«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

ՔՊ խմբակցությունը անթաքույց իրականացնում է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զավթելու փորձ. հայտարարություն

ՔՊ խմբակցությունը անթաքույց իրականացնում է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զավթելու փորձ. հայտարարություն

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի 21.12.2021թ. արտահերթ նիստում իշխող ՔՊ խմբակցությունը ներկայացնող պատգամավորները՝ հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ, հայտարարեցին, թե իբր նույն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը անցել է ՔՊ-ին, սակայն իրենք «մեծահոգաբար» սպասում են ընդդիմության կողմից իրենց հետ խորհրդակցության միջոցով ընդունելի թեկնածու առաջադրելու նախաձեռնությանը: Հատուկ ի գիտություն Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի տեղեկացնում ենք, որ ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն. 1. Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է «Հայաստան» խմբակցությանը: 2. Թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը: 3. Հանձնաժողովի նախագահի տեղակալն ընտրվում է իրավասու խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի առաջադրմամբ՝ հանձնաժողովի որոշմամբ: 4. Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն անցկացվում է հանձնաժողովի կազմը հաստատվելուց, ինչպես նաև նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: 5. Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու խմբակցության իրավունքն անցնում է իշխող ուժին, եթե խմբակցությունը Կանոնակարգով սահմանված ժամկետում հանձնաժողովի տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում: «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 8-րդ և 9-րդ, ինչպես նաև վկայակոչված հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան, «Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմավորումից հետո իր որոշմամբ առաջադրել է թեկնածու և չի հրաժարվել այդ իրավունքից: «ԱԺ կանոնակարգ» Սահմանադրական օրենքով «Հայաստան» խմբակցությունը չունի իր առաջադրումը (Ա. Ղազինյանի թեկնածությունը) շարունակաբար գրավոր վերահաստատելու որևէ պարտավորություն: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ս.թ. նոյեմբերի  30-ին ԱԺ հետ համատեղ ընդունած հայտարարությամբ վերահաստատել են այդ պաշտոնում առաջադրված Ա. Ղազինյանի թեկնածությունը պաշտպանելու իրենց անփոփոխ որոշումը: Ամփոփելով արձանագրենք՝ ՔՊ խմբակցությունը, կոպտորեն խախտելով ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջները, անթաքույց իրականացնում է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զավթելու փորձ: Նույնիսկ հանձնաժողովի նախագահի տեղակալի նման կարգավիճակի պայմաններում քաղաքական իշխանությունը ցույց է տալիս իր հակաժողովրդավարական, հակօրինական և անհանդուրժող էությունը»:
15:07 - 22 դեկտեմբերի, 2021
Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ շաբաթ ժամանակ տվեց ընդդիմությանը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ շաբաթ ժամանակ տվեց ընդդիմությանը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ շաբաթ ժամանակ տվեց «Հայաստան» խմբակցությանը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար, հակառակ դեպքում կառավարող քաղաքական ուժը ինքն իր թեկնածուին կներկայացնի: Հանձնաժողովի նիստին Քոչարյանը հիշեցրեց, որ ԱԺ իրավակարգավորումները թույլ են տալիս կառավարող խմբակցությանը իր կողմից նախագահի տեղակալի թեկնածու առաջադրել:  «Որպես բարի կամքի դրսևորում կամ ինչպես ուզում են թող հասկանան , հայտարարեցի, որ «Հայաստան» խմբակցությունը կարող է սկսել խորհրդատվություն իրականացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, որովհետև մենք պատրաստ ենք նաև իրենց թեկնածուի վերաբերյալ քննարկում կազմակերպել: Եվ, քանի որ այդպիսի առաջարկը մնաց առկախված, այսօր նորից մեկ անգամ հիշեցնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ներկայացրել թեկնածուին, որպեսզի նորից հնարավորություն տանք «Հայաստան» խմբակցության ղեկավարությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ գալ կոնսենսուսի: Եթե դա չլինի, կարծում եմ, որ մեր հաջորդ արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կներկայացնի իր թեկնածուին»,- ընդգծեց Քոչարյանը:
12:40 - 21 դեկտեմբերի, 2021
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրները բողոքի ակցիա են անցկացնում ԲԴԽ-ի դիմաց |armenpress.am|

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրները բողոքի ակցիա են անցկացնում ԲԴԽ-ի դիմաց |armenpress.am|

armenpress.am: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրները բողոքի ակցիա են անցկացնում Բարձրագույն դատական խորհրդի դիմաց:   Նրանք պահանջում են վերջ տալ իրավական ամենաթողությանը, նշելով, որ ՏԻՄ ընտրություններից հետո սկսվել է ընտրված համայնքապետերի նկատմամբ հետապնդումներ, որը, ըստ իրենց բնորոշման, քաղաքական ենթատեքստ է պարունակում: «Եկել ենք ասելու, որ թույլ չենք տալու նման գործընթացներ իրականացնել»,- ասաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը ասաց, որ այս հավաքով ուզում են ո՛չ ասել իրավական ամենաթողությանը: Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմացից բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:
13:57 - 17 դեկտեմբերի, 2021
Մխիթար Զաքարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները |armenpress.am|

Մխիթար Զաքարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները: «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի բարգավաճման ու հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության  Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության ու շահերի պահպանմանը»,- ասաց Մխիթար Զաքարյանը՝ կոչ անելով ազատ արձակել ձերբակալված մյուս գործընկերներին ևս:  Սահմանադրական դատարանը բավարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների դիմումը՝ արձանագրելով, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը, պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ: Դեկտեմբերի 10-ին պատգամավոր Մխիթար Զաքարյանն ազատ էր արձակվել: Մխիթար Զաքարյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու համար: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
12:33 - 16 դեկտեմբերի, 2021
Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ նիստը չկայացավ |armenpress.am|

Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ նիստը չկայացավ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստը չկայացավ, քվորում ապահովելու համար սահմանված ժամանակում չգրանցվեցին բավարար թվով պատգամավորներ: Ժամը 12:00-ին  գրանցվել էր 30 պատգամավոր, քվորումի համար անհրաժեշտ էր 54 պատգամավորի ներկայություն, հայտարարվել էր, որ պատգամավորների գրանցումը շարունակվում է մինչև 4 ժամ: Նիստին չէին ներկայացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ բացի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից: 4 ժամ անց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ 4 ժամվա գրանցման ժամանակահատվածում քվորում չի ապահովվել, այսպիսով նիստի իրավազորության ապահովում չի եղել, փաստորեն նիստը համարվում է չկայացած: Նիստը հրավիրվել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ, օրակարգում մեկ հարց էր՝ Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին ԱԺ հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագիծն ԱԺ հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:
16:31 - 15 դեկտեմբերի, 2021
Մխիթար Զաքարյանը դեմ չէ հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն ունի վերապահումներ |armenpress.am|

Մխիթար Զաքարյանը դեմ չէ հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն ունի վերապահումներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն ըստ էության դեմ չէ, սակայն շեշտում է, որ դա պետք է արվի արժանապատիվ ձևով և ոչ հիմա: Զաքարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով երկաթուղու վերագործարկման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: «Իմ անձնական կարծիքով բոլոր ճանապարհներն էլ պետք է  բացվեն, աշխատեն, բայց  դա պետք է արվի արժանապատիվ ձևով՝ այն ժամանակ, երբ մեր պետությունը շտկած կլինի իր մեջքը, այս պարտությունից ուշքի եկած կլինենք և կկարողանանք բոլոր բարեկամ, ոչ բարեկամ, թշնամի հարևանների հետ հարաբերություններում հայկական պետական շահը առաջ տանել»,-ասաց Զաքարյանը: Ըստ նրա՝ պետությունը պարտությունից դեռ ուշքի չի եկել: «Մենք պետք է ուժեղանանք, նոր կարողանանք հարաբերվել հարևանների հետ»,-ասաց պատգամավորը: Զաքարյանի կարծիքով՝ հիմա ամենաանհարմար ժամանակն է գլոբալ աշխարհաքաղաքական որոշումներ ընդունելու:
15:06 - 15 դեկտեմբերի, 2021
Սեյրան Օհանյանը սահմանազատման և սահմանագծման համար անհրաժեշտ պայմաններ չի տեսնում |armenpress.am|

Սեյրան Օհանյանը սահմանազատման և սահմանագծման համար անհրաժեշտ պայմաններ չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար անհրաժեշտ իրական պայմաններ չի տեսնում, կարևորում է այդ հարցի հետ նույն փաթեթում կապել Արցախի ինքնորոշման հարցը:  Այս մասին ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այն բանից հետո, երբ ԱԺ արտահերթ նիստը սկսելու համար քվորում չէր ապահովվել: ԱԺ արտահերթ նիստով ընդդիմությունը նախաձեռնել էր «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագծի քննարկում: Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նիստին չէին ներկայացել, ներկա էր ՔՊ անդամ, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: «Մենք ստիպված էինք արտահերթ նիստ անցկացնել, բայց այսօրվա իշխանությունները բոյկոտում են: Այս հարցի շուրջ  ընդդիմության կողմից նախաձեռնված լսումները, արտահերթ նիստը և ԱԺ հայտարարության անհրաժեշտությունը առաջին հերթին բխում են ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից: Մենք բավականին բարդ ռազմաքաղաքական իրադրության մեջ ենք, Թուրքիայի աջակցությամբ վարձկան ահաբեկիչների ընդգրկմամբ և Ադրբեջանի կողմից սանձազերծած հանցավոր պատերազմի արդյունքում զավթվել են Արցախի Հանրապետության տարածքները»,- ասաց Օհանյանն ու հիշեցրեց նաև ադրբեջանական ուժերի՝ ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու մասին: Նա մեղադրեց գործող իշխանությանը զորքերը որոշ տեղերից բանավոր ցուցումով հետ քաշելու մեջ: Ըստ նրա՝ այս պայմաններում խնդիր է լինելու իրական սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնելու հարցում: Սահմանազատման, սահմանագծման խնդիրներն իրականացնելու շրջանակում Օհանյանը լուրջ ուսումնասիրությունների կարիք է տեսնում: «Մենք սահմանազատման և սահմանագծման իրական պայմաններ չունենք: Եվ եթե սահմանազատումն ու սահմանագծումը չկապենք Արցախի ինքնորոշման հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ է սպասում նաև Արցախի Հանրապետության ճակատագրին, Արցախի ժողովրդի՝ իր իսկ պատմական տարածքում ապրելու իրավունքին: Սահմանազատում և սահմանագծում նշանակում է խաղաղության պայմանագիր, փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում»,- կարծիք հայտնեց Օհանյանը: Նա իշխանությանը մեղադրեց ընթացակարգերի խախտմամբ պայմանավորվածությունների գնալու մեջ: Եվ ընդդիմադիր երկու խմբակցությունները, այս ամենը հաշվի առնելով, նախաձեռնել են ԱԺ-ում տարբեր գործիքակազմերի օգտագործման ամբողջ գործընթաց՝ իրականացնելու խորհրդարանական վերահսկողություն գործադիրի նկատմամբ: Օհանյանը հիշեցրեց՝ ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման ժամկետը 5 տարի է: «Նշված է, որ կողմերից մեկի 6 ամիս շուտ դիմելու պարագայում խաղաղապահ ուժերի գործողությունները կարող են դադարեցվել: Մենք փոփոխություն ենք մտցրել այդտեղ, հակառակ տեսակետն ընդգծել հայտարարությամբ: Եթե կողմերից մեկը հայտարարում է, որ խաղաղապահ ուժերի գործողություններն Արցախի տարածքում պետք է երկարաձգվեն, ապա դրանք ավտոմատ կերպով երկարաձգվում են ևս առնվազն 5 տարով»,- ասաց նա: Օհանյանը վստահեցրեց, որ «Հայաստան» դաշինքը դեմ չէ ոչ խաղաղությանը, ոչ սահմանազատմանն ու սահմանագծմանը, ոչ էլ հարևանների հետ համապատասխան հարաբերություններ ձևավորելուն: «Բայց յուրաքանչյուր գործընթաց իր ընթացակարգերն ունի և այս գործընթացի իրականացման իր պայմանները: Ես չեմ տեսնում, որ այսօր ՀՀ նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ արտահայտված հռետորաբանությամբ, իրենց երկրի ներսում հայատյացությամբ, ճնշումներով, ՀՀ տարածք մտնելով, տարբեր ահաբեկչություններով, նպաստում է այդպիսի քայլերի գնալուն»:
13:30 - 15 դեկտեմբերի, 2021
Սեյրան Օհանյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն |armlur.am|

Սեյրան Օհանյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն |armlur.am|

armlur.am: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն: Նա հաստատել է տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով, որ քննություն է ընթանում: Ինչպես հայտնի է օրերս հրապարակվեց, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց մերձավորների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը։ Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց։ Մասնավորապես գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրան առնչվող անձի՝ Ժակ Ֆովոյի , Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ, դստեր, որդու ձեռք բերած գույքի օրինականությունը եւ միջնորդել՝ կալանք դնել նրանց գույքերի վրա, որը բավարարվել է։
12:53 - 15 դեկտեմբերի, 2021
Դա մեր ազգային նպատակներին չի ծառայելու․ Մինասյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի հայտարարության մասին |tert.am|

Դա մեր ազգային նպատակներին չի ծառայելու․ Մինասյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի հայտարարության մասին |tert.am|

tert.am: Շատ ակնհայտ է, որ Թուրքիան, Ադրբեջանը այսօր թուլացած ՀՀ-ից և իրենց շահերն սպասարկող իշխանություններից ցանկանում են պոկել ամեն ինչ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ պետք է նշանակվի երկու կողմերից էլ, և հարցին՝ ինչպե՞ս է ինքը՝ որպես ընդդիմության ներկայացուցիչ, վերաբերվում այս գործընթացին։ «Այս վտանգավոր միտումը, ի վերջո, տանելու մեր պետականության վերջնական կործանմանը։ Այս մարդիկ կա՛մ չեն գիտակցում, կա՛մ հատուկ են անում այդպես, որ մենք անընդհատ հայտնվենք թուրք-ադրբեջանական ճիրաններում»,-ասաց պատգամավորը։ Հարցին՝ ի՞նչ զարգացումներ եղան, որ Անկարայից նման հայտարարություն է հնչում, Մինասյանն արձագանքեց, թե այդ հարցը պետք է ուղղել իշխանություններին, քանի որ նրանք էին կառուցողական որակում Ադրբեջանի ղեկավարին, դրական ազդակներ էին ստանում Թուրքիայից։ «Ակնհայտ է, որ սա մեր ազգային նպատակներին չի ծառայելու»,-նշեց ընդդմիադիր խմբակցության քարտուղարը։ Հարցին՝ ՀՅԴ-ն դե՞մ է, որ ՀՀ-ն ու Թուրքիան փորձեն բարիդրացիական հարաբերություններ ձևավորել, Մինասյանն արձագանքեց․ «Եթե խոսքն առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին է, բազմիցս ենք ասել, որ դրան համաձայն ենք։ Բայց երբ ասում ենք՝ բարիդրացիական, ու՞մ հետ բարիդրացիական՝ մի պետության, մի իշխանության, որն ուզում ոչնչացնե՞լ քեզ։ Իր հետ ի՞նչ բարիդրացիություն։ Դու պետք է միջազգային իրավունքի շրջանակներում քո իրավունքները պաշտպանես»,-ասաց նա՝ հարց հնչեցնելով՝ առանց ազգային իրավունքները պաշտպանելու, ազգին պատուհասած արհավիրքները ճանաչելու, հետևանքները վերացնելու ի՞նչ բարիդրացիական հարաբերություններ կարող են լինել։ «Եթե ձեր թշնամին, թեև ձեր հարևանն է, պատրաստ է ամեն օր և ամեն ժամ մորթել, ոչնչացնել ձեզ, ձեր տունը խլել ձեր ձեռքից, իր հետ ի՞նչ բարիդրացիություն եք ուզում»,-ասաց նա։ Ըստ Մինասյանի՝ մի բան հստակ է՝ սա նոր գործընթաց չէ, ինչու՞ էին Թուրքիան ու Ադրբեջանը մինչև պատերազմի սկիզբը հրաժարվում։ «Եթե իրենք այս գործընթացով հասնում են իրենց նպատակին, դա մեր շահերի՞ց է բխում։ Այսինքն՝ ՀՀ-ի, Արցախի, հայ ժողովրդի ոչնչացումն իրենց նպատակն է, և իրենք նման քայլ են իրականացնում, եթե ՀՀ իշխանությունը մի փոքր ազգային մտածողություն ունենա, չպե՞տք է գնահատի՝ ինչու են նրանք անպայման ուզում այս նպատակն իրականացնել»,-նշեց պատգամավորը։
13:05 - 14 դեկտեմբերի, 2021
Ընդդիմությունը պնդում է՝ հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուի վերաառաջադրման պահանջ չկա |armenpress.am|

Ընդդիմությունը պնդում է՝ հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուի վերաառաջադրման պահանջ չկա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմությունը պնդում է, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուի վերաառաջադրման՝ օրենքով նախատեսված պահանջ չկա, Արթուր Ղազինյանի թեկնածությունը պահպանվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները նոյեմբերի 30-ին հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, մանրամասն գնահատական տվել ստեղծված իրավիճակին: «Արձանագրվել է, որ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է թեկնածու, որի շուրջ ընդդիմությունը միասնական է: Եվ ոչ օրենքով, ոչ Սահմանադրությամբ որևէ ձևով պարտադրանք չկա, որ խմբակցությունը անընդհատ պետք  վերաառաջադրի: Ավելին՝ այդ հայտարարության մեջ արձանագրել ենք, որ վերաառաջադրման՝ օրենքով նախատեսված պահանջը չկա, հետևաբար այս թեկնածուն պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական մեծամասնությունն իր դիրքորոշումը չի փոխել»,- ասաց նա: «Հայաստան» խմբակցության քարտուղարն այդ նույն հայտարարությունն Անդրանիկ Քոչարյանին նաև գրավոր է ուղարկել: Քոչարյանն էլ գրավոր կերպով տեղեկացրել է, որ թեկնածուն պետք է առաջադրվի: Սակայն ընդդիմությունը պնդում է, որ կանոնակարգը չի պահանջում նման բան: Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ ընդդիմության կողմից չկա առաջադրված թեկնածու, ըստ Մինասյանի՝ չի համապատասխանում օրենքին:  «Թափուր պաշտոն առաջանալու դեպքում 5 օր հետո պետք է անցկացվի ընտրություն: Այս պաշտոնն ի սկզբանե թափուր է եղել, առաջադրումը եղել է օրենքի շրջանակում, և այդ առաջադրումը չի փոխվել: Ընդդիմությունը հայտարարությամբ վերահաստատել է, որ վերաառաջադրման անհրաժեշտություն չկա, նույն թեկնածուն է»,- ասաց Մինասյանը: Նա Անդրանիկ Քոչարյանին առաջարկեց մասնագիտական լուրջ թիմ հավաքել և վերլուծել օրենքի դրույթները: Ըստ ընդդիմության՝ իշխանությունը ցանկանում է վերցնել այդ պաշտոնը: «Չեն դիտարկում օրենքի որևէ դրույթ, ապա իրավական դաշտում համարժեք գնահատական կստանան: Սրանից հետո իրենք ինչ անեն, կդիտվի անօրինական գործողություն՝ բացառությամբ մեկ գործողության, որ նորից քվեարկության դնեն Արթուր Ղազինյանի թեկնածությունը»,- ասաց Մինասյանը:
13:00 - 14 դեկտեմբերի, 2021
Անդրանիկ Քոչարյանը ժամանակ տվեց ընդդիմությանը հանձնաժողովի տեղակալի թեկնածու առաջադրելու համար |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանը ժամանակ տվեց ընդդիմությանը հանձնաժողովի տեղակալի թեկնածու առաջադրելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ԱԺ իրավակարգավորումները թույլ են տալիս իշխող խմբակցությանը իր կողմից նախագահի տեղակալի թեկնածու առաջադրել, սակայն ժամանակ են տալիս ընդդիմությանը իրենց թեկնածուին ներկայացնելու համար: «Գիտեք, որ անցյալ շաբաթ «Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի ներկայացրել և, ըստ ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքի, 138-րդ հոդվածի տվյալ իրավասությունը անցնում է ամենամեծ գործակից ունեցող քաղաքական ուժին, այսինքն` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը»,-  հանձնաժողովին նիստին ասաց Քոչարյանը: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ այժմ գտնվում են իրավակարգավորման այլ տիրույթում և պետք է շարժվել ըստ այդ տիրույթի,  այն է՝ իշխող խմբակցությունը իրավասու է իր կողմից թեկնածու առաջադրել: Քոչարյանը հավելեց, որ իրենք այս պահին թեկնածուն չեն առաջադրելու:   «Դա խոսում է այն մասին, որ մեր խմբակցությունը ցանկություն չունի ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը անմիջապես վերցնել և ակնկալում ենք, որ «Հայաստան» խմբակցությունը «Պատիվ ունեմ» խմբակցության հետ կորոշի և կներկայացնի հնարավոր տարբերակներ, հակառակ դեպքում կանոնակարգ օրենքը տալիս է իրավական լուծումներ,  այն է՝ իշխող խմբակցությունը ինքն է որոշելու հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուն ով կարող է լինել»,- եզրափակեց Քոչարյանը:
11:47 - 14 դեկտեմբերի, 2021
Սա իրավաքաղաքական գնահատական է. Մինասյանը ներկայացրեց Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջելու հիմնավորումը |armenpress.am|

Սա իրավաքաղաքական գնահատական է. Մինասյանը ներկայացրեց Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջելու հիմնավորումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջը ներկայացնում է որպես իրավաքաղաքական գնահատական: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը թեմային անդրադարձավ ԱԺ ճեպազրույցում: «Այս առաջարկը կրում է իրավաքաղաքական բնույթ»,-ասաց Մինասյանը: «Հայաստան» դաշինքն այս առաջարկով վերաբերմունք է ցուցաբերում ԱԺ նախագահի նկատմամբ, որը, ըստ ընդդիմության պատկերացրած չափանիշների, չի կարող իրականացնել ԱԺ նախագահի պարտականությունները: Անդրադառնալով հարցին, թե արդյոք մինչև ԱԺ նախագահի հրաժարականի հարցը օրակարգ բերելը քննարկե՞լ են դաշինքի ղեկավար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ Մինասյանն ասաց. «Ցանկացած կարևորագույն հարց քննարկման առարկա է դառնում դաշինքում»: Քննարկումներ իրականացվում են ինչպես դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ում, «Վերածնվող Հայաստան»-ում և երկրորդ նախագահի քաղաքական թիմում՝ առանձին-առանձին, այնպես էլ համատեղ: Անդրադառնալով հրաժարականի պահանջի հիմնավորումներին՝ Մինասյանն ասաց՝ ընդդիմությունը կարծում է, որ ԱԺ նախագահը միջազգային հարթության մեջ կատարում է հայտարարություններ, որոնք ռիսկեր են բերում արտաքին քաղաքականության համար: Որպես երկրորդ հիմնավորում նա մատնանշեց գերիների վերաբերյալ ԱԺ նախագահի հայտարարությունը, որը տարածում էր գտել համացանցում: Որպես երրորդ հիմնավորում Մինասյանը նշեց, թե ԱԺ նախագահը ԱԺ նիստերին լարվածություն է ստեղծում, չի կարևորում ԱԺ-ում կարգուկանոնը, քաղաքական ճիշտ մշակույթը, ներկայացուցչական ժողովրդավարության հիմնարար արժեքները:   Խմբակցությունը միևնույն ժամանակ գիտի՝ շատ հավանական է, որ այդ որոշման նախագիծը չընդունվի: Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով իրեն ուղարկվել է ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են իր հրաժարականը:
13:07 - 13 դեկտեմբերի, 2021
Արծվիկ Մինասյանն անդրադարձավ թուրքական ապրանքների ներկրման արգելքի հնարավոր երկարաձգման հարցին |armenpress.am|

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ թուրքական ապրանքների ներկրման արգելքի հնարավոր երկարաձգման հարցին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Հայաստան թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ հարցին: Մինասյանն ԱԺ ճեպազրույցում, մասնավորապես, հիշեցրեց, որ դեռևս տարիներ առաջ այս նախաձեռնության հեղինակը եղել է նախկին՝ իրենց կառավարությունը: Նա կարևորեց արգելքը այն ապրանքների մասով, որոնք Հայաստանում արտադրելու հնարավորություն կա, զուգահեռ տեղական արտադրողներին աջակցությունը, որ կարողանան համարժեք և առավել առաջանցիկ տեմպերով նման որակի ապրանքների արտադրությունը կազմակերպել: Մինասյանը գործող կառավարության իրականացրածը համարեց մասնակի, թերի: «Միայն ֆորմալ կամ անվանական սահմանափակումը բավարար չէ, որ այն հիմնարար նպատակին հասնենք: Ուստի, եթե ամբողջական դառնա փաթեթը, այն օգտակար կարող է լինել»,- ասաց պատգամավորը: Սակայն Մինասյանը թերահավատորեն է վերաբերվում, որ կառավարությունը դա լիարժեքորեն կանի:
12:09 - 13 դեկտեմբերի, 2021