Տաջիկստանի դեմ հարձակման դեպքում մենք կկատարենք մեր պարտավորությունները․ Լավրով |azatutyun.am|
16:52 - 08 հուլիսի, 2021

Տաջիկստանի դեմ հարձակման դեպքում մենք կկատարենք մեր պարտավորությունները․ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: Տաջիկստանի դեմ հարձակման դեպքում ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը կկատարեն իրենց պարտավորությունները այդ երկրի հանդեպ, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչները արդեն իսկ այցելել են տաջիկա-աֆղանական սահմանագիծ, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների հետ հեռախոսով քննարկել է Աֆղանստանի հյուսիսում ստեղծված կացությունը։

«Մենք մեր պարտավորությունները կատարելու ենք։ Դրա հետ մեկտեղ վերջին օրերին խոսակցություններ են շրջանառվում՝ արդյոք Ռուսաստանը պատրաստվո՞ւմ է զորքեր մտցնել Աֆղանստան։ Կարծում եմ՝ պատասխանը ակնհայտ է»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը՝ բացառելով Աֆղանստանում ռուսական զորախմբի տեղակայման հնարավորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել