Ճապոնիայում կորոնավիրուսի նոր ռեկորդային թիվ է գրանցվել |armenpress.am|
17:25 - 16 հուլիսի, 2022

Ճապոնիայում կորոնավիրուսի նոր ռեկորդային թիվ է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 110 հազար 675 նոր դեպք: Այս մասին հայտնում է Japan Times-ը։ Սա ռեկորդային ցուցանիշ է երկրի համար՝ նախկին առավելագույն թիվը սահմանվել էր փետրվարի 5-ին (104 հազար 168 դեպք)։

Պարբերականի տվյալներով՝ հուլիսի 16-ին Տոկիոյում հայտնաբերվել է 18 հազար 919 նոր դեպք՝ գրեթե կրկնակի ավել նախորդ շաբաթ գրանցված ցուցանիշից: Ճապոնիայի մայրաքաղաքում երկու մարդ մահացել է վիրուսից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել