ՀՀ վարչապետն ընդդիմության նոյեմբերի 8-ի հանրահավաքի օրակարգն անհիմն է համարում |armenpress.am|
09:35 - 08 նոյեմբերի, 2021

ՀՀ վարչապետն ընդդիմության նոյեմբերի 8-ի հանրահավաքի օրակարգն անհիմն է համարում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում անդրադառնալով ընդդիմության նոյեմբերի 8-ին սպասվող հանրահավաքին, որով, ըստ կազմակերպիչների, կոչ է արվում «մերժել Հայաստանի թրքացումը, Արցախի հայաթափումը», այդ օրակարգն անհիմն է համարում։  

«Դա բացարձակ անհիմն օրակարգ է, որն իրականաության հետ որևէ կապ չունի։ Ի՞նչ է նշանակում թրքանալ։ Նույն հանրահավաքի պոտենցիալ մասնակիցներից շատերը երբ եղել են իշխանություն, Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու օրակարգ են ունեցել, փորձեր են արել։ Ի՞նչ է, այն ժամանակ թրքացման օրակա՞րգ էին առաջ տանում։ Հայաստանի օրակարգում միշտ էլ եղել է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը։ Ինչ վերաբերում է ԼՂ-ին, մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը։ Մենք պատկերացնում ենք ԼՂ խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով, նրանց առաջարկած բովանդակությամբ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ արձանագրելով բանակցային գործընթացն անմիջապես վերսկսկելու անհրաժեշտությունը հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»,- հավելեց վարչապետը։   

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 18։00-ին, «Հայաստան» դաշինքը հրավիրել է հանրահավաք Ազատության հրապարակում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել