Հայաստան

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14․05․20 (թարմացվող)

23։30- Մայիսի 18-ից հանվելու է հանրային սննդի ոլորտում միայն բացօթյա տարածքում գործունեություն իրականացնելու սահմանափակումը: Մարզասրահների աշխատանքի արգելքը նույնպես կհանվի:Վերաբացվելու են բացօթյա պատմամշակութային վայրերը:Հանվելու է մշակութային ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումը, սակայն բացառապես փոքր խմբերով փորձերի համար: Վերաբացվող բոլոր ոլորտների համար սահմանվելու են անվտանգության կանոններ, որոնց պահպանմամբ է միայն հնարավոր գործունեության իրականացումը:Պարտադիր է լինելու մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում:Հանրային միջոցառումներին մասնակիցների քանակը սահմանվելու է առավելագույնը 5 հոգի: [Տիգրան Ավինյան] 21:08- Օրվա ընթացքում ընդհանուր առմամբ ստացվել են 63 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխան, որոնց մոտ վարակը չի հաստատվել։ [Արցախ / Տեղեկատվական շտաբ]21:07- Ստացվել են թեստավորված ևս 33 փորձանմուշի հետազոտության արդյունքները: Դրանք բոլորն էլ բացասական են, այսինքն, թեստավորված քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսի վարակը չի հաստատվել: Բոլոր 33-ն էլ նախօրեին հաստատված օջախի կոնտակտավոր անձիք են։ [Արցախ / Տեղեկատվական շտաբ]20:34- Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին` ժամը 15։40-ին [ՀՀ ԱԳՆ]20:18- Ստեղծվելու են 119 շրջիկ խմբեր՝ կազմված բժիշկներից, ոստիկաններից ու ԱԻՆ ներկայացուցիչներից, որ ինքնամեկուսացվածները չլքեն ինքնամեկուսացման վայրերը: [Արսեն Թորոսյան]19:59- Հիվանդանոցներում կմնան առավելագույնս բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիները, սա վարակված դեպքերի մոտ 20-30%-ն է՝ կախված բարդության աստիճանից։ Մենք կկենտրոնանանք հիմնականում բուժական գործի վրա։ Իհարկե, նաև կշարունակենք հայտնաբերել կոնտակտներ և ինքնամեկուսացումը դեռ երկար պետք է շարունակենք։ [Արսեն Թորոսյան]19:56- Մենք հազվագյուտ երկրներից ենք, որ մինչ օրս իրենց բոլոր դեպքերը հոսպիտալացրել կամ իզոլացրել են փակ հաստատություններում և չեն վտանգել մյուս քաղաքացիներին։  [Արսեն Թորոսյան]19:53- Եթե ամեն օր ունենանք 150 նոր դեպք և դուրս գրված 70 քաղաքացի, այսինքն՝ ամեն օր ունենանք գումարային առումով 70-80 նոր դեպք, հավանաբար 7-10 օրվա ընթացքում ասիմպտոմ մեր քաղաքացիներին հյուրանոցներից դուրս ենք գրելու և խնդրելու ենք բուժման ընթացքն անցկացնել տներում։ [Արսեն Թորոսյան]19:45- Եթե նույնիսկ հայտնաբերվի դեղամիջոցը կամ պատվաստանյութը, միևնույնն է, համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո։  [Արսեն Թորոսյան]19:40- Հաստատված դեպքերի հետ շփված մարդկանց արդեն չենք տեղավորում հյուրանոցներում։ Ազատված հյուրանոցները դեռևս շարունակում են օգտագործվել ասիմպտոմ հիվանդների համար։ [Արսեն Թորոսյան]19:26- «Վարակի հաղթահարմանն աջակցության» հաշվի մուտքերը կազմել են 1 մլրդ 88 մլն 681 հազ. 654 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 4225։ [ՀՀ ֆինանսների նախարարություն]19:22- Մարտ ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը եղել է 4,9 տոկոս: Կարծում եմ՝ ոչ այնքան վատ ցուցանիշ է, քանի որ ակնկալվող անկումը մի փոքր ավելի մեծ պետք է լիներ: Դեռևս շարունակում ենք պահպանել տարվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշի դրական դինամիկան, և առաջին երկու ամիսներին 8,7 տոկոս էր։  [Տիգրան Ավինյան] |tert.am|19:12- Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվին փոխանցումներն անցել են 1 մլրդ դրամից։ Այդ ֆոնդին քիչ ենք անդրադառնում, որովհետև փոխանցումներն էլ արդեն իսկ քիչ են, և կարծում եմ՝ այդ ուղղությամբ աշխատանք ունենք անելու:  Ինչ վերաբերում է հաշվետվություններին, պարբերաբար հրապարակում ենք տարատեսակ միջոցառումներով իրականացվող քայլերը, դրանց ֆինանսական ծախսերը․ դրանք միայն առողջապահական համակարգին են տրամադրվել: Երեկ հավելյալ 1 մլրդ դրամ փոխանցվել է ԱՆ-ին՝ ընթացիկ կարիքները սպասարկելու համար։ [Տիգրան Ավինյան] |tert.am|19:07- ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարար Վալերի Ֆալկովը կորոնավիրուսով է վարակվել և արդեն ապաքինվել է ու վերադարձել աշխատանքի:  [Վլադիմիր Պուտին] [ՌԻԱ Նովոստի] |tert.am|19:03- Քննարկվում է նախարարական կոմիտեների, ինչպես նաև կառավարության նիստերը հեռավար կերպով կազմակերպելու հարցը: Արդարադատության նախարարությունը նման նախագիծ է ներկայացրել, որը շատ մոտ ապագայում կքննարկենք կոմիտեի նիստին։  [Տիգրան Ավինյան] |armenpress.am|18:52- Հանրային բաց վայրերում պահանջ կդրվի դիմակների ոչ թե կրման, այլ առկայության:  [Տիգրան Ավինյան] |armenpress.am|18:48- Նախակրթարանները բացվում են նրա համար, որ աշխատող ծնողները հնարավորություն ունենան երեխային ուղարկել նախակրթարան, սակայն այդ հաստատություններում ևս պետք է պահպանվեն բոլոր կանոնները, որոնց մասին մանրամասն գրված կլինի այսօր հրապարակվելիք՝ պարետի որոշման մեջ: Ովքեր ունեն հնարավորություն երեխաներին չտանելու նախակրթարան, կոչ ենք անում չտանել։ [Տիգրան Ավինյան] |Armtimes.com|18:47- Կոչ ենք անում բոլոր գործատուներին, որոնք որ հեռավար ռեժիմով են իրականացնում իրենց աշխատանքը, շարունակեն այդպես իրականացնել, որովհետեւ վարակը դեռ առկա է ու տարածվում է։ [Տիգրան Ավինյան]18:44- COVID-19-ով վարակված քաղաքացիներին հայտնաբերելու համակարգի շնորհիվ Հայաստանում հաջողվել է հայտնաբերել նախկինում 1938 վարակակիրների հետ շփված 36 հազար մարդու: Զտվել է անձանց շրջանակը, որոնց հետ շփվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացին:  Այդ համակարգը Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը մեծացնում է 20-30 տոկոսով:  [Տիգրան Ավինյան] |news.am|18:40- Թեպետ ճշգրիտ չեմ հիշում, սակայն դիմակ չկրելու համար գանձվող տուգանքը սկսվում է 100 հազար դրամից: Մարդիկ, ի վերջո, պիտի ոչ թե տուգանքի մասին մտածեն, այլ չհիվանդանալու եւ վարակը չտարածելու: [Ավինյանը՝ պատգամավորի հարցին] |Armtimes.com|18:32- Արարատ Միրզոյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Կողմերը տեղեկություններ են փոխանակել Հայաստանում և Ռուսաստանում համավարակի դեմ  իրականացվող միջոցառումների վերաբերյալ:18:30- Հանրային միջոցառումների մասնակիցների քանակը նվազեցրել ենք՝ 20-ից հասցնելով 5-ի, դա վերաբերում է նաեւ եկեղեցիներին: [Տիգրան Ավինյան]18:29- Դիմակներ կրելը հանրային տրանսպորտում պարտադիր է լինելու ոլորտի գործարկմանը զուգընթաց՝ մայիսի 18-ից։ [Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյան]18:27- Հայաստան վերադարձող քաղաքացիներն ուղարկվելու են ինքնամեկուսացման։ Եվ էֆեկտիվորեն հետևելու ենք, որ նրանք պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը, տուգանելու ենք այն անձանց, որոնք այդ ռեժիմը խախտում են։ [Տիգրան Ավինյան]18:03- Կոնֆերանս եմ ունեցել Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչների հետ:  Նրանց հետ, մասնավորապես, քննարկում էինք ՀՀ-ում բազայի հիմնման հարցը, անդրադարձանք նաև պոտենցիալ ավիաթռիչքների վերակազմակերպման և վերագործարկման հարցին: Մեր նախնական գնահատմամբ՝ դա հնարավոր է անել հունիս ամսվա ընթացքում ամբողջապես՝ կախված իրավիճակի գնահատականից: Բայց այս փուլում մեր նախնական պլանն այն է, որ դա տեղի է ունենալու հունիսի կեսերից։ [Տիգրան Ավինյան] |armenpress.am|17:40- Հայաստանը բաժանվելու է 119 շրջանների: Այդ շրջաններում գործելու են ոստիկանության և ԱԻՆ-ի աշխատակիցների 1-ական խմբեր, որոնք ինքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց ինքնամեկուսացման փաստը պետք է ստուգեն և համակարգին ազդանշան տան:  [Պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստի ժամանակ]|hetq.am|17:35- Մայիսի 15-ին կվերսկսվեն ՌԴ-ից դեպի Հայաստան կանոնավոր չվերթները: Այս մասին ԱԺ-ում, պատասխանելով խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հարցին, ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Մարտի 13-ից Ռուսաստանից Հայաստան է վերադարձել 2000-ից ավելի քաղաքացի:  |armenpress.am|   17։25- Իմ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար։ [Արսեն Թորոսյան]   17։17-  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին Կողմերը կարևորեցին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում հաստատված սերտ համագործակցությունը: Դեսպանը փոխանցեց Հնդկաստանի կառավարության կողմից Covid-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին տրամադրված և աշխարհում այսօր մեծ պահանջարկ ունեցող Հիդրոքսիքլորիքին դեղամիջոցի խմբաքանակը՝ նախատեսված շուրջ 5000 պացիենտի բուժման համար: [ԱԳՆ]   16։50- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք, ապաքինվել` 18 մարդ: Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 214 դեպք, որից առողջացել են 64 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   16։14- Այսօր ՊՆ-ի կողմից կազմակերպված երրորդ թռիչքն է իրականացվում Չինաստանից, որով տարբեր սարքավորումների  և  թեստերի արտադրության համար ռեագենտների վերջին խմբաքանակն է ներմուծվում։ [Տիգրան Ավինյան]   15։49- Նախատեսում ենք, որ մայիսի 18-ին հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը։ [ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստի ժամանակ]   15։46- ԱՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 30 փորձանմուշի հետազոտության արդյունքները: Դրանք բոլորն էլ բացասական են, այսինքն, թեստավորված քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսի վարակը չի հաստատվել: [Արցախ/տեղեկատվական շտաբ]   15։29- ՀՀ 15 քաղաքացիներ, մի քանի օր է, գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում։ Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել էին ՀՀ քաղաքացիներին չգալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։ Խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ, այլ հետևել դեսպանության հայտարարություններին։ Սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։ [Վրաստանում Հայաստանի դեսպանություն]   15։10-  Այս պահի դրությամբ մեր հակաճգնաժամային միջոցառումներով բաշխված է ավելի քան 76 միլիարդ դրամ։  Այդ ծրագրերով շահառու է հանդիսանում շուրջ 26 հազար իրավաբանական անձ և 1մլն 100 հազարը գերազանցող ֆիզիկական անձինք։ Բանկային համակարգն այս ընթացքում վարկային արձակուրդ է տրամադրել մոտ 460 հազարը գերազանցող ֆիզիկական անձանց և մոտ 15500 իրավաբանական անձանց [Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ժամանակ] |pastinfo.am|   15։04- ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը, այդ թվում՝ Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետին վերաբերող մի շարք հարցեր: Պայմանավորվածություն են ձեռք բերվել, պահպանելով առողջապահական բոլոր նորմերը, վերացնել սահմանային անցակետի աշխատանքներում առկա խոչընդոտները և հնարավորինս կարճ ժամկետում վերականգնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալների՝ նախահամաճարակային շրջանի մակարդակը: [Իրանում ՀՀ դեսպանություն]   14։35- Առողջապահության նախարարությունը աշխատանքներ է տանում կորոնավիրուսից մահացած անձանց համար հատուկ պայմաններով դիահերձարան ունենալու ուղղությամբ: Ցանկացած վարակիչ հիվանդությունից մահվան դեպքում դիահերձման հատուկ պայմաններ են անհրաժեշտ, որոնց ապահովմաբ թույլատրվում է իրականացնել դիահերձումը: [ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյան] |armenpress.am|   14։13- Այն գործատուներին, ընկերություններին, որտեղ ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանվել են աշխատատեղերը և որոշ փոքր տարբերություններով պահպանվել է աշխատավարձային ֆոնդը, կառավարությունը կվճարի յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ։ [Նիկոլ Փաշինյանը՝ հակաճգնաժամային 18-րդ միջոցառման մասին] |armenpress.am|   13։46- ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատախանը բացասական է։ Այս մասին ասաց Պապիկյանի խոսնակ Արմինե Մուրադյանը։ Վերջինս հայտնեց, որ նախարարը շարունակում է ինքնամեկուսացված մնալ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ |hetq.am|   13։26- Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անհայտ անձինք վիրավորական արտահայտություններ են գրել  կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան պատերին եւ շրջել դարպասի մի հատվածը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետի անձնակազմի գծով տեղակալը, քաղաքացու ընտանիքում հոր եւ որդու մոտ կորոնավիրոսի դրական պատասխան է եղել, ինչից հետո նրանք բուժման են տեղափոխվել համապատասխան բուժհաստատություն: |armenpress.am|   12։50- Այսօր կառավարության հերթական նիստին ներկա չէր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ  Թորոսյանը ինքնամեկուսացված է։ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը  հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նախարարությունում գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր։  Նախարարը հանդիսացել է երկրորդային կոնտակտավոր անձ։ Նա թեստ է հանձնել։   12։44- ԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:  ՏԿԵ նախարարությունում կան կորոնավիրուսի վարակման գրանցված դեպքեր։ |armenpress.am|   12։41- 100 արհեստական շնչառության սարք է ձեռք բերվել,  այս պահին գնման գործընթացում է ևս 70 սարք։ Ներկա պարագայում պատրաստվածությունը գնալով մեծացնում ենք։ Ներկայումս մեր ռազմավարությունը այն է, որ  մեկուսացված քաղաքացիները տեղափոխվում էին հատուկ կարանտինային վայրեր։ Այսուհետ այդ հաստատություններ տեղափոխվելու են ասիմպտոմ վարակակիրները։   [Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյան]   12։35- Անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման և տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով, ԱՀ ոստիկանության կողմից մայիսի 13-ից հետևյալ վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր․▪️ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Յանշաղ կոչվող տեղամաս տանող խաչմերուկում,▪️ Քնարավան գյուղից Նոր Խարխափուտ տանող ճանապարհին,▪️ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Չափնի գյուղ տանող ճանապարհին,▪️ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Քնարավան գյուղ տանող ճանապարհների խաչմերուկում: [Արցախ/տեղեկատվական շտաբ]   12։32- ՔԿՀ-ներում որևէ դատապարտված և կալանավորված անձի մոտ չկա վարակի հաստատված դեպք։ Դա վկայում է, որ կանխարգելման միջոցառումները, որոնք իրականացվում են ՔԿՀ-ների և Արդարադատության նախարարության  կողմից իրենց արդյունքը տալիս են։ Քրեակատարողական ծառայողների շրջանում ունենք դեպքեր, հիմնականում  Վարդենիսի ՔԿՀ-ում՝ կա 8 դեպք։ Դրանցի հետո մի քանի կասկածելի դեպք են ունեցել, կատարվել են թեստավորումներ, որոնց պատասխանները դեռ ընթացքի մեջ են։ Մեկական դեպքեր են գրանցվել Սևանի և Հրազդանի ՔԿՀ-ներում։ [Ռուստամ Բադասյան]   12։06- Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Մայիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 409 հաստատված դեպքեր, որից առողջացել են 184 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   12։00- Կառավարությունն ընդունեց 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով ` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով, երկարաձգելու մասին որոշումը:    1։30- Մայիսի 13-ին Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում տեղի ունեցավ Լիտվայի կողմից Հայաստանին որպես մարդասիրական օգնություն տրամադրվելիք բժշկական սարքավորումների փաթեթավորման և ճանապարհման արարողությունը, որին մասնակցեց Լիտվայում ՀՀ դեսպանության հյուպատոս Միսակ Բալայանը։ [Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանություն]   11։20- Այսօր ակտիվ դեպքերը 2217 են, բայց մեր 2217-ից մոտավորապես միայն 600-ն են , որոնք որևէ բուժօգնության կարիք ունեն։ Թոքաբորբով 661 հիվանդ ունենք այս պահին։ Ընդ որում, մեր մասնագետներն ասում են, որ այս թոքաբորբով հիվանդների մոտավորապես 20-25 տոկոսին կարող ենք համարել ասիմպտոմ, որովհետև նրանք նույնպես գրեթե խնդիրներ չունեն։  Եթե պարզվի, որ մենք ունենք 1500 հիվանդ, ովքեր ունեն բուժման անհրաժեշտություն  և մենք արդեն անխուսափելիորեն մոտենալու ենք այդ թվին, մենք ստիված կլինենք վերադառնալ սահմանափակումների ռեժիմին։ Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 6 պացիենտ։ [Նիկոլ Փաշինյան]   10։54- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 81 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։49- Նոր Զելանդիայի իշխանություները հավելյալ 30,2 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնեն տնտեսության վրա համավարակի բացասական ազդեցությունը մեղմելու համար: |armenpress.am|   10։29-  ԱՀ-ում ԿԽՄԿ առաքելությունը նվիրաբերել է 109 պլանշետներ և 2 Wi-Fi ցրիչներ՝ օգնելով երեխաներին մասնակցել հեռավար ուսուցմանը և բաց չթողնել դասերն այս օրերին։ Սարքավորումները մի քանի ուսուցչի և շփման գծին մոտ տեղակայված 11 համայնքներում սոցիալապես անապահով և երեխաների խնամքի կենտրոնում ապրող աշակերտների համար են։ [Արցախ/Տեղեկատվական շտաբ]   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․05․20
23:52 - 14 մայիսի, 2020
Գերիների փոխանակման հարցը գտնվում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների օրակարգում. Զախարովա 
 |tert.am|

Գերիների փոխանակման հարցը գտնվում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների օրակարգում. Զախարովա |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հայաստանում և Ադրբեջանում պահվող գերիների փոխանակման մասին հարցին՝ անդրադառնալով նախօրեին Բաքվի հնչեցրած կոչին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման վերաբերյալ: «Կողմերում ձերբակալված անձանց փոխանակման և նրանց տանջանքների թեթևացման հարցը մշտապես գտնվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների օրակարգում: Անցյալ տարի Մոսկվայում որոշում է կայացվել կալանավորների հարազատների կողմից նրանց այցելելու մասին: Այնուհետև Հայաստանն ու Ադրբեջանը մեկական գերի են վերադարձրել, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ շարունակվում են խորհրդակցությունները մյուս կալանավորների ճակատագրի վերաբերյալ: Մենք ուշադրությամբ կհետևենք դրանց ընթացքին»,- ասել է Զախարովան՝ ներկայացնելով ՌԴ դիրքորոշումը գերիների փոխանակման նախաձեռնության վերաբերյալ:  
20:44 - 14 մայիսի, 2020
խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ․ սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա հայտարարությամբ․ Վրաստանում Հայաստանի դեսպանություն

խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ․ սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա հայտարարությամբ․ Վրաստանում Հայաստանի դեսպանություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ՀՀ 15 քաղաքացիներ մի քանի օր է գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում։Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել էին ՀՀ քաղաքացիներին չգալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։Դեսպանատան դիվանագետները մայիսի 12-ին եղել են Վերին Լարսի անցակետում և հանդիպել են ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց տանելով սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։Դեսպանությունը մշտապես հեռախոսային կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների հետ, ներկայացրել Վրաստանում արտակարգ ռեժիմով սահմանված արգելքները, հորդորել վերադառնալ Ռուսաստան և սպասել սահմանի բացմանը, սակայն վերջիններս ականջալուր չեն եղել հորդորներին։Վրացական կողմի՝ տարածքը լքելու բազմաթիվ խնդրանք-հորդորներից հետո ՀՀ քաղաքացիները լքել են այն, քանի որ չեզոք գոտում մարդկանց կուտակումը խաթարում էր անցակետի բնականոն գործունեությունը։Քաղաքացիներն արդեն գտնվում են Ռուսաստանի տարածքում։Կրկին խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ, այլ հետևել դեսպանության հայտարարություններին։Սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։
15:29 - 14 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․05․20 (թարմացվող)

23։16- Քանի դեռ կարողանում ենք հայտնաբերած բոլոր պացիենտներին վերահսկողության տակ պահել, մեծամասամբ վերահսկում ենք իրավիճակը։ Բայց շատ մոտ է օրը, երբ արդեն դրական սիմպտոմներ չունեցող պացիենտներին ուղարկելու ենք տուն, որովհետեւ արդեն իմաստ չկա նրանց պահելու ինչ-որ տեղում։ Հնարավոր է՝ մյուս շաբաթ ասեմ, որ ավելի քիչ ենք վերահսկում իրավիճակը, բայց մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք բուժական պրոցեսի վրա։ [Արսեն Թորոսյան]23։07- Եթե հունիս-հուլիսին, երբ շատ շոգ կլինի, չունենանք շատ հիվանդներ, հոկտեմբերից, նոյեմբերից՝ կախված եղանակից, ունենալու ենք կտրուկ աճեր։ Ամառվա ընթացքում պետք է պահենք նույն վարքագիծն ու կանոնները, որպեսզի աշնանն ու ձմռանը կառավարելի մեծացումներ ունենանք։ [Արսեն Թորոսյան]22։02- ՀՀ կառավարության վաղվա նիստում ներառված է  Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին որոշման նախագծի քննարկումը։ Նախագծով առաջարվում է արակարգ դրության ռեժիմը երկարացնել 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը։21:02- Պարետի որոշմամբ` այսօր 132 ընկերության գործունեություն ժամանակավորապես կասեցվել է: Մշտադիտարկումներն արվել են սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղերում, խանութներում, գեղեցկության սրահներում եւ այլն: Տիգրան Ավինյանի այսօրվա մեկ այլ որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է ևս 45 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի աշխատանքը: Տնտեսվարող սուբյեկտների թվում են ընկերություններ, որոնք գործում են ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ-ի 5 մարզերում: [ԱԱՏՄ]    20:56-  ԱՀ պարետի որոշման մեջ կատարվել են փոփոխութուններ, համաձայն որի` Մամուլի հետ կապերի պատասխանատու, ԱՀ Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանին (համաձայնությամբ) փոխարինել է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սամվել Բալայանը: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]   20։16- Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության աշխատակիցներից 2-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այդ մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի լրատվական վարչությունից: Երկու աշխատակիցներն էլ մեկուսացված են: |armenpress.am|   19։53- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Ապաքինվել է եւս 7 մարդ: [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   17։19- Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Պարետատան, Աշխատանքի և սոցիալական հարցերի,  Առողջապահության, ՏԿԵ նախարարությունների և  մարզպետարանների հետ համագործակցությամբ իրականացնում է մարդասիրական գործառույթներ։ Աբովյանի տարածաշրջանում առաջնային անհրաժեշտության սննդի և հիգենիկ պարագաների փաթեթներ կտրամադրվեն շուրջ 610 ընտանիքի: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   16։25- ՀՀ ՔԿՀ-ներում մայիսի 11-ի դրությամբ կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ COVID-19 չի ախտորոշվել։ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ քրեակատարողական ծառայողներից 11-ի մոտ ախտորոշվել է  կորոնավիրուս։ 7-ն արդեն ապաքինվել է։ |armenpress.am|   16։18- ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեսակապով զրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ։  Նրանք տեղեկություն են փոխանակել համավարակի դեմ երկու երկրների կողմից իրականացվող միջոցառումների, այս ընթացքում խորհրդարանների աշխատանքի մասին։   14։33- Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Մայիսի 13-ի դրությամբ մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 400 հաստատված դեպքեր, որից առողջացել են 181 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   14։28-Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք ուղղակի, բայց սահմանափակումների ռեժիմը ավելի թեթև կլինի։  Այսօր քննարկում ենք ունեցել, թե ինչ պետք է անենք։ Պետք է խստացնենք միջոցները կորոնավիրուսի պայմաններում բնականոն կյանքով ապրելու։ Եթե պարզվի, որ փակ տարածքներում դիմակ կրելը պետք է պարտադիր լինի, ուրեմն կլինի պարտադիր։ Չենք կարող կիսատ կյանքով ապրել, ինչը չի նշանակում, որ պետք  է անկաշկանդ վարակենք և վարակվենք։ [Նիկոլ Փաշինյան]   14։02- Մայիսի 13-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք: Ունենք 110 առողջացած և 172 ինքնամեկուսացած: Այս ողջ ժամանակահատվածում ունեցել ենք մահվան 3 դեպք: [Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան]   13։56-  Ստացվել են թեստավորված 31 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնցից 25-ը բացասական են, իսկ 6-ը՝ դրական, նրանց մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել է: 6 քաղաքացուց 4-ը մեկուսացման մեջ գտնվող նույն ընտանիքի անդամներ են, որոնց ընտանիքի մեկ այլ անդամի մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել էր օրեր առաջ: Մյուս երկու քաղաքացին Շահումյանի շրջանում օրեր առաջ գրանցված դեպքի շփման շրջանակից են (Քարվաճառ քաղաքից): Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 20 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]   13։09- Վերջին երկու օրում Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացման 32 դեպք է արձանագրվել, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը 58 է։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով 70 հիվանդ է բուժվում, նրանցից 58-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 25 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 6 դեպք: Հիվանդության անախտանիշ ընթաքով 58 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։ [Շիրակի մարզպետարան]   12։34-  2020 թ. Հայաստանի ՀՆԱ-ն 3,5 տոկոսով անկում կապրի կորոնավիրուսային համավարակի տնտեսական ազդեցության պատճառով, ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)` այսօր հրապարակված նոր մակրոտնտեսական կանխատեսման մեջ: Բանկն ակնկալում է, որ Հայաստանում տնտեսությունը կվերականգնվի 2021 թվականին՝ գրանցելով ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճ։ |hetq.am|   12։07-  Արտակարգ դրության պայմաններում բուժաշխատողների տեղաշարժն ապահովելու համար Գյումրու համայնքային բյուջեից գումար է հատկացվում: Գյումրու քաղաքապետարանն ապրիլի 1­ից մինչև մայիսի 1-ը կազմակերպել է նրանց տեղափոխումը՝ այդ նպատակով  բյուջեից 5 միլիոն 280 հազար դրամ հատկացնելով։ Մայիսի 2-14-ն  ընկած ժամանակահատվածի համար ևս նախատեսվում է ֆինանսավորել 3 միլիոն 120 հազար դրամ: Արտակարգ դրության երկարաձգման պայմաններում անհրաժեշտություն կառաջանա ևս 4 միլիոն 80 հազար դրամ փոխանցելու։ |armenpress.am|   11։24- Եթե այս տեմպերով գնանք, նոր հիվանդացության դեպքերն այս տեմպերով ավելանան, մենք ստիպված ենք նորից գնալու սահմանափակումների։ Սահմանափակումների նպատակն այն է լինելու, որ մենք չունենանք  այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող որևէ քաղաքացի մնա առանց բուժօգնության։ Կրկին խիստ սահմանափակումներ վերադառնալը անցանկալի է բոլորիս համար։ [Նիկոլ Փաշինյան]   10։58- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 65 տարեկան (տղամարդ), չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն։ Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 21 է։ [ԱՆ]   10։53- Թամացվել է 13.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3718 (+180)Առողջացածներ - 1500 (+70)Փաստացի բուժվողներ -2149Ընդհանուր թեստեր - 34766Մահվան ելքեր - 48(+1)Մահվան ելքեր այլ պատճառով –21[ԱՆ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14․05․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 13․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․05․20
23:47 - 13 մայիսի, 2020
Խորհրդարանականները մասնակցել են ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ կազմակերպված քննարկմանը

Խորհրդարանականները մասնակցել են ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ կազմակերպված քննարկմանը

Մայիսի 12-ին ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Ռուբեն Ռուբինյանը, Արման Աբովյանը, Շաքե Իսայանը եւ Աննա Կոստանյանը մասնակցել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (HDP) անդամ հանդիսացող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի խումբ կոնգրեսականների հետ կազմակերպված քննարկմանը, որը նվիրված էր Covid-19-ի պայմաններում օրենսդիրների մարտահրավերներին ու պարտավորություններին` քաղաքացիների հետ կապի եւ վստահության ամրապնդման համատեքստում: Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցել են Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատից կոնգրեսականներ Դեյվիդ Փրայսը` ԺԳՀ-ի (HDP) նախագահ, Ջեֆ Ֆորթընբերին, Մարքուեյն Մուլին եւ Թոմ Ռայսը: Հանդիպումը կազմակերպվել էր Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից:
17:34 - 13 մայիսի, 2020
Կորոնավիրուսի պատճառով 2020թ. Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի 3,5 տոկոսով․ ՎԶԵԲ |hetq.am|

Կորոնավիրուսի պատճառով 2020թ. Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի 3,5 տոկոսով․ ՎԶԵԲ |hetq.am|

hetq.am: 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 3,5 տոկոսով անկում կապրի կորոնավիրուսային համավարակի տնտեսական ազդեցության պատճառով, ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)` այսօր հրապարակված նոր մակրոտնտեսական կանխատեսման մեջ: Բանկն ակնկալում է, որ Հայաստանում տնտեսությունը կվերականգնվի 2021 թվականին՝ գրանցելով ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճ։ Ըստ ՎԶԵԲ-ի Տարածաշրջանային տնտեսական հեռանկարների նոր հրապարակման` «գլոբալ անորոշությունը և նվազող պահանջարկը, որոնք առաջացել են կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքով և զուգակցվել պարենային ապրանքների գների անկայունության հետ, ուղղակիորեն կազդեն տնտեսության վրա՝ կնվազի հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալը, ինչպես նաև անուղղակիորեն՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ազդեցության ու դրամական փոխանցումների հավանական կրճատման արդյունքում: Սոցիալական սահմանափակումների և ցածր շարժունակության երկարատև միջոցառումները վնաս կհասցնեն Հայաստանի զբոսաշրջության ոլորտին, որը մեծապես կախված է արտերկրում ապրող հայերի այցերից»: Վերականգնումը կախված կլինի երկրի ներսում վիրուսի տարածումը զսպելուն ուղված միջոցառումների աստիճանական թուլացումից և տարվա երկրորդ կեսին սովորական վիճակին վերադառնալու տեմպից: Այս տարի ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանների տնտեսությունները, հավանաբար, միջինում 3,5 տոկոսով անկում կգրանցեն, իսկ 2021 թվականին հնարավոր է 4.8 տոկոս աճ, ասվում է զեկույցում՝ նախազգուշացնելով, սակայն, որ կանխատեսումները ենթակա են «աննախադեպ անորոշության»: Զեկույցի հեղինակները ենթադրում են, որ ճգնաժամը չափավոր ազդեցություն կունենա տնտեսական արդյունքների երկարաժամկետ հետագծի վրա, և աճը կվերսկսվի երրորդ եռամսյակի ավարտին, սակայն տնտեսական, քաղաքական և սոցիալական հետևանքները, հավանաբար, նշանակալի և երկարաժամկետ կլինեն։  «Եթե սոցիալական հեռավորության առումով սահմանափակումները ուժի մեջ մնան շատ ավելի երկար, քան կանխատեսվում էր, անկումը կարող է լինել շատ ավելի խորը, և այդ դեպքում հետագա տարիների ընթացքում չի հաջողվի հասնել 2019 թվականին գրանցված՝ մեկ շնչի հաշվով արտադրանքի մակարդակին», - ասվում է զեկույցում: ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում զսպման միջոցառումները ազդել են ներքին պահանջարկի և առաջարկի վրա: Արտաքին ցնցումները ներառում են պարենային ապրանքների գների կտրուկ անկում (ազդելով պարենային ապրանքներ արտահանող ընկերությունների վրա), գլոբալ արժեքային շղթաների խափանում, տուրիզմի կոլափս և դրամական փոխանցումների նվազում: ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում զարգացող տնտեսություններում՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա, Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա: ՎԶԵԲ-ի գործունեության գրեթե բոլոր երկրները, ամենայն հավանականությամբ, այս տարի տնտեսական անկում կապրեն, բացառությամբ փոքր թվով երկրների, ներառյալ Թուրքմենստանը և Ուզբեկստանը Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Եգիպտոսը: Կենտրոնական Ասիայի երկրներում, որոնք ճնշման տակ են ընկել պարենային ապրանքների գների և տրանսֆերտների կտրուկ անկման հետևանքով, այս տարի տնտեսական աճը կնվազի միջինում 1,2 տոկոսով՝ նախքան 2021 թվականին վերականգնվելը՝ գրանցելով 5,8 տոկոս աճ։ Ղազախստանն ու Ուզբեկստանը օգտագործում են իրենց հասանելի բուֆերները` տնտեսությանը զգալի խթան ապահովելու նպատակով: Այնուամենայնիվ, ավելի փոքր երկրներում, ինչպիսիք են Ղրղզստանի Հանրապետությունը, Մոնղոլիան և Տաջիկստանը, անկում է գրանցվում ծայրահեղ սահմանափակ հարկաբյուջետային հնարավորությունների և զգալի պարտքերի պատճառով։ Կենտրոնական Եվրոպայում և Մերձբալթյան երկրներում սահմանափակումների խիստ միջոցառումները ներառում են բիզնեսների և դպրոցների զանգվածային փակում, մինչդեռ ընդհատված արժեքային շղթաները խոչընդոտում են արտադրության գործընթացը, այդ թվում՝ ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում, որն օրինակ՝ Սլովակիայի հանրապետությունում կազմում է արդյունաբերական արտադրության գրեթե կեսը: Կրճատված արտաքին պահանջարկը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի է հետաձգելու վերականգնումը: Կանխատեսվում է, որ 2020 թվականին արդյունքը տարածաշրջանում կնվազի 4,3 տոկոսով, սակայն 2021 թվականին կրկին կամրապնդվի՝ աճելով 4,5 տոկոսով: Զեկույցում նշվում է, որ Լեհաստանը, որն ունի Կենտրոնական Եվրոպայի և Մերձբալթյան տարաժաշրջանի ամենամեծ տնտեսությունը, հատկապես կայուն է եղել 2008-09 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում: Ակնկալվում էր, որ կորոնավիրուսային ճգնաժամն ավելի ուժեղ ազդեցություն կունենա երկրի ներսում բիզնեսի և զբաղվածության վրա՝ հաշվի առնելով Լեհաստանի բարձր մակարդակի ինտեգրումը գլոբալ արժեքային շղթաներին և առևտրի մեծ ազդեցությունը, հատկապես Եվրամիության (ԵՄ) շրջանակներում: Լեհաստանի տնտեսությունը 2020 թվականին 3,5 տոկոս անկում կապրի, իսկ 2021 թվականին կաճի 4,0 տոկոսով: Ըստ զեկույցի, Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրները, ամենայն հավանականությամբ, խիստ ազդեցության կենթարկվեն կորոնավիրուսային ճգնաժամի, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական շուկաների խստացման, արտարժույթի ներքին շուկաների վրա ուժեղ ճնշման և արտահանման նկատմամբ արտաքին պահանջարկի նվազման հետևանքով: Պարենային ապրանքների գների անկումը լրացուցիչ բեռ է ստեղծել ածխաջրածիններ և մետաղներ արտահանողների` Ադրբեջանի, Ուկրաինայի և Հայաստանի համար, մինչդեռ տրանսֆերտների ակնկալվող նվազումը ճնշում է գործադրում տնային տնտեսությունների մեկանգամյա եկամտի վրա, հատկապես Մոլդովայում, Հայաստանում, Ուկրաինայում և Վրաստանում: Զբոսաշրջությունից եկամուտների կորուստը լուրջ հարված կլինի Վրաստանի տնտեսության համար: Ուկրաինայում կրճատված արտաքին պահանջարկի և ներքին պահանջարկի անկման համադրությունը`պայմանավորված վիրուսի տարածումը զսպող հանրային առողջապահական միջոցառումներով, իր վնասը հասցրեց արտադրության և ծառայությունների ոլորտներին: Ակնկալվում է, որ 2020 թվականին տնտեսական աճը կնվազի 4,5 տոկոսով, իսկ 2021-ին կգրանցվի 5,0 տոկոս աճ։ Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանն ապրեց կրկնակի ցնցում․ թե՛ կորոնավիրուսային համավարակը, որը բերեց գլոբալ պահանջարկի նվազմանը, և թե՛ նավթի արդյունահանումը սահմանափակելու մասին համաձայնագրի ձախողումը, որոնք միասին հանգեցրեցին նավթի գների էական անկմանն ու գործունեության կտրուկ դանդաղեցմանը: Շարունակությունը՝ hetq.am-ում
12:32 - 13 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․05․20 (թարմացվող)

23։56- Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը ստացվել է թեստավորված 44 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը նրանց մոտ չի հաստատվել:Օրվա ընթացքում ընդհանուր առմամբ թեստավորվել է 75 քաղաքացի: Մնացած 31-ի արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում: [Արցախի տեղեկատվական շտաբ]18:46- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Ապաքինվել է 3 մարդ: [Գնել Սանոսյան]18:20- ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքեց 168․am-ի տարածած լուրը, թե Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել՝ ասելով, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, կորոնավիրուս է հաստատվել նաև վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից մեկի մոտ։ Գևորգյանն ասաց, որ անձը, որի մոտ կասկածվում է կորոնավիրուս, թեստավորվել է, սպասում են պատասխանին։ |tert.am|17:55- Մայիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների համար (Վերին Լարսում կա ՀՀ 15 քաղաքացի), ովքեր ցանկանում են ՌԴ-ից Վրաստանի տարածքով մեկնել Հայաստան։ Դիվանագետները նշել են, որ, կորոնավիրուսով պայմանավորված, արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես Պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի ու գործողությունների ծրագրի։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]   17:14-  Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումն ավարտվել է: Ուսումնասիրվել են 52 606 հարկ վճարողի եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ: Ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 25 071-ը, ովքեր ունեին 2-50 աշխատատեղ: Վերջիններիս մարտ ամսվա հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 14 964-ը կամ շուրջ 60%-ը: Մայիսի 12-ի դրությամբ աջակցությունն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 93.3 %-ը կամ 13 956-ը: [ՊԵԿ]   17:07-  Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Մայիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 393 հաստատված դեպքեր, որից առողջացել են 181 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 8 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   16:57- Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց մի մասը բուժօգնություն է ստանում հյուրանոցներում: Այս մասին ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը կարող է հիվանդանոցային մահճակալային բուժում ապահովել մոտ 1700 պացիենտի համար: Այս պահին ակտիվ դեպքերի թիվը 2042 է: Խոսնակի խոսքով՝ այս պահին առկա մահճակալային ֆոնդը դեռ բավականացնում է հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն ապահովելու համար, քանի որ ասիմպտոմ դեպքերը տեղափոխվում են հյուրանոցներ: |armenpress.am|    15:56-  ԱՀ Պարետի 12.05.2020թ. N 15 որոշմամբ սահմանվել են կազմակերպություններում նոր տեսակի կորոնովիրուսի կորոնավիրուսային հիվանդության  (COVID-19) տարածումը կանխելուն ուղղված կանոնները: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]   16:18- ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է։ Ըստ երևույթին նախորդ օրը մրսել էի։ Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի թեստ հանձնեցի։ PCR թեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է։ [Բաբկեն Թունյան]   16:14-  «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսով վարակված անձինք չկան ։ Այս մասին տեղեկացրեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Մի քանի կայքեր՝ մասնավորապես Politik.am- գրել էր, որ Արդարադատության նախարարության իրենց աղբյուրները տեղեկացնում են, որ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի  հինգ աշխատակից վարակված են կորոնավիրուսով։ |forrights.am|   14:45-  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Շիրակի մասնաճյուղում մայիսի 12-ից կիրականացվեն կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Լաբորատոր սարքավորումներն արդեն Գյումրիում են։ Դրանց գործարկմանը և աշխատանքների մեկնարկին ծանոթացել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Այսուհետ մարզում հնարավորություն կլինի իրականացնել օրական միջինը 60 ՊՇՌ հետազոտություն։ [Շիրակի մարզպետարան]   14:42- Հնարավոր է՝ Հայաստանում սահմանվեն նոր կանոններ. տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ։  Տեղեկությունը հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը։ Նրա խոսքով՝ տնից դուրս գալիս պարտադիր դիմակ կրելու հարցը այս պահին քննարկումների փուլում է։ Նա հավելյալ տեղեկատվություն չնշեց՝ ավելացնելով, որ վերջնական որոշում դեռեւս չկա. դիմակ կրելու պարտադրանք սահմանելուց առաջ պետք է նաեւ հաշվի առնել՝ արդյո՞ք հնարավոր է դա ապահովել։ |armtimes.com|   12:43- ԱՀ Շահումյանի շրջանի տարբեր համայնքներում ախտահանման և նոր կորոնավիրուսի թեստավորման աշխատանքներ են իրականացվել: Նախորդ օրերին արձանագրված դեպքերի շփման շրջանակը ճշտված է: Առկա օջախը մեկուսացնելու նպատակով 75 մարդ թեստավորվել է, որոնց հետազոտության արդյունքները հայտնի կլինեն առաջիկայում: Առ այսօր իրականացվել է 434 թեստավորում: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]   11։57- Լոս Անջելեոսում ՀՀ գլխավոր հյուպատոսության օժանդակությամբ ընթացիկ տարվա մայիսի 2-ին և 9-ին կայացել են  Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթներ. Հայաստան է վերադարձել 34 ՀՀ քաղաքացի։ Նույն երթուղով չվերթներ տեղի են ունենում շաբաթական մեկ անգամ։ Առաջիկա չվերթը նախատեսվում է 2020 թ․ մայիսի 18-ին։ [Լոս Անջելեսում ՀՀ գյխավոր հյուպատոսություն]   10։59- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 82 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։58- Թարմացվել է 12.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3538 (+146)Առողջացածներ - 1430 (+71)Փաստացի բուժվողներ -1970Ընդհանուր թեստեր - 32561Մահվան ելքեր -  47 (+1)Մահվան ելքեր այլ պատճառով –17 [ԱՆ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․05․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 12․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․05․20
23:56 - 12 մայիսի, 2020
Վրաստանում ՀՀ դեսպանությունը սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ է փոխանցել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Վրաստանում ՀՀ դեսպանությունը սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ է փոխանցել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են փոխանցվել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Մայիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների համար (Վերին Լարսում կա ՀՀ 15 քաղաքացի), ովքեր ցանկանում են ՌԴ-ից Վրաստանի տարածքով մեկնել Հայաստան։ Դեսպանության ներկայացուցիչները զրույց են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը և Վրաստանում գործող սահմանափակումները և կոչ արել վերադառնալ իրենց բնակության վայրերը՝ մինչև սահմանի բացումը։ Դիվանագետները նշել են, որ, նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված, արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես Պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի ու գործողությունների ծրագրի և դրանից դուրս իրականացված անհատական նախաձեռնությունները, որոնք տեղի են ունենում ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների և խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները:
17:56 - 12 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․05․20 (թարմացվող)

21:00- Տավուշի մարզի Բերդավան գյուղում թաղմանը մասնակցած տղամարդու կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տղամարդը եւ նրա աղջիկը թեստավորվել են, պատասխանները դեռեւս հայտնի չեն։ Հիվանդը չի մասնակցել թաղման արարողությանը, իսկ ամուսինը առողջ է, հնարավոր է՝ հետագայում հիվանդանա։ Գյուղում ինքնամեկուսացվածներ չկան, սակայն հավաքագրվել է այն մարդկանց ցանկը, որոնք սերտ շփում են ունեցել թաղման մասնակցած տղամարդու հետ։ Այդ թիվը մոտ 20 է։ |hetq.am|18:50- COVID-19-ի կանխարգելման 900005001947 հաշվին 11.05.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,066,772,957,9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 4153։ [ՀՀ ֆինանսների նախարարություն]18:00- 2020 թ.-ին փոքր բիզնեսի աջակցության ծրագրի շրջանակներում աջակցություն կստանա 50 գործազուրկ մարդ: Այս նպատակով պետական բյուջեից հատկացվել է 50 մլն ՀՀ դրամ: Փոքր բիզնեսի աջակցության ծրագիրը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շարքում ի սկզբանե եղել է ամենապահանջվածներից: Կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխատաշուկայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ծրագրի պահանջարկը գնալով մեծանում է: [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն] 17:55- ԿԲ-ն, մշտադիտարկելով COVID 19-ի տարածմամբ պայմանավորված իրավիճակը և գնահատելով դրա հավանական ազդեցությունը ՀՀ տնտեսության, ֆինանսական համակարգի, ինչպես նաև ֆինանսական ծառայություններից օգտվողների վրա, իրականացրել և շարունակում է իրականացնել մի շարք միջոցառումներ ՀՀ-ում գների կայունության, ֆինանսական համակարգի կայունության և անխափան գործունեության ապահովման նպատակով: [ԿԲ]17:30- Վարակված  և բուժված քաղաքացիների վիճակը լավ է։ Բուժված քաղաքացիների մոտ նույնպես, հետագայում բարդություններ չեն առաջացել։ Միայն երկու հոգու մոտ է առաջացել թոքաբորբ, մյուսների մոտ լուրջ սիմպտոմներ չեն նկատվել։ Այս պահին դեռ չառողջացած վեց  քաղաքացիները նույնպես որևէ բարդացում չունեն, իրենց լավ են զգում։[Արցախի պարետ Գրիգոր Մարտիրոսյան]17:10- Այս պահին ունենք  հաստատված 14 դեպք, որոնցից 8-ը արդեն առողջացած են, բուժվող անձանց թիվը 6-ն է։ Բոլոր  վարակի օջախները կարող ենք համարել մարված։ Այդ 6 դեպքերը նույն աղբյուրից են՝ Շահումյանի շրջանի երկու համայքներից։ [Արցախի պարետ Գրիգոր Մարտիրոսյան]16:30-  Հայաստանի մարմնամարզության տարբեր տարիքային ընտրանիների ներկայացուցիչները նորից մարզվում են: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը շեշտեց, որ պահպանվում են անվտանգության բոլոր նորմերը: Սերոբյանի խոսքով` առաջիկայում ոչ մի մրցաշար չի պլանավորվում, և գարնան համար նախատեսված բոլոր գավաթային խաղարկությունները կկայանան աշնանը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մոտ երկու ամիս հավաքական թիմերը չէին մարզվում: |armenpress.am|   15:11-  Մայիսի 11-ին ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի տարածման դեպքերի կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման նպատակով ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գրասենյակի (DTRA)  կողմից ԱԻՆ-ին տրամադրվեց աջակցություն՝ անհատական պաշտպանական միջոցների տեսքով (շնչադիմակ, ձեռնոց, պաշտպանիչ ակնոց, քլորի և ալկոհոլի հիմքով վարակազերծող նյութ): [ԱԻՆ]   15:08- Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 360 է, որոնցից 159-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 197 պացիենտ: [Արարատի մարզպետ Գարիկ Սրագսյան]   15:00- Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ կմեկնարկի Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթը։ Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և պանդեմիայի հետևանքով ամբողջ աշխարհում տեղաշարժի սահմանափակումները՝ կազմակերպիչները որոշում են կայացրել մրցույթն անցկացնել առցանց ձևաչափով։ Մրցույթի ամբողջ ընթացքը՝ բացման և փակման համերգները‚ մրցութային փուլերը‚ հեռարձակվելու են Խաչատրյանի մրցույթի պաշտոնական կայքով՝ https://bit.ly/2zYUgCg ։   14:23-  Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանցից 71-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Առողջացածների թիվն ավելացել է ևս երկուսով, 26 առողջացման դեպք կա։ 21 հիվանդներ բուժում են ստանում Երևանում: Հիվանդության անախտանիշ ընթաքով 50 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։ Շիրակի մարզում մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 271 քաղաքացի։ [Շիրակի մազրպետարան]   14:19- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, ապաքինվել է եւս 10 քաղաքացի։ Բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված քաղաքացիների շրջանում։ Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր եւ Մարտունի (քաղաք) համայնքներում։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   14:10- Պարետի նոր որոշմամբ` ևս 52 ընկերության արգելվեց գործունեության ծավալումը։ [ԱԱՏՄ] Տեսնել ընկերությունների ցանկը:   13:17- Արցախի Հանրապետությունում 2020 թ․ ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է  30 օրով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 11-ը` ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով: [Արցախ/ Տեղեկատվական շտաբ]   12:35- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թ․ մայիսի 20-ը ներառյալ: Խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ստացել են ծանուցում (10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ) և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից` միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները ներկայացնել նշված ժամկետում: [ՊԵԿ]   12:17- Վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք: Մայիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 387 հաստատված դեպք, որից առողջացել է 175 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 8 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   11։02-  ՏՄՊՊՀ-ն հրապարակել է երեք խոշոր դեղատնային ցանցերում՝ «Նատալիֆարմ», «Վագա ֆարմ» ՍՊԸ-ներում և «Ալֆա ֆարմ» ՓԲԸ-ում, ձեռքի ախտահա:նիչ միջոցների և բժշկական դիմակների գների մոնիթորինգի արդյունքները ընթացիկ տարվա մարտի 16-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում: Ձեռքի ախտահանիչ միջոցները վաճառվել են 740-990 դրամով, դիմակի գինը կազմել է 200–250 դրամ: Գները հիմնականում կայուն են եղել: [ՏՄՊՊՀ]   10։59- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 69 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։56- Թարմացվել է 11.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3392 (+79)Առողջացածներ - 1359 (+34)Փաստացի բուժվողներ -1970Ընդհանուր թեստեր - 32561Մահվան ելքեր - 46 (+1)Մահվան ելքեր այլ պատճառով –17 (+2) [ԱՆ]   09։14- Կառավարության ընդունած հակաճգնաժամային 17 միջոցառումների շրջանակներում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց միջեւ բաշխվել է 70.3 միլիարդ դրամ: [Նիկոլ Փաշինյան]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․05․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 11․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10․05․20
21:41 - 11 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10․05․20 (թարմացվող)

17:15- Նախօրեին կրկնակի թեստավորված և տևական ժամանակ բուժհաստատություններում գտնվող նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը բացասական է եղել: Այսինքն՝ վարակն այլևս չի հաստատվել, և նրանք դուրս են գրվել բուժհաստատությունից:  [Արցախ / Տեղեկատվական շտաբ]16:22- ԱՀ-ում COVID-19-ով վարակված 4 քաղաքացուց երկուսը գտնվում էին Շուշի քաղաքում մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում, իսկ երկուսը՝ Նոր Բրաջուր համայնքում ինքնամեկուսացվել էին: Հիշեցնենք, որ ԱՀ Պարետի որոշման համաձայն՝մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում և Քնարավան համայնքի Չափնի գյուղում, ինչպես նաև՝ մայիսի 8-ին Նոր Բրաջուր համայնքում մտցվել են ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ սահմանափակումներ: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]16:20- Նախօրեին թեստավորված 41 քաղաքացուց 37-ի COVID-19 թեստի պատախանը բացասական է, իսկ 4-ինը՝ դրական, այսինքն՝ նրանց մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ: Նոր կորոնավիրուսային վարակով հաստատված 4 քաղաքացիները մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում գրանցված վարակակրի շրջանակից են՝ Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքից:  [Արցախ / Տեղեկատվական շտաբ]15:00- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում առկա է թոքերի արհեստական օդափոխության 40 սարք, որոնցից օգտագործված են մի քանիսը։  Շաքարային դիաբետ եւ զարկերակային ճնշում, այլ խրոնիկական հիվանդություն ունեցող պացինտներ էլ կան, որոնք այս պահին վերակեդանացման բաժանմունքում են։ Կան ինսուլտ տարած եւ դիալիզ ունեցող պացինտներ։ [Արսեն Թորոսյան] |Armtimes.com|13:10- Այս պահին միայն Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժնում ունենք ծանր և ծայրահեղ ծանր 45 պացիենտ, այլ բաժիններում ևս կան ծանր վիճակում գտնվող պացիենտներ։ Ընդհանուր առմամբ ծանր և ծայրահեղ ծանր մարդկանց թիվը 70 է։ [Արսեն Թորոսյան]13:05- Գեղարքունիքի մարզում` վերջին երկու օրերի ընթացքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է եւս 7 քաղաքացի։  Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) եւ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]13:00- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժնում տեսանք ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների, որոնցից շատերի մոտ դրական դիանամիկա, ցավոք, չկա, սակայն մի մասի մոտ էլ կա՝ շնորհիվ մեր բժիշկների աշխատանքի։ [Արսեն Թորոսյան] 11:05- Հայաստանում մայիսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3313 դեպք, որոնցից 1325-ն` առողջացած: Կա հաստատված 138 նոր դեպք և 58 առողջացած։ Ընդհանուր առմամբ, արձանագրվել է մահվան 45 (ավելացել է ևս 1-ով) դեպք: Մահացած պացիենտը եղել է 74  տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 09․05․20 (թարմացվող)
17:15 - 10 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07․05․20 (թարմացվող)

