Կորոնավիրուս

Եվրոպայի քարտեզն արագորեն կարմրում է. «Քովիդ-19»-ով վարակման ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում եվրոպական մի շարք երկրներում |tert.am|

Եվրոպայի քարտեզն արագորեն կարմրում է. «Քովիդ-19»-ով վարակման ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում եվրոպական մի շարք երկրներում |tert.am|

tert.am: Գերմանիան հայտնվել է կորոնավիրուսի 4-րդ ալիքի «դրամատիկ» բռնկման փուլում: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի կանցլեր Անգելա Մերկելը՝ ճգնաժամի հարցով տարածաշրջանային ղեկավարների հանդիպմանն ընդառաջ:Հաղորդվում է, որ «Քովիդ-19»-ով վարակման օրական ցուցանիշը չորեքշաբթի նոր ռեկորդ է գրանցել (52 826):Բելգիան ևս մի շարք միջոցներ է սահմանել՝ փորձելով խուսափել մեկուսացման ռեժիմից: Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի խոսքով՝ «բոլոր տագնապային ազդանշանները միացվել են»:«Եվրոպայի քարտեզն արագորեն կարմրում է, և մենք նույնպես»,- հավելել է նա: Նրա խոսքով՝ մի շարք վայրեր, ինչպես օրինակ՝ թատրոններ, կինոթատրոններ և թանգարաններ մտնելիս «Քովիդի անվտանգ տոմսեր» անհրաժեշտ կլինեն:Ավստրալիայում, որտեղ մեկուսացման ռեժիմ է սահմանվել մոտ 2 մլն չպատվաստված անձանց համար, դարձյալ վարակման մեկօրյա ռեկորդային ցուցանիշ է գրանցվել չորեքշաբթի: Ավելին՝ tert.am-ում
12:00 - 18 նոյեմբերի, 2021
Pfizer-ը COVID-19-ի դեմ իր փորձարարական դեղահաբերը թողարկելու համաձայնագիր է ստորագրել |azatutyun.am|

Pfizer-ը COVID-19-ի դեմ իր փորձարարական դեղահաբերը թողարկելու համաձայնագիր է ստորագրել |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկյան Pfizer դեղագործական ընկերությունը ՄԱԿ-ի աջակցությամբ համաձայնագիր է ստորագրել Ժնևի դեղերի արտոնագրային կառույցի հետ՝ թողարկելու COVID-19-ի դեմ իր փորձարարական դեղահաբերը: Երեքշաբթի օրը տարածված հայտարարությունում պարզաբանվում է, որ այս դեղամիջոցի արտադրության համար լիցենզիայի տրամադրումը թույլ կտա այն թողարկել 95 երկրներում, որտեղ ապրում է աշխարհի բնակչության մինչև 53 տոկոսը։ Ռուսաստանը Pfizer-ին թույլ է տվել կլինիկական փորձարկումներ անցկացնել 90 կամավորների վրա, ասվում է Դեղերի պետական ռեգիստրում: «Մենք կարծում ենք, որ սկզբնական շրջանում այս դեղը պետք է օգտագործվի միայն ռիսկային խմբի համար: Նպատակը հոսպիտալացումից և հիվանդության ծանր ընթացքից խուսափելն է: Հետևաբար, դեղը պետք է ընդունվի առաջին ախտանիշների ի հայտ գալուց անմիջապես հետո», - ասել է արտոնագրային կառույցի ներկայացուցիչ Հերվե Վերհուսելը:
11:37 - 17 նոյեմբերի, 2021
Նախօրեին ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել Արաբկիրի և Դավթաշենի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Նախօրեին ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել Արաբկիրի և Դավթաշենի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Երեքշաբթի՝ 16.11.2021թ, երեկոյան ստուգայցերը, ուղղված covid19-ի կանխարգելմանը, ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են մայրաքաղաքի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Վերահսկողություն է կատարվել 19 տնտեսավարողի մոտ, արձանագրություն է կազմվել միայն 1 օբյեկտում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
11:36 - 17 նոյեմբերի, 2021
Իսրայելը թույլատրել է 5-11 տարեկան երեխաներին պատվաստել BioNTech/Pfizer պատվաստանյութով |hetq.am|

Իսրայելը թույլատրել է 5-11 տարեկան երեխաներին պատվաստել BioNTech/Pfizer պատվաստանյութով |hetq.am|

hetq.am: BioNTech/Pfizer ընկերության արտադրության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը թույլատրվել է կիրառվել Իսրայելում՝ 5-11 տարեկան երեխաների համար։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Իսրայելի առողջապահության նախարարության որոշմանը։ Ավելի վաղ, նույն ընկերության արտադրության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը թույլատրվել էր կիրառել 12-ից բարձր երեխաների և մեծահասակների համար։  Առողջապահության նախարարության հետ խորհրդակցող փորձագետների խմբի անդամները, որոնց մեջբերում է իսրայելական Haaretz պարբերականը, գրեթե միաձայն եկել են այն եզրակացության, որ «պատվաստանյութի առավելությունները էապես գերազանցում են դրա ռիսկերը»։ Հանձնաժողովը նաև ձայների ճնշող մեծամասնությամբ խորհուրդ է տվել պատվաստել նույնիսկ այն երեխաներին, որոնք արդեն իսկ վարակված են եղել կորոնավիրուսով։     
19:15 - 15 նոյեմբերի, 2021
Կրթություն, ենթակառուցվածքներ, կառավարում. Վարչապետը ՀԲ փոխնախագահի հետ քննարկել է գործընկերության առաջնահերթությունները

Կրթություն, ենթակառուցվածքներ, կառավարում. Վարչապետը ՀԲ փոխնախագահի հետ քննարկել է գործընկերության առաջնահերթությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը, որի շրջանակում մեր երկրում իրականացվել և իրականացվում են տարբեր ոլորտների զարգացմանը միտված ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրով ուղենշված առաջնահերթություններ են կրթության, ենթակառուցվածքների, կառավարման ոլորտների բարեփոխումները, և հաշվի առնելով համատեղ աշխատանքի հաջող փորձը՝ գործադիրը կարևորում է ՀԲ հետ գործակցության խորացումն այս, ինչպես նաև փոխշահավետ այլ ուղղություններով: ՀԲ փոխնախագահը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ գործընկերության ընթացքից և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ նշանակվելու կապակցությամբ: Աննա Բյերդեն ընդգծել է, որ Բանկը ՀՀ կառավարության ծրագիրը գնահատում է որպես մարտահրավերներին դիմակայելու թիրախային ծրագիր և պատրաստ է շարունակել աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ նախանշված բարեփոխումները կյանքի կոչելու գործում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետություն-Համաշխարհային բանկ գործընկերության հեռանկարները: Անդրադարձ է եղել կրթության, ենթակառուցվածքերի, թվայնացման, առողջապահության, վերականգնվող էներգետիկայի և այլ բնագավառներում գործակցության զարգացման հեռանկարներին: Կարևորվել են հանրային կառավարման բարեփոխումները, ինստիտուցիոնալ կարողությունների և մարդկային կապիտալի զարգացմանը միտված ծրագրերը: Կողմերը մտքեր են փոխանակել կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ հանրային իրազեկվածությունը մեծացնելու և գործընթացը խթանելու ուղղությամբ համագործակցության հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀԲ օժանդակությունը Հայաստանին Քովիդ-19 համավարակի դեմ պայքարում: Վարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը հանձնառու է բարեփոխումների օրակարգի հետևողական իրականացմանը և շնորհակալ է Համաշխարհային բանկին, կառույցի հայաստանյան գրասենյակին՝ արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամության համար:
16:28 - 15 նոյեմբերի, 2021
Հանգստյան օրերին Երևանում դիտարկվել է 39 տնտեսվարող, հայտնաբերվել՝ 3 խախտում

Հանգստյան օրերին Երևանում դիտարկվել է 39 տնտեսվարող, հայտնաբերվել՝ 3 խախտում

Ուրբաթ օրը և հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները covid19-ի դեմ ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացնում հանրապետության իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:   Երևանում ստուգայց է կատարվել 39 տնտեսվարողի մոտ, խախտումներ են հայտնաբերվել և արձանագրություններ կազմվել 3-ում:   Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 5 տնտեսվարողների ստուգումներից հետո միայն մեկի մոտ է կազմվել արձանագություն:   Արտաշատում (3 ստուգայց), Գեղարքունիքում (5 ստուգայց) և Վայոց ձորում (7 ստուգայց) խախտումներ չեն հայտնաբերվել:   Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:   Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
11:29 - 15 նոյեմբերի, 2021
COVID-19-ի պայմաններում շաքարային դիաբետով պացիենտները հանդիսանում են ռիսկի խումբ. ՀՀ ԱՆ

COVID-19-ի պայմաններում շաքարային դիաբետով պացիենտները հանդիսանում են ռիսկի խումբ. ՀՀ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում իրականացվում է «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագիրը, որի շրջանակում հաշվառված ինսուլինակախյալ երեխաներին և մինչև 23 տարեկան երիտասարդներին անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ, թեստ-երիզներ և արյան մեջ գլուկոզի չափման սարքեր: ««Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում շարունակվում են ոչ վարակիչ հիվանդությունների սքրինինգները. 35-68 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն առաջնային օղակում անվճար հետազոտվելու` զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով: Միաժամանակ, 1-ին տիպի շաքարային դիաբետով հաշվառված ինսուլինակախյալ պացիենտներին պետությունը 100% ապահովում է դեղերով: 2-րդ տիպի շաքարային դիաբետով շարունակական հսկողության տակ գտնվող պացիենտների դեղերով ապահովվածության մակարդակը ևս կազմում է 100%: COVID-19 համավարակի պայմաններում ՇԴ-ով պացիենտները հանդիսանում են ռիսկի խումբ և խոցելի են հիվանդության ծանր ընթացքի, բարդությունների առաջացման, ելքի տեսանկյունից: ՇԴ ունեցողների COVID-19 -ի դեմ պատվաստումը կնվազեցնի հիվանդության բարդ ընթացքն ու անցանկալի ելքերը»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։
15:29 - 14 նոյեմբերի, 2021
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել

Նոյեմբերի 13-ին կատարվել է 199 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել:   Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 145 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 75-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։   Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արձանագրվել է 2 մահվան դեպք։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20183 քաղաքացու հետազոտություն, որից 3170-ի մոտ արձանագրվել է  թեստի դրական պատասխան։   Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:   Արցախի ԱՆ-ը տեղեկացնում է, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:   Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է Արցախի առողջապահության նախարարության տարբեր բուժհաստատություններում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00:
13:22 - 14 նոյեմբերի, 2021