Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին արտահերթ նիստ կգումարի |armenpress.am|
15:46 - 15 դեկտեմբերի, 2021

Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին արտահերթ նիստ կգումարի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի:

Նիստը կգումարվի ժամը 12:00-ին:

Արտահերթ նիստում կքննարկվեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և մի շարք օրենքների նախագծեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել