Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք
13:13 - 07 նոյեմբերի, 2021

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք

Արցախում նոյեմբերի 6-ին կատարվել է 265 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությունից ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 90-ինը՝ ծանր, որոնց թվում նաև երիտասարդ տարիքի անձինք են: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

«Ունենք 1 մահ։ 93-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18289 քաղաքացու հետազոտություն, որից 2622-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Նշվում է, որ նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

«Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00»,- ասվումէ հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել