ՀՀ-ն հետաքրքրված է տարածաշրջանային համագործակցության հնարավորություններով, պարզապես խնդիրը նրբությունների մեջ է․ վարչապետ |armenpress.am|
22:49 - 07 նոյեմբերի, 2021

ՀՀ-ն հետաքրքրված է տարածաշրջանային համագործակցության հնարավորություններով, պարզապես խնդիրը նրբությունների մեջ է․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ կառավարության ծրագրում տարածաշրջանային համագործակցության հարցն ընդգծված է որպես կարևոր դրույթ և Հայաստանն  ի սկզբանե հետաքրքրված է տարածաշրջանային համագործակցության բոլոր հնարավորություններով, պարզապես խնդիրը նրբությունների մեջ է։ Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով «3+3» ձևաչափին։ 

«Հայաստանը երկու օր առաջ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով դիրքորոշում հայտնել է այդ հարցի առնչությամբ։ «3+3» հնարավոր ձևաչափը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով։ Մասնավորապես, տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցը, ԼՂ խնդրի կարգավորման հարցը  և այդպես շարունակ։ Եթե այդ ֆորմատը բերելու է նոր օրակարգ, փոխադարձ ընդունելի օրակարգ, ասենք, օրինակ տարածաշրջանի տնտեսական տարանցման հնարավորությունների ուսումնասիրություն, ապա մենք կարող ենք հետաքրքրված լինել։ Եթե կա համաձայնեցված ձևաչափ, ապա  այդ ձևաչափերի օրակարգերը մյուս ֆորմատներում չպետք է քննարկվեն։ Կարող է պարզվել 3+3-ը միակ առաջարկը չէ, որ մեզ հետաքրքում է։ Այս դիրքորոշումը մենք արտահայտել ենք ու արտահայտում ենք»,- հավելել է վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել