Հուլիսի 11-17-ը հաստատվել է կորոնավիրուսի 629 նոր դեպք, մահվան դեպք չի գրանցվել
12:33 - 18 հուլիսի, 2022

Հուլիսի 11-17-ը հաստատվել է կորոնավիրուսի 629 նոր դեպք, մահվան դեպք չի գրանցվել

Հուլիսի 11-ից հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կատարվել է 5681 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 629 նոր դեպք, առողջացել է 311 մարդ։ Մահվան դեպք չի գրանցվել։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ 

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 424 400 դեպք, որոնցից 413 354-ը՝ առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8626 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 148 390 թեստավորում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել