Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Վնասազերծվել է կասետային 16 հրթիռ, 25 պայթուցիչ, 6 հրթիռ, թնդանոթի 7 արկ, 4 ավիառումբ. ԱԻՊԾ ամփոփում

Վնասազերծվել է կասետային 16 հրթիռ, 25 պայթուցիչ, 6 հրթիռ, թնդանոթի 7 արկ, 4 ավիառումբ. ԱԻՊԾ ամփոփում

2021 թվականի նոյեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 641 զանգ:   Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: ՆԳՆ ծառայողները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին և մեկուսացրել կրակը:   Նոյեմբերի 3-ին ժամը 21:16-ին Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում տեղեկություն է ստացվել Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին:   Հրդեհաշիջման և կրակի մեկուսացման աշխատանքները իրականացրել են Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մասի 2 մարտական հաշվարկ, աշխատանքներին օգնել են Կաղարծի համայնքից 5 բնակիչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել` ժամը 00:30-ին:   Դժբախտաբար Ն.Գ-ին պատկանող երկհարկանի բնակելի տունը լրիվությամբ այրվել է, որի ներսում հայտնաբերվել է նրա դին: Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների կամ մասունքների որոնողական աշխատանքներ իրականացնելու համար՝ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն անցած շաբաթ ելք չեն կատարել:   2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսած Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:   Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 16 հրթիռ, 25 պայթուցիչ, հակահետևակային 2 և ականանետային 1 ական, 6 հրթիռ, թնդանոթի 7 արկ, 4 ավիառումբ և 8 ձեռքի նռնակ:   Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 23, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 29 կանչ: Փրկարարները կատարել են դռան 6 և վերելակի 1 բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխում, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 5 ելք և արձագանքել 13 այլ բնույթի կենցաղային կանչերի։   Շաբաթվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, որի ընթացքում տուժել է 6 քաղաքացի: Փրկարարները վերջիններիս ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, որից հետո տուժածները տեղափոխվել են համապատասխան բժշկական հաստատություններ:   ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք 911,101,112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:
12:53 - 08 նոյեմբերի, 2021
Կորոնավիրուսային հիվանդության 106 նոր դեպք Արցախում

Կորոնավիրուսային հիվանդության 106 նոր դեպք Արցախում

Նոյեմբեր 7-ին կատարվել է 314 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 106 նոր դեպք է գրանցվել:   Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 85-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։   Արձանագրվել է 4 մահ: 67-ամյա հիվանդ կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով. նրան ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ: 92-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, աջակողմյա ստորբլթային թոքաբորբ:   88-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով. նրան ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:   80-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով. նրան ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:   Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18 603 քաղաքացու հետազոտություն, որից 2728-ի դեպքում արձանագրվել է թեստի դրական պատասխան։   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:    Առողջապահության նախարարությունը նաև հիշեցնում է, որ անհրաժեշտ է օր առաջ պատվաստվել (COVID-19)-ի դեմ:    Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում մինչև ժամը 19։00-ը:
12:52 - 08 նոյեմբերի, 2021
ՀՀ վարչապետն ընդդիմության նոյեմբերի 8-ի հանրահավաքի օրակարգն անհիմն է համարում |armenpress.am|

ՀՀ վարչապետն ընդդիմության նոյեմբերի 8-ի հանրահավաքի օրակարգն անհիմն է համարում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում անդրադառնալով ընդդիմության նոյեմբերի 8-ին սպասվող հանրահավաքին, որով, ըստ կազմակերպիչների, կոչ է արվում «մերժել Հայաստանի թրքացումը, Արցախի հայաթափումը», այդ օրակարգն անհիմն է համարում։   «Դա բացարձակ անհիմն օրակարգ է, որն իրականաության հետ որևէ կապ չունի։ Ի՞նչ է նշանակում թրքանալ։ Նույն հանրահավաքի պոտենցիալ մասնակիցներից շատերը երբ եղել են իշխանություն, Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու օրակարգ են ունեցել, փորձեր են արել։ Ի՞նչ է, այն ժամանակ թրքացման օրակա՞րգ էին առաջ տանում։ Հայաստանի օրակարգում միշտ էլ եղել է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը։ Ինչ վերաբերում է ԼՂ-ին, մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը։ Մենք պատկերացնում ենք ԼՂ խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով, նրանց առաջարկած բովանդակությամբ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ արձանագրելով բանակցային գործընթացն անմիջապես վերսկսկելու անհրաժեշտությունը հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»,- հավելեց վարչապետը։    Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 18։00-ին, «Հայաստան» դաշինքը հրավիրել է հանրահավաք Ազատության հրապարակում
09:35 - 08 նոյեմբերի, 2021
ՀՀ-ն հետաքրքրված է տարածաշրջանային համագործակցության հնարավորություններով, պարզապես խնդիրը նրբությունների մեջ է․ վարչապետ |armenpress.am|

ՀՀ-ն հետաքրքրված է տարածաշրջանային համագործակցության հնարավորություններով, պարզապես խնդիրը նրբությունների մեջ է․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ կառավարության ծրագրում տարածաշրջանային համագործակցության հարցն ընդգծված է որպես կարևոր դրույթ և Հայաստանն  ի սկզբանե հետաքրքրված է տարածաշրջանային համագործակցության բոլոր հնարավորություններով, պարզապես խնդիրը նրբությունների մեջ է։ Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով «3+3» ձևաչափին։  «Հայաստանը երկու օր առաջ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով դիրքորոշում հայտնել է այդ հարցի առնչությամբ։ «3+3» հնարավոր ձևաչափը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով։ Մասնավորապես, տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցը, ԼՂ խնդրի կարգավորման հարցը  և այդպես շարունակ։ Եթե այդ ֆորմատը բերելու է նոր օրակարգ, փոխադարձ ընդունելի օրակարգ, ասենք, օրինակ տարածաշրջանի տնտեսական տարանցման հնարավորությունների ուսումնասիրություն, ապա մենք կարող ենք հետաքրքրված լինել։ Եթե կա համաձայնեցված ձևաչափ, ապա  այդ ձևաչափերի օրակարգերը մյուս ֆորմատներում չպետք է քննարկվեն։ Կարող է պարզվել 3+3-ը միակ առաջարկը չէ, որ մեզ հետաքրքում է։ Այս դիրքորոշումը մենք արտահայտել ենք ու արտահայտում ենք»,- հավելել է վարչապետը։
22:49 - 07 նոյեմբերի, 2021
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք

Արցախում նոյեմբերի 6-ին կատարվել է 265 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությունից ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 90-ինը՝ ծանր, որոնց թվում նաև երիտասարդ տարիքի անձինք են: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ «Ունենք 1 մահ։ 93-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18289 քաղաքացու հետազոտություն, որից 2622-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Նշվում է, որ նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: «Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00»,- ասվումէ հաղորդագրության մեջ:
13:13 - 07 նոյեմբերի, 2021
Ռուս խաղաղապահներն արձակուրդների ընթացքում համալիր դասընթացներ են կազմակերպել ավելի քան 50 աշակերտի համար Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ |tert.am|

Ռուս խաղաղապահներն արձակուրդների ընթացքում համալիր դասընթացներ են կազմակերպել ավելի քան 50 աշակերտի համար Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները դպրոցական արձակուրդների ժամանակ «Խաղաղության» ինտերակտիվ դասընթացներ են կազմակերպել միջին և բարձր դասարանների ավելի քան 50 աշակերտի համար Ստեփանակերտի դպրոցում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության մեկամյակի լրանալուն ընդառաջ միջոցառումների շարք ենք իրականացնում, որոնց ժամանակ լուսաբանում ենք խաղաղապահ զորակազմի գործունեությունը, հանդիպում ենք աշակերտների և ուսուցիչների հետ: Այժմ, նույնիսկ արձակուրդների ժամանակ դպրոցներում դասընթացներ ենք անցկացնում: Դպրոցներում երկրորդ դասարանից ռուսերեն են անցնում, այդ իսկ պատճառով շփումը երեխաների հետ բավականին ըմբռնելի մակարդակով է տեղի ունենում: Երեխաները մեծ ցանկությամբ են ներկա գտնվում նման միջոցառումների»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կորոլյովը:Պարապմունքների ընթացքում զինծառայողները երեխաներին պատմել են խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների գլխավոր առաջադրանքների, ինչպես նաև Ռուսաստանում և աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմության մասին:Հաղորդվում է, որ նոյեմբերին հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները 10 ուսումնական հաստատություն կայցելեն Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում և հումանիտար օգնություն կհատկացնեն աշակերտներին:Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
12:59 - 06 նոյեմբերի, 2021
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում նոյեմբեր 5-ին կատարվել է 341 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք: Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 101-ինը՝ ծանր, այդ թվում, երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18024 քաղաքացու հետազոտություն, որից 2531-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
12:09 - 06 նոյեմբերի, 2021
Հոկտեմբեր ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ է ստացվել 304 դիմում

Հոկտեմբեր ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ է ստացվել 304 դիմում

2021թ. հոկտեմբեր ամսում ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ է ստացվել և մուտքագրվել թվով 304 դիմում, որից` ֆինանսական օգնության համար՝ 139, բնակվարձի փոխհատուցման համար՝ 138, Արցախ տեղափոխվելու համար՝ 15, կացարանով ապահովելու համար՝ 4, մեծահասակներին տակդիր տրամադրելու համար՝ 6, էլեկտրական սայլակ տրամադրելու համար՝ 1 և ուսման վարձի համար՝ 1 դիմում։ Հայտնում են Օպերատիվ շտաբից։   Դիմումներն ուսումնասիրվել և քննարկվել են Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի կողմից. դրանք ընթացքավորվել և ստացել են համապատասխան լուծումներ, բացառությամբ բնակվարձի փոխհատուցման համար 138 դիմումների, պարզաբանում ունենալով, որ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում բնակվարձի վճարման համար երբևիցե ծրագիր չի գործել ու չի գործում։ Մինչ այժմ նման հարցերը կարգավորվում էին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված սոցիալական աջակցության ծրագրերով։   Ի դեպ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործարկել է սոցիալական նոր ծրագիր և արդեն 50 ընտանիք (շուրջ 150 մարդ) շտաբի աշխատակիցների օգնությամբ լրացրել են աջակցության ծրագրից օգտվելու համար օնլայն դիմումները։   Հաշվետու ժամանակահատվածում Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը հյուրընկալել է 154 քաղաքացիների, միայն անձնական հեռախոսազանգերի միջոցով արձագանքել շուրջ 100 քաղաքացիների. այդ ընթացքում հանդես է եկել առաջարկություններով (թվով 38)՝ ուղված արցախցիների խնդիրների բարելավմանն ու դրանց լուծման հնարավոր տարբերակներին, որոնք ուղարկվել են ԱՀ նախագահի աշխատակազմ, կառավարություն, նախարարություններ և այլ գերատեսչություններ:
11:30 - 06 նոյեմբերի, 2021
Արցախի նախագահը ստորագրել է 2022-թ. ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր

Արցախի նախագահը ստորագրել է 2022-թ. ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  նոյեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Հրամանագրի համաձայն՝ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում  է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ըստ հրամանագրի` 2022 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
15:54 - 05 նոյեմբերի, 2021
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 49 նոր դեպք և մահվան 1 դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 49 նոր դեպք և մահվան 1 դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 49, մահվան՝ 1 նոր դեպք: 81-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 170 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 81-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17675 քաղաքացու հետազոտություն, որից 2410-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
12:53 - 05 նոյեմբերի, 2021
Արցախահայությունը չի կարող ապրել ադրբեջանական վերահսկողության ներքո. փոխնախարար |armenpress.am|

Արցախահայությունը չի կարող ապրել ադրբեջանական վերահսկողության ներքո. փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Արցախյան թե առաջին պատերազմի, թե երկրորդ պատերազմի ընթացքում տեղի ունեցածը հստակ ցույց են տալիս, որ արցախահայությունը չի կարող ապրել ադրբեջանական վերահսկողության ներքո: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը նշեց՝ կա «Ճանաչում՝ հանուն փրկության» գաղափար: «Ես հատուկ չեմ ասում «Անջատում՝ հանուն փրկության», ասում եմ՝ «Ճանաչում՝ հանուն փրկության», որպեսզի դա չհակադրվի ինքնորոշման իրավունքի հետ»,-ասաց պատգամավորն ու հետաքրքրվեց՝ այդ բանաձևը քննարկվո՞ւմ է: Փոխնախարարը շեշտեց. «Այն, ինչ տեղի ունեցավ թե Արցախյան առաջին պատերազմի, թե երկրորդ պատերազմի ընթացքում, հստակ ցույց է տալիս, որ ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող ապրել: Այսինքն՝ քանի որ փաստացի գնում է բնաջնջման քաղաքականություն: Դրա լավագույն ապացույցն այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայերի իսպառ բացակայությունն է»: Գևորգյանը նշեց, որ պատգամավորի ասած սկզբունքն այդ փաստով հստակ հիմնավորում է ստանում: «Եվ ես կարծում եմ, որ այդ մոտեցումը, որ արցախահայությանը Ադրբեջանի վերահսկողության ներքո սպառնում է ոչնչացում, այդ ճշմարտացի, հուսալի և վստահելի թեզը մենք առաջ ենք մղում թե մեր դիսկուրսում, թե բանակցությունների ընթացքում»,-վստահեցրեց նա:
11:47 - 04 նոյեմբերի, 2021
ՀՀ-ն հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման, պաշտպանության հարցում |armenpress.am|

ՀՀ-ն հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման, պաշտպանության հարցում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցում և ջանքեր է գործադրելու՝ երաշխավորելու իր հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու նրանց իրավունքը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը: Նախորդ տարի աշնանը Արցախի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներով պայմանավորված՝ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է մնում Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության, կայունության հաստատումը և ապաշրջափակումը: «Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է, այն է՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո է հնարավոր հասնել ԼՂ հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանը՝ հիմնված հայտնի սկզբունքների և տարրերի վրա, ինչը ենթադրում է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախահայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը»,- ասաց Գևորգյանը: Նա այս փուլում առաջնային նշանակության հարց համարեց Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո, ինչպես նաև առաջնային հումանիտար խնդիրների լուծումը, ներառյալ՝ գերիների և բոլոր պահվող անձանց հայրենադարձությունը, անհայտ կորածների և բռնի անհետացումների զոհ գնացած անձանց ճակատագրի պարզումը, հայկական մշակութային ժառանգության պահպանումը: «Հայաստանը հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցում և ջանքեր է գործադրելու՝ երաշխավորելու իր հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու նրանց իրավունքը»,- ասաց փոխնախարարը: ՀՀ դիվանագիտության առաջնահերթությունների շարքում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը: Գևորգյանը վերահաստատեց՝ ՀՀ-ն շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:
11:01 - 04 նոյեմբերի, 2021
Հոկտեմբերի դրությամբ ՀՀ-ում բնակվում է Արցախից տեղահանված 20433 անձ կամ 5294 ընտանիք․ նրանց մեծ մասն ապրում է վարձու բնակարաններում

Հոկտեմբերի դրությամբ ՀՀ-ում բնակվում է Արցախից տեղահանված 20433 անձ կամ 5294 ընտանիք․ նրանց մեծ մասն ապրում է վարձու բնակարաններում

