Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Ջրագծին մոտեցնող ճանապարհն անանցանելի է. ջրագիծը ծածկվել է ջրով. քաղաքապետարանը՝ Արաբկիրում ջրամատակարարման աշխատանքների մասին
 |1lurer.am|

Ջրագծին մոտեցնող ճանապարհն անանցանելի է. ջրագիծը ծածկվել է ջրով. քաղաքապետարանը՝ Արաբկիրում ջրամատակարարման աշխատանքների մասին |1lurer.am|

1lurer.am: Երեկ երեկոյան՝ 21:00-ի սահմաններում, վթարվել է Արզնի 2-Երևան ջրատարը, որի միջոցով իրականացվում է Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների 25 տոկոս բաժանորդների ջրամատակարարումը: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ հողի շերտերի փլուզման հետևանքով փոխվել է Հրազդան գետի հունը, որի հետևանքով անանցանելի է ջրագծին մոտեցնող ճանապարհը, ջրագիծը ծածկվել է ջրով, ինչի պատճառով հնարավոր չէ իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ: Այս պահին արդեն իսկ սկսվել է նախապատրաստական աշխատանքներ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Մեծ ծավալի գրունտային աշխատանքներ պետք է կատարվեն գետի հունը տեղափոխելու համար, նոր միայն վթարավերականգնողական աշխատանքները կսկսվեն: Քաղաքապետին զեկուցվեց, որ գիշերվա ընթացքում նախնական ջրանջատումներ եղել են, օրվա ընթացքում կմշակվեն ռեժիմները, կհայտարարվեն գրաֆիկները, մինչև ջրամատակարարման վերականգնումը: Տիգրան Ավինյանը ցանկացավ ճշտել՝ արդյոք դա այն հատվածն էր, որ Երևանից դուրս էր, ու մի ժամանակ այնտեղ նաև շինաղբ էին թափում:  «Այո, դա վերաբերում է Քանաքեռավանին հարող հատվածին, մեկ տարի առաջ այդտեղ լանջ է փլուզվել, փոխել հունը, հիմա մի քիչ ներքև՝ որտեղ Վեոլիան տեղափոխել էր խողովակը, շինաղբով չի պայմանավորված, ուղղակի դրանք սողքային լանջեր են, հիմա շինաշխատանքները պետք է կատարվեն ամբողջ ծավալով. կամ պիտի վերատեղադրվի խողովակը, կամ փոխվի հունը: Մենք Արաբկիր վարչական ղեկավարի հետ այնտեղ կլինենք, կտեղեկացնեմ ընթացքի ու արդյունքների մասին»,- զեկուցեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
10:50 - 11 մարտի, 2024
Ավագանու առաջիկա նիստում կքննարկվի միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը

Ավագանու առաջիկա նիստում կքննարկվի միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը

Ավագանու առաջիկա նիստում կքննարկվի միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում, նախատեսվում է ՝ 30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ 90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ 365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։ Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր»,- գրել է Կոստանյանը: Սորև ներկայացնում ենք նախագծի ամբողջական տարբերակը՝   « Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 10-րդմասով՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է.1. Սահմանել Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբօպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներիսպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը. 1) «30 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 9000 դրամ. 2) «30 օր» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերմանպահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով,ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ(յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործմանպայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 8800 դրամ. 3) «90 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 24000 դրամ. 4) «90 օր» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերմանպահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով,ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ(յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործմանպայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 23600 դրամ. 5) «365 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 90000 դրամ. 6) «365 օր» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերմանպահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով,ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 88000 դրամ. 7) «1 օր» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 900 դրամ. 8) «1 օր» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 880 դրամ. 9) «7 օր» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացմանպահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 5000 դրամ. 10) «7 օր» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով,ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 4800 դրամ. 11) «90 րոպե» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 300 դրամ. 12) «90 րոպե» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերմանպահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով,ակտիվացման պահից 90 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 280 դրամ. 13) «Բազմակի օգտագործման» 10 ուղևորություն ներառող ֆիզիկական քարտ տոմսձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջինանգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 10ուղևորության օգտագործման հնարավորությամբ՝ 2200 դրամ. 14) «Բազմակի օգտագործման» 10 ուղևորություն ներառող էլեկտրոնային եղանակովտոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 10 ուղևորության օգտագործման հնարավորությամբ՝ 2100 դրամ. 15) ««Զվարթնոց» օդանավակայան» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ. 16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card)տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ. 17) ««Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելուդեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելուհնարավորությամբ՝ 480 դրամ: 2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոբուսային կանոնավորփոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձերըվճարած անձինք նույն ժամկետներում, նույն պայմաններով անհատույց օգտվում ենտրոլեյբուսների և Երևան քաղաքի մետրոպոլիտենի ծառայություններից:3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:    
18:54 - 07 մարտի, 2024
Լվովյան փողոցում մարտի 5-ին նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն

Լվովյան փողոցում մարտի 5-ին նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը մարտի 4-ին հանդիպել է Լվովյան փողոցի բնակիչների հետ, լսել նրանց հարցերն ու դիտարկումները: Քաղաքապետի տեղակալն այս հանդիպման հետ կապված մանրամասներ է հայտնել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով: «Համայնքի գործողությունները միտված չեն հոգսեր պատճառելու քաղաքի բնակիչներին, մեր խնդիրն է համայնքապատկան տարածքները վերադարձնել Երևանին՝ ավելացնելով կանաչ գոտիներ: Նշված փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն: Մենք ընդլայնված կազմով ևս մի քանի քննարկում կունենանք՝ հետագա գործողությունների հետ կապված»,- գրել է Փամբուխչյանը: Օրեր առաջ Արմեն Փամբուխչյանը հայտնել էր, որ քաղաքապետի համապատասխան որոշումներով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում անօրինական տիրապետումից ազատվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները:Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ քաղաքային իշխանությունները վարում են համայնքային զավթած տարածքները երևանցիներին վերադարձնելու քաղաքականություն:
17:37 - 04 մարտի, 2024
Մարդիկ կան, որ իրենց տները վաճառել են, այդտեղ տուն են սարքել, հիմա ասում են՝ պետք է քանդենք. Բողոքի ակցիայի մասնակից |news.am|

Մարդիկ կան, որ իրենց տները վաճառել են, այդտեղ տուն են սարքել, հիմա ասում են՝ պետք է քանդենք. Բողոքի ակցիայի մասնակից |news.am|

news.am: Դեռ խորհրդային տարիներին այդ ձորը անմշակ էր, այն ժամանակ ղեկավարներից Սաֆյանն ինքն է ասել՝ ժողովուրդ ջան, վերցրեք այդ տարածքներում այգիներ սարքեք: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց Լվովյան փողոցի ապօրինի բնակելի տների բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը: Նշենք, որ նրանք պահանջում են չքանդել իրենց տները, որտեղ իրենք ապրում են տասնյակ տարիներով: «Այն ժամանակ վերցրեցինք, այգիներ սարքեցինք, մտքներովս չէր անցնում այդտեղ տներ սարքել: Հետո կամաց-կամաց այդ ընտանիքները բազմանդամ դարձան, էդ խրուշչովկաների մեջ ապրել հնարավոր չէ: Իսկ այդտեղ ապրողների մեծ մասը ընդհանրապես տուն էլ չունեն: Այդտեղ ժայռեր է, ծառ տնկելը սարսափելի դժվար աշխատանք է, բայց մենք դա արել ենք: Մենք այսքան տարի դրանով ենք ապրել, դա մեր ուրախությունն է, կյանքի իմաստն է: Հիմա մի որոշումով լրիվ դնեն հողին հավասարեցնե՞ն, ժողովուրդը սթրեսի մեջ է: Հիմա մեզ մոտ անորոշ վիճակ է, գալիս ասում են՝ տունը պետք է քանդենք, չգիտեմ՝ ինչ անենք: Եթե իրենք ուզում են ճանապարհը մեծացնել, մենք դրան համաձայն ենք, եթե տները պետական ստանդարտներին չի համապատասխանում, ասեք, տվեք գծագիրը, ժամանակ տվեք, մենք մեր ձեռքով քանդենք, ձեր ասած ձեւով սարքենք: Եթե պետք է ինչ-որ վճարումներ անենք, դա էլ կանենք: Ասում են՝ եթե դուք 10 տարի վճարումներ արած լինեիք գույքահարկի, ինքնստինքյան ձերը կլիներ: Եղբայր, բերեք հիմա մենք այդ 10 տարվա գույքահարկը վճարենք: Ես անցյալ տարի 86 հազար դրամ մուծել եմ, 10 տարվա համար ես այդ 86 հազարը կմուծեմ: Մենք բազմաթիվ անգամ ցանկացել ենք մտնել հարկային դաշտ, ասել են՝ հասցե չունեք»,-ասաց բնակիչը: Մեկ այլ բնակիչ էլ նկատեց, որ այդ հատվածում ոչ թե քոլիկներ են, ինչպես նշել է քաղաքապետ։ Տիգրան Ավինյանը, այլ տներ են. «Մարդիկ հույսեր են ունեցել, մարդիկ կան, որ իրենց տները վաճառել են, այդտեղ տուն են սարքել: Մենք խնդրում ենք, որ եթե այդ տարածքում կան սեփականաշնորհված տներ, դրանք բազմաթիվ են, նաեւ կան բազմահարկ շենքեր: Մենք խնդրում ենք, որ ինչպես նրանց դեպքում է, մեր մեկ հարկանի տների համար էլ տան կարգավիճակ»: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում ոստիկանների օգնությամբ քանդել են ինքնակամ շինություններ եւ տներ, որտեղ մարդիկ տասնամյակներով ապրում են: Քաղաքապետարանը նշել է, որ հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, հիմա դրանք ազատում են՝ կանաչապատման նպատակով: Խոսքը Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարակից տարածքների մասին է:      
14:04 - 04 մարտի, 2024
Երևանում կներդրվի մունիցիպալ ծառայություն |1lurer.am|

Երևանում կներդրվի մունիցիպալ ծառայություն |1lurer.am|

1lurer.am: Երևանում կներդրվի մունիցիպալ ծառայություն, որին պատվիրակվելու է հասարակական կարգի պահպանության ոլորտում քաղաքապետի լիազորությունների իրականացումը: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանն ասաց իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը: «Մունիցիպալ ծառայությունը, ըստ էության, իրականացնելու է քաղաքապետի այսօրվա ունեցած լիազորությունները, սակայն լրացուցիչ գործիքակազմի նախատեսման արդյունքում այդ լիազորություններն իրականացվելու են ավելի արդյունավետ, և մեխանիզմներ են ստեղծվելու այդ լիազորություններն ամբողջությամբ իրականացնելու համար, մասնավորապես՝ ապօրինի հողազավթումների, ինքնակամ շինությունների կառուցման բնագավառում»,- ասաց նա: Կարևոր նոր ներդրվող գործիքակազմ է նաև առանց թույլտվության կամ թույլտվության պայմանների խախտմամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտների գործունեությունը դադարեցնելու լիազորությունը: «Նախատեսվում են նոր լիազորություններ, որոնք հնարավորություն կտան մեզ պայքար իրականացնել ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքում պատկանող հողամասերում ինքնակամ կառույցների կառուցման կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ: Այս պահին առկա հնարավորությունը վարչական տուգանքի նշանակումն է: Կարևոր բարեփոխում է նաև՝ համայնքային ծառայությանն ընձեռել հնարավորություն մեքենաների կանգնեցման և հատուկ պահպանվող տարածք անհրաժեշտության դեպքում տեղափոխման համար, քանի որ մեքենաներից աղբի նետման կամ շինհրապարակներից մեքենաների՝ աղտոտված վիճակում դուրս գալու դեպքում մենք հնարավորություն չէինք ունենում վարչական իրավախախտման արձանագրություններ կազմել, նաև շատ ժամանակ մեքենաները կայանում են այնպիսի վայրերում, որոնք քաղաքի բնականոն գործունեությունն են խաթարում, մասնավորապես՝ կանգառներում կայանելու դեպքում տրանսպորտի գործունեությունը, հանրային օգտագործման որոշ տարածքներում կայանելու դեպքում աղբահանության իրականացումը և բնականոն այլ գործունեության խաթարում է իրականացվում»,- ասաց իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը:
12:00 - 04 մարտի, 2024
2 %-ը ծանր բեռ է մեր ուսերին, մեր եղածը տվեք մեզ. կոնդեցիները քաղաքապետարանի մոտ են
 |armeniasputnik.am|

2 %-ը ծանր բեռ է մեր ուսերին, մեր եղածը տվեք մեզ. կոնդեցիները քաղաքապետարանի մոտ են |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանի Կոնդ թաղամասի բնակիչները դժգոհ են Երևանի ավագանու որոշումից և համաձայն չեն քաղաքային բյուջե վճարել իրենց սեփականության (քառակուսի մետրով հաշվարկված) կադաստրային արժեքի երկու տոկոսը։ Բանն այն է, որ Կոնդում բնակիչները սեփականության իրավունքով իրենց պատկանող տներից բացի զբաղեցրել են նաև հարակից տարածքներ՝ օգտագործելով որպես հողամաս, կառուցելով կից շինություններ և այլն։ Բնակիչներն ասում են, որ 2004 թվականին Երևանի քաղաքապետարանը սխալ ու ոչ լիարժեք չափագրումներ է կատարել։ Մարդիկ փաստաթղթերով զրկվել են իրենց պատկանող նկուղից կամ այլ տարածքներից, քանի որ դրանք ուղղակի սեփականության վկայականում չեն ներառվել։ Տարիներ շարունակ բնակիչները փորձել են կրկին օրինականացնել այդ տարածքները, սակայն դա իրենց չի հաջողվել։ Հիմա քանի որ կայացվել է ամբողջ Կոնդ թաղամասի օտարման վերաբերյալ որոշում, բնակիչները փոխհատուցում ստանալու համար պետք է ունենան իրենց սեփականության օրինական գրանցման վերաբերյալ փաստաթղթեր։ Բնակիչները մատնանշում են 2023-ի դեկտեմբերի 26-ին ավագանու կողմից կայացված թիվ 43 որոշումը, որում կա նաև «հողօգտագործման հիմքերի վերականգնման և սահմանների ճշտման հետ կապված» ձևակերպում։ «Կոնդում չսահմանազատված տներ չկան, մենք 20 տարի շարունակ պայքարում ենք մեր ունեցածն օրինականացնելու։ Մեզ հող չեն հատկացնում, մեր ունեցածը մեզ պետք է տան։ Կամ ինչի՞ պետք է կոնդեցին վճարի իր սեփականության երկու տոկոսը։ Մեր եղածը մեզ պետք է տան։ Նախկին ղեկավարների օրոք թույլ տրված սխալները պետք է ուղղվեն այսօր, քանի որ ներկայիս քաղաքային իշխանությունները, անկախ քաղաքական ուղղվածությունից, նախկին իշխանությունների իրավահաջորդն են»,–ասաց Կոնդի բնակիչ Նառա Երեմյանը։ Նրա խոսքով` իրենք պատրաստ են ֆիքսված որոշակի գումար վճարել Երևանի բյուջե, բայց ոչ քառակուսի մետրի հաշվարկով, քանի որ իրենց այլ բան են խոստացել։ Բնակիչների խոսքով` Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մինչև քաղաքապետ դառնալը մի քանի անգամ հանդիպել է իրենց և խոստացել, որ նրանք իրենց ունեցածը կկարողանան սեփականացնել անհատույց։ Բնակիչներից մի քանիսին արդեն ծանուցումներ են եկել վճարների համար. բնակիչներից մեկը, օրինակ, պետք է վճարի 1,4 մլն դրամ, մյուսը՝ 600.000 դրամ և այլն։ Բնակիչները եկել էին քաղաքապետի հետ հանդիպման, սակայն նրանց չընդունեցին` ասելով, որ Տիգրան Ավինյանը կարևոր միջոցառման է։ Բնակիչները հաջորդ քայլով պատրաստվում են դիմել կառավարությանը, եթե իրենց լսող չլինի, կդիմեն դատարան` վիճարկելու Երևանի ավագանու որոշումը։ Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար:
17:34 - 01 մարտի, 2024
Թիվ 130 դպրոցի տնօրենը, հաշվի չառնելով դպրոցի քաոսային վիճակը, մեկամսյա արձակուրդի դիմում է գրել. փոխտնօրեն
 |news.am|

Թիվ 130 դպրոցի տնօրենը, հաշվի չառնելով դպրոցի քաոսային վիճակը, մեկամսյա արձակուրդի դիմում է գրել. փոխտնօրեն |news.am|

news.am: Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դրպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը, մանկավարժների համար անակնկալ կերպով, մեկամսյա արձակուրդ է գնացել: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի փոխտնօրեն Գայանե Գրիգորյանը, որն այս պահին իրականացնում է դպրոցի տնօրենի պարտականությունները: Արձակուրդի մասին նա այսօր է բանավոր կերպով քաղաքապետարանից տեղեկացել, տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարելու մասին էլ է բանավոր տեղեկացել, պաշտոնական գրություն դեռևս չի ստացել: «Ես՝ ինքս, առողջական խնդիրներ ունեմ, և որոշել էի մի քանի օրով արձակուրդ վերցնել, իմ առողջական խնդիրներով զբաղվել, բայց որոշեցի այս օրհասական պահին չթողնել դպրոցը ցնցումների մեջ»,-ասաց Գայանե Գրիգորյանը: Փոխտնօրենի խոսքով, դպրոցում դեռևս դասապրոցեսը հունի մեջ չի մտել, բացականեր շատ կան, քանի որ առավոտյան դեռ դպրոցում անորոշ վիճակ էր, տնօրենի արձակուրդի մասին էլ ոչ ոք չգիտեր: Հիշեցնենք, որ վերջին օրերին Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում իրավիճակը լարված էր. աշակերտները դասադուլ էին իրականացնում, ծնողները՝ բողոքի ակցիա: Նրանք դժգոհում էին այն մեթոդներից, որոնցով տնօրենը շուրջ 1.5 տարի ղեկավարում է դպրոցը: Դպրոցի երեք փոխտնօրենները նույն պատճառով միաժամանակ պաշտոնից ազատման դիմում էին ներկայացրել տնօրենին: Նրանց դիմումները դեռևս մակագրված չեն:
11:59 - 01 մարտի, 2024
Հայտնի է, թե Շառլ Ազնավուրի որ քանդակը կկանգնեցվի շանսոնյեի անվան հրապարակում
 |armenpress.am|

Հայտնի է, թե Շառլ Ազնավուրի որ քանդակը կկանգնեցվի շանսոնյեի անվան հրապարակում |armenpress.am|

armenpress.am: Հայտնի է հայազգի մեծանուն երգիչ, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանի նախագծի հաղթող տարբերակը: Ընդհանուր առմամբ ստացվել էր 60-ից ավելի հայտ, իսկ ներկայացված մանրակերտերի տարբերակները գերազանցում էին 100-ը: Հաղթող քանդակի հեղինակը Դավիթ Մինասյանն է, ով 9 ձայնով առաջ է ընկել մնացած տարբերակներից, երկրորդ տեղը 2 ձայնով զբաղեցրել է Արմենակ Վարդանյանի քանդակը, որը խրախուսական դրամական պարգևի կարժանանա: Ընտրող հանձնաժողովի կազմում 11-ն էին, այդ թվում՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամները, ոլորտի մասնագետներ՝ նկարիչներ, քանդակագործներ, ճարտարապետներ և այլք: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ անելու են հնարավորը, որ մինչև տարեվերջ հուշարձանը կանգնած լինի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: «Մենք ընդամենը կոնցեպտն ենք համաձայնեցրել, ընտրված տարբերակը մշակումներ կանցնի, որը կրկին հանրության ուշադրության կենտրոնում կլինի: Սա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված կարևոր կատարվելիք աշխատանքներից մեկն էր: Նա մեր ազգի համար շատ մեծ նշանակություն ունի: Նա իր արվեստով, երգերով մեր ընտանիքները, մանկությունն ու երիտասարդությունն է լցրել: Վստահ եմ, որ այս քանդակը իրապես արտացոլելու է այն էներգիան, որը Ազնավուրը իր կյանքի ընթացքում փոխանցել է մեզ»,- ասել է քաղաքապետը: Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը շնորհակալություն է հայտնել բոլոր այն քանդակագործներին, որոնք մասնակցել են մրցույթին: «Ես տեսնում եմ, որ բոլորն իրենց հոգին ու սիրտը ներդրել են իրենց գործերում: Դժվար էր ընտրությունը կատարել, բայց լիահույս ենք, որ այն ինչ ընտրել ենք, կարդարացնի մեր և հասարակության սպասելիքները: Մենք այս քանդակի միջոցով տեսնում ենք նաև հասարակությանը: Հայրս այս քանդակում մենակ չէ, այլ իր հասարակության հետ, որը շատ կարևոր է»,-ընդգծել է Նիկոլա Ազնավուրը: Նա տեղեկացրել է՝ Ֆրանսիայում տեղադրվող քանդակի աշխատանքներն ընթացքի մեջ են: Սակայն առաջինը կբացվի Շառլ Ազնավուրի անունը կրող այգին, որը լինելու է Փարիզի կենտրոնում:
20:03 - 29 փետրվարի, 2024
Բնակելի շինությունները քանդելու վերաբերյալ ահազանգերի հիման վրա ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Լվովյան փողոց

Բնակելի շինությունները քանդելու վերաբերյալ ահազանգերի հիման վրա ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Լվովյան փողոց

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը մեկնել է Երևան քաղաքի Նոր նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում։ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ ավելի վաղ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգեր են ստացվել Լվովյան փողոցում գտնվող հասարակական նշանակության տարածքներում բնակելի շինությունները քանդելու վերաբերյալ։ Մասնավորապես, քաղաքացիները հայտնել են, որ այդ շինություններում տարիներ շարունակ բնակվել են, և այժմ  բնակության նպատակով այլ տարածք տեղափոխվելու, ինչպես նաև իրենց անձնական գույքը փոխադրելու հնարավորություն դեռևս չունեն: Ահազանգերի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա՝ Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ։ Համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով կապ է հաստատվել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ բարձրացված հարցի կապակցությամբ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով գրություն կհասցեագրվի Երևանի քաղաքապետարան։
15:04 - 29 փետրվարի, 2024
Լվովյան փողոցում անօրինական տիրապետումից ազատվում են համայնքային սեփականության անօրինական շինությունները. Փամբուխչյան

Լվովյան փողոցում անօրինական տիրապետումից ազատվում են համայնքային սեփականության անօրինական շինությունները. Փամբուխչյան

Կարծում ենք՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքային իշխանությունները վարում են համայնքային զավթած տարածքները երևանցիներին վերադարձնելու քաղաքականություն: Այդ մասին ասված է Երևանի փոխքաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի Ֆեյսբուքի էջում։ «Մեզ համար համայնքային և երևանցու շահը գերիշխող է, և այդ ճանապարհից շեղումներ չեն լինելու, հատկապես որ ազատված տարածքներում նախատեսում ենք կանաչապատման ծավալուն աշխատանքներ իրականացնել: Այդ համատեքստում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում անօրինական տիրապետումից ազատվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները: Նաև տեղյակ ենք, որ հասցեներից մեկում փաստացի բնակվող ընտանիք կա: Համայնքը քննարկումների արդյունքում կդիտարկի տվյալ ընտանիքին ժամանակավոր կացարանով ապահովելու հնարավորությունը: Մյուս բոլոր այն քաղաքացիները, ովքեր դիմում են տեղում գտնվող ոլորտի պատասխանատուներին՝ շինությունների գույքը հանելու խնդրանքով՝ պատրաստակամ ենք աջակցել գործընթացին»,- նշված է գրառման մեջ:
13:34 - 29 փետրվարի, 2024
130 դպրոցի աշակերտների ծնողները դիմել են ոստիկանություն․ նրանց խոսքով տնօրենն ահաբեկում է երեխաներին |panorama.am|

130 դպրոցի աշակերտների ծնողները դիմել են ոստիկանություն․ նրանց խոսքով տնօրենն ահաբեկում է երեխաներին |panorama.am|

panorama.am: Երևանի Նարիր Զարյանի անվան դպրոցի հարյուրավոր ծնողներ իրենց երեխաներին այսօր դպրոց չեն ուղարկել՝ տնօրեն Նվարդ Հովսեփյանի կողմից օրեր շարունակ դպրոցում ստեղծված գերլարված իրավիճակի պատճառով:«Արդեն մի քանի օր է՝ տնօրենը դպրոցը ողողել է ոստիկաններով: Մեր երեխաներն ու ուսուցիչները կարծես հացագործ լինեն: Ես երեկ ամբողջ օրը հանգստացրել եմ իմ մանկահասակ երեխային և այսօր չկարողացա համոզել որ գնա դպրոց»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ծնողներից Գոհար Հակոբյանը:Վերջինս նշեց, որ իրենք դասարանի մի քանի ծնողներով ահազանգել են ոստիկանություն՝ պարզելու համար ի՞նչ իրավունքով է տնօրենը ոստիկաններով ահաբեկում երեխաներին:«Սա տարրական դպրոց է, ավագ դպրոց չէ, որ երեխաները գոնե այսքան չվախենան: 6 տարեկան երեխաներին ոստիկանական պատի միջոցով դպրոց չենք ուղարկելու»,-նշեց ծնողներից Հասմիկ Ալավերդյանը: Panorama.am-ը դիմել է ոստիկանություն դպրոցում կատարվողի շուրջ պարզաբանումներ ստանալու համար:Հիշեցնենք, որ Զարյանի անվան դպրոցում մի քանի օր է գերլարված իրավիճակ է: Չնայած ի հայտ եկած չարաշահումներին, տնօրեն Ն.Հովսեփյանը ոստիկանների օգնությամբ շարունակում է պաշտոնավարումը:Դպրոցի երեք փոխտնօրեններն իրեն լիազորությունները դադարեցելու դիմումներ են գրել:
12:55 - 29 փետրվարի, 2024
Լարված իրավիճակ ու հրմշտոց՝ Նոր Նորքում բնակիչների ու ոստիկանների միջև. փորձում են քանդել ապօրինի շինությունները
 |tert.am|

Լարված իրավիճակ ու հրմշտոց՝ Նոր Նորքում բնակիչների ու ոստիկանների միջև. փորձում են քանդել ապօրինի շինությունները |tert.am|

tert.am:  Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Նոր Նորքում։ Քաղաքացիները բողոքել են, ժամանել են ոստիկանական զորքեր և քաղաքապետարանի աշխատակիցներ: Քաղաքացիները մասնավորապես նշել են, որ իրենց 2 օր ժամանակ են տվել տարածքն ազատելու համար, ընդ որում, տեղեկացրել են միայն բանավոր՝ ոչ մի գրավոր ծանուցում չի եղել: Երևանի քաղաքապետի հրամանով այսօր քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված 8 բնակելի տուն: Այս մասին գրել էր «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը։ Դեպքի վայրում գտնվող Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ասել է, որ անգամ Երևանի ավագանու անդամներին անգամ հնարավորություն չի տրվում դիմել գործադիր իշխանությանը, որպեսզի արագ իրականացնեն քանդման աշխատանքները, որ քաղաքացիները չհասցնեն դիմել դատարան, բոլոր իրավունքները խախտվում են: Քաղաքապետարանի աշխատակիցները ավագանու ընդդիմադիր անդամներին տրամադրեցին որոշումը, որն ընդունվել է այսօր՝ 29.02.2029թ․: Քաղաքացիներից մեկը նշեց , որ 25 տարի այդ տարածքում է բնակվում և անգամ տույժեր ու տուգանքներ է մուծել, բազմիցս դիմել են շինության օրինականացման համար, սակայն ապարդյուն: Ոստիկանների և քաղաքացիների միջև հրմշտոց սկսվեց, քանի որ քաղաքացիները փորձում էին խոչընդոտել քանդման աշխատանքներին։ Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը գրել է, որ Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով անօրինական տիրապետումից ազատվելու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները․ «Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը»։ 
12:32 - 29 փետրվարի, 2024
Եթե տնօրենը չի կարողանում ղեկավարել դպրոցը, պահանջում ենք, որ հեռանա, իր պատճառով շատ ուսուցիչներ ենք կորցրել․ թիվ 130 դպրոցում բողոքի ակցիա է
 |tert.am|

Եթե տնօրենը չի կարողանում ղեկավարել դպրոցը, պահանջում ենք, որ հեռանա, իր պատճառով շատ ուսուցիչներ ենք կորցրել․ թիվ 130 դպրոցում բողոքի ակցիա է |tert.am|

tert.am: Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի աշակերտների ծնողները բողոքի ակցիա են իրակնացանում դպրոցի բակում՝ տնօրեն Նվարդ Հովսեփյանին հեռացնելու պահանջով։ «Դեմ եմ, որ ուսուցիչները դուրս գան, առանց ուսուցչի դպրոցը դպրոց չէ, տնօրենն այդ դեպքում ինչն է ղեկավարելու՝ չգիտեմ։ Ես չգիտեմ, թե իրականում ինչ ներքին խնդիր է եղել, ինչպես հասկացա խոսքը վերաբերում է չարաշահումներին, չեմ կարող ասել՝ եղել է այդպիսի բան, թե ոչ։ Բայց այն, որ երեք փոխտնօրեն եթե դուրս գա, դպրոցը դպրոց չի մնա, որովհետև նրանք դպրոցի կորիզն են համարվում ու հիանալի մասնագետներ են։ Այդ դեպքում իմ աղջիկն էլ այդ դպրոցում չի շարունակի սովորել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։ Նա նշեց, թե տեղյակ չէ՝ ինչն է փոխտնօրեններին ստիպել դուրս գալ դպրոցից։ «Տնօրենի անձի հետ կապված խնդիր չունեմ, բայց եթե չի կարողանում ղեկավարել դպրոցը, մենք պահանջում ենք, որ ինքը հեռանա։ Տնօրենի պատճառով շատ ուսուցիչներ ենք կորցրել, եթե այսպես պետք է շարունակվի, նախընտրում ենք, որ ուսուցիչները մնան, տնօրենը հեռանա։ Երեկ մեծ դժվարությունից հետո մի քանի ծնողներով հանդիպել ենք տնօրենի հետ, ով, սակայն, մի քանի հարցի պատախանելուց հետո թողել և հեռացել է սենյակից»,- ասաց ծնողը։ Հիշեցնենք, որ վաղ առավոտից մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում լարված իրավիճակ է։ Ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում և հանդիպում էին պահանջում տնօրեն Նվարդ Հովսեփյանի հետ: Ծնողները նշում էին, որ նոր տնօրենի՝ գործունեության 1,5 տարում տասնյակ ուսուցիչներ են սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել: Երեկ էլ երեք փոխտնօրեն միաժամանակ ազատման դիմում է ներկայացրել:
15:54 - 28 փետրվարի, 2024