Լվովյան փողոցում մարտի 5-ին նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն
17:37 - 04 մարտի, 2024

Լվովյան փողոցում մարտի 5-ին նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը մարտի 4-ին հանդիպել է Լվովյան փողոցի բնակիչների հետ, լսել նրանց հարցերն ու դիտարկումները: Քաղաքապետի տեղակալն այս հանդիպման հետ կապված մանրամասներ է հայտնել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Համայնքի գործողությունները միտված չեն հոգսեր պատճառելու քաղաքի բնակիչներին, մեր խնդիրն է համայնքապատկան տարածքները վերադարձնել Երևանին՝ ավելացնելով կանաչ գոտիներ:

Նշված փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն:

Մենք ընդլայնված կազմով ևս մի քանի քննարկում կունենանք՝ հետագա գործողությունների հետ կապված»,- գրել է Փամբուխչյանը:

Օրեր առաջ Արմեն Փամբուխչյանը հայտնել էր, որ քաղաքապետի համապատասխան որոշումներով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում անօրինական տիրապետումից ազատվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները:Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ քաղաքային իշխանությունները վարում են համայնքային զավթած տարածքները երևանցիներին վերադարձնելու քաղաքականություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել