Չեխիայում COVID-19-ով հիվանդացությունը շաբաթվա ընթացքում քառակի աճել է |armenpress.am|
12:51 - 13 հուլիսի, 2022

Չեխիայում COVID-19-ով հիվանդացությունը շաբաթվա ընթացքում քառակի աճել է |armenpress.am|

armenpress.am: Հուլիսի 12-ին Չեխիայում կորոնավիրուսով հիվանդացած բնակիչների թիվը կազմել է 1980, ինչը մոտավորապես քառապատիկ գերազանցում է նախորդ երեքշաբթի օրվա (հուլիսի 5-ի) ցուցանիշը: «Նրանցից, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, 364-ը հոսպիտալացվել է, 13 հիվանդ գտնվում է ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարությունը նշում է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երկրում համավարկը կրկին սկսել է ընդլայնվել, 100 հազար բնակչին բաժին է ընկնում 78 ախտահարված, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը մայիսի սկզբից ի վեր: Ամենից շատ հիվանդացածներ են Պրահայում՝ 155 մարդ 100 հազար բնակչի հաշվով: Համավարակի սկզբից Չեխիայում COVID-19-ով է հիվանդացել ավելի քան 3,9 միլիոն մարդ: Մահվան դեպքեի քանակը կազմել է 40340, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել