների անցկացման նախապատրաստման ուղղությամբ, որոնց մեծ մասը կանցկացվի Տաջիկստանի տարածքում:  «ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ զորամիավորումները ներգրավելու մեխանիզմի մշակման գործընթացը շարունակվում է: Հաստատվել է Խաղաղապահ գործունեության վերաբերյալ ՀԱՊԿ հիմնական համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրության նախագիծը», - ասել է Զասը: Դրան զուգահեռ, ըստ զեկույցի, ՀԱՊԿ-ը մշակում է գործունեության նոր ոլորտներ: Մշակվում են ՀԱՊԿ անդամ պետությունների՝ կենսաանվտանգության ոլորտում համագործակցության հարցեր: Ձևավորվում են հանրային դիվանագիտության ոլորտում աշխատանքի ալգորիթմներ: Վերջում Ստանիսլավ Զասը նշել է, որ ՀԱՊԿ քարտուղարության և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության միջև զարգացել է կառուցողական փոխգործակցություն: Ի դեպ, ուշագրավ է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը ընդունել է հայտարարություն, որում ասվում է, որ կառույցը պատրաստ է օգտագործել պառլամենտական դիվանագիտության մեթոդները՝ Աֆղանստանի Ազգային ժողովին, աֆղանական բոլոր էթնիկ խմբերին և քաղաքական ուժերին, ներառյալ «Թալիբան»-ին աջակցելու գործընթացին աջակցելու համար, որը կտանի ազգային հաշտեցման Աֆղանստանում: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը, կապված ՀԱՊԿ անդամ պետություն Տաջիկստանի Հանրապետության հարավային սահմանների անմիջական հարևանությամբ իրավիճակի վատթարացման հետ, մտահոգություն է հայտնում ռազմական գործունեության բարձր մակարդակի կապակցությամբ Աֆղանստանում, հատկապես նրա հյուսիսային նահանգներում, օտարերկրյա ռազմական ներկայության սահմանափակման ֆոնին և կոչ է անում Աֆղանստանի Իսլամական Հանրապետության իշխանություններին և «Թալիբան» շարժմանը դադարեցնել բռնությունները՝ երկրի առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ապահովելու համար», - ասված է հայտարարության մեջ:
09:24 - 02 հուլիսի, 2021
Ադրբեջանն ու Պակիստանը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում հնարավոր է ունենան խորհրդակցական ձայնի իրավունք |hetq.am|

Ադրբեջանն ու Պակիստանը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում հնարավոր է ունենան խորհրդակցական ձայնի իրավունք |hetq.am|

hetq.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է ստեղծել գործընկեր երկրների ինստիտուտ, որոնք ՀԱՊԿ ԽՎ-ում կունենան խորհրդակցական ձայնի իրավունք։ Այս մասին հինգշաբթի օրը՝ հուլիսի 1-ին, հայտարարել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչելսավ Վոլոդինը։  «Առաջարկվում է քննարկել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի համար գործընկերության նոր ինստիտուտի ստեղծման հարցը։ Նրանք կստանան խորհրդակցական ձայնի, փաստաթղթերի պատրաստման և հավաքական որոշումների մշակման իրավունք»,- հայտարարել է Վոլոդինը՝ կազմակերպության Խորհրդի նիստին։ Վերջինիս խոսքերով՝ նոր կարգավիճակի ի հայտ գալն ունի մեծ նշանակություն՝ խորհրդաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացման և թափանցիկության համար։ «Առավել ևս, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում համագործակցության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք պետություններ։ Այդ կապակցությամբ ՀԱՊԿ-ում դիտորդների և գործընկերների կարգավիճակների տրամադրումը լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում միջխորհրդարանական փոխգործակցությունն ակտիվացնելու այն երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնք աշխատանքում կիսում են մեր սկզբունքներն»,- հավելել է Պետդումայի խոսնակը։  Ավելի վաղ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը ևս նշել էր, որ նոր ֆորմատով հետաքրքրված են մի շարք երկրներ, սակայն տվել էր միայն երկուսի անունը. Ադրբեջան և Պակիստան։ 
21:43 - 01 հուլիսի, 2021