Լուսանկարը՝ hetq.am-ի Հոկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր (փաստացի) բնակվում է Արցախից տեղահանված 20433 մարդ կամ 5294 ընտանիք (հոկտեմբերի 1-ի հաշվառմամբ)։ Այս մասին Infocom-ին հայտնել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։  2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով (պատերազմի ընթացքում եւ դրանից հետո` հիմնականում մինչեւ 2021թ. հոկտեմբերի վերջը) Հայաստանի Հանրապետությունում տեղահանված արցախցիների թիվը հասնում էր 96 հազարի․ նրանցից 64 հազարն արդեն վերադարձել է Արցախ։ Ինֆոգրաֆիկայում պատկերված է, թե ՀՀ-ում բնակվող 20433 տեղահանված արցախցիները ԱՀ որ շրջաններից են։ Տվյալները՝ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբից Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր բնակվող 20433 արցախցիների գերակշռող մասն այսօր ապրում է վարձու բնակարաններում։ Մեր ստացած տվյալների համաձայն՝ շուրջ 300 ընտանիք ապրում է հանրակացարանային տիպի ժամանակավոր կացարաններում։ Մեր հարցին ի պատասխան՝ Օպերատիվ շտաբի պետը հայտնել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության շրջանակներում համապատասխան աշխատանքներ են կատարում՝ այդ 300 ընտանիքներին հետագայում վարձու բնակարաններ տեղափոխվելու համար:    Ինֆոգրաֆիկայում պատկերված է, թե ՀՀ որ մարզերում Արցախից տեղահանված քանի անձ է բնակվում։ Տվյալները՝ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբից ՀՀ-ում գտնվող տեղահանված արցախցիների տեղաբաշխվածության շրջանակն ու աշխարհագրությունն առայժմ թույլ չեն տալիս հստակ պատասխան տրամադրել մեր այն հարցին, թե նրանցից քանիսն է մշտական բնակություն հաստատել Հայաստանի Հանրապետությունում։ Սակայն մոտավոր թիվ կա այն անձանց վերաբերյալ, որոնք լքել են Հայաստանի Հանրապետությունը՝ չվերադառնալով նաեւ Արցախ․ Օպերատիվ շտաբի ունեցած հաշվառմամբ՝ նրանց թիվը հասնում է 800-ի։ Թեեւ Շտաբից նշել են, որ այս պարագայում եւս օբյեկտիվորեն հնարավոր չէ ճշգրիտ տվյալներ ներկայացնել։ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը թե՛ ինքնուրույն աշխատանքով, թե՛ Հայաստանի Հանրապետության սոցիալական աշխատողների ասոցացիայի հետ համագործակցության շրջանակններում գնահատել է ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիների կարիքները: Դրանք, ինչպես մեր հարցին ի պատասխան նշել է Շտաբի պետը, բազմաբնույթ են։ Վերջինս, սակայն, առանձնացնում է հատկապես սոցիալական նվազագույն ապահովվածությունը (այն է՝ սնունդ, կոմունալ ծախսեր եւ վարձավճար), եւ ժամանակավոր աշխատանքի ապահովումը՝ մինչեւ այդ մարդիկ Արցախի Հանրապետության տարածքում ստանան բնակարաններ․ «Հետեւաբար, ակնկալում ենք ՀՀ եւ ԱՀ կառավարությունների համատեղ ակտիվ համագործակցությունը՝ սոցիալական տարբեր ծրագրերի ընդունմամբ մեղմել արցախցիների առօրյա հոգսերը»,- նշել է Վիրաբյանը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունից էլ ՀՀ-ում բնակվող տեղահանված արցախցիների վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանվել է 91 հազար 716 անձ (Օպերատիվ շտաբի տրամադրած տվյալը՝ 96 հազար տեղահանված, վերաբերում է 2020-ի սեպտեմբերի 27-ից 2021-ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածը,- հեղ․)։ Արցախից տեղահանված եւ Հայաստան ժամանած անձինք «փախստականի» իրավական կարգավիճակ չունեն, քանի որ, ինչպես մեկնաբանում են Ծառայությունից, «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» Ժնեւի կոնվենցիայի 1-ին հոդվածի (Ե) կետով սահմանվում է, որ այս Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում այն անձի նկատմամբ, որն այն երկրի իրավասու մարմինների կողմից, որտեղ ինքն ունեցել է բնակության վայր, ճանաչվել է այդ երկրի քաղաքացիությունն ունենալու հետ կապված իրավունքներ ու պարտականություններ ունեցող․  «Նշված դրույթը պարզաբանող՝ ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի «Փախստականի կարգավիճակը սահմանող ընթացակարգերի եւ չափանիշների ձեռնարկ»-ի 144-145 -րդ պարբերությունների համաձայն՝ «144. Այս դրույթը վերաբերում է այն անձանց, որոնք կարող էին ընկնել փախստականի կարգավիճակ ստանալու սահմանման տակ եւ որոնք ընդունվել են տվյալ երկրի կողմից, որտեղ իրենց տրվել է այդ երկրի քաղաքացիներին վերապահված իրավունքների մեծ մասը, սակայն չի շնորհվել քաղաքացիություն: Երկիրը, որն ընդունել է նրանց, հաճախ այնպիսին է, որտեղ բնակչությունն ունի նույն ազգային (էթնիկ) ծագումը, ինչ փախստականներն իրենք»: Նշված կարգավորումները որեւէ կերպ չեն անդրադառնում տեղահանված անձանց սոցիալական խոցելի կարգավիճակի վրա, քանի որ տեղահանված անձիք սոցիալական իմաստով դիտարկվում են որպես «փախստական կարգավիճակի նման իրավիճակում հայտնվածներ» (people in refugee like situations)»,- մանրամասնել են Միգրացիոն ծառայությունից։  Այսինքն՝ Արցախից տեղահանվածները չունեն փախստականի իրավական կարգավիճակ, սակայն դիտարկվում են փախստական կարգավիճակի նման իրավիճակում հայտնվածներ։ Վերջերս էլ՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կառավարության անդամների ու ԱԺ պատգամավորների միջեւ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ արցախցիների սոցիալական ապահովության խնդիրը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում, եւ որ իրենք մշտապես կապի մեջ են ինչպես Հայաստանում տեղակայված մեր հայրենակիցների, այնպես էլ Արցախի գործընկերների հետ։ Ի դեպ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատած Արցախի Հարապետության քաղաքացիների հաշվառում չի իրականացնում։ Օպերատիվ շտաբից մեզ հայտնեցին, որ անհրաժեշտ տեղեկությունները իրենք են տրամադրում նախարարությանը։ ԱՍՀ նախարարությունից ստացած պատասխանի համաձայն՝ գերատեսչությունն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է արցախահայության աջակցության սոցիալական միջոցառումները, կոմունալ կացարաններում ժամանակավոր բնակեցված քաղաքացիների կարիքների գնահատման գործընթացը։  Ի հավելումն՝ նշենք, որ պատերազմից հետո ՀՀ կառավարությունն իրականացնում է արցախցիների աջակցության ծրագրեր։ Դրանցից շատերին դիմելու ժամկետներն արդեն ավարտվել են, սակայն արդեն արված եւ գործարկվելիք ծրագրերի մասին տեղեկությունները հասանելի են ՀՀ կառավարության կայքում եւ ՀՀ ԱՍՀ նախարարության կայքում։  Այս տարվա հոկտեմբերի 28-ից Սոցհարցերի նախարարությունը սկսել է դիմումներ ընդունել Արցախի Հանրապետության տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնության աջակցության ծրագրի շրջանակում։ Դիմումը ներկայացնելու կարգը մանրամասն՝ այստեղ։ Հայարփի Բաղդասարյան
19:26 - 03 նոյեմբերի, 2021
Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի հերոսներ Դավիթ Գրիգորյանի և Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշաքարերի բացման արարողությանը

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի հերոսներ Դավիթ Գրիգորյանի և Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշաքարերի բացման արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սարդարապատ և Մյասնիկյան համայնքներում մասնակցել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանի և Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշաքարերի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Երկրի ղեկավարն իր խոսքում մեկ անգամ ևս անդրադարձել է հայրենիքի զավակների  անձնուրացությանը, կատարած  սխրանքներին, նշել, որ  Արցախյան երրորդ պատերազմին մասնակցած բոլոր քաջորդիների շնորհիվ Արցախը մնում է հայկական ու, չնայած բարդ մարտահրավերներին, շարունակում է ապրել: Հանրապետության նախագահին ուղեկցում էին ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պաշտոնատար այլ անձինք:
17:20 - 03 նոյեմբերի, 2021
Ստեփանակերտում և Արցախի քաղաքային համայնքներում վաղվանից կարանտին կսահմանվի

Ստեփանակերտում և Արցախի քաղաքային համայնքներում վաղվանից կարանտին կսահմանվի

Ստեփանակերտում և Արցախի մի շարք քաղաքային համայնքներում կարանտին կսահմանվի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի անվտանգության խորհուրդը` նշելով, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ համաճարակաբանական վիճակի թեմայով խորհրդակցություն է անցկացվել։ «Խորհրդակցությանը ներկայացվել են քաղաքային համայնքների ղեկավարների որոշումների նախագծեր, որոնց համաձայն՝ նոյեմբերի 4-ի ժամը 22։00-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ Ստեփանակերտում և Արցախի մի շարք քաղաքային համայնքներում սահմանվում է կարանտին»,–նշված է հաղորդագրության մեջ։ Դրանից բացի, մոտակա օրերին հանրային հարթակներով կիրականացվեն իրազեկման միջոցառումներ, որոնց շարքում կարևոր տեղ է հատկացվելու պատվաստմանը։ Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն ասել է, որ իր տվյալներով՝ վերջին ամսվա ընթացքում Արցախում շեշտակի մեծանում է համավարակի տարածումը, որը կանխելու համար անհրաժեշտ է ձեռնարկել իրավիճակից բխող ընդգրկուն և շտապ միջոցներ։
13:50 - 03 նոյեմբերի, 2021