23։23- ԱՀ պարետի որոշմամբ՝ Շահումյանի շրջանի Նոր Վերին Շեն համայնքում և Քնարավան համայնքի Չափնի գյուղում կիրառվում են մուտքի և ելքի մի շարք սահմանափակումներ: Արգելվում է մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամաբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով  անձանց տեղաշարժի և Քարվաճառ-Նոր Վերինշեն-Մարտակերտ ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության: Նոր Վերինշեն և Չապնի մուտք գործելու սահմանափակման համար բացառություն է սահմանվել մինչև մայիսի 8-ը, ժամը 12:00-ը: [Արցախի տեղեկատվական շտաբ]21:13- Միքայել և Կարեն Վարդանյանները 200 միլիոն դրամ են հատկացրել այն բուժաշխատողներին, որոնք կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի առաջնագծում փրկում են հազարավոր կյանքեր: Երևանի և մարզերի հազար բուժաշխատողներից յուրաքանչյուրի հաշվին փոխանցվել է 200 հազար ՀՀ դրամ: |tert.am|20:43- ԱՀ Պարետի նոր որոշմամբ, Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում և նույն շրջանի Քնարավան համայնքի Չափնի գյուղում կիրառվում են մուտք գործելու և ելք կատարելու մի շարք սահմանափակումներ:20:00- Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչի հետ։ Նրանք մտքեր են փոխանակել կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերի և ծրագրերի շուրջ, այդ թվում՝ ԵՄ հետ համագործակցության շրջանակներում:18:38- Նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական: Այսինքն՝ երկու քաղաքացու մոտ վարակը հաստատվել է։ Վերոնշյալ 2 վարակակիրները ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում: Այս պահին աշխատանքներ են կատարվում նրանց հետ շփման շրջանակը ճշտելու ուղղությամբ:  [Արցախ / Տեղեկատվական շտաբ]18:37- Նախկինում  կորոնավիրուսով վարակված և Արցախի բուժհաստատություններում տևական ժամանակ ապաքինվող 2 քաղաքացու կրկնակի թեստավորման արդյունքը բացասական է: 24 ժամ հետո իրականացվելիք հետազոտության բացասական արդյունքի դեպքում նրանք կհամարվեն ապաքինված ու դուրս կգրվեն բուժհաստատությունից: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]16:43- Հունվար- փետրվար ամիսներն մենք ունեցել ենք սուր- շնչառական վարակների ավելացում, դա նաև պայմանավորված էր ուրիշ վարակների առկայությամբ։  Շտապօգնության կանչերի առաջին տեղում սիրտ -անոթային հիվանդություններն են , երկրորդ տեղում սուր-շնչառական հիվանդություններն են, այնուհետև վնասվածքներն են։ Ձմռան ամիսներին միշտ էլ կանչերի թիվն ավելանում է, բայց եթե համեմատենք 2019 թվականի նույն ամիսներ ի հետ, ապա պետք է նշել, որ նախորդ տարի այդ ամիսներն ունեցել ենք 800-850 կանչ օրեկան։[«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյան]16:33- Եղել են շտապօգնության աշխատակիցներ, ովքեր հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ։ Բնականաբար  ըմբռնումով ենք մոտեցել, մանավանդ, տարիքի հետ կապված։ Ունենք բժիշկներ, բուժքույրեր, ովքեր 55 տարեկանից բարձր են , որոշ դեպքերում  նրանք արձակուրդ են վերցրել ։ Պետք է նշեմ, որ խնդիր չունենք այս առումով, որովհետև  ունենք բժիշկների շատ մեծ բանակ  , ովքեր վախեցած չեն և իրենց ցանկությունն են առաջարկել շտապօգնությունում աշխատելու։ Հրաժարվողները հիմնականում խոցելի խմբում գտվող աշխատակիցներն են եղել։  [«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյան]16։12- Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք:  Մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ՝  մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 345 հաստատված դեպքեր, որից առողջացել են 142 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   15։54- Աջակցություն է ցուցաբերվել մոտ 24 հազար տնտեսվարողների, դրամական օգնություն ստացել է ավելի քան 380 հազար մարդ: Մեր գործընկերները երբեմն մեզ քննադատում են, որ պետք է ավելի լայնամասշտաբ աջակցության միջոցառումներ իրականացնել, մենք կարծում ենք, որ աջակցությունն ու չափը ինքնանպատակ չեն: [ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ հակաժգնաժամային ծրագրերի մասին] hetq.am|   14։13- Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի և Հայկական կարմիր խաչի համագործակցությամբ քրեակատարողական հիմնարկները զինվել են բժշկական պարագաներով, անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանիչներով: Առավել ռիսկային համարվող ազատազրկվածներին և հիվանդներին մյուսներից անջատ պահելու նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի երկու մասնաշենքերում տեղադրվել են շուրջ 150 մահճակալ։ [Արդարադատության նախարարություն]   14։03- Կորոնավիրուսով վարակված դատախազը ապաքինվել է եւ երեկ դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ դատախազը դեռեւս աշխատանքի չի հաճախի. եւս 14 օր նա մնալու է ինքնամեկուսացման մեջ: |armtimes.com|   13։10- Հայաստանում մինչև օրս կալանավորված և դատապարտված որևէ անձի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, թեև քրեակատարողական ծառայողների շրջանում կան դեպքեր: Այս մասին ԱԺ-ում ասաց արդարադատության նախարար Ռուսատամ Բադասյանը Նա նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ հարազատներին չեն թողնում հանձնուքներ տալ կալանավորված և դատապարտված անձանց, սակայն ոմանք քրեակատարողական հիմնարկի դիմացի խանութից կարողանում են բանկային քարտով առևտուր անել և ստանալ ապրանքը: |armenpress.am|   12:34- Ավարտին են  մոտենում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում շինարարական և կահավորման աշխատանքները: Նորաբաց  լաբորատորիայում  հնարավոր կլինի կարճ ժամկետում կատարել  տարբեր մանրէների և  վիրուսների, այդ թվում՝ COVID-19  վարակի  հայտնաբերման մի շարք հետազոտություններ: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]   11:33-  Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը։ Շահառու են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝ համապատասխանում են «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարությունից։   11:19- Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշ ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք ազատվել է մաքսատուրքից: Ապրանքների ներմուծման թույլտվությունը համապատասխան լիազորություն ունեցող գործադիր մարմնի կողմից ներկայացվելու դեպքում մաքսատուրքից ազատվելու են հիմնականում բժշկական նշանակության որոշ ապրանքներ։ Մաքսատուրքից ազատվելու են նաև գյուղատնտեսական որոշ ապրանքներ:   10:58- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10:55- Թարմացվել է 07.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 2884 (+102)Առողջացածներ - 1185 (+50)Փաստացի բուժվողներ -1648Ընդհանուր թեստեր - 28017Մահվան ելքեր - 42 (+2)Մահվան ելքեր այլ պատճառով – 9 (+2) [ԱՆ]   10:19- Արդեն ստացել եմ իմ թեստի պատասխանը՝ բացասական է։ [ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյան]   10:14- «Հայ-Ռուսական համալսարանը որոշում է կայացրել COVID-19 համավարակի դեմ պայքարող բուժաշխատողների երեխաներին համալսարանի հաշվին հատկացնել 10 տեղ՝ 2020-2021 ուստարվա ընդունելության համար՝ դիմորդի ընտրած ուղղությունով։ Ընդունելության մրցույթը վերոնշյալ տեղերի համար կիրականացվի առանձին ընթացակարգով։ [ՀՌՀ]   Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 07․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․05․20 
23:45 - 07 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․05․20 (թարմացվող)

23։30- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որը շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ, այսօր թեստ է հանձնել, վաղը կլինի պատասխանը։ Իրեն լավ է զգում, բայց թեստավորման պահին 37.7 ջերմություն է ունեցել։ Առայժմ տանն է մեկուսացված։ |news.am|19:21-  Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել է 520 լրակազմ պաշտպանիչ հագուստ:18:20- Վերջին օրերին շատ է խոսվում, որ կորոնավիրուսային հիվանդությունը մեր երկրում շրջանառվում է դեռ անցյալ տարվա դեկտեմբեր ամսից: Մենք նոր կորոնավիրուսի թեստավորումը սկսել ենք փետրվարի 3-ից և առաջին դրական պատասխանը ստացել ենք մարտի 1-ին: Այսօր հանձնարարել էի կորոնավիրուսային հետազոտություն իրականացնել մեր լաբորատորիայում պահվող թվով 26 նմուշները, որոնք վերցվել էին սուր շնչառական վարակներ ունեցող մեր քաղաքացիներից 2019թ դեկտեմբեր և 2020թ. հունվար ամիսներին: Բոլոր 26 թեստի պատասխանները բացասական են: Չունենք որևէ հիմք կարծելու, որ վարակը մեր երկրում շրջանառվել է ավելի վաղ, քան այն հայտնաբերվել է: [Արսեն Թորոսյան]   17։51- Վրաստանում գտնվող և ՀՀ ԶՈՒ-ում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա ՀՀ այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք, իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, պետք է իրենց տվյալներն ուղարկեն [email protected] էլ-փոստի հասցեին՝ հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և ըստ հնարավորության՝ նրանց տեղափոխումը ՀՀ կազմակերպելու համար: [Վրաստանում ՀՀ դեսպանություն]   17:47- Սննդի առևտրի կետերում հիմնականում խախտվել են աշխատողների անվտանգության կանոնները, մասնավորապես օրական երկու անգամ ջերմաչափումը, նրանց անհատական պաշտպանիչ միջոցների տրամադրումը, ախտահանման սահմանված կարգի պահպանումը։ [ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան] |hetq.am|   17:40- Շնորհակալություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շատ լավ հեռախոսազրուցի և COVID19-ի արձագանքման հարցում ազգային մակարդակով առաջնորդության համար: Մենք քննարկել ենք իրավիճակը Հայաստանում և ԱՀԿ-ի խորհրդատվությունները սահմանափակումների ռեժիմի թուլացման հարցում: Մեր փորձագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID19-ի դեպ պայքարում։ [ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի գրառումը «Թվիթեր»-ում՝ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո] |armenpress.am|   17:25-  Կացարաններում գտնվող քաղաքացիներն անհրաժեշտության դեպքում ջերմաչափվում են: Օրեր առաջ քաղաքացիներից մեկի մոտ ջերմության որոշակի տատանում է նկատվել, որի պատճառը թեթև մրսածությունն է եղել։ [ԱԳՆ-ի պատասխանը այն լուրերին, թե  Մոսկվայի հանրակացարաններում դեպի Հայաստան թռիչքի սպասող մի խումբ ՀՀ քաղաքացիներ ջերմում են և բժշկական ապահովագրություն չունենալու պատճառով չեն տեղափոխվում բուժհաստատություններ] |armtimes.com|   16:23- Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է եռօրյա առցանց առաքելություն Հայաստան, որին մասնակից են դարձել ՄԱԿ-ը, ԱՀԿ-ն և Գերմանիայի «Ռոբերտ Կոխ» ինստիտուտը: «Ռոբերտ Կոխ» ինստիտուտի հետ կապը հաստատվել է ՀՀ Նախագահի   նախաձեռնությամբ: Կայացել է առաջին քննարկումը, առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրել է ԱՆ-ի  աշխատանքը COVID-19-ի դեմ պայքարում: [ԱՆ]   16:17- ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պետք է իրենց տվյալներն ուղարկեն հետևյալ էլ-փոստի հասցեին՝[email protected]՝ հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և ըստ հնարավորության՝ նրանց տեղափոխումը ՀՀ կազմակերպելու համար: [Իտալիայում ՀՀ դեսպանություն]   15:56- ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հարց ուղղվեց, թե հանրաքվեի վերաբերյալ ի՞նչ որոշում ունեն: Մակունցն ասաց, որ այդ հարցով քննարկումներ տեղի ունենում են, բայց քանի դեռ կան սահմանափակումներ կորոնավիրուսով պայմանավորված, եւ քանի դեռ բազմամարդ հավաքներ անցկացնելը վտանգավոր է՝ բնականաբար հանրաքվե տեղի չի ունենա: |armtimes.com|   15:38- Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ: Նախարար Մնացականյանն իր բելառուս գործընկերոջը ներկայացրեց ՀՀ Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերն ու միջոցառումներն՝ ուղղված համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարմանը: Ընդգծվեց Հայաստանի և Բելառուսի քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի կազմակերպման գործում երկու երկրների ԱԳՆ տարբեր օղակների միջև հաստատված սերտ համագործակցությունը: [ԱԳն]   15:19-  Մեր ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը համընդհանուր ճգնաժամի և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում, կարծում ենք, պետք է այլ մոտեցում ցուցաբերի։ Մենք կփորձենք մեր գործընկերների հետ խոսել։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի խնդրին։ |pastinfo.am|  15։17- Այս տարի ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։ Բոլորի համար հավասար մեկնարկային պայմաններ ապահովելու նպատակով յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից, իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար: [ԿԳՄՍՆ] 14։47- Հաշվի առնելով, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ՝ պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Դդմաշեն համայնքի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում։ Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում մայիսի 6-ի՝ ժամը 18։00–ից մինչեւ մայիսի 16-ը` ժամը 23:59-ը։ Այսօրվա դրությամբ մարզում հաստավել է 32 նոր դեպք, ընդհանուր ունենք հաստատված 149 դեպք։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան] 14։42- Ես առավոտյան հայտնեցի, որ կասկած  կա, որ կորոնավիրոսով վարկի դեպք կա Ազգային ժողովում, ցավոք սրտի այդ կասկածը հաստատված է և մենք Ա աշխատակազմում վարակակիր ունենք։ [Արարատ Միրզոյան] 14։27- Եթե պատկերացնենք, որ ինչ-որ տնտեսվարողի հարկը ներում ենք, տնտեսվարողը եկամտահարկը չի վճարում աշխատողին, որն ունի վերցված հիփոթեք, եւ որի տոկոսները փակվում են եկամտահարկով, այդ տոկոսները չվճարելու պատճառով բանկն ընկնում է ավելի վատ վիճակի մեջ, եւ տնտեսական շղթան խաթարվում է։ [ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայան] |armtimes.com| 14։14- ՊԵԿ-ը ԿԲ-ի հետ քննարկում է վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գաղափարը։ Այս մասին կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը։ Նրա խոսքով՝ էլեկտրոնային ՀԴՄ տրամադրելիս տեղեկատվությունն օնլայն եղանակով փոխանցվում է ՊԵԿ-ին։ Փաշայանն ասաց նաեւ, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար շարունակվելու են ավտոմատացման եւ թվայնացման մասով աշխատանքները։ |armtimes.com| 13։48- Ստեղծված իրավիճակում մենք փորձում ենք լուծումներ գտնել և կազմակերպել խմբային, կոլեկտիվ արվեստի տեսակների՝ երգչախմբերի, նվագախմբերի, թատերախմբերի, պարային խմբերի հնարավոր գործունեությունը, քանի որ բնականոն հունին վերադառնալու անորոշությունը վտանգ է նաև մասնագիտական առումով: [ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկման ժամանակ]  13։47- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով 76 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 70-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Դրական արդյունքով, բայց հիվանդության անախտանիշ ընթացքով 23 պացիենտ ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել են Ծաղկաձորում առանձնացված հյուրանոց։ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 21պացիենտ, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 4 դեպք։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի։ [Շիրակի մարզպետարան] 13։44- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը Հայաստանում։ Փաշինյանը կարևորել է ստեղծված իրավիճակում ԱՀԿ-ի գործունեությունը: Կողմերը քննարկել են նաև ՀՀ կառավարության և ԱՀԿ-ի միջև համագործակցության հարցերը։ 13։40- Առջևում մայիսի 9-նն է: Կորոնավիրուսի համավարակի սպառնալիքի պայմաններում, սակայն, ստիպված ենք չեղարկել տոնական միջոցառումները: Տեղի չեն ունենա ավանդական երթը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, մարզա-մշակությաին միջոցառումներ ու այլ տոնակատարություններ: [Արցախ/Տեղեկատվական շտաբ] 13։39- Արհեստական շնչառական սարքերին միացված է 8 քաղաքացի, ծանր  վիճակում գտնվում է՝ 80, ծայրահեղ ծանր վիճակում՝  30 հոգի։    Թվերի ամենօրյա աճին զուգընթաց ավելանում է նաև թոքաբորբ ունեցող և ծայրահեղ վիճակում գտնվող քաղաքացիների թիվը ։ [Արսեն Թորոսյան] 13։08- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ինքնամեկուսացել է՝ կորոնավիրուսով հիվանդ անձի հետ շփվելու պատճառով։ Տեղեկությունը հաստատեց Նազելի Բաղդասարյանը։ Նա ասաց, որ որևէ ախտանիշ չունի, որը կվկայի կորոնավիրուսի առկայության մասին։ Նազելի Բաղդասարյանն ասաց, որ իրեն դեռ չեն թեստավորել, բայց հավանաբար կանեն։ |factor.am| 12։23- Պատիվ ունեմ արձանագրել, որ Կառավարությունը կարողացել է, այդ թվում Ազգայի ժողովի օգնությամբ, կորոնավիրուսի սոցիալ տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում: Սա չի նշանակում, որ քաղաքացիները շարունակում են ապրել նույն կերպ, ինչպես հունվարին կամ փետրվարին: Սա նշանակում է, որ չունենք սոցիալական կոլապս և ճգնաժամ: Սակայն թյուր է այն կարծիքը որ ճգնաժամը անցել է, այն նոր սկսում է։ [Նիկոլ Փաշինյան] |tert.am|  11:41- Կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։ Տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են: Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։ [ՀՀ Ոստիկանություն]   11:39- Կա կասած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կորոնավիրուսով վարակված անձի կոնտակտավոր է, հետևաբար ձեռնարկվում են որոշակի միջոցներ, պատգամավորներին նիստերի դահլիճ մտնելիս տալիս են պատպանիչ դիմակներ և ձեռնոցներ: Այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին: |armenpress.am|   10:54- Թարմացվել է 06.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 2782 (+163)Առողջացածներ - 1135 (+24)Փաստացի բուժվողներ -1600Ընդհանուր թեստեր - 26928Մահվան ելքեր - 40Մահվան ելքեր այլ պատճառով –7 (+1) [ԱՆ]   10:38- Այսօր Ղազախստանի Ալմաթի քաղաքի միջազգային օդանավակայանից դեպի Երևան ուղղություն վերցրեց Авиакомпания «SCAT» ավիաընկերության օդանավը:  Երևան է վերադառնում 35 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից տարահանված 4 ՀՀ քաղաքացի: Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները ենթակա են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։ [Ղազախստանում ՀՀ դեսպանություն]   10:26- Մահվան դեպքերից միայն մեկ քաղաքացի՝ 69 տարեկան, չի ունեցել հայտնի  խրոնիկ հիվանդություն, մյուսները ունեցել են  մեկ, հաճախ երկու-երեք խրոնիկ հիվանդություններ; Հաճախ հանդիպող, հիմնական խրոնիկ հիվանդություններից են՝ զարկերակայն գերճնշումը , շաքարային դիաբետը և սրտի իշեմիկ հիվանդությունները։ [Արսեն Թորոսյան]   10։10- Ազատությունից զրկված անձանց մերձավոր ազգականների կողմից հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ հիմնարկ բերելն արգելելը բխում է բացառապես ազատությունից զրկված անձանց և նրանց մերձավոր ազգականների առողջության պահպանման անհրաժեշտությունից: Պետք է նկատի ունենալ, որ խնդիրը լոկ հանձնուքն ընդունելը չէ, այլ նաև այն, որ պետք է առավելագույնս նվազեցվեն հիմնարկ վարակի ներթափանցման հնարավոր դեպքերը:  [Արդարադատության նախարարության պատասխանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին]    10։03- Ինչ-որ մի օր գալու է, որ այլևս չկարողանանք գնալ ամեն վարակի աղբյուրի հետևից։ Հիմա մեր ռեսուրսները դեռ բավականացնում են՝ շատ մեծ լարումով, որովհետև, եթե ենթադրենք երեկվա դեպքը՝ 112 հաստատտաված դեպքեր, եթե նրանց բոլորը լինեն իրարից անկախ անձինք (հիմնականում դա այդպես չէ) մենք պետք է պարզենք յուրաքանչյուրի շփման շրջանակը։Թվերի աճին զուգընթաց, գալու է մի օր, որ մենք ֆիզիկապես  չկարողանանք պարզել նախորդ օրը վարակված անձանց շփման շրջանակները, որովհետև հաջորդ օրը լինելու են նոր 100, կամ օրինակ ավել դեպքեր։ [Արսեն Թորոսյան]   09։38- «Առողջ Արցախ» կամավորական ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի երթուղային ավտոկանգառներում տեղադրվել է ալկոգելային սպրեյների հերթական խմբաքանակը: Ծրագրին աջակցել է առողջապահության նախարարությունը՝ տրամադրելով 100, «Ստեփանակերտի Կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ 40 ալկոգելային սպրեյն: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07․05․20  Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 06․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 05․05․20
00:37 - 07 մայիսի, 2020
Զորակոչի ենթակա քաղաքացիների վերաբերյալ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է արել

Զորակոչի ենթակա քաղաքացիների վերաբերյալ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է արել

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ երկրում գտնվող և ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք դեսպանության հայտարարությունը՝ անփոփոխ. «Հարգելի հայրենակիցներ, Վրաստանում գտնվող և ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա ՀՀ այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք, իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, պետք է իրենց տվյալներն ուղարկեն [email protected] էլ-փոստի հասցեին՝հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և ըստ հնարավորության՝ նրանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու համար: Դեսպանությանը ուղղված նամակում անհրաժեշտ է նշել անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը կամ ՀՀ-ում հաշվառման հասցեն, տվյալ երկրում գտնվելու վայրն ու բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, Viber, WhatsApp հավելվածների համարները։ Առաջին իսկ հնարավորության դեպքում Վրաստանում ՀՀ դեսպանությունը կապ կհաստատի գրանցված քաղաքացիների հետ և կտեղեկացնի Հայաստան վերադառնալու հնարավոր տարբերակների մասին։ Հիշեցնում ենք, որ անձնագրի ժամկետը լրացած լինելու դեպքում, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով հայրենիք վերադարձող քաղաքացիներին ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է անվճար»:
17:51 - 06 մայիսի, 2020